Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

«Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա». Նախագահ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին 11/09/2018   17:15  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը:

«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արևելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ: Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արևելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արևելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արևելագիտության աղբյուրներից, և դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օբերլին է:

Արևելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, և իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաև Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության և լայն գիտական գործունեության նշանակությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50-ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան:

«Ինքս ուսանողական տարիներին այս ֆակուլտետում բախտ եմ ունեցել լսել Ջոն Կիրակոսյանին, ով լինելով կուսակացական ղեկավար, իր մեջ միաժամանակ հայկականության, ազգասիրության, հայրենասիրության առանցքն էր կրում, ու սա շատ հաճախ զգացվում էր նրա ելույթներում: Իմ ուսանողական տարիներին Արևելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես կենդանի գիտական կենտրոն, ուսանողներն ու դասախոսները կապեր ունեին Խորհրդային Միության շատ կենտրոնների հետ: Ֆակուլտետի և՛ դասախոսները, և՛ ուսանողները, ովքեր իրենց ծագումով կամ պարսկահայ էին, կամ սիրիահայ, կամ արաբական այլ երկրներից էին, կրում էին նաև այդ երկրների մշակույթը: Ֆակուլտետը ոչ միայն ակադեմիական բարձր որակ, այլև ոգի ուներ: Ու ուսանողներն այդտեղից դուրս էին գալիս որպես հայրենասեր և լավ քաղաքացիներ»,- հիշել է նախագահը:

Նա մեջբերել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողի խոսքերն այն մասին, որ միջին դարերում Մետաքսի ճանապարհի կառավարիչները, վարպետները հայերն էին: «Սա կիրառական արևելագիտության օրինակ է ու վկայում է այն մասին, որ միջին դարերում մենք՝ հայերս, արևելագետ ենք եղել, որովհետև արևելագիտությունն իմ պատկերացման մեջ միայն ակադեմիական գիտությունը չէ, այն շատ ավելի լայն է»,-ընդգծել է նախագահը:

Խոսելով ֆակուլտետի ապագայի մասին՝ նախագահը նշել է, որ 
այսօրվա անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր երկիրը բնականորեն ունի առաջ գնալու մեկ ճանապարհ, որն է՝ աշխարհի հետ շփվելու բաց համակարգը, արևելագիտությունը շատ ավելի խորը հասկացություն է դառնում: «Կարծում եմ, որ այն ավանդական ուղղությունները, որ մենք ունենք՝ արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, պետք է ընդլայնել. հնդկագիտությունը կամ չինագիտությունը և, իհարկե, Կենտրոնական Ասիայի, եվրասիական տարածքի վերաբերյալ ավելի խորացված հետազոտություններն անհրաժեշտություն են դառնում: Դրանք կարևոր են Հայաստանի Հանրապետության, գիտության համար, դրանք բնական կապեր են, և եթե հետ գնանք Մետաքսի ճանապարհի գաղափարին, այս բոլորն իրականում արևելագիտություն է: Եվ այն կենտրոնները, որոնք կարող են այս ամենով զբաղվել, իհարկե, արևելագիտության ֆակուլտետն է և ինստիտուտը:

Հետևաբար՝ ինձ համար արևելագիտությունն ինքնին նաև խաչմերուկ է: Այսօրվա արևելագիտությունը չի սահմանափակվում միայն գիտական, ակադեմիական հետազոտություններով: Իր տեսակի մեջ արևելագիտությունը շատ ավելի խորն է, այն նաև հայագիտություն է: Եթե մենք այսօր ուզում ենք ուսումնասիրել մեր պատմական ինքնությունը, ապա ուսումնասիրության ամբողջ շրջանակը շատ լայն է: Ժամանակն է, որ մենք ունենանք մեր ազգի գենետիկ քարտեզը: Եվ քանի որ գենետիկ պատմությունը կապված է նաև արևելքի հետ, ուստի անելիք ունի նաև արևելագիտությունը: Հետևաբար, ուսումնասիրությունների ոլորտը և՛ պետք է, կարծում եմ, լայնանա, և՛ խորանա»,-ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ արտերկիր կատարած այցերի ժամանակ առիթ է ունեցել գիտական-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցել, համատեղ ծրագրերի հնարավորություններ քննարկել, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն դառնալու, իր թինք-թանքերը ստեղծելու մեծ ներուժ ունի: Մասնավորապես՝ Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտում հանդիպման ժամանակ նրանք ցանկություն են հայտնել, որ հաջորդ մեծ կոնֆերանսն անցկացվի Հայաստանում:«Երեկ ես նամակ ստացա Crans Montana-ից, այստեղ ևս կա նույն հետաքրքրությունը: Խորացնելով մեր հարաբերությունները և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ արաբական, և՛ իրանական աշխարհների, և՛ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, մենք կարող ենք նաև մեր գիտական, գիտահետազոտական ներուժը կապել իրականության, իրական քաղաքականության, դիվանագիտության, տնտեսագիտության հետ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նա Արևելագիտության ֆակուլտետի անցած 50 տարիները փայլուն է համարել. «Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ Արևելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը»,- ասել է նախագահը:

Ելույթի ավարտին նա շնորհավորել է բոլոր արևելագետներին՝ նշելով որ նրանք մեծ դեր ունեն Հայաստանը կրկին մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ, Մետաքսի ճանապարհի, նաև՝ մետաքսի վիրտուալ ճանապարհների կենտրոն դարձնելու գործում:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտն ու նախկին դասախոսն է եղել: Նա ջերմ ու անմիջական մթնոլորտում շփվել է նախկին գործընկերների հետ, զրուցել ընթացիկ գործունեության ու ծրագրերի մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]