Թեմաներ
Ուրբաթ 02 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/22/2019   18:17 Կապանի 64-ամյա բնակիչը ընկերոջ հետ կերել-խմել է, ապա՝ սպանել 02/22/2019   17:22 39-ամյա կինը հափշտակել է հարևանուհու ոսկյա զարդերը 02/22/2019   17:13 Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոում 23 մլն դրամ է յուրացվել 02/22/2019   17:01 Օտարերկրացի լեռնագնացի դին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան 02/22/2019   16:52 Ով՝ որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները 2008 թվականի մարտի 1-ին 02/22/2019   15:13 Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից 02/22/2019   14:16 Ներկայումս 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում 02/22/2019   14:08 «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել». Շարմազանով 02/22/2019   13:58 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 02/22/2019   13:46 Բալահովիտում դիակ է հայտնաբերվել 02/22/2019   13:34 Lեռնագնացն Աղվերանում մնացել է ձյան զանգվածի տակ 02/22/2019   13:27 Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/22/2019   13:11 «Շաքարային դիաբետը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ կան». էնդոկրիոնոլոգ 02/22/2019   12:43 ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները. Անի Սամսոնյան 02/22/2019   12:40 Վարչական դատարանը պարտավորեցրեց Շիրակի մարզպետարանին ՀՔԱՎ-ին տրամադրել գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը 02/22/2019   12:04 Կրակոցներ՝ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենքի մոտ 02/22/2019   11:50 Մարինա Տաշչյանը դատավոր է նշանակվել Երեւանում 02/22/2019   10:14 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նյութական փոխհատուցում կպահանջի իրեն հասցված վիրավորանքների համար 02/22/2019   10:02 Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. հայտարարություն 02/21/2019   21:34 Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորն ինքնասպանություն է գործել 02/21/2019   21:10 «Լիդիան Արմենիա» ընկերությունը Սերգեյ Բագրատյանից պահանջել է դրամական փոխհատուցում 02/21/2019   16:37 Արմեն Գևորգյանի փաստաբանը այսօր կդիմի Վճռաբեկ դատարան 02/21/2019   16:35 Աստղաբաշխական թվեր ենք ստանում. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ստացած դրամաշնորհների մասին 02/21/2019   16:22 Բացահայտվել է Արմավիրում աղավնիների գողությունը 02/21/2019   16:18 Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 02/21/2019   15:28 Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյանը հայտարարում է, որ այդ լուրերը ժամանակավրեպ են 02/21/2019   15:19 Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, քրգործերն արդյունք են ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի. Վանեցյան 02/21/2019   14:53 Ամուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար 02/21/2019   14:08 Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ 02/21/2019   13:15 Նարեկ Սարգսյանի` Հայաստան արտահանձման գործում որեւէ տեղաշարժ չկա 02/21/2019   11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով 02/21/2019   11:20 Արայիկ Հարութունյանը հրաժարական է տվել 02/21/2019   10:29 Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին երթ է կազմակերպում 02/21/2019   09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ» 02/21/2019   09:51 Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» 02/21/2019   00:55 Հարկային ոլորտում տիրող վիճակը Աուդիտորների պալատը կքննարկի ԱԺ խմբակցությունների հետ 02/21/2019   00:11 Արտակարգ պատահար` Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ 02/20/2019   22:20 Արարատի մարզի բնակչուհին մեղադրել է ամուսնացած տղամարդուն սեռական ոտնձգության մեջ 02/20/2019   20:36 Վարչապետն ու Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ 02/20/2019   19:07 Արմեն Գեւորգյանի գործով դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 02/20/2019   18:31 Պետությանը պատճառված շուրջ 85 մլրդ դրամ վնասից վերականգնվել է 28 մլրդ դրամը 02/20/2019   18:02 Ոստիկանությունը թույլ է տվել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում. ԵՊՀ 02/20/2019   17:26 ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործը կուղարկվի դատարան 02/20/2019   16:38 Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ. Shamshyan.com 02/20/2019   16:30 «Իմ քայլը» խմբակցությունը Ոստիկանապետին հրավիրել է ԱԺ՝ դռնփակ հանդիպման 02/20/2019   16:05 Քաղաքացին իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել 02/20/2019   15:49 Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել 02/20/2019   15:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի բարձրացում 02/20/2019   15:04 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 02/20/2019   14:56 Կառավարության ծրագրով կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը. Հայտարարություն
02/21/2019   16:35 Աստղաբաշխական թվեր ենք ստանում. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ստացած դրամաշնորհների մասին 02/21/2019   21:34 Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորն ինքնասպանություն է գործել 02/21/2019   11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով 02/22/2019   16:52 Ով՝ որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները 2008 թվականի մարտի 1-ին 02/22/2019   18:17 Կապանի 64-ամյա բնակիչը ընկերոջ հետ կերել-խմել է, ապա՝ սպանել 02/21/2019   11:20 Արայիկ Հարութունյանը հրաժարական է տվել 02/21/2019   09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ» 02/21/2019   13:15 Նարեկ Սարգսյանի` Հայաստան արտահանձման գործում որեւէ տեղաշարժ չկա 02/21/2019   09:51 Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» 02/21/2019   15:28 Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյանը հայտարարում է, որ այդ լուրերը ժամանակավրեպ են 02/21/2019   00:55 Հարկային ոլորտում տիրող վիճակը Աուդիտորների պալատը կքննարկի ԱԺ խմբակցությունների հետ 02/22/2019   10:14 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նյութական փոխհատուցում կպահանջի իրեն հասցված վիրավորանքների համար 02/21/2019   16:18 Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 02/21/2019   14:53 Ամուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար 02/22/2019   13:27 Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/21/2019   16:37 Արմեն Գևորգյանի փաստաբանը այսօր կդիմի Վճռաբեկ դատարան 02/22/2019   11:50 Մարինա Տաշչյանը դատավոր է նշանակվել Երեւանում 02/21/2019   00:11 Արտակարգ պատահար` Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ 02/21/2019   21:10 «Լիդիան Արմենիա» ընկերությունը Սերգեյ Բագրատյանից պահանջել է դրամական փոխհատուցում 02/21/2019   14:08 Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ

«Ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները.Արսեն Խառատյանն արձագանքում է Վիգեն Սարգսյանին 10/28/2018   13:25  |  Մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանն ուղղված քննադատությանն արձագանքել է Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետեւած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռեւիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդը, իր իսկ կառավարման տարիների ձախողումները փորձում է ներկայացնել որպես նվաճում, մտացածին մեղադրանքներ տեղալով գործող կառավարության հասցեին:

Մի կողմ թողնելով ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը, որը, ակնհայտորեն վերաբերում է նոյեմբերին Իրանի դեմ նախապատրաստվող ամերիկյան պատժամիջոցներին, հիշեցնենք, որ Մոսկվա, Երեւան, Թբիլիսի եւ Բաքու այցելող նախագահի խորհրդականն ըստ էության եկել է բացատրելի դարձնելու Վաշինգտոնի անելիքները, որոնք, ինչ խոսք շատ հարցերում կարող են տարբերվել մեր առաջնահերթություններից: Հարեւան-բարեկամ Իրանի հարցում մեր մոտեցումը եղել եւ շարունակում է ունենալ կարեւորագույն ռազմավարական բնույթ, ինչի մասին պաշտոնական Երեւանը հայտարարել է բազմիցս: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ինչպես այս, այնպես նաեւ երկկողմ ու բազմակողմ այլ հարթություններում հստակ է. Հայաստանը չի պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին, սա` ի միջիայլոց:

Աշնանը ճտեր հաշվող Սարգսյանը նոր Հայաստանի գործող կառավարությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «ամերիկյան ֆիասկոյի» մեջ: Թերեւս հիշեցնել է պետք իր եւ իր ղեկավարների կողմից 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակում ունեցած վիքիլիքսյան հրապարակումները, որտեղ ինքը` Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանի ու մի շարք այլ գործընկերի հետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին բացահայտ ստեր էին պատմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեւանի փողոցներում 10 մարդ գնդակահարած ու 100-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող վարչակարգի երեսը լվացող Վիգեն Սարգսյանին չհաջողվեց Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի Հայաստանին տրվելիք 58 միլիոն դոլարանոց պետական դրամաշնորհը պահպանելու դիվանագետի գործը: Ավելին` իր նախկին ղեկավարները ուղիղ կերպով հայտարարում էին, թե` պետք չեն մեզ ձեր փողերը:

Իր խոսքերով 15 տարի բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացրած մեր այս նախկին պաշտոնյան, հայ-թուրքական արձանագրությունների գնով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունող Օբամայի վարչակազմից Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի մասնակցության տոմս «վաստակելն» է թերեւս նվաճում համարում: Կամ հենց այդ նույն արձանագրություններով Սպիտակ տանը ցեղասպանություն եզրույթը չարտաբերելու քարտ բլանշ տալն ու Հայաստան-Սփյուռք` նախադեպը չունեցած խորը ճգնաժամ ստեղծելն է համարում իր դիվանագիտական կարիերայի բարձրակետը: Միեւնույն շրջանում (2010թ.) Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի գործունեության դադարեցումը թերեւս ինքնիշխանության Սարգսյանական պատկերացումների օրինակներից է:

Երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր բանակցելուց եւ ապա մեկ գիշերում Եվրասիական միությանը միանալու միանձնյա որոշումը 2013-ի սեպտեմբերին պարզաբանող Վիգեն Սարգսյանը, այս որոշմանը հետեւած Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցն ու դրա բովանդակությունը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությունը ճանաչելու փաստ: Նման մեկնաբանությունն առնվազն ծիծաղելի է, հաշվի առնելով այն իրողությունը, որ այս որոշմանն անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների 70%-անոց կրճատումը, Հայաստանը կորցրեց ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունենալու հնարավորությունը, դե իսկ նախկինում եղած պետական դրամաշնորհային ծրագրերի վերականգնման մասին լսել անգամ չէին ցանկանում Վաշինգտոնում:

Զենք ձեռք բերելու ամերիկյան առաջարկը Ռուսաստանից արտոնյալ վարկերով սպառազինություններին հակադրելով, պետական բյուջեի ու հարկատուների բեռով անհանգստացած Վիգեն Սարգսյանին թերեւս պետք է հիշեցնել իր ներկայացրած գողապետական համակարգի արդյունքում երկրի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլարի հասցնելն ու 1000 դրամով բանակ պահելու իր իսկ ծրագրերի մասին: Վստահ եմ, սակայն, որ լավ գիտի` զենքի գնման ռուսական հարթությունը ներկայում եւս շարունակում է առաջնային լինել, սակայն սա չի նշանակում, թե սպառազինությունների դիվերսիֆիկացիան օրակարգում չէ, կամ` չպետք է լինի: Կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար սկսած գործող կառավարությունը, շատ շուտով վիզը թեքած վարկեր մուրողից զենքի ձեռքբերման սուվերեն որոշումներ կայացնող է դառնալու, լինի դա Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, թե այլ գործընկեր պետություններ:

Արտաքին ներդրումները վտանգելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությունների մասին ավելորդ եմ համարում խոսել: Իրենց շրջանում կնքված մի շարք «ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները եւ վստահ եմ, որ շատ շուտով ականատես ենք լինելու հենց իր նախկին, կամ գուցե ներկա ընկերների պատասխանատվության ենթարկվելուն: Կարծում եմ լավ գիտեք, որ պետական համակարգի առողջ, ունակ, կոռուպցիայի մեջ չթաթախված հատվածը, մեր հարգելի դեսպաններն ու նախարարները փառք Աստծո շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, փորձելով շտկել Ձեր` 20-ամյա սխալների հսկայական փունջն ու պետական ինստիտուտների ավերը:

Պետությունը փակուղի հասցրած արկածախնդրության, կոռուպցիայի, նեպոտիզմի ու սոփեստության Ձեր «արհեստավարժ» ժամանակներն անցյալում են, սակայն վստահ եղեք, մեր երկրին ու հայրենիքին նոր վնասներ հասցնելու հնարավորություն այլեւս չեք ունենալու...»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 16/10/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն կքննարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը
17:22 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հաջողություն ու հաղթանակներ է մաղթում
15:44 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանին տարբեր խողովակներով առաջարկել են քննարկել պաշտպանության նախարարի պաշտոնում մնալու հարցը
15:07 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՍահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է իրավիճակը. ՊՆ պաշտոնակատար
14:45 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ անելու եմ, որ նոր պաշտպանության նախարարը հաջողի. Վիգեն Սարգսյան
14:35 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանը գաղտնազերծել է, թե ինչով է զբաղվելու նախարարի պաշտոնը թողնելուց հետո
20:49 08/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը ԶՈՒ զինծառայողներին
21:17 05/05/2018  |  ԼՐԱՀՈՍԳավառ քաղաքի երկու զինծառայողների ծնողների հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագրեր
11:05 23/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
19:55 19/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը ոչ միայն համաչափ, այլ գերարհեստավարժ գործեց այս օրերին. Վիգեն Սարգսյան

Տեսանյութեր

02/19/2019   12:37 Կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]