Թեմաներ
Հինգշաբթի 07 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   12:45 30-ամյա տղամարդը, բերման ենթարկվելու ժամանակ, ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել 07/09/2020   12:38 Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություն կկատարվի 07/09/2020   12:19 Հանրապետության նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ 07/09/2020   12:18 Գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել 07/09/2020   12:02 ԱԱԾ-ին պատկանող ևս մեկ շենք կօտարվի 07/09/2020   11:45 Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները 07/09/2020   11:41 ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Փաշինյան 07/09/2020   11:39 Կան բազմաթիվ պատվաստանյութեր. Խոսքն այստեղ վերջնական հաստատում ստանալու մասին է. Թորոսյան 07/09/2020   11:36 ԼՀԿ-ն կդիմի ՍԴ. Դիմումն ավարտին են հասցնում 07/09/2020   11:33 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները 07/09/2020   11:29 Վիճակը մնում է կայուն, բայց ծանր. Թորոսյան 07/09/2020   11:26 Խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը 07/09/2020   11:10 ԱՀԿ-ն հաստատեց, որ վարակը կարող է օդի միջոցով տարածվել. Փաշինյան 07/09/2020   11:01 Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ 07/09/2020   10:54 ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով 07/09/2020   10:51 Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ. «Փաստ» 07/09/2020   10:43 Հայաստանում կորոնավիրուսի 526 նոր դեպք է գրանցվել 07/09/2020   10:42 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել 07/09/2020   10:37 ՃՏՊ Ազատան գյուղի սկզբնամասում․ կա զոհ 07/09/2020   10:22 Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսի 7-ին 07/09/2020   10:03 «Տրետի պալյոտ նա լունու». «Հրապարակ» 07/09/2020   09:58 ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին . «Ժողովուրդ» 07/09/2020   09:55 Վերաքննիչը Ծառուկյանի հարցով կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. Արարատ Միրզոյանն ասել էր՝ ամեն լավ կլինի . «Հրապարակ» 07/09/2020   09:52 ՀԱԿ ներկայացուցիչներն աառաջարկում են վերադառնալ նախագահական համակարգին. Փաշինյանը դեմ է. «Փաստ» 07/09/2020   09:48 Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից. Որն է պատճառը. «Ժողովուրդ» 07/09/2020   09:41 Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը. «Հրապարակ» 07/09/2020   09:34 Եվրադատարանի ապտակը՝ ՍԴ նախկին դատավորներին. ծննդյան «նվեր» Հրայր Թովմասյանին. «Ժողովուրդ» 07/09/2020   09:29 «Ընդդիմադիր լինելը Հրայր Թովմասյանին Վահագն Հովակիմյանով փոխարինելու մեջ չէ». «Հրապարակ» 07/09/2020   09:25 Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան. «Ժողովուրդ» 07/09/2020   09:23 Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել. «Փաստ» 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   22:17 «Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար». Գոհար Մելոյանը՝ Հրայր Թովմասյանի խոսքերից մեջբերում 07/08/2020   22:00 Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են.Հակոբ Արշակյան 07/08/2020   21:48 Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել.Երեմ Սարգսյան 07/08/2020   21:40 «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա 07/08/2020   21:27 Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՃՈ հայտարարություն 07/08/2020   21:05 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ հարցին 07/08/2020   21:00 Հոսանքի տատանման հետևանքով Յուքոմի ֆիքսված և շարժական կապը կաթվածահար է եղել 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:07 Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ 07/08/2020   20:01 Իտալական մաֆիան խրվել է պարտքերի մեջ 07/08/2020   19:44 Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է 07/08/2020   19:37 Ալիևի վերջին ելույթն իր մեջ շանտաժի էլեմենտ է պարունակում. Մակունց 07/08/2020   19:12 Արցախ մուտք գործելու պայմաններն ավելի կխստացվեն. ԱՀ պարետի նոր որոշում
07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/07/2020   19:26 Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/07/2020   23:09 Երեւանում մարմնավաճառը խեղդամահ է արվել իր իսկ վարձակալած բնակարանում 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/07/2020   17:09 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին 07/07/2020   20:00 Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել. Մանե Գևորգյան 07/07/2020   18:33 ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/07/2020   17:04 Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ 07/08/2020   15:42 ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. Որոշումն առաջիկայում

Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել 11/14/2018   16:13  |  ԳՈՐԾ #

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է զինվորական  պարետատանը տեղի ունեցած սպանության գործը՝ գտնելով, որ անցել է վաղեմության ժամկետը։ Ընդ որում՝ նախկին կարճելը դատարանը վերաորակել է շատերկի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար առաջադրված մեղադրանքը՝ սպանության եւ սպանության փորձի հոդվածներով։

Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ

1994 թվականի հուլիսի 4-ին N զորամասի  զինվորական պարետատանը` պարետի աշխատասենյակում,  արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է մեկ անձ՝ Արթուր Վլադիմիրի Խաչատրյանը, իսկ 4 անձ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են պրապորշչիկի կողմից, ով հետո    դուրս է եկել ու դրսում նստել մինչեւ ոստիկանությունից եկել ու տարել են։

Պրապորշչիկը՝ Արամայիսը, ով զինվորական ծառայության էր անցել Ղարաբաղյան պատերազմից հետո, պնդում է, թե զինակիցներին սպանելու մտադրություն չի ունեցել։ Մինչ դեպքը գտնվել է ընկերոջ մոտ՝ հյուրասիրության՝ մեկ բաժակ գինի խմելու, պարետատնից լսել է աղմուկի ձայներ, գնացել է եւ փորձի կարգի հրավիրել այնտեղ գտնվողներին, ի վերջո նաեւ կրակոցներ է արձակել։ Ըստ նրա՝ կրակել է գետնին, իսկ թե ինչպես են տուժողներն ստացել  հրազենային վնասվածքները՝ դժվարացել է ասել։ Մինչդեռ դեպքերի զարգացման բոլորովին այլ իրավիճակ են նկարագրել տուժողները։  Վերջիններս պատմել են, որ դեպքի օրը գնացել են պարետատուն՝ ֆուտբոլ նայելու, քանի որ սկսվել էին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։ Մինչ այդ՝  պրապորշչիկը մեկ շիշ օղի և մի քանի վարունգ է առաջարկել եւ յուրաքանչյուրը մեկական բաժակ օղի են խմել: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը՝  Ենոքը վերցրել է մի վարունգ, որ ուտի, իսկ Արամայիսը նրան հանդիմանել է՝ ասելով. «մենակ չես, կտորե, որ բոլորը ուտեն»: Այնուհետև իրենք մեկ-մեկ գնացել են պարետի աշխատասենյակ:

Ըստ տուժողների՝ սենյակում հանգիստ մթնոլորտ է եղել, բոլորը նստած ֆուտբոլ դիտելիս են եղել, երբ պրապորշչիկը մտել է ներս լիցքավորված զենքով ու սկսել կրակել։

«Դեռ հինգ րոպե չանցած Արամայիսը մտել է սենյակ աչքերը լրիվ կարմրած: Նա միանգամից ինքնաձիգով է մտել: Սենյակում հանգիստ մթնոլորտ է եղել, բոլորը նստած ֆուտբոլ էին նայում ու եթե աղմուկ լիներ ինքը չէր լսի, որ ընկերներից մեկը հարցրել է, թե ինչու է ինքնաձիգի ապահովիչը իջեցրել, և նա էլ ասել է, որ կկոտորի ու սկսել է կրակել»,- պատմել է տուժողներց Ենոքը։

Արթուրին դիպել է երկրորդ գնդակը, ով նշված տարածք էր գնացել առաջին անգամ՝ պատերազմում զոհված եղբոր գերեզմանին։ Կրակոցը եղել էր մահացու եւ տեղում ստացած վնասվածքներից մահացել է։ Տուժողը պատմել է, թե տեսել է ինչպես է Արամայիսը հերթով կրակել և բոլորը խառնված փախչում էին մեկը պատուհանով, մեկը դռնով, ով ոնց կարողանում էր: Ինքը մտածել է, որ ամոթ կլինի, եթե ինքը փախչի և մնացել է սենյակում, որպեսզի զենքը նրանից խլի, իսկ երբ փորձել է զենքը նրա ձեռքից վերցնի Արամայիսը կրակել է նաեւ իր ուղղությամբ։ Ըստ տուժողի՝ առաջին գնդակը դիպել է թերեւս երիկամին, երկրորդ կրակոցը՝ ողնաշարի հատվածին: Երկրորդ կրակոցից հետո չի կարողացել ոտքի վրա կանգնել և ոտքերը չէր զգում:

 Ընկնելուց հետո երրորդ կրակոցնել արձակեց իր վրա: Այդ ժամանակ արդեն սենյակում մարդ չի եղել, մահացած տղան էր գետնին ընկած, Արթուրն էր պատուհանի վրա մնացել, երևի փորձում էր փախչել չստացվեց։ Ամբողջ սենյակը ծխի ու արյան մեջ է եղել,- ցուցմունքում վերհիշել է Ենոքը եւ ավելացրել, որ Արամայիսը էլի էր ուզում կրակեր, սակայն փափմուշտները վերջացել էին. «զենքի չխկոցից է հասկացել, որ փամփուշտները վերջացել են»: Կրակոցներից հետո սենյակը ծխի մեջ է եղել և ինքը սողալով գնացել է դռան մոտ, որ կարողանա շնչել և այդ ժամանակ մի կին մոտեցել է իրեն ու օգնել՝ մինչև տղանները շտապ օգնություն էին կանչում:

