Թեմաներ
Շաբաթ 02 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/22/2020   00:26 Չինական կորոնավիրուսը խոստացել են վերացնել մինչեւ մարտի վերջը 02/21/2020   23:53 Մոսկվայի վետերաններին մայիսի 9-ին կվճարեն 100 հազար ռուբլի 02/21/2020   22:59 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 02/21/2020   22:50 Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում 02/21/2020   22:31 Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/21/2020   21:53 Եթե ՌԴ-ից հզոր ենք, ու «ատչյոտ» ենք պահանջում ԵԽ-ից, ողջունում ենք. Արմեն Բադալյան (տեսանյութ) 02/21/2020   21:23 Շիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին 02/21/2020   20:53 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին 02/21/2020   20:46 Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ) 02/21/2020   20:32 AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար 02/21/2020   20:26 Նորայր Փանոսյանի պաշտպաններին տրվել է 11 օր ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար 02/21/2020   20:16 ԱԱԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին 02/21/2020   20:11 Բանակը թիկունքից սիրելու նուրբ արվեստը 02/21/2020   19:53 Ցավալի է, որ նման մարդիկ հեռանում են, բայց նաև հպարտություն կա, որ նման մարդիկ կային ու նրանց հետ շփվելու, աշխատելու հնարավորություն է եղել. Վիգեն Ստեփանյան 02/21/2020   19:45 Մանարյանը երբեք հարմարվող չի գտնվել և չի խորշել իր կարծիքը հայտնել որևէ հարթակում. Լիլիթ Մակունց 02/21/2020   19:19 Մխիթարականը միայն այն է, որ Մանարյանն ապրեց բովանդակալից, մեծ, երկար ու հրաշալի կյանք. Տիգրան Ներսիսյան 02/21/2020   19:12 Արաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ 02/21/2020   18:53 Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին 02/21/2020   18:52 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է. Արմեն Աշոտյան 02/21/2020   18:46 Մահ և Երվանդ Մանարյան խոսքերն իրար հակասող բառեր են. Ռուբեն Բաբայան 02/21/2020   18:35 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել 02/21/2020   18:32 Փաշինյանն ու նրա տիկինը ներկա են Մանարյանի հոգեհանգստի արարողությանը 02/21/2020   18:23 Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին 02/21/2020   18:18 Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել 02/21/2020   18:10 Վարչապետի երեկվա հարցազրույցի վերաբերյալ օրակարգային որոշ դիտարկումներ 02/21/2020   18:03 Անհայտ ինչ-որ մեկը բան է ասել, որ ինձ ինչ-որ գումար է տվել. Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն 02/21/2020   17:43 Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը 02/21/2020   17:13 ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ 02/21/2020   17:10 Եթե ժողովուրդն այդքան բիրտ է ու մարդու իրավունքների նկատմամբ ոչ զգայուն, բռնարար, ապա ինչպե՞ս եք վստահում այդ ժողովրդին և հանրաքվե իրականացնում.Զարուհի Հովհաննիսյան 02/21/2020   17:04 Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ 02/21/2020   16:59 Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը 02/21/2020   16:40 Պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում. Էրեբունու բժիշկները ծանր վիրահատության արդյունքում փրկել են նորածնի կյանքը 02/21/2020   16:36 Նմանաբնույթ պիտակավորումները հետարձագանք են ունենալու. Սահմանադրագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին 02/21/2020   16:28 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ 02/21/2020   16:21 ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ 02/21/2020   16:14 ՀՔԾ-ն չի կարողանում պարզել, թե ով է թույլ տվել ուղեբեռում