Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 21 / 2018
Փոխարժեք
  • 554.26
    EUR
  • 624.17
    GBP
  • 7.37
    RUB
  • 485.09
    USD
+ 11 °C
+ 2 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2018   13:34 Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան 11/21/2018   13:31 Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից 11/21/2018   13:28 Արդյունաբերության ոլորտում 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն կա. Նիկոլ Փաշինյան 11/21/2018   13:25 «Իմ քայլը» դաշինքն ընտրություններին կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով 11/21/2018   13:19 Քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ընտրողների կամքը. Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է 11/21/2018   13:15 Սպասվում են տեղումներ 11/21/2018   13:08 ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի կապակցությամբ ստեղծված Քննիչ հանձնաժողովը անգործության է մատնվել 11/21/2018   12:53 Նիկոլ Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքը. Աշոտյան 11/21/2018   12:48 Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից 11/21/2018   12:36 Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված 11/21/2018   12:25 Հլը մի հատ քո թիմին նայի ու մեր. Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   12:16 2018թ. ընթացքում հանրապետության բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ 11/21/2018   12:10 Արմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը 11/21/2018   11:52 «Շերեմետեւո»-ում Հայաստանի քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի հետաքննությունը կտեւի տասն օր 11/21/2018   11:47 Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26 11/21/2018   11:37 Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է ընդհանուր 5.500.000-ից ավելի դրամ 11/21/2018   11:29 Աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում 11/21/2018   11:22 «Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ». Արթուր Ղազինյան 11/21/2018   11:15 Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ 11/21/2018   11:08 Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ 11/21/2018   11:03 Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան 11/21/2018   11:03 Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լիազորությունները վայր չի դնում, այս պահին նա արձակուրդում է 11/21/2018   10:50 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ 11/21/2018   10:47 Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով 11/21/2018   10:37 Ո՞վ է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը. «Ժամանակ» 11/21/2018   10:26 Քաղաքացիներին հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, թե ԼԳԲՏ ներկայացուցիչներ են. Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   10:20 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում կհանդիպի բնակիչների հետ 11/21/2018   09:57 8 տարեկան երեխան մնացել է վերելակում 11/21/2018   09:53 Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա. Ով է արդարադատության նախարարի պաշտոնի նոր հավակնորդը. «Ժամանակ» 11/21/2018   09:47 «Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել». «Հրապարակ» 11/21/2018   09:46 Բժշկականի խորհրդում աժիոտաժ է. Միմյանց հետ մրցում են փոխնախարարները. «Հրապարակ» 11/21/2018   09:44 Ինչ ունեցվածք ունի Քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը. «Փաստ» 11/21/2018   09:39 Թանկացումների նոր ալիք է սպասվում. ինչ կկատարվի շուկայում. «Ժողովուրդ» 11/21/2018   09:32 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները պատրաստվում են վայր դնել լիազորությունները. «Ժողովուրդ» 11/21/2018   09:24 Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը մրցակից-ցուցակակիցներին հասկացրել է, որ ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն».«Փաստ» 11/21/2018   09:15 Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց. «Ժողովուրդ» 11/20/2018   23:57 Տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն. Դավիթ Անանյան 11/20/2018   22:50 ՀՀԿ ընտրական շտաբի կոչը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 11/20/2018   21:20 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է 11/20/2018   20:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 11/20/2018   20:34 Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա 11/20/2018   20:29 ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Դունյա Միյատովիչին 11/20/2018   20:24 Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում 11/20/2018   20:17 Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին 11/20/2018   19:55 ՃՏՊ Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում 11/20/2018   19:51 Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 11/20/2018   19:48 Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 20-ի դրությամբ 11/20/2018   19:44 Տրանսպորտի նախարարությունում քննարկել են Արցախի հետ գործակցութանն առնչվող հարցեր 11/20/2018   19:32 Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2018   19:28 Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել
11/20/2018   18:34 Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել 11/19/2018   21:37 «Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն 11/19/2018   17:28 Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը. Hetq.am 11/20/2018   14:33 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների նկատմամբ սեռական ոտնձգության համար 11/20/2018   10:25 Ողբերգական վթար՝ «Կոնտինենտալ» հյուրանոցի մոտ, կան զոհեր 11/21/2018   10:47 Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով 11/20/2018   15:57 Իրանի քաղաքացին Հայաստանում փորձել է բանկից 1 մլն. եվրո հափշտակել 11/19/2018   17:12 Առողջապահության նախարարը նոր մամուլի քարտուղար ունի 11/21/2018   11:03 Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լիազորությունները վայր չի դնում, այս պահին նա արձակուրդում է 11/20/2018   10:36 Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ. «Հրապարակ» 11/19/2018   23:13 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան.Tert.am 11/19/2018   16:35 «Առաջիկա օրերին կիմանաք».Արթուր Վանեցյանը՝ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի մասին 11/19/2018   16:03 Ինձ ավելի շատ հուզում է նախագահ Արմեն Սարգսյանի դերը. նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան 11/19/2018   15:35 ՀՀ քաղաքացին պիտի իր եկամուտից պետությանը հարկ վճարի. Դանիել Իոաննիսյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին 11/20/2018   09:26 Չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով. «Ժամանակ» 11/20/2018   11:47 Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է 11/21/2018   11:29 Աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում 11/21/2018   09:47 «Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել». «Հրապարակ» 11/20/2018   15:21 Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել 11/20/2018   22:50 ՀՀԿ ընտրական շտաբի կոչը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

«Առավոտից երեկո Փաշինյանը խոսում էր հպարտ կեցվածքի, ինքնիշխան լինելու մասին. սա՞ է ինքնիշխանությունդ». Էդուարդ Շարմազանով 10/30/2018   16:59  |  Հարցազրույց

168.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

– Պարոն Շարմազանով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի «պատմական կաղապարներից», որին հետևեց ՌԴ ԱԳՆ կոշտ պատասխանը։ Այս փուլում հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ մտահոգություններ ունեք։

– Առհասարակ արտաքին հարաբերությունները և դիվանագիտությունը շատ ավելի լուրջ և խորքային են, քան կենացների մակարդակով հայտարարություններ անելը։ Հայ-ռուսական, հայ-ամերկիյան, հայ-եվրոպական, հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար շատ լուրջ նշանակություն ունեն, իսկ հայ-ռուսականը՝ առանձնահատուկ, որովհետև Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Առնվազն անլուրջ է, երբ Նիկոլ Փաշինյանը՝ դեռ որևէ պայմանագիր չկնքած Ռուսաստանի հետ, ջնջում է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արածն ու հայտարարում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչ այսօր։ Դա ուղղակի ծիծաղելի է, դու այս 6 ամսվա մեջ հայ-ռուսական հարաբերությունների համար ի՞նչ ես արել, պարոն Փաշինյան։

 Տեր-Պետրոսյանը 1997թ. կնքել է Հայ-ռուսական մեծ համաձայնագիրը, Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք մտել և խորացրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, Սերժ Սարգսյանի ժամանակ խորացրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, նաև մտել ենք ԵՏՄ, ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկարաձգել ենք, օրենք ենք ընդունել, որ գործարանային գներով զենք ստանանք ՀՀ-ի համար, դու ի՞նչ ես արել։ Եթե երեք նախագահների իրականացրածի 5 %-ն անես, կասենք՝ ապրես, բայց բացի կենացներ ասելուց՝ այլ բան չես արել։

Ընդհակառակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ եք հարուցել, որը շատ լուրջ հարցականի տակ է դրել Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելը, և եթե Խաչատուրովը հետ է կանչվում, չնայած՝ Փաշինյանի հավաստիացումներին, որ մինչև 2020թ. ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը լինի գլխավոր քարտուղար, ես լուրջ կասկածներ ունեմ, որ Հայաստանը չի ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչի ամբողջական մեղավորն ինքն է լինելու։

Այդ ի՞նչ փայլուն հարաբերություն է, երբ Լավրովը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունը մի բան ասում, այլ բան է անում։ Այդ ի՞նչ փայլուն հարաբերություն է, երբ ես հիմա գտնվում եմ Մոսկվայում, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա։ Դա՞ է փայլուն հարաբերությունը։ Այս 6 ամսվա ընթացքում քանի՞ փամփուշտ է բերել Հայաստան, վարչապետն իր խոսքի արժեքը գիտակցո՞ւմ է։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքի արժեքը չի գիտակցում, որ գիտակցի, նման բառեր չի շռայլի։ Ա՛յ ախպեր, մենք «Իսկանդեր» ենք բերել, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը երկարաձգել ենք, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ԵՏՄ ենք մտել, չենք ասում՝ փայլուն է, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ասել՝ փայլուն է, դու ո՞նց ես ասում՝ փայլուն է։ Եթե փայլունի հոմանիշը ոչինչ չանելն ու հետընթաց արձանագրելն է, միգուցե փայլուն է։

Էլ չեմ ասում՝ Բոլթոնի հայտարարությունը։ Առավոտից երեկո Փաշինյանը խոսում էր հպարտ կեցվածքի, ինքնիշխան լինելու մասին. սա՞ է ինքնիշխանությունդ։ Մեր իշխանության ժամանակ որևէ ամերիկացի պաշտոնյա իրեն նման բան թո՞ւյլ է տվել։ Եթե մեր իշխանության ժամանակ մեկը նման բան ասեր, Փաշինյանը կասեր՝ վայ, այս ինչ է կատարվում։ Հիմա, երբ Բոլթոնն ասում է, որ պետք է ազատվել պատմական կաղապարներից, որո՞նք են այդ կաղապարները. հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին, հայ-ռուսական հարաբերությունները, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, թե Արցախի հարցը։

– Արցախի հարցի հետ կապված՝ Հայաստանում Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ընտրություններից հետո Արցախի հարցի հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է։ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իր անունից,և ըստ վարչապետի՝ չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար։ Այդ դեպքում Բոլթոնն ինչո՞ւ նման հայտարարություն արեց, ի՞նչ սպասենք Արցախի հիմնահարցի լուծման առումով։

– Փաշինյանը պետք է ոչ թե՝ ասի, որ ոչ ոք իր անունից չի կարող խոսել, այլ՝ որպես պետության ղեկավար, պետք է հստակ հայեցակարգ ունենա Արցախի հարցում։ Փաշինյանը Արցախի և մյուս հարցերում չունի հայեցակարգ։ Ի՞նչ է նշանակում՝ պետք է ժողովուրդը որոշի. բա որ ժողովուրդը պետք է որոշի, հրապարակը պետք է որոշի, դու էլ ինչի՞ համար ես ղեկավար։ Ո՞ր երկրում է ժողովուրդը որոշել նման կարևոր հարցերը։

Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բացում էին երկրորդ ճակատը, Չերչիլն ու Ռուզվելտը ժողովրդին հրավիրեց, ասեց՝ տեսնենք՝ ով բարձր կգոռա՞։ Կամ, երբ ԱՄՆ-ը Իրաք զորք մտցրեց, ժողովո՞ւրդը որոշեց։ Քաղաքական ղեկավարությունը նրա համար է, որ այս կարևոր պատասխանատվությունը վերցնի իր վրա, ոչ թե գա ասի՝ ժողովուրդ, ի՞նչ անենք, այլ ասի՝ ժողովուրդ, այսպես եմ պատկերացնում, սա է իմ կարծիքը։ Քաղաքական գործիչն իր հայեցակարգը պետք է ունենա։

Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ չեմ բացառում, որ այս՝ իշխանափոխություն եք կոչում, հեղափոխություն եք կոչում, հիմքում դրված է նաև Արցախի հարցը։ Ես հիմա հարց եմ տալիս, ի՞նչ նկատի ունի Բոլթոնը, երբ ասում է, որ, երբ մանդատ ստանա, Արցախի հիմնահարցի լուծման առաջին քայլը Փաշինյանը կանի, ի՞նչ առաջին քայլի մասին  է խոսքը։

Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանություն է բանեցնում, 2016թ. իրականացրել է ապրիլյան պատերազմը, սպառազինությունների մրցավազք է սկսել, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է՝ Երևանն իմն է, Զանգեզուրն էլ՝ հետը. Էդ ի՞նչ քայլ պետք է անի Փաշինյանը։ Քայլ պետք է անի Ադրբեջանը, և այդ քայլը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։ Պետք է հստակ ասվի, որ Հայաստանը դեմ է «տարածքներ՝ հանուն խաղաղության» բանաձևին, նախկինում եղել է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը։

Այն ժամանակ Ադրբեջանն էլ էր ասում՝ տարածքներ տվեք, չկրակենք ձեր վրա։ 1998թ. երբ Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը ճանապարհեց Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, մենք 20 տարի հետո վերադառնում ենք այդ քաղաքականությա՞նը։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի շարունակո՞ղն է։ Կուզեմ այս հարցի շուրջ լսել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կարծիքը։ Այսօր Բոլթոնի ասածը հենց դա է՝ տարածքներ՝ հանուն խաղաղության։ Մենք պետք է լուծենք ոչ թե հետևանքները, այլ՝ պատճառները։

– Այսինքն՝ ԱՄՆ-ը Ադրբեջանի օգտին լուծումնե՞ր է առաջարկում։

– Հիմա չեմ ուզում ասել՝ ԱՄՆ-ն է առաջարկում, համանախագահներն են առաջարկում, թե ով է առաջարկում, ինձ շատ լուրջ անհանգստացնում է այդ «պատմական կաղապարներից ազատվել» արտահայտությունը և այն, որ Փաշինյանը լեգիտիմ կլինի և Արցախի հարցում առաջնորդությունը կվերցնի իր ձեռքը։ Բայց Արցախի հարցում առաջին քայլը պետք է Ադրբեջանն անի և ճանաչի Արցախի կարգավիճակը, այն, ինչ մերժել է։ Կամ թե՝ Թուրքիայում ի՞նչ քայլ պետք է անենք, սահմանը մե՞նք են փակել։ Քայլ պետք է անի Թուրքիան, մենք 2009թ. մեր քայլն արել ենք, ասել ենք՝ առանց նախապայմանների։

– Պարոն Շարմազանով, Բոլթոնն Իրանի վերաբերյալ էլ է մտահոգիչ հայտարարություններ արել, դրանք ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք անդրադարձ կունենան հայ-իրանական հարաբերությունների վրա։

– Այո, շատ մտահոգիչ է. Իրանը շատ կարևոր խաղացող է մեր տարածաշրջանում։ Ի տարբերություն Թուրքիայի՝ արցախյան հակամարտության ողջ ընթացքում Իրանն ունեցել է հստակ հավասարակշռված դիրքորոշում, չի արձագանքել կամ բացասական է արձագանքել թուրք-ադրբեջանական՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերին, Իրանում մենք ունենք հայկական գաղութ, հայկական համայնք, Իրանն արտաքին աշխարհի հետ մեր երկու ճանապարհներից մեկն է, և իրավունք չունենք Իրանի հետ հարաբերություններում սպասարկել այս կամ այն գերտերության շահերը։

Այստեղ պետք է ունենանք շատ սթափ քաղաքականություն, և այն, ինչ առաջարկվում էր, ավանտյուրիզմ էր։ Մտահոգիչն այն է, որ մեր երկրի ղեկավարը չի արձագանքում։ Ռիչարդ Միլսը շատ կարևոր հայտարարություն է անում, Փաշինյանն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Լավրովը բան է ասում, ասում է՝ շոգ է Երևանում, այդպես չի լինում։ Փաշինյանի կողքին խելքը գլխին մարդ չկա՞, որ ասի՝ կամ լռիր, կամ նորմալ պատրաստվիր։ Հիմա ամսի 1-ին էլ կգա ու մատ թափ կտա պառլամենտում, կասի՝ էդ կոռուպցիոներ հանրապետականները քանդեցին, էս արին, էն արին։ 6 ամսվա մեջ ի՞նչ ես արել, այ ընկեր։ Երբ իրենց կարդում եմ՝ ինձ թվում է՝ արդեն 10 երկիր Ցեղասպանությունը ճանաչել է, Թուրքիան էլ է ճանաչել, Արցախի կարգավիճակը ճանաչվել է, բայց տեսնում ենք, որ միայն հետընթաց ենք արձանագրել։

– Այս իրավիճակն ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ եք պատրաստվում անել։

– Քաղաքական ուժերը նրա համար են, որ այս իրավիճակը բացասական ազդեցություն չունենա ՀՀ-ի և Արցախի վրա։ Մեր՝ քաղաքականության մեջ մնալու միակ և գլխավոր պատճառը՝ սպասարկել ՀՀ-ի և Արցախի շահերը։ Ես մեռա ասելով, որ Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ կան, որոնք ավելի տեսանելի են դառնալու ընտրություններից հետո։ Եթե ՔՊ-ականները ոգևորված ասում են՝ հես ա կգանք՝ էսքան ձայն կհավաքենք, այդ ձայնը հավաքելու հետ՝ նաև պատասխանատվությունն է ձեր վրա ավելանում, տեղյա՞կ եք՝ ինչ պատասխանատվության տակ եք մտնում, տեղյա՞կ եք՝ ինչ մարտահրավերներ են լինելու։ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու, ասեմ՝ իմացեք, պարոն Փաշինյան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:37 30/10/2018  |  ՄամուլԵթե Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն այդքան լավ էր, ընդհանրապես առաջ ամեն ինչ լավ էր, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց առաջացավ հեղափոխության պահանջարկ. «Փաստ»
10:25 29/10/2018  |  ՔաղաքականՊարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք. Արտակ Զաքարյան
17:16 27/10/2018«Վարչապետի ասածը, թերևս, ավելի շատ պետք է հնչեր որպես սպառնալիք». Դավիթ Հարությունյան. hraparak.am
15:00 27/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից». Նիկոլ Փաշինյան
11:22 27/10/2018Մոդեստ Կոլերով. «ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի». «168 Ժամ»
10:34 27/10/2018  |  ՔաղաքականԴուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին
12:42 26/10/2018  |  ՔաղաքականՆույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա, թե մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն. Գորգիսյան
12:38 24/10/2018  |  ՔաղաքականՍյունիքում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարզում կան իրենց ժողովրդական իշխանությունից հզոր համարող տնտեսական և քրեական ուժեր. Փաշինյան
11:28 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵրկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է. Արտակ Զեյնալյան
11:19 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային և տնտեսական հուսալի կապերի հաստատման համար. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

11/19/2018   16:40 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Արխիվ

[]