Թեմաներ
Երեքշաբթի 12 / 11 / 2018
Փոխարժեք
  • 553.48
    EUR
  • 617.04
    GBP
  • 7.32
    RUB
  • 485.13
    USD
+ 10 °C
+ 3 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2018   22:40 Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին, խիստ հայաստանակենտրոն է և հայամետ. Զոհրաբ Մնացականյան 12/11/2018   20:20 Ոստիկանությունում քննարկել են թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման խնդիրը 12/11/2018   20:13 Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով նիստը հնարավոր է կայանա դեկտեմբերի 12-ին 12/11/2018   20:08 Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 12/11/2018   19:28 Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին 12/11/2018   19:10 Թուրքմենստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Թուրքմենստանի փոխվարչապետին 12/11/2018   18:52 Ռոբերտ Քոչարյանը դատապարտվել է, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն. Մինասյան 12/11/2018   18:31 Դա կաշառք չէ, դա մեղքը մեղմելու քայլ չէ, այլ մարդու ապրելակերպ. Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի կողմից 40 անուն անշարժ գույք պետությանը նվիրելու մասին 12/11/2018   18:07 Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը. «Երկիր Ծիրանի» 12/11/2018   18:03 Քոչարյանի կողմնակիցները հրապարակում սկսեցին բողոքի ակցիաները (ուղիղ միացում) 12/11/2018   18:00 Դատարան է ուղարկվել «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ում պաշտոնեական կեղծիքի միջոցով կատարված յուրացման վերաբերյալ քրեական գործը. տնօրենի կողմից վնասը վերականգնվել է 12/11/2018   17:53 «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ նման բան չկա». Ֆելիքս Ցոլակյանը` ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին 12/11/2018   17:46 ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները 12/11/2018   17:41 Քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում․ Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԱԺ ընտրությունների մասին 12/11/2018   17:23 Քեվին Օքսուզը արտահանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին 12/11/2018   17:12 Վաղը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով 12/11/2018   17:06 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը 12/11/2018   16:38 ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցության ցուցանիշն ամենացածրն է համապետական ընտրությունների պատմության մեջ 12/11/2018   16:35 ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար 12/11/2018   16:26 Թուրքիան պահանջ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին 12/11/2018   16:07 Արթուր Վանեցյանը փոխվարչապետ չի նշանակվելու. խոսնակ 12/11/2018   15:36 Գյումրիում 57-ամյա կնոջ դաժան սպանության գործով ռուս զինվոր է ձերբակալվել 12/11/2018   15:34 ԱՄՆ-ն իր քաղաքացիների համար վերացրել Է Ռուսաստան ճամփորդության չմեկնելու հանձնարարականը 12/11/2018   15:18 «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի  կապակցությամբ». Յոհաննես Հան 12/11/2018   15:02 «Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը». Արմեն Բադալյան 12/11/2018   14:56 ՃվՃվ Արոյի կրտսեր որդին գրավի դիմաց ազատ է արձակվել. News.am 12/11/2018   14:40 Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը 12/11/2018   14:36 Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ. Բորիս Նավասարդյանը` Aysor.am և այլ ԶԼՄ-ներ իրավապահների կատարած այցի մասին 12/11/2018   14:23 Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն է հրավիրվել. դատարանը քննում է նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցը. Hetq.am 12/11/2018   14:18 ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության 2017 և 2018 թվականների արձագանքների տարբերությունը 12/11/2018   14:12 «Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության համաժողովրդական մասշտաբ  ունի». «Սասնա Ծռերի» ուղերձը 12/11/2018   14:08 «Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ» 12/11/2018   13:39 4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվեց 12/11/2018   13:28 Դանակով հարվածել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի կրծքավանդակին ու սպանել 12/11/2018   13:24 Ձեր ձայների շնորհիվ շատ ավելի մեծ քվե ստացա, քան՝ քննադատներս, որ կարծում էին՝ անգամ մեր հարազատները մեզ չեն քվեարկելու. Աշոտյան 12/11/2018   13:19 Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են. Արա Բաբլոյանը շնորհավորել է 12/11/2018   13:13 «Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. ընտրողների 51 տոկոսը մերժել է 11 քաղաքական միավորներին». Մամուլի ազգային ակումբի նախագահ 12/11/2018   13:02 Մեր կուսակցությունները ինստիտուցիոնալ կառույցներ չեն, ինչը լուրջ խնդիր է. Ալեքսանդր Իսկանդարյան 12/11/2018   13:00 Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր 12/11/2018   12:54 Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել 12/11/2018   12:50 ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները 12/11/2018   12:46 Աբովյանի հիվանդանոցում մահացել է 55-ամյա կին. Հարազատները բժիշկներին են մեղադրում 12/11/2018   12:38 78 հաղորդում, երկու քրեական գործ. ամփոփ տվյալներ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրվա և քարոզարշավի շրջանում ստացված հաղորդումների վերաբերյալ 12/11/2018   12:33 Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար 12/11/2018   12:22 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար 12/11/2018   12:05 Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին 12/11/2018   12:02 Ֆեյքի միջոցով հայտարարություն է տարածվում՝ երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ. Հայտարարություն 12/11/2018   11:39 Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ 12/11/2018   11:24 ՊՆ-ն նպատակադրվել է Զինված ուժերում ներդնել նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով արդիականացված ճաշարանային համալիրներ 12/11/2018   11:20 Արտակարգ դեպք Երեւանում՝ սեռական բռնության է ենթարկվել 20-ամյա աղջիկը
12/10/2018   11:16 Հայտնի են ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները 12/11/2018   18:03 Քոչարյանի կողմնակիցները հրապարակում սկսեցին բողոքի ակցիաները (ուղիղ միացում) 12/10/2018   10:52 «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է 12/09/2018   22:59 29 ընտրատեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակը եզրափակում է Դաշնակցությունը 12/11/2018   11:39 Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ 12/10/2018   20:08 Ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան. Փաշինյան 12/11/2018   09:33 Որոշվել է. «Իմ քայլը» դաշինքից ովքեր կգնան խորհրդարան, ովքեր՝ կառավարություն. «Ժամանակ» 12/10/2018   08:11 Նախնական տվյալներով՝ խորհրդարանում ներկայացված կլինեն Իմ քայլը, ԲՀԿ-ն եւ Լուսավոր Հայաստանը 12/11/2018   11:20 Արտակարգ դեպք Երեւանում՝ սեռական բռնության է ենթարկվել 20-ամյա աղջիկը 12/10/2018   00:14 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ Իմ քայլը, ԲՀԿ, ՀՅԴ 12/10/2018   10:22 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել 12/11/2018   18:52 Ռոբերտ Քոչարյանը դատապարտվել է, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն. Մինասյան 12/10/2018   09:56 «Այն, որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի  բոլորին». Դավիթ Հարությունյան. news.am 12/10/2018   17:12 Սերժ Թանկյանի պատասխանը Լևոն Քոչարյանին 12/09/2018   22:49 Որոշ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն երկրորդ տեղն է զբաղեցնում 12/10/2018   18:47 ՀՔԾ քննիչի կարծիքով՝ Քոչարյանի գործով դատավորը կոպետենտ չի՞ եղել գործը քննելու համար 12/11/2018   00:55 Բռնարարին դիմադրություն ցույց տված 19-ամյա աղջկան սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում 12/11/2018   13:28 Դանակով հարվածել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի կրծքավանդակին ու սպանել 12/11/2018   18:07 Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, ինչպես նաև ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, կրկնեցին նախորդներին և փաստացի յուրացրեցին օրենսդիր իշխանությունը. «Երկիր Ծիրանի» 12/10/2018   17:03 ՖՈՏՈ. Գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները. Տիգրան Ուրիխանյան

«ՀՀԿ-ն հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալները». ՀՀԿ խորհրդի քաղաքական հայտարարության նախագիծը 11/12/2018   10:32  |  Քաղաքական

Երեկ ՀՀԿ խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ:

Խորհրդի նիստում ընդհանուր հավանության արժանացավ ներկայացված փաստաթուղթը:

Որոշվեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:

Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում:

ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների   քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը:

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին

Երևան, 11 նոյեմբերի 2018թ.

1. 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական  հանգրվանների գնահատական

– 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ղեկավարի` քաղաքական գործընթացներում անմիջական պատասխանատվության ամրագրման և երկար տարիների փորձը նոր սերնդի ղեկավարներին անցնցում փոխանցելու նկատառումներով 2018թ. ապրիլի 14-ի  ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն որոշում կայացվեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 
– Որոշումը, մեկնաբանվելով որպես ՀՀԿ նախագահի նախկինում հանրայնորեն արտահայտած այն դիրքորոշմանը հակասող, ըստ որի՝ Սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխման դեպքում նա Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում այլևս երբեք չէր առաջադրվելու և չէր հավակնելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը, առիթ դարձավ 2018թ. ապրիլին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մի շարք հասարակական նախաձեռնությունների կողմից Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում բողոքի ակցիաների կազմակերպման համար:

– Ցուցարարների կողմից հնչեցվող հիմնական պահանջն էր՝ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում չառաջադրվելը, քանի որ դա մեկնաբանվում էր որպես երկրի ղեկավար՝ երրորդ ժամկետով պաշտոնավորում:

– Ապրիլի 17-ին Ազգային ժողովը 77 կողմ, այդ թվում ՀՅԴ և «Ծառուկյան դաշինք» խմբակցության մի շարք պատգամավորների «կողմ» և 17 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ:

– Ի պատասխան՝ բողոքի ակցիաները նոր թափ հավաքեցին: Լրջորեն վտանգվեց հասարակական կարգը, որի հետևանքով կարող էին բախումներ առաջանալ` բերելով արյունահեղության և մարդկային զոհերի: Այդ ամենից խուսափելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրավապահ մարմինները դրսևորեցին բարձր զսպվածություն և ապահովելով հանրային անվտանգությունը՝ չէին խոչընդոտում ավաքների անցկացմանը:

– Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ:

– Ապրիլի 23-ին, հաշվի առնելով բողոքի ալիքի ահագնացող ծավալը, անհարկի լարումից խուսափելու և Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին իրավիճակը հանգուցալուծելու նպատակով վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:

– Դրանից անմիջապես հետո բողոքի ակցիաների կազմակերպիչները փոխեցին իրենց պահանջների բնույթը` առաջ քաշելով «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսը: Խաթարվեց կենսական կարևորության ենթակառուցվածքների և օբյեկտների աշխատանքը. արգելափակվեցին պետական նշանակության մայրուղիներ, Երևանի միջազգային օդանավակայանը: Ազգային ժողովի վրա աննախադեպ ճնշում գործադրվեց, որն ուղեկցվում էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ անձնական և ընտանիքի անդամներին հասցեագրված վիրավորանքներով ու ֆիզիկական բռնության սպառնալիքներով:

Սահմանադրական կարգին ուղղակի հակասող՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կառավարություն չձևավորելու պայման ներկայացվեց: Պատգամավորներին անընդհատ որոշակի քաղաքական դիրքորոշում էր պարտադրվում:

– Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ունենալով խորհրդարանում ձայների մեծամասնություն` քվեարկության առաջին փուլում չսատարեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն վարչապետի իր թեկնածուին ևս չառաջադրեց: Այդ դիրքորոշման նպատակն էր լիարժեք օգտագործել Սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարության ձևավորման ընթացակարգերը և սպասել ընտրության 2-րդ փուլում ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից այլ թեկնածունի առաջադրման հնարավորությանը:

– Հաշվի առնելով, որ այլ թեկնածություններ չէին առաջադրվել, և Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը չհաստատվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվելու էր, կուսակցությունը առաջադրված միակ թեկնածուին մայիսի 8-ին բավարար թվով ձայներ ապահովելու որոշում կայացրեց:

– Ավելին, հայտարարվեց, որ բացառությամբ մատնանշված մի շարք ուղղությունների, որոնցով կուսակցությունն ունի սկզբունքային սահմանափակումներ (անվտանգություն, Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն), հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կաջակցի կառավարության օրինաստեղծ գործունեությանը: Նշված մոտեցումը կյանքի է կոչվել թե՛ կառավարության ծրագիրը, թե՛ կառավարության առաջարկած օրինագծերը քննարկելիս:

– Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ:

– Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա` մե՛րթ կասկածի տակ առնելով դատական ատյանների կայացրած որոշումները և ինքնուրույն գործելու կարողությունը, ցանկությունն ու ունակությունը, մե՛րթ հնչեցնելով սպառնալիքներ դատավորների հասցեին:

– Կասկածի տակ դրվեցին 2017թ. ապրիլին կայացած, որևէ քաղաքական ուժի կողմից արդյունքների առումով չբողոքարկված, միջազգային փորձագիտական հանրության կողմից դրական գնահատված և այդ թվում՝ իր իսկ պատգամավորական լիազորությունների իրավական հիմք հանդիսացող ընտրությունների արդյունքները:

– Քաղաքական ճնշման այս ալիքն իր տրամաբանական զարգացումը ստացավ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն և վարչապետ Փաշինյանը բացահայտ խոսեցին հասարակությունը յուրայինների և օտարների` «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին: Դա այլատյացության, այլախոհության բացառման և քաղաքական երկխոսությունը
բռնությամբ փոխարինելու վտանգներով լի ուղի է:

– Վարչապետի մակարդակով քաղաքական ընդդիմախոսների շրջանում վախ սերմանելու նպատկով իրավապահներին հանրայնորեն տրվեցին կոպիտ ուժի կիրառման հանձնարարականներ: Դրանք ցուցադրաբար կիրառվեցին նախագիծ իրավապահների կողմից` անտեսելով ուժի կիրառման անհրաժեշտության և համաչափության օրինական պահանջը:

– Միևնույն ժամանակ, ոստիկանության անգործության, երբեմն նաև աջակցության ներքո ձեռնարկվեցին հասարակական կարգը, տնտեսավարողների բնականոն գործունեությունը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը խաթարող քայլեր: Ապօրինի գործողություններ կատարվեցին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

– Վարչապետի ելույթներում և որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնչեցին անձնավորված անհիմն և անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտող մեղադրանքներ:

– Փորձ է կատարվում ամբողջական վերահսկողության տակ վերցնել նաև լրատվական դաշտը: Անթաքույց սպառնալիքների միջոցով ինքնագրաքննություն պարտադրվեց ԶԼՄ-ներին: Ի թիվս հրապարակային այլ հայտարարությունների՝ հունիսի 18-ին վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել… Մի՛ արեք»: Այդ համատեքստում է տեղավորվում մի շարք առաջատար լրատվամիջոցների առավել ազդեցիկ լրագրողների ազատումը զբաղեցրած պաշտոններից և համապետական սփռում ունեցող Հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատիրոջ և նրա ակտիվների կալանավորումը, որը կարելի է մեկնաբանել որպես գալիք ընտրությունների նախաշեմին հեռուստաեթերը լռեցնելու փորձ:

– Սոցիալական ցանցերում առանձնակի թափ ստացան անհանդուրժողականությունը, զրպարտանքը, ատելությունը, բռնի գործողությունների կոչերի տարածումը և բարոյականության թույլատրված սահմանների անցումը, հատկապես` կեղծ օգտատերերի ներգրավմամբ:

– Քաղաքական բողոքի ակցիաներին, ԱԺ պատգամավորների վրա ճնշում գործադրելու և այլ գործողություններին ծրագրված կերպով ներգրավվեցին նաև անչափահասները:

– Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից ոգևորված, ինչպես նաև դեռևս անհայտ վերջնանպատակով` օր առաջ խորհրդարանական որակյալ մեծամասնություն ունենալու ձգտմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը որոշում կայացրեց արագացնել խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական նախագիծ ընտրություններ անցկացնելու գործընթացը: Դա հակասեց կառավարության ձևավորման ժամանակ հնչեցված խոստումներին, համաձայն որոնց՝ մինչև
ընտրությունների անցկացումը պետք է լրջորեն բարեփոխվեր Ընտրական օրենսգիրքը:

– Վարչապետի կողմից կառավարությունում ձևավորած աշխատանքային խումբը լիովին անտեսեց խորհրդարանի բոլոր չորս խմբակցությունների կողմից նախաձեռնված գործընթացը, այդ ձևաչափի հետ լուրջ փոխգործակցության մեջ չմտավ, հաշվի չառավ անգամ բոլոր խմբակցությունների կողմից փոխհամաձայնության հիմունքներով
առաջարկվող փոփոխությունների փաթեթը և բովանդակային քննարկման փոխարեն բերեց «փորձագետների» կողմից մշակված կասկածելի որակի, միջազգային փորձաքննություն չանցած մի նախագիծ, որի ընդունումը և ներդրումը, հատկապես հապճեպ կերպով նշանակված ընտրությունների նախաշեմին, կլիներ հակաժողովրդավարական և անարդյունավետ:

Ընդ որում, այդ նախագիծը լիարժեքորեն չէր արտացոլում անգամ Ազգային ժողով բերած կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետի հնչեցրած խոստումները:

– Հաշվի առնելով խորհրդարանի վրա պարբերական և կոպիտ ճնշումը՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովն ընդունեց կանոնակարգ-օրենքի փոփոխության նախագիծ, որի նպատակն էր բացառել պատգամավորների տեղաշարժի սահմանափակման միջոցով նրանց գործունեության խաթարումը: – Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը նույն օրն անձամբ կազմակերպեց և գլխավորեց Ազգային ժողովի դեմ զանգվածային գործողություն, որի ակնհայտ նպատակն էր ապօրինի ներազդել խորհրդարանի վրա և հիմնավորել խորհրդարանի արտահերթ ընտրությունների արագացումը:

– Վարչապետի ճնշման ներքո Ազգային ժողովը լուծարվեց, և նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2. Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների արդյունքների հանրային ընկալումը հստակ կապվում է իշխանափոխության, բայց ոչ կառավարության գործունեության հետ: Անժխտելի է հասարակական սատրաման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: Այդուհանդերձ, ակներև են թույլ տրված լրջագույն սխալները.

1. Հռչակված տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների: Գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները:

2. Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով:

3. Տնտեսավարողների նկատամամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ:

Լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցվել արտասահմանյան ներդրողները, ինչը լրջագույն հարված է երկրի միջազգային վարկանիշին:

4. Բացահայտ անտեսվում են բանկային գաղտնիքի սկզբունքները, ընդ որում այդպիսի մոտեցման արդյունքում ձեռքբերված տվյալները նաև
հրապարակվում են:

5. Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևութին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը:

6. Այս ամենը փորձ է արվում թաքցնել թվերի և տոկոսների անկանոն և մասնակի օգտագործման միջոցով: Դրա վառ դրսևորւմն էր վարչապետի կողմից տնտեսության զարգացման «փաստերի» թվարկումը խորհրդարանում, որը բխեցվում էր վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների շահարկման վրա:

7. Անհանգստություն է առաջացնում վարած կադրային քաղաքականությունը: Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե արհեստավարժության սկզբունքով:

8. Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք: Հաջողության կեղծ պատկերն ամրագրելու համար վարչապետը պարբերաբար ամպագորգոռ հայտարարություններ է անում երկրում կոռուպցիան վերացված լինելու, օլիգարխիան արմատախիլ արված լինելու մասին:

9. Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են:

3. Հայաստանի հանրապետական կուսակցություն

3.1. Սխալներն ու բացթողումները

Այդուհանդերձ, կրելով պատասխանատվության և դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները:

Մասնավորապես`

Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, և ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին:

 Կուսակցության ղեկավար կազմը, ծանրաբեռնված լինելով պետական նշանակության խնդիրներով, թուլացրեց կուսակցական շինարարության աշխատանքը, որը կրում էր ոչ պարբերական, երբեմն էլ ֆորմալ բնույթ: Թուլացավ կուսակցության ղեկավար կազմի ախաձեռնողականությունն ու անհատական պատասխանատվությունը:

Կուսակցության անդամակցությունը դարձավ իշխանության հետ նույնականանալու միջոց: Կուսակցությանն անդամագրվեցին նաև գաղափարական հենքը չկիսող, կուսակցության արժեքները չգիտակցող և կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործող անձինք:

Թուլացավ կուսակցության գաղափարաքարոզչական աշխատանքը, որը պետք է միտված լիներ կուսակցության քաղաքական պլատֆորմը հանրությանը ներկայացնելուն և գաղափարակից աջակիցներ ձեռք բերելուն:

Առողջ քննադատությունն երբերմն չէր տարբերակվում ապակառուցողական ընդդիմախոսությունից: Միևնույն ժամանակ, որոշ հարցերում ցուցաբերվում էր ավելորդ հանդուրժողականություն, որը խարխլում էր թույլատրելիի սահմանները կուսակցականների համար և սրում հանրային բացասական ընկալումները:

Որոշ կարևոր բարեփոխումներ կյանքի էին կոչվում առանց բավարար նախապատրաստական և բացատրական աշխատանքի` պարարտ հող ստեղծելով անհիմն քննադատության համար, երբեմն էլ անհրաժեշտ փոփոխությունները դանդաղում էին:

Չնայած որոշ հաջողություններին` հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումները:

Կադրային բազայում արհեստավարժ, կիրթ և փորձառու մասնագետների պակասը մնաց երկրի կարևորագույն խնդիրներից մեկը, հատկապես միջին և ստորին օղակի համալրման առումով: Մի շարք ոլորտներում պահպանվեց գործազրկության բարձր մակարդակը, չներդրվեցին կադրերի վերապատրաստման և արհեստագործական ուսուցման բավարար թվով ծրագրեր: Չնայած ձեռնարկվող ջանքերին` չլուծված են մնում երկրի մի շարք առանցքային սոցիալ-տնտեսական խնդիրներ: Հասարակությունը բավարարված չէ երկրում սոցիալական արդարության, արդարադատության անաչառության մակարդակով, ահազանգում է հասարակության սոցիալական շերտավորման խնդիրների մասին:

Շարունակում են խնդրահարույց մնալ երկրի ժողովրդագրական ցուցանիշները:

3.2. Արձանագրած արդյունքներ

– ՀՀԿ-ն դեռևս Հայաստանի Հանրապետության անկախացումից առաջ կազմավորված քաղաքական ուժ է, որն անկախության ողջ ընթացքում եղել է երկրի կարևորագույն քաղաքական դերակատարներից մեկը: Այն ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործողությունները բխում են Ազգի և Հայրենիքի հավերժության գաղափարներից:

– Երկար տարիներ առանձին կամ դաշինքների կազմում ՀՀԿ-ն մասնակցել է երկրի կառավարմանը, նախաձեռնել և հաջողությամբ իրագործել է կայուն զարգացում երաշխավորող մի շարք կարևորագույն բարեփոխումներ:

Մասնավորապես.

կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանական կառավարման մոդելի: Դա ստեղծեց քաղաքական երկխոսության և ներառական ժողովրդավարության համար կայուն հիմքեր:
Խորքային փոփոխությունների ենթարկվեց մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենսդրությունը, ձևավորվեցին և գործարկվեցին դրանց պաշտպանության արդյունավետ գործիքակազմերը:

Լիարժեք երաշխավորվեց մամուլի, խոսքի և հավաքների ազատությունը, հանրային տեղեկատվութայն հասանելիությունը: Դա արձանագրվեց նաև միջազգային փորձագիտական զեկույցներում և վարկանիշային աղյուսակներում:

Խստացվեց հակակոռուպցիոն օրենսդրությունը: Հատկապես, ընդունվեց և գործադրվեց «Ապօրինի հարստացման» մասին օրենսդրությունը, եկամուտների և գույքի հայտարարագրման պահանջը ներառեց շուրջ 10.000 անձ:

Երաշխավորվեց Արցախյան հերոսամարտում արձանագրված արդյունքների պահպանումը, բանակցային բարենպաստ դիրքերի ձևավորումը: Արցախն ապրեց սրընթաց վերելք տնտեսական ակտիվության, հանրային կյանքի, անվտանգության համակարգերի ամրապնդման առումով:

2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ սադրանքի օրերին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմինները գործեցին համադրված և արդյունավետ կերպով: Կարճ ընթացքում հայկական Զինված ուժերը կարողացան սանձել հարձակումը և հակառակորդին պատճառելով զին.տեխնիկայի և անձնակազմի անհամաչափ կորուստներ` պարտադրել հակառակորդին վերադառնալու 1994թ. զինադադարի պայմաններին:

 Հայաստանը կարողացավ արդյունավետ արտաքին քաղաքականությանշնորհի վ դրական զարգացում ապահովել բոլոր դաշնակից և գործընկեր պետությունների հետ: ԵԱՏՄ համահիմնադիր անդամ դառնալուն զուգահեռ՝ ստորագրեց ԵՄ հետ փոխգործակցության շրջանակային համաձայնագիր, կարողացավ իր թեկնածուներով համալրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Խորացվեցին դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը թույլ տվեց խթանել տնտեսականփոխգործակցությունը, ուղիղ ներդրումները և շահավետ պայմաններով գնել ու ռազմատեխնիկական օժանդակության խողովակներով ստանալ ժամանակակից սպառազինություն: Չխախտելով իր միջազգային պարտավորությունները` արդյունավետ փոխգործակցություն զարգացրեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Նոր մակարդակի բարձրացվեցին հարաբերությունները Վրաստանի հետ` ընդգրկելով կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրեր: Նոր խթան հաղորդվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ծոցի երկրների հետ հարաբերություններին: Հայաստանը անդամակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և ստանձնեց դրա նախագահությունը:

Պաշտպանության ոլորտում որդեգրելով «Ազգ-բանակ» հայեցակարգը` սահմանափակ ռեսուրսների պայմաններում դրվեցին Զինված ուժեր հետագա դինամիկ զարգացման հիմքերը: Մշակվեց և ներդրվեց ԶՈՒ արդիականացման 7-ամյա ծրագիրը` դրա ֆինանսավորման աղբյուրների մատնանշմամբ, մեկնարկեցին բանակ-հասարակություն կապն ուժեղացնող, բանակային ծառայությունը սոցիալական վերելակի վերածող մի շարք ծրագրեր:

Չնայած վերջին տասնամյակում երկու համաշխարհային տնտեսական ճգնաժամերին, 2008թ. օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողություններին և դրանց արդյունքում Ռուսաստանի հետ տարանցիկ ենթակառուցվածքների խաթարմանը, 2016թ. ապրիլյան քառօրյայի և ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա «Սասնա Ծռեր» խմբի հարձակման բացասական հետևանքներին, տնտեսության մեջ գրանցվեց շոշափելի առաջընթաց:

Մասնավորապես.

2006-2017թթ. ընթացքում համախառն ներքին արդյունքը կրկնապատկվեց՝ 2006թ.-ի 2,656 մլրդ դրամի փոխարեն 2017-ին կազմելով 5,580 մլրդ դրամ: Կրկնապատկվեց նաև մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 2006թ.-ի 849 հազ. դրամի փոխարեն 2017-ին կազմելով 1,873 հազ. դրամ:

ՀՆԱ-ի մեջ ակնառու է հատկապես ծառայությունների ոլորտի ծավալի կտրուկ աճը, որը 2006-2017թթ. ընթացքում աճել է շուրջ 3 անգամ, եթե 2006թ.-ին ծառայությունների ոլորտի կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում էր 31.9%, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմում էր արդեն 50.4%:

Ծառայությունների ոլորտում հատկանշական է «ինտերնետի և հաղորդակցության» ոլորտի կտրուկ զարգացումը: Բաժանորդների քանակի աճը ուղեկցվել է սակագնի նվազմամբ: Միջազգային ինտերնետ (IP) տարանցման ծառայության սակագինը 2017թ.-ին 1 մբիթ/վրկ-
համար կազմել է 1,4 հազար դրամ՝ 2006-ի 3 մլն դրամի փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտները 2017թ.-ին 2006թ.-ի համեմատ աճել են 139%-ով, այդ թվում՝ հարկային եկամուտները 162%-ով: Բնակչության բարեկեցության մակարդակի լավացման մասին է խոսում միջին ամսական աշխատավարձերի և միջին ամսական
կենսաթոշակների ավելացումը: Միջին ամսական աշխատավարձն ավելացել է շուրջ երեք անգամ՝ 2006թ.-ի 62,293 ՀՀ դրամի փոխարեն 2017-ին կազմելով 184,170 ՀՀ դրամ, իսկ միջին ամսական կենսաթոշակն ավելացել է շուրջ 3.7 անգամ՝ 10,912 ՀՀ դրամի փոխարեն 2017-ին կազմելով 40,296 ՀՀ դրամ:

Ֆինանսական հատվածում. եթե 2006թ.-ին ֆիզիկական անձանց ավանդները կազմել են 143 մլրդ դրամ, ապա 2017-ին ավանդների ծավալը աճել է ավելի քան 10 անգամ՝ կազմելով 1.553 մլրդ դրամ:

Ապրանքների և ծառայությունների ապրանքաշրջանառությունը 2006-2017թթ. ընթացքում աճել է շուրջ 2.3 անգամ, որը պայմանավորված է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալների աճով:

- 2006-2016թթ. ընկած ժամանակահատվածում Համաշխարհային տնտեսությունը դոլարային արտահայտությամբ աճել է 147.6 տոկոսով, իսկ Հայաստանի տնտեսությունը՝ 165.6 տոկոսով:

- 2013թ.-ից երկրում պետական ծառայողների համար ներդրվեց սոցիալական փաթեթի համակարգը՝ առողջապահական, հանգստի ապահովման, հիփոթեքային վարկի ամսական վճարման և ուսման վճարի փոխհատուցման բաղադրիչներով: Այս ծրագրից օգտվողների շրջանակը տարեցտարի ընդլայնվեց՝ 2016թ.-ին ընդգրկելով 150,000 շահառու:

- Ներդրվեց անվճար ծննդօգնության անհատական սերտիֆիկատների համակարգը բոլոր հղի կանանց համար և «ստենտ կյանքի համար» սոցիալական առողջապահական ծրագիրը: Ամբողջությամբ լուծվեց երեխաների կանխարգելիչ պատվաստումների հարցը: Թվով 16 ժամանակակից բժշկական կենտրոններ, շուրջ 80 ամբուլատորիաներ և պոլիկլինիկաներ կառուցվեցին և հագեցվեցին Հայաստանի 9 մարզերում: Մանկական մահացության ցուցանիշը նվազեց. եթե 2006թ.-ին մինչև 1 տարեկան մահացածների կշիռը կազմել է 1.38 տոկոս, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմեց 0.81 տոկոս:

- Ընդլայնվեցին կրթական հնարավորությունները: Ազգային հենքի վրա նոր որակի ուսումնական ծրագրեր հանրապետության ողջ տարածքում ներդնելու նպատակով մշակվեց «Արարատյան բակալավրիատի» հայեցակարգը, Հայաստանում մասնավոր ներդրումներով բացվեց միջազգային բարձրակարգ ավագ դպրոց, Դիլիջանում բացառիկ պայմաններ ձևավորվեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար: Աննախադեպ պայմաններ ստեղծվեցին աշխարհի առաջատար 10 բուհերում հայազգի ուսանողների ուսուցման համար: 2008թ. այդ բուհերում սովորող ՀՀ 8 քաղաքացիների փոխարեն մեկ տասնամյակում դրանք ավարտեցին ավելի քան 500 ուսանողներ:

- Ներդրվեցին տնտեսական զարգացման խոշորածավալ նախագծեր, նոր որակ հաղորդվեց զբոսաշրջության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման ոլորտի ընդլայնմանը, ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը: Զբոսաշրջության դեպքում 2017թ.-ին 2006-ի համեմատ գրանցվեց 274 տոկոս աճ:

- Գյուղատնտեսության ոլորտում նոր մակարդակի հասավ բերքի մթերումը: Վերամշակող կարողությունների և արտահանման ենթակառուցվածքի կայացման, ինչպես նաև ինտենսիվ պետական աջակցության պայմաններում գյուղատնտեսությունը նոր հնարավորություններ բացեց ֆերմերային տնտեսությունների առջև` բարձրացնելով երկրի սննդային անվտանգության և ինքնաբավության մակարդակը: Նոր թափ ստացան գյուղատնտեսությանն աջակցող ճյուղերը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ.-ին 2006-ի համեմատ աճեց 1.6 անգամ՝ 2006թ.-ի 555.9 մլրդ դրամի փոխարեն 2017-ին կազմելով 908.1 մլրդ դրամ: Ընդ որում, այդ աճը պայմանավորված էր ինչպես բուսաբուծության (1.3 անգամ), այնպես էլ անասնաբուծության (2.1 անգամ) համախառն արտադրանքի աճով:

- Երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրեր ներդրվեցին, որոնք թույլ տվեցին լուծել հազարավոր ընտանիքների կարևորագույն սոցիալական հարցը: Միաժամանակ մեծաքանակ աշխատատեղեր ստեղծվեցին շինարարության ոլորտում: Բարձրացավ հիպոթեքային վարկերի մատչելիությունը: 2010-ից՝ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի մեկնարկումից մինչև 2017-ն ընկած ժամանակահատվածում, ծրագրի շրջանակներում բնակարանամուտ տոնեցին 3049 ընտանիք, իսկ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից մինչ օրս՝ 2560 ընտանիք: Ծրագրի շրջանակներում հիպոթեքային վարկավորման սուբսիդավորման տոկոսը 2%-ից մարզերում դարձավ 4%, իսկ վարկի միջին տևողությունը 10 տարուց դարձավ 15-20 տարի, ինչի արդյունքում նվազեց վարկառուների ամսական բեռնվածությունը:

- Մշակույթի ոլորտում իրականացվեցին խոշորամասշտաբ ծրագրեր Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների բարելավման ուղղղությամբ (Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մասնաշենքերն ու ցուցադրությունները, Կոմիտասի նորակառույց թանգարանը, բոլոր հիմնական թատերական դահլիճների վերանորոգումն ու վերազինումը), մշակութային կոլեկտիվներին զգալի աջակցություն ցուցաբերվեց (ֆիլհարմոնիկ նվագախումբ, ակադեմիական երգչախումբ, կամերային նվագախումբ, պետական սիմֆոնիկ նվագախումբ, «Հովեր» երգչախումբ, բազմաթիվ այլ կոլեկտիվներ, ստուդիաներ և անհատ կատարողներ), Հայաստանը դարձավ բազմաթիվ միջազգային փառատոների սիրված հասցե («Ոսկե ծիրան», «Երևանյան հեռանկարներ», «Հայֆեստ», «ՌեԱնիմանիա», Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ), արտերկրում հաջողությամբ իրագործվեցին Հայաստանը ներկայացնելու ծրագրեր (Հայաստանի տարին Ռուսաստանում և Ֆրանսիայում, հայատառ գրատպության 500-ամյակը և Երևանի` գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք հռչակելը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի միջոցառւմներ, խոշորածավալ քաղաքակրթական ցուցահանդեսներ Լուվրում, Վենետիկի թանգարաններում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում և այլն): Նոր թափ ստացավ գրահրատարակչությունը:

- Թարմացվեց պետական կառավարման կադրային բազան:

Բարձրագույն պաշտոնների գերակշիռ մասում նշանակվեցին միջազգային լավագույն կրթությամբ, աշխատանքային հաջողված փորձ ունեցող, մասնավոր հատվածում հաջողությունների հասած կառավարիչներ, ովքեր նոր մշակույթ բերեցին հանրային կառավարման ոլորտ:

4. Առաջիկա անելիքները

Վերը նշված օբյեկտիվ և բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ կարող էին և ձևավորեցին հանրային դժգոհության ալիք: Անշուշտ, միայն ժամանակը և իրադարձությունների հետագա զարգացումը լիարժեք կերպով կբացահայտի տեղի ունեցած իշխանափոխության բուն պատճառները, առիթները և գործիքակազմը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ստեղծված իրավիճակում ոչ միայն կարող է, այլև պարտավոր է մասնակցել առաջիկա խորհրդարանական  ընտրություններին, քանի որ. 1. Կուսակցության` տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները, արհեստավարժ կադրերը, միջազգային կապերը պետք է շարունակեն ծառայել Հայաստանի առաջխաղացման գործին: Իշխանություն լինելու տարիներին կուտակած այդ ներուժը հանրային արժեք է: Կուսակցությունն իշխանափոխությունից հետո ինքնամեկուսացվելով քաղաքական և հանրային դաշտից` խուսափած կլիներ այդ ներուժը հանրության շահին ծառայեցնելու պարտավորությունից:

2. Փաշինյանի կառավարության գործունեության առաջին ամիսների արդյունքները մի շարք հարցեր են առաջացրել հասարակության շրջանում` ազգային ինքնության, պետություն-հասարակություն-եկեղեցի հարաբերությունների, ավանդական ընտանիքի արժեքների պահպանման տեսանկյունից:

Տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, Արցախի հարցի շուրջ առկա խմորումները, Հայաստանի նոր կառավարության որդեգրած դիրքորոշումն արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների հարցերում հուշում են, որ անհրաժեշտ է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած, այդ թվում` ամենավտանգավոր զարգացումներին:

Հայաստանի հանրապետական կուսակցության արժեքները, սկզբունքներն ու մոտեցումներն այդ առումով արտացոլում են հասարակության անհանգստությունները և այսօր ավելի քան երբևէ պահանջված են:

3. Կուսակցական շինարարությունը ժամանակատար գործընթաց է: Անկախության հասակակից կուսակցության հեռացումը քաղաքական գործընթացներից կթուլացներ այն, հետ կգցեր քաղաքական կուսակցությունների խոշորացման գործընթացը:

4. Թեև սովորաբար քաղաքական կուսակցությունները իշխանության հասնելու ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին հայտ է ներկայացնում` խորհրդարանում երաշխավորված բազմակարծություն ունենալու նպատակով:

Կառավարման տեսանկյունից արդյունավետ է այն պետությունը, որտեղ առկա է իշխանությունների քաղաքականությունը վիճարկելու, բացթողումները մատնանշելու և խնդիրների համար կառավարության հետ արդյունավետ որոշումներ որոնելու պատրաստակամ ընդդիմություն:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը դիտարկում է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում իր դերակատարումը հենց այդ համատեքստում:

5. Երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդման և կուսակցական համակարգի կայացման տեսակետից չափազանց կարևոր է կուսակցությունների` իշխանականից ընդդիմադիր և ընդդիմադիրից իշխանական կարգավիճակի ձևափոխման բնականոն գործընթացը:

5. ՀՀԿ խորհրդի որոշումը

Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը որոշում է.

1. Մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:

2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:

3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:

4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների
վերանայման խնդիրներին:

Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցակցնել կուսակցության համագումար:

ՀՀԿ խորհուրդ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 12/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Առաջադրվելու եմ որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում և լինելու եմ նաև ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը». Արմեն Աշոտյան
11:52 10/11/2018  |  Քաղաքական«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի». Նիկոլ Փաշինյան
11:37 10/11/2018  |  Քաղաքական«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվում են
10:20 10/11/2018  |  ՄամուլՕԵԿ-ը չի մասնակցի ընտրություններին. «Ժամանակ»
10:09 10/11/2018  |  ՄամուլՏիգրան Ուրիխանյանը կառաջադրվի՞ ԲՀԿ-ից. «Հրապարակ»
09:49 10/11/2018  |  ՄամուլՎիգեն Սարգսյանն ու Մարգարիտ Եսայանը՝ նույն ընտրատարածքում. «Ժամանակ»
09:32 10/11/2018  |  ՄամուլՈվքե՞ր են ՀՅԴ ռեյտինգային թեկնածուները. «Ժողովուրդ»
15:15 09/11/2018  |  ՔաղաքականՄելիք-Ադամյանում նոյեմբերի 11-ին կկայանա ՀՀԿ խորհրդի նիստը. կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին. Aysor
09:37 09/11/2018  |  ՄամուլԲՀԿ-ական թեկնածուներն այլևս ռիսկ չեն անում առաջադրվել. «Ժամանակ»
16:27 08/11/2018  |  ՔաղաքականԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Տեսանյութեր

12/11/2018   18:59 Մակեդոնացին մեղադրվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքում 1,8 մլն դոլար հափշտակելու մեջ

Տեսադարան

12/03/2018   16:06 Վատթարագույն բողոքի ակցիաները Փարիզում վերջին 50 տարիների ընթացքում

գործընկերներ

Արխիվ

[]