փամփուշտ ունեցող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին հեռանալ երկրից. Գործը կա, մեղադրանքը՝ ոչ 02/21/2020   15:57 Հանդիսավոր երդման արարողություն 02/21/2020   15:50 Սկսվել է Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը 02/21/2020   15:44 Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները 02/21/2020   15:35 Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք Է գրանցվել 02/21/2020   15:33 Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին 02/21/2020   15:21 «Բավրայի» մաքսատան գործով մաքսակետի հերթափոխի պետին և տեսուչին կալանավորելու մասին որոշումները բողոքարկվել են 02/21/2020   15:16 Մարզերում ու համայնքներում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում. Մակունց 02/21/2020   15:12 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել 02/21/2020   14:54 Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. Վարչապետը պարգևներ է հանձնել 2019 թ. 10 լավագույն մարզիկներին 02/21/2020   14:48 Նաիրիհունանյանիզմը բնորոշ է իրեն եւ ինքը տեռորիստների հովանավորն է. Նարեկ Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին 02/21/2020   14:41 Արցախի իրավապահներին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում. Արթուր Ղազինյան 02/21/2020   14:39 Առաջին երեք դեմքերի վերաբերյալ գնումները փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանին. Աշոտ Մելիքյան 02/21/2020   14:26 Ծաղկունք գյուղում այս տարվա օգոստոսի մեկին տեղի կունենա «Լավաշի օր»-ը միջոցառումը 02/21/2020   14:18 7 դրամով ձեռնոց են գնում, որը մեկ վիրահատության ընթացքում 4 անգամ պատռվում է
02/21/2020   21:23 Շիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/21/2020   17:13 ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ 02/20/2020   12:09 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան 02/21/2020   22:50 Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում 02/20/2020   17:26 Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/21/2020   20:53 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին 02/21/2020   16:28 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ 02/21/2020   10:35 «Սա ուղղակի այլանդակ պահվածքի դրսեւորում է նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ». Արսեն Ջուլֆալակյան 02/20/2020   13:37 Բռնեք քննիչի բկից, փռեք ասֆալտին, թաթիկները կտրեք եւ ստիպեք, որ քննություն անի. զոհված զինվորի մայրը՝ Փաշինյանին 02/21/2020   19:12 Արաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ 02/20/2020   17:13 Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ 02/20/2020   19:06 Մելքումյանի նկատմամբ խիստ որոշում է կայացվել, քանի որ նա վարչապետի ընտանիքին պատկանող թերթի դեմ դատական ակտ է կայացրել. Պաշտպան 02/20/2020   14:50 «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան 02/20/2020   19:21 «Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատերը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը 02/21/2020   12:48 Ամենաշատ շրջագայող պաշտոնյաներն են՝ Արարատ Միրզոյանը եւ Մհեր Գրիգորյանը 02/21/2020   18:23 Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին 02/20/2020   15:50 Ալեքսանդր Սարգսյանի որդին կրակել է՝ թմրանյութի ազդեցության տակ. տուժողի հայր 02/21/2020   09:59 Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը. դատավորն ինքնաբացարկ կհայտնի. «Ժողովուրդ» 02/21/2020   16:14 ՀՔԾ-ն չի կարողանում պարզել, թե ով է թույլ տվել ուղեբեռում փամփուշտ ունեցող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին հեռանալ երկրից. Գործը կա, մեղադրանքը՝ ոչ

Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը 11/16/2018   14:53  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստն անցավ բուռն քննարկումների ու թեժ մթնոլորտում: Նիստի ընթացքում կառավարության ներկայացրած մի շարք նախագծեր չընդունվեցին: Դրանց թվում կային նաև նախագծեր, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին: 

Նախ ոչ մի կերպ չէր հաջողվում քվորում ապահովել՝ նիստը սկսելու համար: Առաջին փորձից գրանցվել էր 48 պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց սպասել:

Արա Բաբլոյանն այնուհետև խմբակցությունների ղեկավարներին խնդրեց իրենց խմբակցության պատգամավորներին հրավիրել նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան քվորում ապահովել նիստը սկսելու համար: Մոտ 30 րոպե սպասելուց հետո ԱԺ նախագահը ևս մեկ գրանցում կազմակերպեց. Այս անգամ գրանցվել էր 52 պատգամավոր: Արա Բաբլոյանը գրանցված պատգամավորներին խնդրեց չլքել դահլիճը՝ մինչև մյուս պատգամավորների գալը:

Որոշ ժամանակ անց ի վերջո հաջողվեց քվորում ապահովել: ՀՀ ԱԺ նախագահը քվեարկության դրեց նախորդ օրը քննարկված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահը դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին. «Գալուստ Գրիգորիչ, Դուք չե՞ք քվեարկում, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց: Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել, քանի որ այն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի քվեարկությանը մասնակցի 53 պատգամավոր: Դահլիճից առաջարկեցին վերաքվեարկություն իրականացնել, սակայն Արա Բաբլոյանը առաջարկի հետ չհամաձայնեց՝ շեշտելով, որ Գալուստ Սահակյանին հարցրել է, ով ասել է, որ չի քվեարկում:

Արա Բաբլոյանը քվեարկության դրեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այս նախագծին ևս կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Որոշումը կրկին չընդունվեց:

Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց  «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում, որպեսզի բոլորը մասնակցեն քվեարկությանը, որպեսզի չձախողվեն կառավարության կարևորագույն օրինագծերը: Կոչ եմ անում մասնակցել, որպեսզի կարևոր որոշումներն ընդունվեն: Այս նախագծին կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Որոշումը չընդունվեց:

Քվեարկության դրվեց Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ու հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծերի փաթեթի հեղինակ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու դիմեց Գալուստ Սահակյանին՝ խնդրելով այս անգամ մասնակցել քվեարկությանը: «Կարծում եմ, որ այս նախագիծը հրատապ է, քանի որ տեսնում եք, թե որքան են այս տատալիզատորների գովազդները խեղդում բոլորին»,- ասաց Հակոբյանը: Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 52 պատգամավոր, որոշումը չընդունվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ մեկ պատգամավոր չի քվեարկել: «Բայց, երևի, սկզբունքայնորեն չի քվեարկել»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց վերաքվեարկություն կազմակերպել, սակայն Արա Բաբլոյանն առաջարկի հետ համաձայն չէր: «Մենք չգիտենք, հնարավոր է, որ որևէ մեկն ուղղակի կոճակը չի սեղմել, ես առաջարկում եմ վերաքվեարկություն»,- պնդեց Մելքումյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դիմելով գործընկերներին, նշեց. «Ես նախ խնդրում եմ, որ մեկս մյուսին հարգենք, մենք բոլորս այստեղ հավասար ենք: Եթե տեղից որևէ մեկը չի ասել, որ իր կոճակը չի աշխատել, չի կարողացել քվեարկել, վերաքվեարկության կարիք չկա: Ես կողմ եմ քվեարկել, մնացածը չգիտեմ, թե ով ոնց է քվեարկել»:

Միքայել Մելքումյանը շարունակեց պնդել վերաքվեարկության դնելու առաջարկը: «Ես առաջարկում եմ, որ մենք գիտակցենք, որ սա շատ կարևոր օրենք է, որը պետք է ընդունենք»,- ասաց Մելքումյանը: Այնուամենայնիվ, նախագծերի փաթեթի վերաքվեարկություն չկազմակերպվեց:

Քվեարկության դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ  խորհրդարանում անկարևոր հարցեր չեն քննարկվում, իսկ առաջիկայում լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ շեշտելով, որ ԱԺ-ում տիրող մթնոլորտն անընդունելի է ու անընկալելի՝ գալ, նստել դահլիճում և բնական գործունեությունը խաթարել: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ կա քվեարկելու երեք տարբերակ, և կա նաև չորրորդ տարբերակը, որը չքվեարկելն է: Բայց բնական գործընթացներ ապահովելու համար նաև նախագահությունը իր գործունեությունը ծավալում է»,- ասաց էնֆիաջյանը:

Էդմոն Մարուքյանը իր հերթին պատգամավորներին խնդրեց աջակցել իր ներկայացրած նախագծին, քանի որ այն վերաբերվում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը: «Ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի, որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ այս նախագիծը չունի, այն զուտ մարդասիրական բնույթ է կրում, և ես խնդրում եմ, որ մենք միասին այն ընդունենք»:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես ևս միանում եմ կոչին և հորդորում եմ իմ գործընկերներին, ովքեր հումորի համար նստել են դահլիճում և կուզեն կքվեարկեն, չուզեն՝ չեն քվեարկի, հասկանալ, որ այս պահին Հայաստանի բոլոր կալանավայրերում հետևում են այս նախագծի քվեարկությանը: Մարդիկ շատ դեպքերում անհարկի ենթարկվել են ոչ մարդկային վերաբերմունքի: Մենք պարտավոր ենք վերականգնել այդ մարդկանց իրավունքը և այս նախագիծը միտված է դրան: Բոլորին հորդորում եմ այս նախագծին կողմ քվեարկել և չտապալել այն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատգամավորներին կոչ արեց հարգել մեկը մյուսի քվեարկությունը: «Բոլորս էլ պատգամավոր ենք և իրավունք ունենք քվեարկել կամ չքվեարկել: Եկեք հարգանքով վերաբերվենք մեկս մյուսի քվեարկությանը: Ինչ վերաբերվում է պարոն Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, սա այն դեպքն է, երբ երկու լոռեցիների կարծիքները համընկնում են, ես պաշտպանում եմ այս նախագիծը: Կալանավայրերում գտնվող մեր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն, դա մարդասիրական օրենսդրական նախաձեռնություն է, ես կողմ եմ քվեարկելու՝ չնայած նրան, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Ես բոլորին կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Շարմազանովը: Չնայած բազմաթիվ կոչերին ու հորդորներին՝ այս նախագիծը ևս չընդունվեց. կողմ քվեարկեց 48 պատգամավոր:

Խորհրդարանը չընդունեց նաև «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկվում էին արգելել Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում արգելել հավաքների անցկացումը: Նախագծին կողմ քվեարկեց 43 պատգամավոր:  

Այնուհետև քվեարկության դրվեց «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության երաշխիքները: Նախագիծը չընդունվեց, ինչից հետո կրքերն ավելի բորբոքվեցին:

Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը պատգամավորներին կոչ արեց միահամուռ կողմ քվեարկել նախագծին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ, եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի, այդ մասին օրենքով հատուկ արձանագրվելու կարիք չկա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլորին կոչ արեց պարտադիր կերպով կողմ քվեարկել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն տրված են բացառիկ իրավունքներ: ՀՀԿ խմբակցության պատգամավորներ  Միհրան Հակոբյանը և Սամվել Նիկոյանը այն կարծիքին էին, որ Վեհափառ Հայրապետի անվտանգության ապահովումը կառավարության հայեցողությանը թողնելն անընդունելի է, դա պետք է ընդունվի օրենքով: Նախագծին կողմ արտահայտվեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ընդգծեց, որ կարևորում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության հարցը, բայց գտնում են, որ օրենքով չէ, որ այդ հարցը պետք է կարգավորվի: Նա հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Ի վերջո, նախագծին կողմ քվեարկեց 28, ձեռնպահ՝ 10 պատգամավոր, որոշումը չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր, ինչից հետո լքեց դահլիճը: Էդուարդ Շարմազանովի հետևից դահլիճը լքեցին նաև ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հորդորեց մնալ դահլիճում, քանի որ ևս մեկ կարևոր նախագիծ կա, որը պետք է քվեարկվի: «Ամեն մի նախագիծ իր կարևորությունն ունի, այդպես չի կարելի»,- ասաց Բաբլոյանը:

Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում« փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ևս չընդունվեց: Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 32 պատգամավոր, սակայն ընդունելու համար անհրաժեշտ էր, որպեսզի քվեարկությանը մասնակցի 53 պատգամավոր: Նախագծով պատգամավորն առաջարկում էր տարաժամկետել ուսանողների ուսման վարձերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:23 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
12:27 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
10:56 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍՔիչ անց կսկսվի ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են (ուղիղ միացում)
12:04 16/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ
13:09 23/08/2018  |  ԼՐԱՀՈՍՍևանա լճի էկոհամակարգի վերականգնման հարցը՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում
11:35 12/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ
11:46 11/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ
17:08 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը
11:29 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈՒՂԻՂ
13:04 22/03/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն մարտի 23-ին կգումարի արտահերթ նիստ

Տեսանյութեր

02/21/2020   17:32 Ամենաշատ ճամփորդող պաշտոնյաների հնգյակը

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]