Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Դատարանն արդարացրել է ամուսնուն՝ նախկին կնոջը բռնաբարելու համար առաջադրված մեղադրանքում 10/29/2018   13:30  |  Արդարացման դատավճիռներ

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ամուսնուն՝ նախկին կնոջը բռնաբարելու համար առաջադրված մեղադրանքում, բայց մեղավոր ճանաչել՝ նրան առեւանգելու համար։

«Փաստինֆոե-ն այս դեպքին ավելի վաղ անդրադարձել էր, երբ 2017 թվականի հունիսի 30-ին հարազատներն ահազանգեցին 30-ամյա կնոջ անհայտ կորելու վերաբերյալ։ Վերջինս հաջորդ օրը հայտնաբերվել էր և հայտարարել, որ իրեն առեւանգել էր նախկին ամուսինը, ծեծել, բայց հետո իրեն հաջողվել է դիմել փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում և նախաքննության արդյունքում հաստատվել էր, որ կինն այդ մեկ օրը գտնվել է նախկին ամուսնու հետ՝ պարտադրանքով։

Սիրո եռանկյունի

Տուժողը տղամարդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել շուրջ 10 տարի առաջ: Համատեղ կյանքի ընթացքում ուենցել են երկու երեխա, որոնց հայրությունը ամուսինը չի ճանաչել: Ընտանիքում միշտ եղել են անհաշտ, քանի որ վերջինս ուրիշ կին է ունեցել : Այդ ընթացքում տուժողը մի քանի անգամ հեռացել է, բայց հետո նորից միացել են։ Հերթական անգամ կինը տանից 2017թվականի մայիս ամսին, քանի որ, ըստ նրա, ամուսինն առաջարկել է իրեն հաշտվել մյուս կնոջ հետ և համատեղ ապրել միասին, ինչին չի համաձայնել , վիճել է ու երեխաներին թողնելով կրկին հեռացել է հայրական տուն:Սակայն դրանով հարաբերությունները չեն ավարտվել և տղամարդը շարունակել է հանդիպումներ փնտրել կնոջ հետ, հաշտվելու փորձեր անել։

Ըստ տղամարդու՝ կնոջ հեռանալուց հետո նրա հագուկապի մեջ փոփոխություններ է նկատել և երբեմն նրան նախատել է, որպեսզի «սիրուն հագնվիե : Բացի այդ՝ ցանկացել է նորից հաշտվել հետը, քանի որ ինքն աշխատել է, իսկ կնոջ հեռանալուց հետո երկու անչափահաս երեխաները մնացել էին առանց խնամքի, չի կարողացել նրանց պատշաճ խնամքն ապահովել, որոշել է գնալ և հաշտվել, որպեսզի նա գա տուն և երեխաների խնամքով զբաղվի:

Առեւանգում և քողարկված հաշտություն

Ծանոթ լինելով կնոջ՝ աշխատանքի գնալու ժամին և երթուղուն՝ դեպքի օրը՝ հունիսի 30-ի առավոտյան նախկին փաստացի ամուսինը գնացել է նրան հանդիպելու։ Կնոջն ընկերոջ օգնությամբ նստեցրել է իր «BMWե մակնիշի 92 LV 002 հ/հ ավտոմեքենան ու այն վարել «Զոնալե կոչվող տարածքի գերեզմաններ, որտեղ առաջարկել է հաշտվել և միասին ապրել, սակայն կինը մերժել է։ Տղամարդն էլ ձեռքից քաշելով նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը և մեքենան վարել երեք տարբեր վայրեր, յուրաքանչյուր վայրում նրան հանելով բեռնախցիկից՝ պահանջելով հաշտվել, սակայն մերժում ստանալուց հետո նորից մտցրել է բեռնախցիկի մեջ: Վերջին հանգրվանը եղել է Ոստան գյուղ տանող ճանապարհին հարակից գերեզմանոց, որտեղ հուղարկավորված է նրա հայրը: Հոր գերեզմանի մոտ տղամարդը կրկին նախկին կնոջը բեռնախցիկից հանել է, նորից պահանջել հաշտվել, մերժում ստանալուց նստեցրել է ավտոմեքենայի սրահի հետևի մասում և սկսել հարվածել մարմնի տարբեր մասերին: Կնոջ ներկայացմամբ՝ վախենալով, որ ծեծը կարող է շարունակվել՝ ասել է, որ կհաշտվի։ Որպես իր խոսքերի ապացույց հեռախոսով խոսել է մոր հետ և ասել, թե հաշտվել է ամուսնու հետ, ամեն ինչ կարգին է ու նորից հեռախոսը փոխանցել նրան: Դրանից հետո գնացել են  հանգստյան գոտի որտեղ միասին դրսում հաց են կերել, ինչից հետո գիշերել այնտեղ։

Կինը հայտարարել է, որ ամուսինը հյուրանոցում, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, բռնաբարել, իսկ առավոտյան հարմար պահ ընտրելով դիմել է փախուստի ու կատարվածի մասին հայտնել իրավապահներին։

Բռնաբարությունը հիմնավորված չէ. Դատարանի իրավական գնահատականը

Առեւանգման մասին նախնական հայտարարության մեջ կինը սեռական ոտնձգության մասին չէր հիշատակել։ Այդ մասին նա սկսեց խոսել ավելի ուշ։
Ըստ տուժողի ցուցմունքի՝ հանգստյան գոտում իրենք գիշերել են նույն համարում, նույն մահճակալին, քանի որ ամուսինը խոստացել էր «ձեռք չտալե իրեն, բայց պահանջել էր շորերով չպառկել։ Կինը պատմել է, որ իր տաբատը հանել է ամուսինը, իսկ շապիկը՝ ինքը։ Ապա մահճակալին իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ փակելով բերանը։ Ընդ որում՝ կինը նշել է, որ մինչև սեռական հարաբերություն ունենալն ամուսինն իրեն չի հարվածել և վնասվածք չի պատճառել, որևէ սպառնալիք չի տվել և իր հագուստները չի պատռել:
Դատարանի գնահատմամբ՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության, իսկ դատարանում հետազոտված ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում նախկին ամուսնու կողմից բռնություն գործադրմամբ կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքը։

Դատարանը նկատել է, որ բռնաբարության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Ֆիզիկական բռնություն ասելով պետք է հասկանալ հանցավորի կողմից տուժողի ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու, օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով վերջինիս կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, նրան ծեծի ենթարկելը, մարմնական վնասվածքներ պատճառելը և նմանատիպ այլ գործողություններ կատարելը:

Բռնաբարության հանցակազմն առկա է միայն այն դեպքում, երբ նախքան բռնության գործադրումը այդ ընթացքում կնոջ կողմից դրսևորած համապատասխան վարքագիծը վկայում է հանցավորի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկության բացակայության մասին և գործադրվող բռնությունը պետք է հանդիսանա անհրաժեշտ միջոց կնոջ առկա կամ սպասվելիք դիմադրությունը հաղթահարելու համար: Մինչդեռ տվյալ քրեական գործ, ըստ դատարանի, ենթադրյալ բռնաբարության հանցակազմը տուժողի ցուցմունքից որևէ այլ փաստական տվյալներով չի հիմնավորվել:

Թեև մեղադրողը որպես հիմնավորում մեղադրական ճառում շարադրել է դատաքննությամբ հետազոտված ապացույցները, սակայն չի կոնկրետացրել, թե որ ապացույցներով են հաստատվել բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը: Մեղադրողն անտեսել է քրեական դատավարության փուլային համակարգում հիմնական և վճռորոշ փուլը հանդիսացող դատական քննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանականերում հետազոտված ապացույցները:

Մեղադրողը առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարել տուժողի, քրգործով հարցաքննված շուրջ 12 վկաների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, զննում կատարելու մասին արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության թիվ 0198, դատակենսաբանական և մանրաթելային համալիր փորձաքննության թիվ 17-1350, դատակենսաբանական փորձաքննության թիվ 224 եզրակացություններով, առարկաներն իրեղեն ապացույց ճանաչելու և փաստաթղթերն այլ ապացույց ճանաչելու մասին որոշումներով, տուժողից և նրա հորաքրոջից հաղորդումներ ընդունելու մասին արձանագրություններով:

«Վերոնշյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են բռնություն գործադրելով կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքըե, - գտել է դատարանը։ Ավելին՝ որպես վկա հարցաքննված հանգստյան գոտու սեփականատերը և նույն գոտու մատուցողուհու ցուցմունքներով հաստատվել է, որ նախկին ամուսինները հունիսի 30-ի երեկոյան միասին այցելել են հանգստյան գոտի, միասին ընթրել են և միասին գիշերել, իսկ հուլիսի 01- ի առավոտյան տեղեկացել են, որ կինը փախչել է:

Մատուցողուհու ներկայացմամբ՝ հանգստյան գոտում գտնվելու ժամանակ նրանք եղել են հաշտ ու խաղաղ, կնոջը երկու անգամ տեսել է առանձին, նա իրենից օգնություն չի խնդրել, առավոտյան սուրճ է տարել նրանց սենյակ, տեսել է նրա և նա բռնաբարվածի տպավորություն չի թողել:

Բացի այդ՝ դատաբժշկական փորձաքննության թիվ 0198 եզրակացությամբ նույնպես հաստատվել է, որ կնոջ սեռական օրգանների շրջանում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, որպիսի հանգամանքը վկայում է, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել: Ընդ որում, տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ շապիկը` ինքն է այն հանել ու պառկել նրա հետ նույն անկողնում:

Դատարանի գնահատմամբ՝ մինչև սեռական հարաբերություն ունենալը տուժողի դրսևորած վարքագիծը, այն է՝ նույն անկողնում միասին պառկելուն համաձայնվելը, հագին եղած շապիկը կամովին հանելը ամենևին էլ չեն վկայում սեռական հարաբերություն ունենալու ցանկության բացակայության մասին:

Չփարատված կասկածներն էլ մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ դատարանը դատաքննությամբ հետազոտված փոխկապակցված հավաստի ապացոււյցների բավարար համակցությամբ հանգել է է հետևության, որ ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված չէ , սպառված են բռնաբարության փաստը հաստատելուն ուղղված նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները և նրան այդ հոդվածով մեղսագրվող արարքի կատարման մեջ պետք է ճանաչել անմեղ և արդարացված։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքին, ապա դատարանը գտել է, որ այն ապացուցված է:

Այդպիսով՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի կատարման մեջ տղամարդուն ճանաչել և հռչակել է անմեղ, արդարացված, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ , 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտել 4,5 տարվա ազատազրկման։ Նկատի ունենալով, որ նրա խնամքի տակ են գտնվում չորս անչափահաս երեխա (այդ թվում՝ տուժողի երկու երեխաները), ինչպես նաեւ մյուս կինը,ով խնամում է մինչև երեք տարեկան երեխային՝ դատարանը գտել է, որ դատական ծախսի գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա հետեւաբար մերժել է հօգուտ պետական բյուջե որպես փորձաքննությունների կատարման համար հաշվարկված 166712 ՀՀ դրամ դատական ծախսի գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ մեղադրողի միջնորդությունը:Բացի այդ վերացրել է մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա քննիչի դրած արգելանքը։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել թե դատախազը և թե պաշտպանական կողմից, սակայն վերաքննիչը երկունս էլ մերժել է։

նյութը պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 30/07/2018  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան բռնությունների դեպքերն աճել են. ՔԿ
13:57 05/10/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը դրվում է հանրային քննարկման
14:24 03/07/2017  |  Քրեական խրոնիկոնՏղամարդն ընկերների հետ առևանգել է նախկին կնոջը, ապա՝ ծեծի ենթարկել
13:48 04/02/2017  |  ԼՐԱՀՈՍՊետական դուման ընդունեց ընտանեկան բռնությունները ապաքրեականացնող օրինագիծ
20:48 15/09/2016  |  ՀարցազրույցԻնչ է կատարվում հայկական ընտանիքներում. Մտահոգիչ վիճակագրություն
13:24 29/11/2014  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնություն, որտեղ իրենց բոլորը տուժող են համարում
11:26 14/10/2014  |  Քրեական խրոնիկոնՆախկին ամուսինը դանակով հարվածել է կնոջը
13:15 15/06/2014  |  Քրեական խրոնիկոնՇիրակում որդին ծեծել է ծնողներին
19:44 09/06/2014  |  Քրեական խրոնիկոնԿնոջը դանակահարելու համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
16:01 07/06/2014  |  Քրեական խրոնիկոն50-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Արխիվ

[]