Թեմաներ
Կիրակի 08 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   15:22 Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու,ես պետք է զոհվեմ ու նահատակվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովն Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/17/2019   14:47 Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019   14:47 Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/17/2019   13:45 2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ պատգամավոր 08/17/2019   13:19 ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Արման Թաթոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները 08/17/2019   13:17 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ԱՀ ՊԲ 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019   12:52 Նոր Նորքի 8-րդ զանգվածում 34-ամյա մի քաղաքացի գազային ատրճանակով օդ է կրակել 08/17/2019   12:47 Պատգամավորն իր գործունեության ընթացքում ոչինչ ձեռք չի բերել և չի օտարել 08/17/2019   12:44 ԼՀԿ անդամներն Ազատամարտիկների այգում վնասված նստարաններն են նորոգում 08/17/2019   12:42 Երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում. Ռուբեն Հայրապետյան 08/17/2019   11:46 Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան 08/17/2019   11:42 Մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր. Փաշինյան (տեսանյութ) 08/17/2019   11:35 Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի մատուռն ամբողջությամբ այրվել է 08/17/2019   11:11 ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն 08/17/2019   10:36 ՃՏՊ Սիսիան քաղաքում.տուժածի վիճակը գնահատվել է ծանր 08/17/2019   10:25 Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար պատժել կաթողիկոսին. «Հրապարակ» 08/17/2019   10:22 ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» 08/17/2019   10:18 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ» 08/17/2019   10:14 Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել. «Հրապարակ» 08/16/2019   23:38 Աղջիկը պատահաբար իրականություն է դարձրել տղայի ամենավատ մղձավանջը 08/16/2019   23:13 iPhone- ի մեջ հայտնաբերել են նոր վտանգավոր խոցելիություն 08/16/2019   22:25 «Ռուսական Քարդաշյան» -ը գահի վրա անկեղծ լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով, թե ով է այստեղ գլխավորը 08/16/2019   21:38 Բանանը կանգնել է անհետացման վտանգի առաջ 08/16/2019   20:34 Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը 08/16/2019   19:59 Վերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան 08/16/2019   19:44 27-ամյա երիտասարդը վրեժից դրդված փորձել է հրկիզել նախկին ընկերուհու ավտոմեքենան 08/16/2019   19:23 Աղբը՝ որպես մեր օրերի կենսապատկեր 08/16/2019   19:00 Մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին. Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին 08/16/2019   18:50 Ոստիկանական ուժերը պատրաստվու՞մ են ճնշել Ամուլսարի ապօրինի շահագործման դեմ հանրային բողոքը. Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀ ոստիկանապետին 08/16/2019   18:30 Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ 08/16/2019   18:16 Անկախ բոլոր փորձաքննություններից, մեր դիրքորոշումը չի փոխվում. հանուն Ամուլսարի հանրահավաքի մասնակից (տեսանյութ) 08/16/2019   18:14 ԲԴԽ-ում անդամի ընտրության գենդերային խնդիրը վերացել է. Կարեն Փոլադյան 08/16/2019   18:14 Հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, քաղաքական խոստումների կատարման հիման վրա. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին 08/16/2019   18:01 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հակոբ Գեւորգյանը 08/16/2019   18:01 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետությանը 131մլն դրամի վնաս է պատճառվել. Դատախազություն 08/16/2019   17:49 Ջերմուկում մեկնարկեց հանուն Ամուլսարի հանրահավաքը 08/16/2019   17:46 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 47 հատ խաղաթուղթ 08/16/2019   17:46 Երեւանի դատարանը Վճռաբեկ դատարանից ուզել է Քոչարյանի եւ մյուսների գործը (տեսանյութ) 08/16/2019   17:21 «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ 08/16/2019   16:53 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել 08/16/2019   16:36 Ինքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ) 08/16/2019   16:32 Մի քանի դույլ կոյուղաջուր եմ բերելու և ցփնեմ Երևանի քաղաքապետարանում. Սոնա Աղեկյան
08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/16/2019   16:01 Նոր զարգացումներ. «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ 08/16/2019   13:29 Հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը. Միքայել Մինասյան 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/16/2019   11:07 ՍԱՊԾ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու մեջ. գործը դատարանում է 08/16/2019   18:01 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հակոբ Գեւորգյանը 08/16/2019   09:16 Վարչապետի խորհրդականին աշխատանքից ազատելու փաստը տարակուսանքի տեղիք է տվել. «Հրապարակ» 08/16/2019   12:09 Գրիգոր Երիցյանը դիմել է Ոստիկանություն Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի սեղանները հեռացնելու համար 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/16/2019   09:26 «Դիմացեք, ճամբարափոխ չլինեք». Պալաչը վերադառնում է. «Հրապարակ» 08/16/2019   09:35 Արայիկ Ղազարյանի գործով բերման են ենթարկվել սպաներ. «Հրապարակ» 08/16/2019   12:39 ԱԺ պատգամավորները գնում են Ոստիկանության կենտրոնի բաժին 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/16/2019   13:12 Միջին կենսաթոշակը ավելացել է 08/16/2019   12:29 Կոյուղաջուրը կրկին հասավ քաղաքապետարան. Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին (տեսանյութ) 08/16/2019   16:36 Ինքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ) 08/16/2019   16:53 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/16/2019   09:41 Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս. «Առավոտ»

Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ չի՛ լինելու ընտրակաշառք.Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Սյունիքից 11/11/2018   11:33  |  Քաղաքական

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ու պատրաստվում է տեղափոխվել Սյունիք։

Իր տարածած հայտարարության մեջ Զոհրաբյանը նշել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց  ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։

Այս օրերին ինձ մշտապես  հարցնում են՝ ինչո՞ւ հատկապես այդ ընտրական տարածքից։ Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած  հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում եւ գյուղում եւ ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։ Ես կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, ով այս տարիների ընթացքում փորձել է թե՛ Հայաստանի խորհրդարանում եւ թե՛ միջազգային կառույցներում անել առավելագույնը՝ Հայաստանի եւ Հայաստանի հանրապետության քաղաքացու շահը պաշտպանելու համար, ես վաստակել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ ակնկալել եւ խնդրել իմ հայրենակիցների վստահությունը հանրապետության ցանկացած բնակավայրում։ Եւ որովհետեւ իմ հայրենիքը ինձ համար ամբողջ Հայաստանն է եւ իմ յուրաքանչյուր հայրենակցի խնդիր իմ խնդիրն է։ Եւ եւս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, եւ իմ արմատները ինձ համար անչափ կարեւոր ու սիրելի են։

Սիրելի հայրենակիցներ, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, ես տեսել եմ թե ինչպես է տարիներ շարունակ կեղծվել ձեր քվեն, թե ինչպես են խորհրդարանում հայտնվել մարդիկ, ում դուք չեք ընտրել եւ ովքեր լինելով ներկայացված ձեր մարզերից, ոչ միայն ձեր որեւէ խնդրով եւ հոգսով չեն զբաղվել, այլ տարիներ շարունակ հարստահարել են ձեզ՝ կառուցելով բացառապես իրենց ու իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Հիմա նոր Հայաստան է, որտեղ ձեր քվեով ձեւավորվելու է օրինական իշխանություն, որի տերը լինելու եք դուք։ Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ չի՛ լինելու ընտրակաշառք։ Լինելու է մեկ բան՝ ձեր ազնիվ  ընտրությունը։ Ես պատրաստ եմ եւ ուզում եմ լինել ձեր ձայնը Հայաստանի խորհրդարանում։ Ես պատրաստ եմ եւ ես կարող եմ ձեր յուրաքանչյուր խնդիր եւ հոգս, յուրաքանչյուր արդար պահանջ բարձրացնել եւ փորձել դրանց արագ ու արդյունավետ լուծումները գտնել։ Ընտրելով ինձ, դուք զգալու եք, որ վերջապես ունեք ձեր պատգամավորը։

Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, հավատացեք ինձ, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա  հսկայածավալ ներդրումներ։ Դուք ամեն օր տեսնում եք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտերկրի իր  գործընկերներ հետ միասին մեր տնտեսության տարբեր ոլորտներում հսկայական ներդրումներ անում՝ բացելով գործարաններ, ստեղծելով հարյուրավոր, հազարավոր  աշխատատեղեր։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի եւ դրսում փող աշխատելու մասին։

Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք եւ հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները եւ  ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։

Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը եւ մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլեւս անշրջելի՝  սկսելով  հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:53 06/11/2018  |  ՔաղաքականԽաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում և գործադիրում հայտնվելու ցանկություն չունի
11:02 05/11/2018  |  Քաղաքական«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի Աժ արտահերթ ընտրություններին.Արամ Սարգսյան
11:21 04/11/2018  |  ՔաղաքականԼուսավոր Հայաստան Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին
18:29 03/11/2018  |  Ընտրական իրավունք«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունի
21:47 01/11/2018  |  ՔաղաքականԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել
10:18 23/10/2018  |  ՄամուլՆաիրա Զոհրաբյանը կնշանակվի դեսպան՝ Եվրոպական երկրներից մեկում. «Ժամանակ»
09:39 23/10/2018  |  ՄամուլՆաիրա Զոհրաբյանը մինչև ԱԺ ընտրությունները կարող է նշանակվել դեսպան որևէ եվրոպական երկրում. «Ժամանակ»
14:43 22/10/2018  |  Ընտրական իրավունքՔաղաքական ուժերի հնարավորությունները հետհեղափոխական ընտրություններում այդքան էլ մեծ չեն.Արամ Սարգսյան
14:30 22/10/2018  |  Ընտրական իրավունքՀՅԴ-ն անընդունելի է համարում ընթացիկ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց՝ կմասնակցի
16:49 17/10/2018  |  Ընտրական իրավունքԸնտրական օրենսգրքի շուրջ ՀՅԴ-ի հետ կան կոնցեպտուալ տարաձայնություններ. Արարատ Միրզոյանն ամփոփեց ԱԺ խմբակցությունների հետ քննարկումները

Տեսանյութեր

08/17/2019   12:22 ԼՀԿ-ի անդամները նորոգում են Երևանի այգիներից մեկի նստարանները (տեսանյութ)

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]