ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ չի՛ լինելու ընտրակաշառք.Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Սյունիքից 11/11/2018 11:33 | Քաղաքական
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ու պատրաստվում է տեղափոխվել Սյունիք։
Իր տարածած հայտարարության մեջ Զոհրաբյանը նշել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։
Այս օրերին ինձ մշտապես հարցնում են՝ ինչո՞ւ հատկապես այդ ընտրական տարածքից։ Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում եւ գյուղում եւ ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։ Ես կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, ով այս տարիների ընթացքում փորձել է թե՛ Հայաստանի խորհրդարանում եւ թե՛ միջազգային կառույցներում անել առավելագույնը՝ Հայաստանի եւ Հայաստանի հանրապետության քաղաքացու շահը պաշտպանելու համար, ես վաստակել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ ակնկալել եւ խնդրել իմ հայրենակիցների վստահությունը հանրապետության ցանկացած բնակավայրում։ Եւ որովհետեւ իմ հայրենիքը ինձ համար ամբողջ Հայաստանն է եւ իմ յուրաքանչյուր հայրենակցի խնդիր իմ խնդիրն է։ Եւ եւս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, եւ իմ արմատները ինձ համար անչափ կարեւոր ու սիրելի են։
Սիրելի հայրենակիցներ, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, ես տեսել եմ թե ինչպես է տարիներ շարունակ կեղծվել ձեր քվեն, թե ինչպես են խորհրդարանում հայտնվել մարդիկ, ում դուք չեք ընտրել եւ ովքեր լինելով ներկայացված ձեր մարզերից, ոչ միայն ձեր որեւէ խնդրով եւ հոգսով չեն զբաղվել, այլ տարիներ շարունակ հարստահարել են ձեզ՝ կառուցելով բացառապես իրենց ու իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Հիմա նոր Հայաստան է, որտեղ ձեր քվեով ձեւավորվելու է օրինական իշխանություն, որի տերը լինելու եք դուք։ Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ չի՛ լինելու ընտրակաշառք։ Լինելու է մեկ բան՝ ձեր ազնիվ ընտրությունը։ Ես պատրաստ եմ եւ ուզում եմ լինել ձեր ձայնը Հայաստանի խորհրդարանում։ Ես պատրաստ եմ եւ ես կարող եմ ձեր յուրաքանչյուր խնդիր եւ հոգս, յուրաքանչյուր արդար պահանջ բարձրացնել եւ փորձել դրանց արագ ու արդյունավետ լուծումները գտնել։ Ընտրելով ինձ, դուք զգալու եք, որ վերջապես ունեք ձեր պատգամավորը։
Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, հավատացեք ինձ, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։ Դուք ամեն օր տեսնում եք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտերկրի իր գործընկերներ հետ միասին մեր տնտեսության տարբեր ոլորտներում հսկայական ներդրումներ անում՝ բացելով գործարաններ, ստեղծելով հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի եւ դրսում փող աշխատելու մասին։
Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք եւ հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները եւ ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։
Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը եւ մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլեւս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել