ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը ՀՔԾ-ում հարցաքննվել են վկաների կարգավիճակով 11/01/2018 14:08 | Քրեական խրոնիկոն

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են վկաների կարգավիճակով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի քննության ընթացքում որոշակի փաստական տվյալներ են ի հայտ եկել այդ անձանց ներգրավման մասին, այդ հիմքով քրեական գործը փոխանցվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկաների կարգավիճակով, այս պահին հստակ չեմ հիշում՝ գործը ետ ուղարկվե՞լ է ՔԿ, թե ոչ»,- ասաց նա։
Սասուն Խաչատրյանը նշեց, որ ՀՔԾ-ի վարույթում քննվում է 153 քրեական գործ, որոնք բոլորն էլ բազմադրվագ են և իրենցից որոշակի բարդություն են ներկայացնում: «Դրանով պայմանավորված հնարավոր է որոշ հանգամանքներ չհիշեմ»,- նկատեց ՀՔԾ պետ Խաչատրյանը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով, և ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500 000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ. Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:
2018 թ. օգոստոսի 28-ին որոշում է կայացվել նշված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/18/2021 22:58 Կասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն. Հովհաննես Ավետիսյան
- 01/18/2021 18:57 Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում և հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան. Թորոսյան
- 01/18/2021 18:10 Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան
- 01/18/2021 17:55 Բայց էս կարգի ոլորտը չպետք է ծաղրել . Հովսեփյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2021 23:10 ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները