Թեմաներ
Հինգշաբթի 09 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/24/2020   12:01 Հացադուլ իրականացնող քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 09/24/2020   11:54 Կորոնավիրուսի այս թվերը դեռ դպրոցներով չենք պայմանավորում. Թորոսյան 09/24/2020   11:48 Իրավիճակի սրում կա. կարմիր գծեր ունենք. Փաշինյան 09/24/2020   11:42 ՃՏՊ Մարմաշեն գյուղի մոտակայքում․ կա տուժած 09/24/2020   10:58 Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մարդ մահացել է 09/24/2020   10:55 Արթուր Վաղարշյանը ՍԴ նախագահի պաշտոնում իր նախընտրած թեկնածուն դեռևս չունի 09/24/2020   10:44 ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանից. «Ժողովուրդ» 09/24/2020   10:39 Դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին. Հրայր Թովմասյան 09/24/2020   10:24 Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին 09/24/2020   09:42 Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն «Փաստ» 09/24/2020   09:35 Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են․ «Ժողովուրդ» 09/24/2020   09:33 Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում․ ինչ են քննարկել 5 ժամվա ընթացքում․ «Ժողովուրդ» 09/24/2020   09:31 Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է «Հրապարակ» 09/24/2020   09:22 Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են. «Փաստ» 09/24/2020   09:20 Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում. Օնիկ Գասպարյանը՝ խնդրի առջեւ «Ժողովուրդ» 09/24/2020   09:17 Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ» 09/24/2020   09:15 Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով «Փաստ» 09/24/2020   09:11 Իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին պահում են ԱԱԾ «պադվալներում» «Հրապարակ» 09/24/2020   00:03 Ձեզանից մի քանիսը շտապեց, քիչ էր մնում անկնկնալը փչացնեիք․ ԱՆ խորհրդականն արձագանքել է «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» հրապարակած բաց նամակին 09/23/2020   23:59 Ռուսական կործանիչները Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու ռմբակոծիչ են որսացել 09/23/2020   23:45 Շերոն Սթոունը պատմել է՝ նկարահանումների ժամանակ համբուրվելու մասով լավագույն գործընկերոջ մասին 09/23/2020   23:31 ԱՄՆ-ը հրաժարվել է Լուկաշենկոյին օրինական ընտրված նախագահ համարել 09/23/2020   23:21 Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ոստիկանության բացահայտումը 09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/23/2020   22:30 Քաղաքացին ընկել է բնակարանում և չի կարողանում դուռը բացել. Փրկարարներն օգնության են հասել 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/23/2020   22:06 Ավիաընկերություններ, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը. «Զվարթնոց» օդանավակայան 09/23/2020   21:45 Սիրում է, բայց՝ անկարո՞ղ է 09/23/2020   21:32 Օր-օրի հավաքվող մութ ամպերի ֆոնին թիթեռնիկ նկարողները չե՛ն կարող մեզ առաջնորդել. Ռուբեն Մելիքյան 09/23/2020   21:26 «Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան 09/23/2020   21:17 Էյֆելյան աշտարակը փակել են պայթյունի սպառնալիքի պատճառով 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/23/2020   21:00 Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար 09/23/2020   20:51 Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. քաղաքապետարան 09/23/2020   20:36 Մարտի 1-ի իրադարձությունները թալան անվանելը չի կարող համարվել զրպարտություն. փաստաբան 09/23/2020   20:22 Ռուսաստանում պատմել են Նավալնիի հետ կապված իրավիճակում Գերմանիայի օգնել չցանկանալու մասին 09/23/2020   19:51 Սերգեյ Սմբատյանն այսօր նշում է 33-ամյակը (տեսանյութ) 09/23/2020   19:41 Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ Երևանի Հաղթանակի կամրջի ժայռանման հատվածից նետվելով 09/23/2020   19:32 Մահացած ծննդկանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ բժշկին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 09/23/2020   19:24 ԱԻՆ-ում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը 09/23/2020   19:21 Արարատ Միրզոյանը պարգեւատրել է իրեն ու պատգամավորներին 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/23/2020   19:00 Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը 09/23/2020   18:49 «Վիձիտե լի» նախարարն անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան 09/23/2020   18:35 Ասելու ոչինչ չունեմ. Հրայր Թովմասյան 09/23/2020   18:32 Թեժ քննարկումներ ՍԴ-ում. Նախագահի ու փոխնախագահի հարցը հետաձգվել է վաղվան 09/23/2020   18:27 Իշխանությունները, զգալով հանրային համախմբում 3  ուժերի շուրջ, կսկսեն քաղաքական հետապնդումներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 09/23/2020   18:22 2021-ին ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը 09/23/2020   18:20 Հորը և որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՔԿ
09/23/2020   14:17 ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ 09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/22/2020   23:19 Նորքի ինֆեկցիոնի բուժանձնակազմը վիրավորվել է. Կորոնավիրուսի դեմ պայքարում եղել են առաջամարտիկը՝ պարգևատրվել են ուրիշները 09/22/2020   15:27 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին 09/23/2020   14:17 «Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել». Գևորգ Գրիգորյան 09/23/2020   11:23 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/22/2020   18:03 Մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/24/2020   09:17 Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ» 09/22/2020   23:41 Միշտ զարմացել եմ Նախագահ Քոչարյանի մարդ տեսակի վրա. Արա Վարդանյան 09/23/2020   13:07 Դատարանը պնդում է՝ Ծառուկյանն ու փաստաբանները տեղյակ են եղել նիստի մասին, բայց չեն ներկայացել 09/23/2020   09:34 «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին. «Ժողովուրդ» 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/22/2020   12:58 Արաբկիրի նախկին թաղապետի վերաբերյալ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել. 09/23/2020   23:45 Շերոն Սթոունը պատմել է՝ նկարահանումների ժամանակ համբուրվելու մասով լավագույն գործընկերոջ մասին 09/22/2020   21:25 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ. Ոստիկանության հայտարարություն 09/23/2020   12:32 Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն

Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը. պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանում իրականացրած ստուգումների մասին 10/30/2018   13:39  |  ԼՐԱՀՈՍ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված  «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ: 

Ներկայացնում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած պարզաբանումը. 

«Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները: Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ ենք համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ:

Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը:

1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով: Ստուգմամբ վեր հանված խախտումների արդյունքում սահմանվել է 300 հազար դրամի չափով վարչական իրավախախտման տուգանք և մոտ 378 միլիոն դրամի չափով՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով սահմանված վնասի հաշվարկման բանաձևերի միջոցով:

Վարչական իրավախախտման տուգանքի և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջին զուգահեռ ընկերությանը ներկայացվել է հանձնարարություն արտանետումների ծավալները հասցնել լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության պայմաններին, ինչը ևս տեսչական մարմնի համար պարտականություն է, և այս հարցում մենք ևս չունենք հայեցողական մոտեցման հնարավորություն, քանի որ թույլտվություն տրամադրող մարմինը Տեսչական մարմինը չէ և չի կարող սեփական հայեցողությամբ փոփոխել ընկերությանը տրված թույլտվության պայմանները, այլ պարտավոր է ստուգել թույլտվության պայմանների պատշաճ իրականացումը և պարտավորեցնել դրանք պահպանել: Գործող օրենսդրության համաձայն՝ արտանետումների ծավալների և առհասարակ թույլտվության պայմանների ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով: Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները: 

Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է: 

Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել: 

Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով:

Որքան էլ խնդիրը զգայուն է, հանրությանը և հատկապես ձուլարանի աշխատակիցներին խնդրում ենք հարցը դիտարկել ռացիոնալ մակարդակում: Հենց դրա համար էր Տեսչական մարմինը Ալավերդիում նախաձեռնել հանրային քննարկում, որի ընթացքում հանրությանն է ներկայացվել հնարավոր ամենալայն տեղեկատվություն՝ թյուրընկալումներից և պարզունակ մանիպուլյատիվ հնարքներից խուսափելու, փաստացի տեղեկատվության հիման վրա իրականությունը գնահատելու և համարժեք հետևություններ անելու նպատակով:

Այսպիսով, Տեսչական մարմնի բոլոր գործողությունները բխել են իր պարտավորություններից և իրականացվել են օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով: Ընկերությունը չի ապահովել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները արտանետումները նվազեցնելու հարցում և չի ներկայացրել որևէ առաջարկություն արտանետումների ծավալը թույլատրելի սահմանաչափերին հասցնելու վերաբերյալ: Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան: Մեզ հայտնի չէ նաև, թե արդյոք ըկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է նոր պայմաններով թույլտվություն ստանալու հայտ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:31 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին մեկ տարվա աշխատելու թույլտվությո՞ւն է տվել. 168.am
17:54 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները պատրաստ են կրկին դիմելու կտրուկ գործողությունների. 168.am
14:35 20/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դեռ չգիտեն՝ ինչի՞ պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները. 168.am
11:57 20/10/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը և «Վալլեքսե խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդիրը
13:55 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը դիմել է Փաշինյանին
12:54 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են ճանապարհը և աշխատանք են պահանջում (տեսանյութ)
10:25 11/10/2018  |  ՄամուլԱլավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները զգուշացրել են, որ եթե փակվի գործարանը, ապա կքանդեն Վրաստան տանող երկաթգիծը. «Ժամանակ»
09:53 10/10/2018  |  ՄամուլԱլավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի գործունեությունը. «Ժողովուրդ»
15:43 21/07/2018  |  Բնապահպանական իրավունքԱլավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները լցվում են Դեբեդ գետը. ահազանգ

Տեսանյութեր

09/24/2020   11:03 ԱԱԾ «պադվալներում» են պահում իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին. «Հրապարակ»

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]