ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույն դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում. «Փաստ» 10/27/2018 11:17 | Մամուլ
«Փաստ»-ը գրում է, որ նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը առիթ ունեցավ խոսելու Հայաստանում բավական զգայուն մի թեմայի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մասին:
Փաշինյանը, այս մասին խոսելով, ամեն դեպքում նշեց, որ իր համար ավանդական հայկական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց փորձեց խնդրին նայել նաև այլ կողմից՝ հիշատակելով Ֆրանսիայում իր հետ պատահած մի դեպք, երբ նա հանդիպել էր Հայաստանից արտագաղթած մի տղայի, ով միասեռական է:
Այս թեմայով խոսելիս Փաշինյանն ակնհայտորեն զգուշավորություն էր դրսևորում: Մի կողմից՝ նա անընդհատ ընդգծում էր ավանդական ընտանիքի հարցում իր դիրքորոշումը, մյուս կողմից էլ փորձում էր, այսպես ասած, չնեղացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց:
Մեծ հաշվով, սակայն, որևէ կոնկրետ դիրքորոշում այս հարցով Փաշինյանը չհայտնեց՝ առաջարկելով բոլորով մտածել, թե ինչպիսին է լինելու մեր դիրքորոշումն այս հարցում: Փաշինյանի նման պահվածքի հիմքերը որոշակիորեն հասկանալի են:
Նա իշխանության է եկել համաժողովրդական հեղափոխության արդյունքում, ինչը ենթադրում է, որ նրան պաշտպանում են հասարակության տարբեր, հաճախ իրար հետ հակադիր հայացքներ ունեցող խմբեր:
Հետևաբար որպես համաժողովրդական ղեկավար՝ Փաշինյանը չի կարող այս հարցում նժարը թեքել այս կամ այն կողմ: Հեղափոխության օրերին, դրանից հետո էլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքը «իզմեր» չունի, որևէ գաղափարախոսության չի հարում և իր միակ գաղափարախոսությունը հայաստանակենտրոնությունն է:
Այս ձևակերպումը Փաշինյանն առավելապես կիրառում է տնտեսական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում: Սակայն նույն այս դիրքորոշումը, այսինքն՝ իզմերի բացակայությունն ակնհայտ դարձավ նաև ԼԳԲՏ անձանց հետ կապված ԱԺ–ում հնչեցրած տեքստում:
Բայց, եթե արտաքին քաղաքականության հարցում «իզմերի» բացակայությունը կարող է հիմնավորվել հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու ձգտմամբ, տնտեսության մեջ էլ այդ իզմերը հնարավոր է հիմնավորել ավելի ներառական, ընդգրկուն, դասագրքային սահմանումներից անկախ քաղաքականություն ունենալու պատճառաբանություններով, ապա վերոնշյալ զգայուն թեմաներով ամեն դեպքում զգուշավորությունը երկար տևել չի կարող:
Մանավանդ, որ այդ զգուշավոր ելույթը նույնիսկ յուրաքանչյուր կողմ ընկալել ու ներկայացրել էր ըստ իր մոտեցումների ու հայացքների: Համաժողովրդականության բաղադրիչն անխոս կարևոր է և օրինաչափ հեղափոխության տրամաբանության կոնտեքստում:
Բայց երկարատև հեռանկարում համաժողովրդականությունը կարող է բերել կոնկրետ քաղաքական պատասխանատվության բացակայությամբ այս կամ այն որոշումն ընդունելիս: Իշխանության խնդիրն, ի վերջո, բոլորին դուր գալն ու երջանկացնելը չէ: Դա անհնար է նաև տեխնիկապես: Ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական ուժ պատասխանատու է և իրացնում է շատ կոնկրետ քաղաքական գիծ: Հաղթում է և իշխանություն ստանում է այն ուժը, որի առաջարկած գիծը, ծրագիրը, գաղափարախոսությունն այդ պահին ունենում է ամենաշատ համակիրները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ 27.10.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել