Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ․ Ռոբերտ Քոչարյան 10/29/2018   13:21  |  Հարցազրույց

-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Lenta.RU կայքին

 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հրաժարական տալով՝ կարողացավ այնպես անել, որ նոր վարչապետ չընտրեն։ Եթե հաջորդ երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝ ԱԺ լուծարում և արտահերթ ընտրություններ։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրա հերթական հաղթանակը։

- Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան և նրան չեն ընտրի։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ կուսակցությունները բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և անհրաժեշտ չափով չհամագործակցեցին իրար հետ, որպեսզի դա թույլ չտան։ Հայաստանի Սահմանադրությունն այնպիսին է, որ խորհրդարանը լուծարելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն առանց այդ ֆարսի չի լինի, տարբերակ չկա։ Ենթադրում եմ՝ երկրորդ անգամ արդյունքը նույնը կլինի։

- Կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, որ դա ներկա անկայուն շրջանի վերջը կլինի, մյուսները վստահ են, որ դրան կհետևի անկայունության նոր շրջան։ Ո՞րն է ճշմարտությանն ավելի մոտ։

- Սա, անկասկած, բեկումնային պահ է․ վարչապետն ամրապնդում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի մի խորհրդարան, որտեղ ամբողջովին կգերիշխի մեկ քաղաքական միավորում։ Իսկ հենց այդ քաղաքական միավորման մեջ գերիշխում է մեկ անձ։ Չեմ կարծում, որ այսպիսի իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։

Փաստացի բոլոր մյուս խորհրդարանական կուսակցությունները հայտնել են, որ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների։ Սակայն այս սցենարը սեղմվում է մոբիլիզացված ռեսուրսով, որը դեռևս ունի Նիկոլ Փաշինյանն ընտրողների շրջանում։ Դա տեղի է ունենում բաց, հրապարակավ, ողջ հասարակության աչքի առաջ։

Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, դրանց արդյունքը լիովին կանխատեսելի է։

- Եվ կանխորոշվա՞ծ։

- Անկասկած։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել էմոցիոնալ վիճակում։ Սոցիալական հոգեբանությունը վկայում է, որ դա վերաբերում է և նաև ընդհանրապես հասարակությանը։ Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի վիճակում է, պատրաստ չէ առարկայական քննարկման, իսկ դա նշանակում է, որ սխալ որոշումներ կայացնելու ռիսկերը կտրուկ մեծանում են։

- Ձեր հարցազրույցներից մեկում, գնահատելով ապրիլյան իրադարձությունները, պնդել եք, որ Փաշինյանը ժողովրդական մասսայական աջակցություն չունի, կան ոչ մեծ թվով համախոհներ, որոնք հիպերակտիվ են և դրա հաշվին խիստ առանձնանում են։ Այժմ Դուք խոսում եք մոբիլիզացված ռեսուրսի մասին, որն ունի Նիկոլ Փաշինյանը։ Դուք փոխե՞լ եք Ձեր տեսակետը։

- Ապրիլին տեղի ունեցած մասշտաբները լրիվ այլ էին, և մարդկանց ջանքերն ուղղված էին այդ ժամանակվա գործող իշխանության դեմ։ Հենց դա էր այն ժամանակ հիմնական համախմբող սկիզբը։ Սակայն իրավիճակի զարգացման հետ գործընթացը վերափոխվեց մեկ այլ բանի։ Այդ նույն մասսան դարձավ նոր իշխանության եռանդուն պաշտպանը, քանի որ այն համարում է իր ջանքերի արդյունքը։

Այսպիսին է օբյեկտիվ իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել։

- Դուք վեջերս կանխատեսեցիք, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումը, անկայունության նախապայմաններ կստեղծի։ Դուք ի՞նչն ի նկատի ունեիք։

- Խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է․ ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։ Սա մեդալի մի կողմն է, դրական, քանի որ հնարավոր անհաջողությունները հնարավոր չի լինի բարդել ինչ-որ մեկի վրա։ Այսօր հայտնի բառերը՝ «ռևանշ», «սաբոտաժ» և «հակահեղափոխություն», կկորցնեն հասցեատերերին։ Գուցե այդ ժամանակ իշխանությունը վերջապես զբաղվի տնտեսությամբ։

Բացասականը կլինի այն, որ փաստացիորեն կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, և դրանից երկրին ոչ մի լավ բան չի լինի։ Որպես կանոն, այդպիսի մենաշնորհն արդյունքում հանգեցնում է իշխանության լճացման և բարոյազրկման, ինչքան էլ այն հեղափոխական լինի։ Երկրում դադարում են աշխատել իշխանության ճյուղերի հետ փոխհարաբերություններում չափազանց անհրաժեշտ զսպիչները և հակակշիռները։

- Այսօր Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ քաղաքագետներ, որոնք ի զորու են քանդել այդ մոնոպոլիան և իրենց վրա վերցնել ընդդիմության դերը։

 - Դա կախված կլինի նրանից, թե որքան եռանդուն և պրոֆեսիոնալ նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է լինելու, ինքնաիրացման համար մեծ հնարավորություններ կբացվեն, սակայն թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար, կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի ապագա ընդդիմությունը։

- Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ դերում։

- Ես մտածում եմ այդ մասին։

- Պատրա՞ստ եք գլխավորել հայաստանյան ընդդիմությունը։

- Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ։ Դա ինձ դրդում է փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ իմ անցած ուղին և փորձը թույլ կտան հայկական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ։

- Մինչև Ձեր դեմ քրեական գործ հարուցելը, Դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէիք հայտնել։ Հենց Ձեր դեմ մեղադրանք առաջադրվեց, Դուք հայտնեցիք այդպիսի մտադրության մասին։ Այդ իրադարձություններն ինչ-որ կերպ կապվա՞ծ են։

- Զուգահետ գործընթացներ են, սակայն դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանի իրավիճակի և դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն ինձ դրդեց այդպիսի որոշում կայացնել դեռևս մինչև ինձ կալանավորելը։

Այստեղ մի մեծ հարց էլ կա․ քրեական գործը հայտնվեց ինքն իրե՞ն, թե՞ այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում։ Այստեղ հավի և ձվի առաջինը լինելու դասական պարադոքսն է։ Ես դեռևս մինչև այդ քրեական գործը, բավականին ակտիվորեն խորհրդակցում էի քաղաքացիների հետ, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում են իմ անհանգստությունը։

- Երևում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ Ձեր հանդեպ ոչ բարեկամական գործողություններն արագացրին գործընթացը։

- Անկասկած, արագացրին։ Հնարավոր է՝ ամեն ինչ ավելի երկար տևեր. ես ցանկանում էի մինչև վերջ հասկանալ, ամեն դեպքում, ինչ է տեղի ունենում Հայաստանում․ չէ՞ որ ապրիլյան իրադարձությունները բավականին անսպասելի էին։ Սովորաբար, այդպիսի գործընթացներն ունենում են մեծ իներցիա։ Մեր ժողովուրդն էմոցիոնալ է, նրան հեշտ կարելի է ոգեշնչել, մանիպուլացնել նրա զգացմունքները, սակայն պետք էր հասկանալ՝ որքան կայուն կլինի ողջ գործընթացը։

- Ձեր դեմ քրեական գործով ինչ-որ նորություն կա՞։ Դուք ասել եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հայց եք պատրաստում: Նիկոլ Փաշինյանն էլ կոչ է արել հոգեբանորեն պատրաստվել «մարտի մեկի գործի» բացահայտմանը։ Ի՞նչ չգիտի հանրությունը։

- Նորություն չկա։ Վարչապետը դեռևս օգոստոսին հայտնեց, որ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հարցով քրեական գործն ամբողջովին բացահայտված է։ Սակայն, որքանով ես տեղյակ եմ, 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հետևանքով 10 մահացածներից ոչ մեկի գործով քննչական մարմինները ոչինչ չեն պարզել։ Ինձ հայտնի չէ՝ ինչ նկատի ուներ նա այդ հայտարարությամբ։

Չի կարելի այդ քրեական գործի բացահայտման մասին խոսել, եթե չեն պարզվել 10 մարդկանց՝ երկու ոստիկանների և 8 քաղաքացիների մահվան մեղավորները։

-  Բայց եթե ձեր դեմ քրեական գործը հիմնավոր չէ, և եթե Դուք հայցով գնաք ՄԻԵԴ, Ձեր դեմ մեղադրանքները կփոշիանան, իսկ դա հղի է հեղինակությունների հետ կապված շատ մեծ ռիսկերով։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է իրերի այսպիսի դասավորության դեպքում քննությունը շարունակում համառորեն առաջ տանել իրենը։

-  Նախ, իմ դեմ քրեական գործը կապ չունի 10 սպանությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ։ Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգը տապալելու» մեջ։

Սակայն դա պատմությունը վերաշարադրելու և տեղի ունեցածը միանգամայն այլ կերպով նկարագրելու ակնհայտ փորձ է, իբրև թե խաղաղ ցուցարարներ են եղել, որոնց դեմ դուրս են եկել ագրեսիվ ոստիկանները և զինվորականները։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել, սակայն քրեական գործը ցանկանում են տանել հենց այդ սխեմայով։

Դա ենթադրում է շատ իրողությունների կեղծում, փաստերի անտեսում, տարբեր հարցերի պատասխանների լիովին բացակայություն. օրինակ՝ ո՞վ է այն ժամանակ վիրավորել ավելի քան հարյուր ոստիկանների, ո՞վ է այրել ավելի քան 90 մեքենա, ո՞վ է ցուցափեղկեր կոտրել, կողոպտել խանութները․․․ Կան բազմաթիվ աուդիո և վիդեոնյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Համացանցում կա տեսանյութ, որում երևում է, որ ցուցարարների կողմից գործի է դրվել մարտական զենք և այլն։ Այս ամենը վերաշարադրելն անհնար է։ Սպանությունների մի մասը կարող է կատարված լինել հենց այդ զենքի օգտագործմամբ։ Սակայն, զարմանալիորեն, քննությունն «իր տրամադրության տակ չի ունեցել» այդ ձայնագրությունները, չնայած իրականում, ես վստահ եմ, որ նրանք պարզապես չեն ցանկացել տեսնել այդ տեսագրությունը։

Քննության տրամաբանությունը կառուցվում է ընտրողաբար, այդ «սարքված» գործի նյութերն ամբողջացվում են, որպեսզի բոլորն անցնեն նախապես ընտրված մեղադրանքի և նրանց կողմից «նշանակված» մեղավորների սխեմայով։ Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ։

-  Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի քրեական հետապնդումը, կարելի՞ է համարել, որ Ձեր վերադարձը հայկական քաղաքականություն կայացել է։

-  Իհարկե։

-  Դուք ասում եք, որ ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը մենաշնորհային է լինելու։ Դա ի՞նչ վտանգ է պարունակում։

-  Խոսելով մենաշնորհացման մասին՝ ես նկատի ունեմ մեկ կուսակցության ակնհայտ գերակայությունը, ինչը խոսում է հասարակության քաղաքականապես անառողջ լինելու մասին։ Ամեն ինչ ավելի վատ է երկրի քաղաքական կյանքի բովանդակային մասով։ Չեն քննարկվում ծրագրեր, գաղափարական պայքար չկա։

Դուք գիտե՞ք, թե ինչ գաղափարախոսություն ունի վարչապետի կուսակցությունը։ Դուք ճանաչո՞ւմ եք այդ կուսակցության անդամներին, գիտե՞ք նրանց մասնագիտական որակները, անցած ուղին։ Ընտրությունների ընթացքում հազիվ թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքները և մեխանիզմները, տնտեսական քաղաքականությունը, զարգացման արտաքին և ներքին ուղղությունները։ Գերակշռելու է քո հեղափոխականության աստիճանը։ Դա իրականության սև-սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ էմոցիոնալ գրգռված վիճակում։ Այսպիսի իրավիճակում քաղաքական մենաշնորհի ձևավորման սպառնալիքը գրեթե անխուսափելի է։

-  Մենք արդեն նախընտրական շրջանում ենք։ Դուք տեսնո՞ւմ եք այդ մոնոպոլիայի դրսևորումներ։

- Շատ խոսուն են տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները։ Որոշ քաղաքներում քաղաքապետ են դարձել մարդիկ, ովքեր կառավարման փորձ բացարձակ չունեն։ Նրանք ընտրվել են, պարզապես որովհետև նրանց աջակցել է վարչապետը։ Եվ քվեարկած մարդկանց ուղղված հարց է առաջանում․ դուք ձեզ մոտ՝ Էջմիածնում, վարչապե՞տ եք ընտրում, թե՞ իշխանություն, որը տեղում պետք է լուծի ձեր խնդիրները։ Հենց սա էլ դեֆորմացիան է։ Նորմալ չէ, երբ քաղաքում քաղաքապետ են ընտրում՝ ելնելով ոչ թե նրանից, թե ինչպես նա կկառավարի, այլ որովհետև այդպես է ուզում վարչապետը։

- Դուք շատ եք քննադատում ներկա իշխանությանը, մատնանշում եք նրա սխալները, սակայն դրական օրակարգ առաջ չեք քաշում։ Կա՞ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրում կյանքը բարեփոխելու դեղատոմսը։

- Հասարակության նշանակալի մասն այժմ պատրաստ չէ լսել դրական օրակարգը, հետևել ինչ-որ առաջարկությունների։ Ժամանակ է պետք, որպեսզի հուզական վիճակը մի քիչ անցնի. այդ ժամանակ ռացիոնալ առաջարկությունները կհասնեն մեր քաղաքացիներին։ Դրա համար այսօր ես ավելի շատ խոսում եմ այն մասին, թե, իմ կարծիքով, ինչ չի կարելի անել, և ինչն անպայման մեծ խնդիրներ կառաջացնի ապագայում։ Կոնկրետ առաջարկները կլինեն հետագայում։

- Ներքին քաղաքականության մասով ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կասեք արտաքինի մասին։ Արդյո՞ք նոր իշխանության մոտ ստացվեց կառավարման ղեկն արժանապատվությամբ ընդունելն արտաքին ճակատում՝ հաշվի առնելով, որ սկզբում Նիկոլ Փաշինյանի անփորձ լինելը բավականին թերահավատ տրամադրությունների առիթ էր տալիս։

- Ընդհանրապես, ամեն ինչի մասին պետք է դատել արդյունքներով։ Մի բան է՝ ինչ է մարդն ասում է, մեկ այլ բան, թե ինչպիսին են նյութական արդյունքները, և ինչ ունի երկիրն արդյունքում։ Դեռևս ես չեմ տեսնում դրանք։ Եվրամիության հետ հարաբերությունների հայտարարված «նոր մակարդակը» չհամալրվեց զարգացման նոր ծրագրերով, Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում ևս նյութապես ոչինչ չի երևում, նույնը կարելի է ասել և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Արդեն ձեռք բերած միջազգային պայմանագրային-իրավական բազան վերջին կես տարում չի ընդլայնվել, մեր տնտեսությունում նոր մասշտաբային ներդրումներ ևս չկան։ Հակառակը, դիտարկվում է ներդրումների որոշ արտահոսք։ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ևս տեղաշարժ չկա։ Կդատենք արդյունքներով, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի պատմածներով։ Ես շատ կցանկանամ, որ այդ արդյունքները լինեն, դա Հայաստանի շահերից է բխում։ Սակայն դեռևս միայն տեսնում եմ լավատեսական խոսակցություններ և ոչ ավելին․․․ Օբյեկտիվ թվերն են դա ցույց տալիս։

Օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում դա պետք է հանգեցնի Հայաստանում կոնկրետ ներդրումների աճի։ Եթե դա չլինի, կարող ենք հասարակության լավատեսությունը շահել տարբեր խոսակցություններով, դա որոշ ժամանակով կտա դրական ակնկալիքների էֆեկտ։ Իսկ հետո՞։ Աշխատանքի արդյունքները պետք է շոշափելի լինեն, պետք է դրականորեն ազդեն մարդկանց կյանքի մակարդակի վրա։

- Շատ է խոսվում հայ-ռուսական սառը հարաբերությունների մասին։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

- Այս հարցում իմ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ ես չեմ ցանկանում սուբյեկտիվիզմով տարվել։ Կրկնում եմ, որ իրական գնահատական պետք է տրվի ըստ արդյունքների՝ առևտրաշրջանառության աճ, Ռուսաստանի Դաշնություն արտահանման աճ, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում, Հայաստանի պաշտպանունակության բարձրացում, ինչպես նաև Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Կան կոնկրետ չափորոշիչներ, որոնցով, և ոչ միայն դրանցով, պետք է դատել, թե որքանով է ամեն ինչ լավ կամ վատ։

Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրություններն արմատապես փոխկապակցված են, և երկու երկրներում ոչ ոք (համենայն դեպս, ոչ մի գիտակից մարդ) չի ցանկանում դրանք ինչ-որ կերպ փչացնել։ Կարծում եմ, որ երկու երկրներում տրամադրված են առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի շարունակեն զարգացնել դրանք և՛ ընկերական, և՛ դաշնակցային մակարդակով։

- Դուք հիշեցրիք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այստեղ և՞ս հարցեր ունեք նոր ղեկավարությանը։

- Ինչ վերաբերում է Ղարաբաղին, համարում եմ, որ հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա։

- Ձեր կառավարման ժամանակ այդպիսի մոտեցում կար, Սերժ Սարգսյանի ժամանակ նույնպես, իսկ այժմ չկա՞։

- Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվել այս հարցով։ Նա հասկանում է, որ դա շատ զգացմունքային, նուրբ թեմա է։ Նրա որոշ հայտարարություններում տեսանելի է խնդրից ինչ-որ աստիճանով հեռանալու փորձը, այն ղարաբաղյան կողմի վրա գցելը։ Սակայն դա չի հաջողվի անել․ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ խուսափել պարզապես չի ստացվի։ Ոչ ոք՝ ո՛չ միջնորդները, ո՛չ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի։ Դրա համար ավելի լավ է Ղարաբաղի հետ ընդհանուր դիրքորոշում ձևավորել և հստակ հետևել դրան։

- Եվ ապահովել դրա ժառանգականությունը։

- Ժառանգականության մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ այդ դիրքորոշումը կձևավորվի, և հասկանալի կլինի, թե որքանով է այն համապատասխանում նախկին իշխանությունների մոտեցումներին։ Այստեղ մանևրելու տեղ կա, սակայն այն այնքան էլ լայն չէ, որպեսզի ամբողջովին հեռանան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացից։

- Դուք բազմիցս ասել եք, որ չեք ձգտում ինչ-որ պաշտոնների, քանի որ Ձեր քաղաքական կարիերայի ընթացքում նվաճել եք բոլոր հնարավոր բարձունքները։ Սակայն պաշտոնը ոչ թե պարզապես աթոռ է, այլ լծակ, որը թույլ է տալիս կյանքի կոչել քաղաքական ծրագիրը, իսկ քաղաքական գործչին այդ լծակը հարկավոր է։ Դուք այստեղ հակասություն չե՞ք տեսնում։

- Ես ասել եմ, որ որոշակի պաշտոն զբաղեցնելն ինքնանպատակ չէ, պետք է լինի նաև անձնական դրդապատճառ, ինչ-որ բարձունք զբաղեցնելու ձգտում։ Ինձ մոտ այն ավելի թույլ է արտահայտված, քան նրանց մոտ, ովքեր այդ բարձունքին երբեք չեն եղել։ Ինձ համար ավելի կարևոր է ազդելը գործընթացների վրա, չբացառելով այդ պաշտոնները զբաղեցնելը՝ առողջ ուժերին օգնել ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում։ Պարտավորություն, որը ես չեմ կարող անտեսել։

Ես չեմ բացառում պաշտոն զբաղեցնելը, սակայն ավելի մեծ բավականություն կստանամ երիտասարդ, եռանդուն քաղաքական գործիչներ պատրաստելու հարցում, որոնք կկարողանան երկրի կառավարումն իրենց վրա վերցնել։

Տվյալ իրավիճակում դա լուրջ դրական կողմ է, երբ պաշտոնը քաղաքական գործչի համար ինքնանպատակ չէ։ Ես բավականին արդյունավետ եմ ինքնաիրացվել ամենաբարձր պաշտոններին, և այդ փորձն իմ մեծ առավելությունն է։

- Վերջին հարցը։ Ձեզ արդեն հարցրել են, սակայն՝ ապարդյուն. բայց ամեն դեպքում․ ինչպե՞ս եք անվանելու Ձեր կուսակցությունը։

- (Ժպտում է) Չեմ ասի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:52 24/10/2018  |  ՀարցազրույցՆերդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ. Հարցազրույց` Ռոբերտ Քոչարյանի հետ (Մաս 1)
13:00 18/10/2018  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հայտնել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին ու ներկայացրել ԱԺ ընտրություններին չմասնակցելու պատճառը
09:45 18/10/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը հետ է քաշվում. «Հրապարակ»
15:03 13/10/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան
13:29 13/10/2018  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին
12:36 13/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարության թերությունները ռացիոնալ քննադատության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան
09:52 03/10/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների և Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
10:04 02/10/2018  |  ՄամուլՔոչարյանի հետ հանդիպած մարդ-կուսակցությունները դաշինք կկազմե՞ն. «Ժամանակ»
10:02 28/09/2018  |  ՄամուլՔոչարյանը հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ. «Ժողովուրդ»
14:05 27/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]