Թե որն է եղել նման դաժանության պատճառը տուժողներից որեւէ մեկը չի կարողացել ասել. Բոլորն էլ փաստել են, որ մինչ այդ եղել են նորմալ հարաբերություններ։ Քրեական գործով, այդուհանդերձ, կան տվյալներ, որ հավաքվածները դրանից առաջ վիրավորել էին նրա արժանապատվությունը։ Փորձագետի թիվ 10/18 եզրակացության համաձայն` Արամայիս որևէ տեսակի հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս չի տառապում, հոգեպես առողջ է: Նկարագրված արարքի կատարման պահին նա  չի գտնվել նաև որևէ ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, մեղսագրվող արարքի պահին հասկացել է իր գործողությունների փաստացի բնույթը, հասարակական վտանգավորությունը և կարողացել է ղեկավարել դրանք, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ: Ըստ փորձագետների՝ դեպքին նախորդած ժամանակահատվածում նրան վիրավորել են , ինչն էլ պատճառահետեւանքային կապի մեջ է մտնում կատարված արարքի հետ։

Դատարանի գնահատմամբ՝ պրապորշչիկն արձակել է նշանառու կրակոցներ

 Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 1994 թվականի հուլիսի 5-ին, հուլիսի 15-ին Արամայիսին մեղադրանք է առաջադրվել նախկին  քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ կետով եւ նույն օրը վերցվել արգելանքի: Սակայն  1994 թվականի սեպտեմբերի 13-ին փոխվել է նրա  նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը,  և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը, ինչից որոշ ժամանակ անց նա դիմել է փախուստի եւ 1995 թվականի հունվարի 5-ին քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել  հետախուզում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Նա հայտնաբերվել է 2017 թվականին, կասեցված վարույթը վերսկսվել է եւ նրան մեղադրանք առաջադրվել։  2018 թվականի փետրվարի 26-ին փոփոխվել է ավելի վաղ  Արամայիսին առաջադրված մեղադրանքը և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ  2018 թվականի փետրվարի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Դատաքննության ընթացքում դատարանը հիմնավորված է համարել, որ մեղադրյալն արձակել է կրակոցները եւ ունեցել է սպանելու նպատակ, սակայն այլ մոտեցում է ունեցել իրավական գնահատականի վերաբերյալ։

Դատարանի գնահատմամբ՝  նրա  կողմից կատարվել է երկու և ավելի անձի սպանության փորձ և հասարակ սպանություն, այսինք` նրա արարքը ենթակա է որակման  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:


Այսպես, ըստ դատարանի, մեղադրյալը  հացի գործարանի շենքում տեղակայված զինվորական պարետատանը` պարետի աշխատասենյակում լիցքավորելով իրեն ամրակցված «ԱԿՄ-74-ՈՒ» տեսակի «364229» համարի ինքնաձիգը, սպանելու նպատակով կրակահերթ է արձակել նույն աշխատասենյակում գտնվող 6 անձի ուղղությամբ: Նրա  գործողությունների հետևանքով Արթուր Վլադիմիրի Խաչատրյանը մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, երկու անձի՝  թեթև վնաս, իսկ մյուսին  արձակված կրակոցների գնդակները չեն դիպչել:


Դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում նկարագրված դեպքի փաստական հանգամանքները ամբողջությամբ համընկնում են դատաքննությամբ ուսումնասիրված թույլատրելի և վերաբերելի ապացույցներով կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատվող փաստական հանգամանքերին: Հիմնավորված չի համարել, որ մեղադրյալին եւ նշված 6 անձանցից բացի եղել են նաեւ այլ անձինք եւ գտել, որ շարադրված ապացույցներից բխում է նաև, որ Արամայիսը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել պարետի սենյակում այդ պահին գտնվող բոլոր վեց անձանց ուղղությամբ. Մենահատ կրակոցներ արձակելով  փակ սենյակում գտնվող վեց անձանց ուղղությամբ ։

Մեղադրյալը «մեղսագրվող արարքը չի կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Սպանության որակական հատկանիշ հանդիսացող շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը առկա է այն դեպքերում, երբ հանցավորի կողմից սպանության ուղղված գործողություններով, սպանության եղանակով սպանության թիրախ հանդիսացող անձից կամ անձանցից բացի վտանգվում է նաև այլ մարդկանց կյանքը: Օրինակ հասարակական մարդաշատ մարդում տուժողի ուղղությամբ անկանոն կրակահերթ բացելը, պայթյունը և այլն: Այսինքն սպանությունը կարող է որակվել որպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված, երբ հանցավորը սպանության թիրախից բացի դիտավորություն չունենալով այլ անձանց կյանքից զրկելու, գիտակցաբար վտանգում է նրանց կյանքը իր կողմից սպանության համար ընտրված եղանակով կամ մեթոդով: Այսինքն սպանության որոկական հատկանիշ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը առկա է այն դեպքում, երբ հանցավորի կողմից սպանության համար ընտրված ձևը(միջոցը, եղանակը) առերևույթ վտանգ է ներկայացնում այլ առնվազն մեկ անձի կյանքի համար:  Սակայն, թե առաջադրված մեղադրանքից, թե դատարանում ուսումնասիրված ապացույցներից չի բխում /առնվազն չի ապացուցվում/, որ պարետի սենյակում, բացի վերոնշված վեց անձանցից, ում կյանքից զրկելու նպատակով Արամայիս Աբրահամյանը կրակոցներ է արձակել ինքնաձիքից, այլ որևէ անձ է գտնվել:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ մեղադրյալի կողմից կատարված արարքում բացակայում է սպանության որակյալ հատկանիշ հանդիսացող` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը», - գտել է դատարանը եւ որոշել  առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով վերաորակել և նրա մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Միաժամանակ  անդրադառնալով Արամայիս Աբրահամյանի կատարած հանցագործությունների համար պատասխանատվության և պատժի հարցերին դատարանը արձանագրել է, որ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները», իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Կատարված արարքի համար քրեական, պատասխանատվության ենթարկելու ժամկետը կազմում է տասնհինգ տարի, քանի որ վերջինս արաքը կատարելուց հետո դիմել է փախուստի և գտնվել հետախուզման մեջ, այսինքն` նրա նկատմամբ վաղեմության ժամկետները պետք է հաշվարկվեն ՀԽՍՀ-ի կողմից 1961 թվականին ընդունված քրեական օրենսգիրքի 44-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ նախատեսված կանոնի համաձայն, քանի որ այն ամբաստանյալի համար ավելի մեղմ կարգավորում է նախատեսում` համեմատած գործող ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի, և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համամաձայն պետք է ղեկավարվալ ամբաստանյալի վիճակը բարելավող օրենքով: Ի դեպ հանցավոր արարքի կատարման պահից անցել 24 տարի, և թե արարքի կատարման պահին գործող օրենքով` տասնհինգ տարի, և թե նոր օրենքով սահմանված վաղեմության ժամկետները` քսան տարին, անցել են եւ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է վաղեմության ժամկետներ անցած լինելու հիմքով:

Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազը համամիտ չէ դատարանի իրավական գնահատականի հետ եւ «Փաստինֆո»-ի տեղեկություններով ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը,  մեղադրյալին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար ու դատապարտել 10 տարվա ազատազրկման։

Պատրաստեց՝ Քրիստինե Հարութունյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:56 13/06/2018  |  Քրեական խրոնիկոնՔննիչը կարճել է ձմեռային զորակոչից խուսափելու գործի վարույթը
13:12 09/06/2018  |  Քրեական խրոնիկոնՍպանության փորձի մեղադրանքով 17 տարի հետախուզման մեջ գտնվողն «ինքնակամ» ներկայանում է. դատախազը որոշում է գործը կարճել՝ չնայած դատավճռի առկայությանը
14:04 14/05/2018  |  Քրեական խրոնիկոնՕբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է  ընդունվել Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ
12:53 07/05/2018  |  Քրեական խրոնիկոնԳլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրեական գործի վարույթը կարճելու մասին 23 տարվա վաղեմության որոշումը
15:20 05/05/2018  |  Վարչական իրավունքՎերաքննիչ  դատարանն իրավացիորեն  է  կայացրել   քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը. Վճռաբեկ դատարան
15:11 31/03/2018  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործը կարճելու դեմ բողոք է ներկայացվել դատարան
15:22 21/03/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին
12:35 11/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱվազակության մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճվել է
16:57 12/10/2017  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի միջնորդության դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճվել է
12:02 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության հայցի գործի վարույթն ընդդեմ քաղաքացու կարճվել է

Տեսանյութեր

07/09/2020   11:14 Իշխանության ներսում լուրջ «ռազբորկաներ» են ընթացել հանգստյան օրերին. «Փաստ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]