Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Խեղդամահ է արել «Կիտինա» մականունով մարմնավաճառին ու նրա անունից նամակ ուղարկել ընկերոջը՝ «Մոռացիր» 11/04/2018   14:35  |  ԳՈՐԾ #

«Կիտինա» մականունով հայտնի մարմնավաճառի սպանության համար Երևանի բնակիչ, 45-ամյա Գարեգին Եղիազարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և շարունակում է պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում։

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, սակայն տուժողի դին հայտնաբերվել է միայն 2017 թվականի հունվարի 13-ին։ Քրեական խրոնիկոնում հայտնված լուրը տոնական օրով սառը ցնցուղ էր՝ Արարատի մարզում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Ապա հայտնի դարձավ, որ աղջիկը դարձել էր դաժան բռնության զոհ, իսկ նրա կորելու մասին ահազանգել էր  ընկերուհին։

«Կիտինա» մականունով հայտնի  Քրիստինե Արզումանյանը Երևան էր տեղափոխվել Սիսիանից՝ 2007 թվականին, ու մայրաքաղաքում ապրել վարձակալական հիմունքներով։ Այստեղ սկսել էր զբաղվել մարմնավաճառությամբ, ինչի մասին իմանալով նրա ընտանիքը կտրել էր կապը նրա։

«Կիտինա»  իրա ապագա բռնարարին վճարել օրական 10-13 հազար դրամ

Իր կյանքը խլած տղամարդու հետ աղջիկը ծանոթացել էր Երևանում՝ իր «մասնագիտության» շնորհիվ՝ 2014 թվականին։

Գարեգին Եղիազարյանը տաքսի է վարել, իսկ աղջիկն էլ  տաքսու անհրաժեշտության դեպքում օգտվել է  նրա ծառայությունից՝  յուրաքանչյուր օր վճարելով 10.000-13.000 ՀՀ դրամ: Ք.Արզումանյանը մտերիմ է եղել նաեւ վարորդի ընտանիքի անդամների հետ։ Նրանց միջեւ այնքան վստահություն է եղել, որ անգամ  միասին «լատարե» են  խաղացել: Ընդ որում՝ առաջարկի հեղինակը եղել է Գարեգին Եղիազարյանը։ 2016թվականի դեկտեմբերի վերջերին «լատարեի» գումարը՝ 540.000 ՀՀ դրամ, պետք  է ստանար Քրիստինեն, սակայն նա այն չէր վերցրել՝ խնդրելով, որ գումարը մի որոշ ժամանակ մնա վարորդի մոտ, իսկ վերջինս էլ դրանով վիճակախաղ էր խաղացել և 330.000 դրամը պարտվել։

Ինչ է տեղի ունեցել

2016թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20 :30-ի սահմաններում Գարեգին Եղիազարյանը Քրիստինեից պատվեր է ստացել Սիսիան քաղաք մեկնելու մասին :  Երևան-Մեղրի ավտոճանապարհով երթևեկելիս ժամը 21։30-ի սահմաններում Արարատի մարզով երթեւեկելիս ճանապարհի մերկասառույցի պատճառով վարորդը կտրուկ արգելակել է, որից Ք.Արզումանյանը մարմնով առաջ գալով կպել է նրա  ուսին և հայհոյել: Գ.Եղիազարյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որի հետևանքով Ք.Արզումանյանի շրթունքը վնասվել և արյուն  հոսել: Այնուհետև՝ ավտոմեքենան կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում և նստել սրահի հետնամասում՝ աղջկա կողքին՝ ասելով, որ նրա հետ կարևոր բան ունի խոսելու: Ք.Արզումանյանին ավտոմեքենայի մեջ պատմել է, որ լատարեի գումարի մեծ մասը ծախսել է և այն ամբողջությամբ չի կարող վճարել: Դրանից աղջիկը բարկացել,  հայհոյել և պահանջել  գումարն ամբողջությամբ վճարել: Այդ ժամանակ էլ վարորդը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ,  սկսել է բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա ուժեղ սեղմել պարանոցը  և խեղդամահ արելամահ արել, որից հետո Ք.Արզումանյանի դիակը թաքցնելու համար գցել է այն գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը և հեռացել:

Անպատասխան հեռախոսազանգեր, կասկածելի հաղորդագրություններ

Քրիստինեի հեռախոսազանգերին չպատասխանելն անհանգստացրել է նրա ընկերուհիներին, ընկերոջը, ով եւս ճանաչել է վարորդին։ Երևան վերադառնալու ճանապարհին նրա զանգահարել տուժածի ընկերը՝ Դավիթը, և նրանք հանդիպել են Երևան քաղաքի առաջին մասի օղակաձև խաչմերուկի մոտ: Դավիթն հարցուփորձ է արել Քրիստինեի մասին, սակայն Գարեգինը պնդել է, թե նրանից տեղեկություն չունի, քանի որ անծանոթ մեքենայով տուն է գնացել: Քրիստինեի սպանության մեջ  կասկածներն իրենից հեռացնելու համար՝ դեպքից 1-2 օր անց, վարորդը զանգահարել է ՌԴ-ում բնակվող իր ընկերոջը  և ասել, որ իր ծանոթ աղջիկներից մեկը ցանկանում է բաժանվել ընկերոջից ու խնդրել է իր ուղարկած հաղորդագրությունների տեքստը ՌԴ հեռախոսահամարից ուղարկի իր նշած հեռախոսահամարներին: Նա  համաձայնվել է, որից հետո ինքը նրա հեռախոսահամարին է ուղարկել մեկը՝ «մոռացի ինձ», իսկ մյուսը` «ես լավ եմ, եթե ինձանից հարցնեն, ասա տեղյակ չես» բովանդակություններով հաղորդագրություններ՝ վերջում նշելով «Կիտինա»  անունը։ Հաղորդագրություններից մեկն ուղարկվել է Քրիստինեի ընկեր Դավիթին, իսկ մյուսը ՝ ընկերուհուն «Կարիկի Լիլո» մականվամբ, ինչը վերջինիս կասկածահարույց է թվացել։

Ոճիր և պատիժ

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել 45-ամյա Գարեգին Եղիազարյանին առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ երիտասարդ աղջկա սպանության համար ու դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով։

Դատարանը միաժամանակ մասնակի բավարարել է տուժողի հոր ներկայացրաց քաղհայցի պահանջը  և  մեղադրյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1.250.000 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար, որից 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամը որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս /հուղարկավորության ծախսեր/, 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես դատական ծախս՝ փաստաբանի ծառայության վճար:

Գարեգին Եղիազարյանն իր մեղավոր ճանաչել է սպանության համար ու դատավճիռը չի բողոքարկել։ Այն մտել  է  ուժի մեջ եւ Արմավիր ՔԿՀ-ում նա ներկայումս կրում է իր պատիժը։

 

Պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]