Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս 04/04/2020   18:18 Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը 04/04/2020   18:14 «Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է 04/04/2020   18:09 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով 04/04/2020   17:50 Հայտնաբերվել է դի 04/04/2020   17:30 ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք 04/04/2020   16:13 Երեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է 04/04/2020   15:55 Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է 3 կորոնավիրուսով հիվանդ․ միայն մեկի մոտ են առկա վնասվածքներ 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/04/2020   15:18 Մետրոյի ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր. իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է. Ինչ է արվում վերագործարկման համար 04/04/2020   15:09 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. aliq.ge 04/04/2020   14:53 ԱԻՆ-ը վարակազերծում է խանութներն ու գերատեսչությունները 04/04/2020   14:41 Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին 04/04/2020   14:21 Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ 04/04/2020   14:09 Կառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   13:37 Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիների համար Մոսկվայից կկազմակերպվի չարտերային թռիչ 04/04/2020   13:33 «Հայրենիք» հիմնադրամ նախագահ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել հայրենասիրության թեմայով (լուսանկարներ) 04/04/2020   13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ 04/04/2020   13:02 ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեպքերի քանակով շարունակում է մնալ առաջինը. Ալջազիրա
04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/03/2020   14:24 Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/03/2020   14:10 12-ամյա երեխայի ինքնասպանության պահին հայրը դիրքերում է եղել, իսկ մայրը՝ զորամասում․ համայնքի ղեկավար 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/03/2020   15:01 Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/03/2020   14:15 Հրապարակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/03/2020   22:41 Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Ուղեւորները պահանջում են իրենց փողերը 04/03/2020   16:07 Մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Դատարանն արդարացրել է ամուսնուն՝ նախկին կնոջը բռնաբարելու համար առաջադրված մեղադրանքում 10/29/2018   13:30  |  Արդարացման դատավճիռներ

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ամուսնուն՝ նախկին կնոջը բռնաբարելու համար առաջադրված մեղադրանքում, բայց մեղավոր ճանաչել՝ նրան առեւանգելու համար։

«Փաստինֆոե-ն այս դեպքին ավելի վաղ անդրադարձել էր, երբ 2017 թվականի հունիսի 30-ին հարազատներն ահազանգեցին 30-ամյա կնոջ անհայտ կորելու վերաբերյալ։ Վերջինս հաջորդ օրը հայտնաբերվել էր և հայտարարել, որ իրեն առեւանգել էր նախկին ամուսինը, ծեծել, բայց հետո իրեն հաջողվել է դիմել փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում և նախաքննության արդյունքում հաստատվել էր, որ կինն այդ մեկ օրը գտնվել է նախկին ամուսնու հետ՝ պարտադրանքով։

Սիրո եռանկյունի

Տուժողը տղամարդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել շուրջ 10 տարի առաջ: Համատեղ կյանքի ընթացքում ուենցել են երկու երեխա, որոնց հայրությունը ամուսինը չի ճանաչել: Ընտանիքում միշտ եղել են անհաշտ, քանի որ վերջինս ուրիշ կին է ունեցել : Այդ ընթացքում տուժողը մի քանի անգամ հեռացել է, բայց հետո նորից միացել են։ Հերթական անգամ կինը տանից 2017թվականի մայիս ամսին, քանի որ, ըստ նրա, ամուսինն առաջարկել է իրեն հաշտվել մյուս կնոջ հետ և համատեղ ապրել միասին, ինչին չի համաձայնել , վիճել է ու երեխաներին թողնելով կրկին հեռացել է հայրական տուն:Սակայն դրանով հարաբերությունները չեն ավարտվել և տղամարդը շարունակել է հանդիպումներ փնտրել կնոջ հետ, հաշտվելու փորձեր անել։

Ըստ տղամարդու՝ կնոջ հեռանալուց հետո նրա հագուկապի մեջ փոփոխություններ է նկատել և երբեմն նրան նախատել է, որպեսզի «սիրուն հագնվիե : Բացի այդ՝ ցանկացել է նորից հաշտվել հետը, քանի որ ինքն աշխատել է, իսկ կնոջ հեռանալուց հետո երկու անչափահաս երեխաները մնացել էին առանց խնամքի, չի կարողացել նրանց պատշաճ խնամքն ապահովել, որոշել է գնալ և հաշտվել, որպեսզի նա գա տուն և երեխաների խնամքով զբաղվի:

Առեւանգում և քողարկված հաշտություն

Ծանոթ լինելով կնոջ՝ աշխատանքի գնալու ժամին և երթուղուն՝ դեպքի օրը՝ հունիսի 30-ի առավոտյան նախկին փաստացի ամուսինը գնացել է նրան հանդիպելու։ Կնոջն ընկերոջ օգնությամբ նստեցրել է իր «BMWե մակնիշի 92 LV 002 հ/հ ավտոմեքենան ու այն վարել «Զոնալե կոչվող տարածքի գերեզմաններ, որտեղ առաջարկել է հաշտվել և միասին ապրել, սակայն կինը մերժել է։ Տղամարդն էլ ձեռքից քաշելով նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը և մեքենան վարել երեք տարբեր վայրեր, յուրաքանչյուր վայրում նրան հանելով բեռնախցիկից՝ պահանջելով հաշտվել, սակայն մերժում ստանալուց հետո նորից մտցրել է բեռնախցիկի մեջ: Վերջին հանգրվանը եղել է Ոստան գյուղ տանող ճանապարհին հարակից գերեզմանոց, որտեղ հուղարկավորված է նրա հայրը: Հոր գերեզմանի մոտ տղամարդը կրկին նախկին կնոջը բեռնախցիկից հանել է, նորից պահանջել հաշտվել, մերժում ստանալուց նստեցրել է ավտոմեքենայի սրահի հետևի մասում և սկսել հարվածել մարմնի տարբեր մասերին: Կնոջ ներկայացմամբ՝ վախենալով, որ ծեծը կարող է շարունակվել՝ ասել է, որ կհաշտվի։ Որպես իր խոսքերի ապացույց հեռախոսով խոսել է մոր հետ և ասել, թե հաշտվել է ամուսնու հետ, ամեն ինչ կարգին է ու նորից հեռախոսը փոխանցել նրան: Դրանից հետո գնացել են  հանգստյան գոտի որտեղ միասին դրսում հաց են կերել, ինչից հետո գիշերել այնտեղ։

Կինը հայտարարել է, որ ամուսինը հյուրանոցում, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, բռնաբարել, իսկ առավոտյան հարմար պահ ընտրելով դիմել է փախուստի ու կատարվածի մասին հայտնել իրավապահներին։

Բռնաբարությունը հիմնավորված չէ. Դատարանի իրավական գնահատականը

Առեւանգման մասին նախնական հայտարարության մեջ կինը սեռական ոտնձգության մասին չէր հիշատակել։ Այդ մասին նա սկսեց խոսել ավելի ուշ։
Ըստ տուժողի ցուցմունքի՝ հանգստյան գոտում իրենք գիշերել են նույն համարում, նույն մահճակալին, քանի որ ամուսինը խոստացել էր «ձեռք չտալե իրեն, բայց պահանջել էր շորերով չպառկել։ Կինը պատմել է, որ իր տաբատը հանել է ամուսինը, իսկ շապիկը՝ ինքը։ Ապա մահճակալին իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ փակելով բերանը։ Ընդ որում՝ կինը նշել է, որ մինչև սեռական հարաբերություն ունենալն ամուսինն իրեն չի հարվածել և վնասվածք չի պատճառել, որևէ սպառնալիք չի տվել և իր հագուստները չի պատռել:
Դատարանի գնահատմամբ՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության, իսկ դատարանում հետազոտված ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում նախկին ամուսնու կողմից բռնություն գործադրմամբ կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքը։

Դատարանը նկատել է, որ բռնաբարության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Ֆիզիկական բռնություն ասելով պետք է հասկանալ հանցավորի կողմից տուժողի ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու, օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով վերջինիս կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, նրան ծեծի ենթարկելը, մարմնական վնասվածքներ պատճառելը և նմանատիպ այլ գործողություններ կատարելը:

Բռնաբարության հանցակազմն առկա է միայն այն դեպքում, երբ նախքան բռնության գործադրումը այդ ընթացքում կնոջ կողմից դրսևորած համապատասխան վարքագիծը վկայում է հանցավորի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկության բացակայության մասին և գործադրվող բռնությունը պետք է հանդիսանա անհրաժեշտ միջոց կնոջ առկա կամ սպասվելիք դիմադրությունը հաղթահարելու համար: Մինչդեռ տվյալ քրեական գործ, ըստ դատարանի, ենթադրյալ բռնաբարության հանցակազմը տուժողի ցուցմունքից որևէ այլ փաստական տվյալներով չի հիմնավորվել:

Թեև մեղադրողը որպես հիմնավորում մեղադրական ճառում շարադրել է դատաքննությամբ հետազոտված ապացույցները, սակայն չի կոնկրետացրել, թե որ ապացույցներով են հաստատվել բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը: Մեղադրողն անտեսել է քրեական դատավարության փուլային համակարգում հիմնական և վճռորոշ փուլը հանդիսացող դատական քննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանականերում հետազոտված ապացույցները:

Մեղադրողը առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարել տուժողի, քրգործով հարցաքննված շուրջ 12 վկաների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, զննում կատարելու մասին արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության թիվ 0198, դատակենսաբանական և մանրաթելային համալիր փորձաքննության թիվ 17-1350, դատակենսաբանական փորձաքննության թիվ 224 եզրակացություններով, առարկաներն իրեղեն ապացույց ճանաչելու և փաստաթղթերն այլ ապացույց ճանաչելու մասին որոշումներով, տուժողից և նրա հորաքրոջից հաղորդումներ ընդունելու մասին արձանագրություններով:

«Վերոնշյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են բռնություն գործադրելով կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքըե, - գտել է դատարանը։ Ավելին՝ որպես վկա հարցաքննված հանգստյան գոտու սեփականատերը և նույն գոտու մատուցողուհու ցուցմունքներով հաստատվել է, որ նախկին ամուսինները հունիսի 30-ի երեկոյան միասին այցելել են հանգստյան գոտի, միասին ընթրել են և միասին գիշերել, իսկ հուլիսի 01- ի առավոտյան տեղեկացել են, որ կինը փախչել է:

Մատուցողուհու ներկայացմամբ՝ հանգստյան գոտում գտնվելու ժամանակ նրանք եղել են հաշտ ու խաղաղ, կնոջը երկու անգամ տեսել է առանձին, նա իրենից օգնություն չի խնդրել, առավոտյան սուրճ է տարել նրանց սենյակ, տեսել է նրա և նա բռնաբարվածի տպավորություն չի թողել:

Բացի այդ՝ դատաբժշկական փորձաքննության թիվ 0198 եզրակացությամբ նույնպես հաստատվել է, որ կնոջ սեռական օրգանների շրջանում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, որպիսի հանգամանքը վկայում է, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել: Ընդ որում, տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ շապիկը` ինքն է այն հանել ու պառկել նրա հետ նույն անկողնում:

Դատարանի գնահատմամբ՝ մինչև սեռական հարաբերություն ունենալը տուժողի դրսևորած վարքագիծը, այն է՝ նույն անկողնում միասին պառկելուն համաձայնվելը, հագին եղած շապիկը կամովին հանելը ամենևին էլ չեն վկայում սեռական հարաբերություն ունենալու ցանկության բացակայության մասին:

Չփարատված կասկածներն էլ մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ դատարանը դատաքննությամբ հետազոտված փոխկապակցված հավաստի ապացոււյցների բավարար համակցությամբ հանգել է է հետևության, որ ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված չէ , սպառված են բռնաբարության փաստը հաստատելուն ուղղված նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները և նրան այդ հոդվածով մեղսագրվող արարքի կատարման մեջ պետք է ճանաչել անմեղ և արդարացված։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքին, ապա դատարանը գտել է, որ այն ապացուցված է:

Այդպիսով՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի կատարման մեջ տղամարդուն ճանաչել և հռչակել է անմեղ, արդարացված, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ , 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտել 4,5 տարվա ազատազրկման։ Նկատի ունենալով, որ նրա խնամքի տակ են գտնվում չորս անչափահաս երեխա (այդ թվում՝ տուժողի երկու երեխաները), ինչպես նաեւ մյուս կինը,ով խնամում է մինչև երեք տարեկան երեխային՝ դատարանը գտել է, որ դատական ծախսի գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա հետեւաբար մերժել է հօգուտ պետական բյուջե որպես փորձաքննությունների կատարման համար հաշվարկված 166712 ՀՀ դրամ դատական ծախսի գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ մեղադրողի միջնորդությունը:Բացի այդ վերացրել է մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա քննիչի դրած արգելանքը։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել թե դատախազը և թե պաշտպանական կողմից, սակայն վերաքննիչը երկունս էլ մերժել է։

նյութը պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 30/07/2018  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան բռնությունների դեպքերն աճել են. ՔԿ
13:57 05/10/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը դրվում է հանրային քննարկման
14:24 03/07/2017  |  Քրեական խրոնիկոնՏղամարդն ընկերների հետ առևանգել է նախկին կնոջը, ապա՝ ծեծի ենթարկել
13:48 04/02/2017  |  ԼՐԱՀՈՍՊետական դուման ընդունեց ընտանեկան բռնությունները ապաքրեականացնող օրինագիծ
20:48 15/09/2016  |  ՀարցազրույցԻնչ է կատարվում հայկական ընտանիքներում. Մտահոգիչ վիճակագրություն
13:24 29/11/2014  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնություն, որտեղ իրենց բոլորը տուժող են համարում
11:26 14/10/2014  |  Քրեական խրոնիկոնՆախկին ամուսինը դանակով հարվածել է կնոջը
13:15 15/06/2014  |  Քրեական խրոնիկոնՇիրակում որդին ծեծել է ծնողներին
19:44 09/06/2014  |  Քրեական խրոնիկոնԿնոջը դանակահարելու համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
16:01 07/06/2014  |  Քրեական խրոնիկոն50-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]