ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միքայել Մելքումյանը նոր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ակնկալում է լրջագույն ներկայություն 11/10/2018 12:37 | Հարցազրույց

«Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը կազմված է լինելու կուսակցության գործին, ծրագրային հիմնադրույթներին հավատարիմ, գիտելիք և կշիռ ունեցող մարդկանց հենքի վրա: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ընտրությունների արդյունքում ԱԺ-ում իրենց կուսակցության համար լրջագույն ներկայություն է ակնկալում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մելքումյանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների և իրենց նախընտրական ցուցակի մասին:
- Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ նշեցիք, որ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան անցած շատ պատգամավորներ ելույթներ չեն ունենում, հարցեր չեն բարձրացնում, փաստորեն այդ ընտրակարգը պահպանվեց, նույն ռիսկերը նորից տեսնո՞ւմ եք և ի՞նչ եք անելու ձեր խմբակցությունը նման պատգամավորներից զերծ պահելու համար:
-Այո, այդպես էլ եղել է: Նախորդ խորհրդարանում 131 պատգամավորից 74-ը բացարձակ ելույթ չէր ունեցել: Ես եղել եմ և նախորդ և այս խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը: Կարծում եմ, որ պարտադիր չէ, որ այդ նորմը 100 տոկոսով աշխատի: Սակայն քանի որ հիմա վերացել է ռեյտինգայինով ձայներ բերողների ինստիտուտը` ընտրակաշառք, վարչական ռեսուրս և այլն, այդ պայմանները վերացել են: Այսինքն` այն մարդիկ, ովքեր պիտի այդ սխեմայով գային ԱԺ, այլևս չեն գա, համենայնդեպս դրա հավանականությունը շատ կնվազի: Սակայն նոր Ընտրական օրենսգրքի չընդունումը մեծ սխալ եմ համարում, քանի որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը հնարավորություն էր ընձեռելու քաղաքական համակարգին զարգանալու, այսինքն կուսակցությունները ներսում էին որոշում կայացնելու: Հիմա ռեյտինգային ընտրակարգով ըստ էության նույն կուսակցության տարբեր անդամների մեջ ներքին պայքար է գնալու:
-Պարոն Մելքումյան, ի՞նչ եք կարծում նման պատգամավորներ այս գումարման ԱԺ-ում ձեր խմբակցությունում չե ՞ն եղել:
-Վերջին գումարման ազգային ժողովում մեր մասով էապես աճել է քաղաքական բաղադրիչը: Մեր շարքերում շատ են երիտասարդները, կանանց ,տեսակարար կշիռն ամենաբարձրն էր, քաղաքական զգալի ակտիվություն ունեցանք: Կան մարդիկ, ովքեր մեծ վաստակ ունեն իրենց տարածքներում և պարտադիր չէ, որ հրապարակային ելույթներով դա ապացուցեն: Բայց կարող ենք արձանագրել, որ վեկտորը գնում է նորացման:
-Նշում եք, որ ռեյտինգայինով ձայներ բերողների ինստիտուտը վերացել է, կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվի:
- Փաստ է, որ համակարգային երևույթը վերացել է:Որևէ մեկը մյուսի համար չի կարող երաշխիք տալ: Կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են մշտական սխալվել, սակայն դա համակարգային երևույթ չի կարող լինել:
-ԱԺ-ում ԸՕ չընդունումից հետո դուք ասացիք, որ միգուցե ձեզ համար այդ տարբերակն ավելի ձեռնտու է, այսինքն` հիմա այս ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի շատ հնարավորություններ ունի՞:
-Երկուսն էլ մեզ համար ընկալելի և կենսունակ են: Սակայն քաղաքական համակարգի զարգացման համար միանշանակ նորացված ԸՕ-ն պետք է լիներ: Բայց երկուսն էլ ընկալելի են , քանի որ մենք վաղուց տեղերում ունենք կուսակցական կառույցներ, մարդկանց հետ կապեր ունեցող կուսակցականներ, և դրա հիմքի վրա եմ շեշտադրում արել, քանի որ տեղում հեղինակություն ունեցող մարդիկ շատ ունենք:
-«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, որ իր կարծիքով ընտրությունների արդյունքում ակնհայտ գերակայություն է ունենալու «Իմ քայլը» դաշինքը, իսկ իրենք փորձում են պայքարել երկրորդ տեղի համար: Դուք ևս այդպե՞ս եք կարծում, և ձեր կուսակցությունը ո՞ր տեղի համար է պայքարելու:
-Ես կանխատեսումներով չեմ զբաղվում, ես պրագմատիկ քաղաքական գործիչ եմ: Եվ պատեհ չեմ համարում նախօրոք կշիռներ և տոկոսներ հնչեցնելը: Ես համոզված եմ, որ մեր ուժը լրջագույն ներկայություն է ունենալու: Կապրենք, կտեսնենք:
-Ձեզ համար խորհրդարանական ընտրություններին նախընտրելի տարբերակը դաշինքո՞վ, թե՞ առանց դաշինքի մասնակցությունն է:
-Մեզ համար դա էական չէ: Մենք շեմը հաղթահարելու կամ չհաղթահարելու խնդիր չունենք: Ես ակնկալում եմ լուրջ ներկայություն: Եթե կան նախադրյալներ, որ դաշինքով էական ներկայացվածություն կարող ենք ապահովել, եթե լինեն հիմքերը, կմասնակցենք դաշինքով, եթե չլինեն, ապա կուսակցությունը կորոշի առանց դաշինքի մասնակցել: Վերջնական որոշումը մի փոքր ուշ կընդունենք: Ինձ համար կարևորն այն է, թե ինչ կորոշի կուսակցությունը, սակայն կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ:
-Պարոն Մելքումյան, տեսակետներ կան, որ եթե Հանրապետական կուսակցությունը չանցնի խորհրդարան, ապա ընդդիմություն չի լինի, դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:
-Ոչ, չեմ կիսում, որովհետև նախ չեմ ուզում քննարկել, թե ով կանցնի, ով` ոչ: Հետո ես կարծում եմ, որ իսկապես շատ ճիշտ ժամանակն է, որ ընդդիմության կերպարի և դիմագծի շուրջ ունենանք համարժեք վերաբերմունք: Ընդդիմությունը կուրծք ծեծելը, հայհոյելը չէ: Իմ կարծիքով ընդդիմության հիմական գործառույթն է նոր լուծումներ, այլընտրանքներ առաջարկելը, որպեսզի երկրի վիճակը լավանա: Ես դա ասում եմ նաև որպես ընդդիմությունից ընտրված ԱԺ փոխնախագահ: Սահմանադրությամբ առաջին անգամ ես եմ ընտրվել և դժգոհ չեմ եղել իմ գործունեությունից` օրենքներ, խոր վերլուծություններ, թերությունների մատնանշումներ, քննիչ հանձնաժողովի ստեղծում: Քաղաքական փուլեր կան, որ կարող է սրացում լինել, սակայն լայն առումով Հայաստանը պետք է մտնի ստաբիլության, կայունության վեկտոր և աշխատի այդպես:
-Իսկ նոր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան»-ին ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության թևում եք տեսնում:
-Ցույց կտան միայն ընտրությունների արդյունքները:
-ՔՊ կուսակցությունից միշտ նշում են, որ իրենց նախընտրական ցուցակում անակնկալ դեմքեր չեն լինի, ձեր ցուցակում ի՞նչ է սպասվում, ի՞նչ սկզբունքի վրա եք կազմելու այն:
-Քիչ է մնացել, երբ ցուցակը հրապարակվի, բոլորը կիմանան: Սկզբունքները շատ տրամաբանական, հետևողական են: Ցուցակը կազմված է լինելու կուսակցության գործին ծրագրային հիմնադրույթներին հավատարիմ մարդկանց, նվիրյալների, գիտելիք ունեցող և, իհարկե, կշիռ ունեցող մարդկանց հենքի վրա: Մեր խնդիրն է նաև, որ երիտասարդ կադրեր քայլ են մեր կողքով:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս խորհրդարանում չեն լինելու գործարարներ, ձեր ցուցակը կազմելիս քննարկումներում այս սկզբունքը նկատի ունեցե՞լ եք:
-Սեփականատիրությունը նույնը չէ, ինչ, որ բիզնես անելը: Սեփականատերն իր սեփականությունը հանձնում է կառավարման, այսինքն նա այլևս չի զբաղվում բիզնեսով: Որևէ մեկին չի արգելվում ունենալ սեփականություն, դրանում վատ բան չկա: Եթե մարդը ստեղծարար է, դրանում վատ բան չկա: Բոլոր դեպքերում ամեն ինչ գալիս է նրան, որ եթե մարդն ուզում է լինել ներկայացուցչական մարմնում` այս դեպքում ԱԺ-ում, օրենքն ասում է, որ պետք է հրաժարվի բիզնեսի կառավարման խնդիրներից: Բայց սեփականությունը պարտադիր չէ, որ վերացնի: Ճիշտ չէ այն մոտեցումը, որ խորհրդարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր որևէ սեփականություն չունեն:
-Պարոն Մելքումյան, դուք ռեյտինգային ընտրակարգո՞վ եք մասնակցելու:
-Ես ռեյտինգայինով եմ մասնակցելու, ըստ երևույթին համամասնական ցուցակում էլ եմ լինելու` ինչպես որոշի կուսակցությունը:
Աննա Գրիգորյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/18/2019 21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
- 02/18/2019 19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում
- 02/18/2019 17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
Մեկնաբանություն
- 02/16/2019 11:53 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան
- 02/16/2019 10:50 « Նիկոլը դարձել է ընդդիմության ընդդիմություն»Արմեն Աղայան
- 02/15/2019 14:13 Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով
- 02/15/2019 12:55 Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/16/2019 10:40 «Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում
- 02/16/2019 10:32 «168 Ժամ». Հայկ Մարությանը չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից
- 02/16/2019 10:11 Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ»
- 02/16/2019 10:07 Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք. Դա պատճառ ունի. «Ժամանակ»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը