ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի տնտեսությունում առկա են առողջացման գործընթացներ. Նիկոլ Փաշինյան 11/01/2018 14:31 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի տնտեսությունում տեղի են ունենում խիստ դրական, առողջացման գործընթացներ: Դրանք անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրագործմանը, որոնք դրված են Կառավարության առաջ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում տնտեսական առողջացման, տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ: Ես երկու ամիս առաջ հրապարակել եմ տնտեսական առաջընթացի մասին մեր պատկերացումը և քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ մենք հանքարդյունաբերող, ընդերք քանդող, խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի, արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի: Ուզում եմ հայտարարել, որ հենց այսօր այդ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Հարց կծագի, թե արդյոք կան փաստեր, որոնք ապացուցում են այս քաղաքական հայտարարության իրականություն լինելը: Այո, կան այդպիսի փաստեր և ես կներկայացնեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ունի գործիք, ըստ որի, գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող և նոր աշխատատեղեր ստեղծող և որոշակի չափանիշներին համապատասխանող ընկերություններն ազատվում են մաքսատուրքից: Այդ շրջանակում աշխատատեղերի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 30 տոկոս, սարքավորումների աճն էլ կազմել է 70 տոկոս:
2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով: Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքաարդյունաբերության ոլորտին, այլ առնչվում են արտադրության այլ ճյուղերին: Սա հիմնավորվում է նաև այն փաստով, որ 2018 թվականի ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ:
«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք միտում այսպես ասած հին ու ոչ մրցունակ գյուղատնտեսությունից տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության» ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոսի աճ, որը բավական ցածր է: Ինչու է ցածր, որովհետև ներկայում խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում խնդիրներ կան, այն գրեթե դադարեցրել է գործունեությունը: Նրա խոսքով, հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա շատ մեծ է, սակայն, եթե դիտարկում ենք արդյունաբերության մյուս ոլորտները, վերամշակող հատվածի վիճակագրությունը, ապա շատ հետաքրքիր փաստ կարձանագրվեն:
«Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ վերամշակվող արդյունաբերությունում արձանագրվել է 11.4 տոկոսի աճ: Այս թվերը խոսում են այն բանի մասին, որ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը լրջորեն՝ մեծացել»,-ասաց նա:
Շինարարության ոլորտում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարվա սեպտեմբերին գրանցվել է 3.5 տոկոսի աճ: Այնինչ, տարեսկզբին այդ աճը երկնիշ էր:
«Այդ երկնիշ աճը հիմնականում պայմանավորված էր Ամուլ սարում տեղի ունեցող շինարարությամբ: Հանքարդյունաբերության ոլորտում ցուցանիշի նվազմամբ պայմանավորված պետք է շինարարության ոլորտում էլ անկում լիներ, սակայն սեպտեմբերին 3.5 տոկոս աճ գրանցվեց»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, արտահանման ոլորտում կա աճի տեմպի նվազում, իսկ այս տարվա սեպտեմբերին ունենք անկում անցած տարվա նույն ամսվա համեմատ:
«Մոտ 15 տոկոսով ավելի քիչ ապրանք է արտահանվել Հայաստանից այս տարվա սեպտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Այս տարի սեպտեմբերին այդ ծավալը կազմել է 44 մլն դոլար: Այս տարվա սեպտեմբերին, սակայն, Հայաստանից արտահանված մանածագործական իրերի ծավալը կազմել է 24 մլն դոլար, նախորդ տարվա նույն ամսվա 13 մլն-ի դիմաց: Այսինքն՝ մանածագործության ոլորտում համարյա կրկնապատիկ աճ ունենք: Սա նույնպես թիվ է, որը վկայում է տնտեսության տրանսֆորմացիայի մասին»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