Թեմաներ
Ուրբաթ 02 / 15 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/15/2019   22:04 Հրդեհ Սեբաստիայի փողոցում. տուժածներ չկան 02/15/2019   22:02 Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ընդլայնման կարիք ունի 02/15/2019   21:54 Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Մենենդեսը կարևորել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը 02/15/2019   21:10 Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում բացահայտվել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ 02/15/2019   20:27 Պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով , թյուրըմբռնում ստեղծել Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ 02/15/2019   20:14 Նախագահ Սարգսյանը «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ քննարկել է արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները 02/15/2019   19:55 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ 02/15/2019   19:51 Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ 02/15/2019   19:48 Արարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը 02/15/2019   19:44 Հանդիպում ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ 02/15/2019   19:20 ԿԳ նախարարը պարգևատրել է «Լավագույն ուսանող 2018» հանրապետական մրցույթի հաղթողներին 02/15/2019   19:16 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը 02/15/2019   19:11 Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր 02/15/2019   19:07 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը 02/15/2019   18:49 Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել. նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ 02/15/2019   18:46 Ռազմական համալսարանում անցկացվել են հրամանատարական հավաքներ 02/15/2019   18:41 Նորակոչիկների երդման արարողություն 02/15/2019   18:36 «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց մարզական միջոցառում 02/15/2019   18:24 Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին 02/15/2019   17:47 Ներդրումային միջոցներից 428 միլիոն ՀՀ դրամի հափշտակությանն ընթացք չտալու համար մեղադրանք որեւէ մեկի դեռ չի առաջադրվել 02/15/2019   17:09 ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու 02/15/2019   17:01 Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ 02/15/2019   16:52 Աջ ղեկով մեքենաները ներմուծելու արգելքի օրինագիծը վարչապետը հանեց օրակարգից 02/15/2019   16:41 450 միկրոավտոբուս պետք է լքի Երեւանի տրանսպորտային ցանցը 02/15/2019   16:24 Իշխանությունը բառացի է հասկացել մշակույթը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գաղափարը 02/15/2019   14:13 Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով 02/15/2019   14:09 Նոր հացադուլ 02/15/2019   14:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին 02/15/2019   13:58 Առերևույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրեական գործ 02/15/2019   13:52 Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել հաջողական գիտական ու տեխնոլոգիական երկիր. նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան 02/15/2019   13:49 Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Նիկոլ Փաշինյան 02/15/2019   13:30 Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ 02/15/2019   13:23 Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 27-ամյա երիտասարդին, սրճարանի աշխատակցին առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար 02/15/2019   13:11 Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան 02/15/2019   13:07 Սպասվում է տեղումներ 02/15/2019   12:57 Նպաստ ստացող մարդը սեզոնային աշխատանքի պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան 02/15/2019   12:55 Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան 02/15/2019   12:49 Մշակույթի նախարարությունը ներկայացրել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտի մերժման պատճառները 02/15/2019   12:24 Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանին 02/15/2019   12:20 Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը 02/15/2019   12:03 Կամո Աղաջանյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Նախագահի ներկայացուցիչ 02/15/2019   12:01 Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ 02/15/2019   11:58 Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր 02/15/2019   11:55 Լեռնավանի դպրոցի տնօրենը խուսափում է նամակ ստանալուց և խաթարում ՀՔԱՎ փաստաբանի աշխատանքը 02/15/2019   11:43 Կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրեր. Նիկոլ Փաշինյան 02/15/2019   11:32 Տիգրան Մուկուչյանը ԱԺ արտահերթ ընտրությունների համար արձանագրում է դասընթացներին հանձնաժողովների անդամների շատ մեծ մասնակցություն 02/15/2019   11:28 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահին 02/15/2019   11:24 ՏԻՄ ընտրություններով պայմանավորված քննչական կոմիտեի մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով 02/15/2019   10:44 Դա հանցագործ հրաման չէր. այն հասել էր մոտ 1000 հոգու, թաքցնելու տարբերակ ու նպատակ չկար. Սեյրան Օհանյան 02/15/2019   10:42 Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
02/14/2019   15:09 ՀՔԾ-ն դատախազություն է ուղարկել ԱԺ ներկայիս պատգամավոր էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործը 02/14/2019   11:54 Փաշինյանի թիմը տապալել է Մարտի 1-ի գործը. Քոչարյանի կալանքի երկարաձգման համար նոր հիմքեր են որոնում 02/15/2019   00:44 Վերաքննիչ դատարանը բավարարել է ընդդեմ Սասուն Խաչատրյանի գործով Վահագն Հարությունյանի փաստաբանի բողոքը 02/14/2019   13:14 Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը 02/14/2019   10:57 Թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված Ժորիկը պաշտոն է ստացել ԱԳՆ-ում. «Ժամանակ» 02/14/2019   23:58 Սպանություն` հիվանդանոցում խռմփացնելու համար 02/14/2019   18:39 Թիվ 15 պոլիկլինիկայում հանկարծամահ եղած 56-ամյա կինը հրաժարվել էր ստացիոնար բուժում ստանալուց 02/14/2019   12:25 Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է , որդու նկատմամբ հայտարարվել հետախուզում 02/15/2019   20:27 Պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով , թյուրըմբռնում ստեղծել Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ 02/15/2019   19:55 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ 02/15/2019   09:59 «Գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել». «Փաստ» 02/14/2019   21:52 Սորոսի հիմնադրամը 20.000$ գումար է փոխանցել «Ռեսթարտ» գիտակրթական հիմնադրամին 02/15/2019   01:05 Խոշոր վթար` Երանոս գյուղի մոտ. կան տուժածներ և մեկ զոհ 02/14/2019   09:47 Ռուբեն Ջաղինյանը չի վերանշանակվի. «Փաստ» 02/15/2019   17:47 Ներդրումային միջոցներից 428 միլիոն ՀՀ դրամի հափշտակությանն ընթացք չտալու համար մեղադրանք որեւէ մեկի դեռ չի առաջադրվել 02/14/2019   12:44 «ՀայԲիզնեսբանկ»-ում իրացրել են կեղծ դոլարներ 02/15/2019   09:37 Պուտինի այլընտրանքային առաջարկը Փաշինյանին. «Փաստ» 02/15/2019   09:11 Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել. «Ժամանակ» 02/15/2019   09:50 Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. «Իրատես» 02/14/2019   16:27 ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները

Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին 11/01/2018   12:46  |  Հարցազրույց

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել:

«Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը:

Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

«Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», - նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.

«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»:

Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը.

«Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել:

Հաջորդը. հոկտեմբերի 30-ին էր, երբ Երևանի մեր տուն ուղարկվեց ծանուցագիր՝ նույն օրը հարցաքննության ներկայանալու համար, ինչը ինքնին արդեն իրավական չէր: Այդ պահին ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել ծանուցագիր բերող անձի հետ, նրան հայտնել եմ, որ գտնվում եմ Մոսկվա քաղաքում, կազմվել է համապատասխան արձանագրություն, որ գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, խնդրել եմ փոխանցել որդուս ծանուցագիրը, որպեսզի ես կարողանամ կապ հաստատել քննիչի հետ, փոխանցել տեղեկատվություն:

Նույն օրը իմ ներկայացուցիչը կրկին պարզաբանել է, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, որ անհրաժետ է բժշկական հետազոտություն, որի վերաբերյալ կա քաղվածք հետազոտությունների, հիվանդության պատմության վերաբերյալ ու ներկայացրել բժշկական փաստթղթի վերաբերյալ պատճենը:

Ես հրավիրվել եմ որպես վկա, ընդ որում՝ վկան իրավունք չունի իր բնակության վայրի մասին հայտնել ու այլ տեղեկանքներ ներկայացնել, բայց ես, ինքս, լինելով քննիչ, գտել եմ նպատակահարմար հավուր պատշաճի ներկայացնել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան անձամբ զանգահարել եմ ՀՔԾ, խոսել եմ ծանուցումներ ուղարկած քննիչների հետ, հաստատել իմ ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ի լրումն, ներկայացրել եմ Մոսկվայում իմ բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը ես մշտապես օգտագործում եմ: Ես պարզաբանել եմ, որ գտնվում եմ հետազոտման փուլում, առաջիկայում պարզ կլինեն իմ անելիքները: Քննիչներից որևէ մեկը ընդ որում որևէ ակնարկ անգամ չի անում ինձ առաջադրվող մեղադրանքի ու հետախուզման որոշում կայացնելու մասին: Դատեք ինքներդ՝ մարդկանց հետ առավոտյան խոսում եմ իմ գտնվելու վայրի, իմ կոնտակտների վերաբերյալ, բայց մի քանի ժամ հետո նույն անձը միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորելու ու հետախուզում հայտարարելու մասին: Սրա անունը ի՞նչ դնենք»:

Նա ասաց, թե չի կարող այս պահին լիարժեքորեն մեկնաբանել մեղադրանքի որոշումը և դրա մասին կարող է խոսել մեղադրանքի որոշմանը ծանոթանալուց հետո:

Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, մասնավորապես, 1000 պարկուճներ փոխարինելու, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելու ու հանձնարարություններ տալու մասին, Հարությունյանը արձագանքեց.

«Ի՞նչ է նշանակում դա, հիմա ՀՔԾ-ի որևէ քննիչի եկեք հարցնենք՝ ոստիկանության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայի կարող ես կանչել ու նման հանձնարարություն տալ: Ո՞վ ես, որ նրան նման հանձնարարություն տաս: Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/14/2019   10:50 Պետությունը պարտավոր է հաշմանդամների համար ստեղծել ֆիզիկական մատչելիություն (տեսանյութ)

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]