Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին 11/01/2018   12:46  |  Հարցազրույց

Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել:

«Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը:

Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:

«Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», - նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.

«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»:

Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը.

«Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել:

Հաջորդը. հոկտեմբերի 30-ին էր, երբ Երևանի մեր տուն ուղարկվեց ծանուցագիր՝ նույն օրը հարցաքննության ներկայանալու համար, ինչը ինքնին արդեն իրավական չէր: Այդ պահին ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել ծանուցագիր բերող անձի հետ, նրան հայտնել եմ, որ գտնվում եմ Մոսկվա քաղաքում, կազմվել է համապատասխան արձանագրություն, որ գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, խնդրել եմ փոխանցել որդուս ծանուցագիրը, որպեսզի ես կարողանամ կապ հաստատել քննիչի հետ, փոխանցել տեղեկատվություն:

Նույն օրը իմ ներկայացուցիչը կրկին պարզաբանել է, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, որ անհրաժետ է բժշկական հետազոտություն, որի վերաբերյալ կա քաղվածք հետազոտությունների, հիվանդության պատմության վերաբերյալ ու ներկայացրել բժշկական փաստթղթի վերաբերյալ պատճենը:

Ես հրավիրվել եմ որպես վկա, ընդ որում՝ վկան իրավունք չունի իր բնակության վայրի մասին հայտնել ու այլ տեղեկանքներ ներկայացնել, բայց ես, ինքս, լինելով քննիչ, գտել եմ նպատակահարմար հավուր պատշաճի ներկայացնել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան անձամբ զանգահարել եմ ՀՔԾ, խոսել եմ ծանուցումներ ուղարկած քննիչների հետ, հաստատել իմ ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ի լրումն, ներկայացրել եմ Մոսկվայում իմ բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը ես մշտապես օգտագործում եմ: Ես պարզաբանել եմ, որ գտնվում եմ հետազոտման փուլում, առաջիկայում պարզ կլինեն իմ անելիքները: Քննիչներից որևէ մեկը ընդ որում որևէ ակնարկ անգամ չի անում ինձ առաջադրվող մեղադրանքի ու հետախուզման որոշում կայացնելու մասին: Դատեք ինքներդ՝ մարդկանց հետ առավոտյան խոսում եմ իմ գտնվելու վայրի, իմ կոնտակտների վերաբերյալ, բայց մի քանի ժամ հետո նույն անձը միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորելու ու հետախուզում հայտարարելու մասին: Սրա անունը ի՞նչ դնենք»:

Նա ասաց, թե չի կարող այս պահին լիարժեքորեն մեկնաբանել մեղադրանքի որոշումը և դրա մասին կարող է խոսել մեղադրանքի որոշմանը ծանոթանալուց հետո:

Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, մասնավորապես, 1000 պարկուճներ փոխարինելու, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելու ու հանձնարարություններ տալու մասին, Հարությունյանը արձագանքեց.

«Ի՞նչ է նշանակում դա, հիմա ՀՔԾ-ի որևէ քննիչի եկեք հարցնենք՝ ոստիկանության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայի կարող ես կանչել ու նման հանձնարարություն տալ: Ո՞վ ես, որ նրան նման հանձնարարություն տաս: Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]