ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ Վարչապետի պաշտոնակատար՝ ՀՀ տնտեսության մեջ բացասական որևէ գործընթաց տեղի չի ունենում 11/01/2018 14:29 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այսօր Հայաստանի տնտեսության մեջ ոչ մի բացասական գործընթաց տեղի չի ունենում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նման պնդում արեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:
«Այսօր Հայաստանի տնտեսության մեջ հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ, հստակ տեղի են ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մենք սկսել ենք ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը, բայց այն, ինչ տեղի է ունենում, նախանշաններ են: Մենք չենք կարող ամեն ինչ թողնել իներցիայի հույսին, և պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք ու կոնկրետ գործիքներ կիրառենք»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա շեշտեց, որ առաջին գործիքը, որը կիրառելու են, ներդրումների խրախուսումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունի պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի նկատմամբ վստահության բարձրացումը և երկրի դրական իմիջը: Այս բոլոր ուղղություններով մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Շատ կարևոր է ներդրումների և սեփականության անձեռնմխելիությունը: Ես շատ հստակ ասացի և կրկնում եմ մեր քաղաքական կամքը Հայաստանում չիրականացնելու և թույլ չտալու սեփականության վերաբաշխում, որովհետև սեփականության վերաբաշխումը իր հետ միշտ բերում է բացասական գործընթացներ: Չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ և խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք և որոշել, որ այդ ունեցվածքը պետք է անցնի որևէ այլ մեկին: Մենք պետք է բացառենք որևէ իրավիճակ, երբ որևէ ներդրողի գլխին կհայտնվեն ինչ-որ տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ: Ես նորից եմ ասում՝ այս հարցում ակնկալում եմ բոլոր տնտեսավարողների և քաղաքացիների աջակցությունը»,- մանրամասնեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ կառավարության հաջորդ պարտավորությունը բարձր կարգի ենթակառուցվածքների ապահովումն է: Նա շեշտեց, որ այսօր ՀՀ-ում ավտոճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում: «Այո, կառավարությունը գիտակցում է, որ դա իր կոնկրետ պարտավորությունն է՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, և մենք, այո, ստանձնում ենք այդ պարտավորությունը: Ուզում եմ ասել, որ մենք այս տարի, ընդհանուր առմամբ, շատ ավելի մեծ աշխատանք ենք կատարել ճանապարհների վերականգման առումով, քան նախատեսված էր 2018թ. բյուջեով: Մենք երկնիշ ցուցանիշներով գերակատարել ենք նախատեսված պլանը»,- նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի արդյունավետ և օբյեկտիվ սակագին ունենալու և հասանելիության անհրաժեշտությանը: Նրա գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները բարդություններ չունենան էլեկտրաէներգիայի և գազի բաժանորդ դառնալու ճանապարհին: Որքան էլ զարմանալի է, դա մինչև Հայաստանում լուրջ խնդիր է, և այդ խնդիրը շատ արագ հարկավոր է լուծել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում նաև ջրային ռեֆորմը Հայաստանի Հանրապետությունում: Նա շեշտեց, որ կապիտալ ամենամեծ ներդրումներից մեկը պետք է լինի ջրամբարների վերաբերյալ, ջրի կուտակման վերաբերյալ, ջրային ոռոգման ցանցի վերականգման վերաբերյալ: «Տեսեք, մենք երկար տարիներ շարունակ ուղղակի լուրջ դեմքով արձանագրում ենք, որ մեր ջրային համակարգում ընդհուպ մինչև 80 տոկոս կորուստ կա: Պատկերացնո՞ւմ եք, մեր որևէ ջրամբարից դուրս եկող ամեն 100 լիտր ջրից 80 լիտրը կորում է: Ու մենք չգիտենք, թե որտեղ է կորում՝ անուն դնելով , որ համակարգը մաշված է և այլն: Բայց մենք գիտենք, որ ունենք լուրջ խնդիրներ: Մենք ունենք խնդիր, որ մեր երկրում բնական ճանապարհով ձևավորվում է մեր ներքին պահանջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցող ջրային պաշարներ, բայց մենք ի վիճակի չենք լինում այդ ջրային պաշարները կուտակել, որովհետև չունենք համապատասխան ջրամբարներ բավարար քանակի: Եվ մենք ամեն տարի, ամեն անգամ գնում Սևանին ենք դիմում, ինչը շատ լուրջ տնտեսական, քաղաքական և բարոյական խնդիր է մեզ համար: Հիշում եք, որ օրենք ընդունվեց Սևան լճից ջրի բացթողումների վերաբերյալ: Խոսքը 40 միլիոն խորանարդ մետր հավելյալ ծավալի մասին է: Մենք այդ օրենքով նախատեսված ամբողջ ծավալը չենք օգտագործել, և բավականին մեծ խնայողություններ կարողացել ենք անել, ինչպես խոստացել ենք»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