Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում. Մասիս Մայիլյան 11/15/2018   12:14  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։ Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք հնարավորություն եք ունեցել այս տեսակետը փոխանցել միջնորդներն։

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը։

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

-Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

-Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։

-Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ հետագա հարաբերությունները կառուցելու առումով։ Հնարավո՞ր է, արդյոք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխություն։

-Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

-Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։

-Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը դասվում է «կոշտ ուժի» տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժի» տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:06 12/11/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
17:17 02/11/2018  |  ԼՐԱՀՈՍԿարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև գործել հանուն դրա. Արմեն Սարգսյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակին
15:11 02/11/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԼավրովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավման հնարավորությանը
14:46 31/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀիմնական շեշտը դրվել է խաղաղության ու կայունության պահպանման վրա. Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպման մասին
11:30 27/10/2018  |  Մամուլ«1997թ. գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել». Վլադիմիր Կազիմիրով. «Ժողովուրդ»
12:23 24/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՆիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության լուծման հարցում վճռական է համարում Արցախի և Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը
12:09 22/10/2018  |  ՎերլուծություններԻ՞նչ կապ ունի Արցախի հարցը արտահերթ ընտրություների հետ․ մի շահարկման պատմություն
13:42 18/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱՄՆ դեսպանը բացահայտեց Վաշինգտոնի իրական մտադրությունը Արցախի հարցում. Արմեն Աշոտյան
13:30 18/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար
13:44 13/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԿանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով

Արխիվ

[]