ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում խախտումներով կատարված շինարարությամբ պատմամշակութային հուշարձանի վնասման դեպքի առթիվ 10/25/2018 12:16 | Քրեական խրոնիկոն
2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
2018թ. սեպտեմբերի 14-ին Ա. Սաքունցի դիմումը և կից փաստաթղթերը Լոռու մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին՝ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելու և քրեադատավարական կարգով ընթացքի լուծման հարցը որոշելու նպատակով:
Նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող Վանաձորի «Արցախ» պուրակում «Գ և Մ» ՍՊ ընկերության կողմից շինարարությունը կատարվել է համապատասխան թույլտվության հիման վրա, ինչի համար լիազոր մարմնին՝ ՀՀ մշակույթի նախարարությանն են ներկայացվել պահանջվող կառուցապատման պայմանակարգերը, ինչպես նաև հուշարձանի տարածքի բարեկարգման լրամշակված գիտանախագծային փաստաթղթերը։ Ելնելով դրանից՝ հետաքննիչը համարել է, որ շինարարության թույլատրումը և համաձայնեցումը սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարելու հանգամանքները վերաբերում են ոչ թե քրեաիրավական, այլ՝ վարչաիրավական հարաբերություններին։ Արդյունքում գտնելով, որ նյութերում առկա չեն հանցագործության վերաբերյալ արժանահավատ տվյալներ, հետաքննիչը սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։
2018թ. հոկտեմբերի 15-ին Ա. Սաքունցը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է բողոք առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ կերպով իրավական գնահատական չի տվել ներկայացված հանգամանքներին, չի կատարել քննչական անհրաժեշտ գործողություններ՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն իրականացվող շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ պահանջով դիմել է Վանաձոր համայնքի ղեկավարին։
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ինչպես Ա․ Սաքունցի բողոքը, այնպես էլ նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թեև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել քրեական գործ հարուցելու հարցի լուծման համար բավարար տվյալներ, սակայն առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության տեսանկյունից դրանք ճիշտ չեն գնահատվել: Այդ պատճառով՝ նաև չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ:
Մասնավորապես՝ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որ «Արցախ» պուրակի կառուցապատվող տարածքն առանց լիազոր մարմնի համաձայնության սեփականաշնորհվել է դեռևս 2007թ.՝ չնայած հուշարձանն ավելի վաղ ընդգրկված է եղել Լոռու մարզի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցուցակում։ Հուշարձանի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխությունները լիազոր մարմնի հետ չեն համաձայնեցվել, և դրա արդյունքում խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, չեն ապահովվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի որոշմամբ սահմանված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգման և օգտագործման կարգի պահանջները։ Բացի այդ, ըստ նյութերում առկա փաստաթղթերի՝ նախարարությունը համաձայնություն չի տվել «Արցախ» պուրակում շինարարության իրականացմանը, իսկ կառույցի նախագիծը հանվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկումից։
Այսինքն առկա են տվյալներ առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում «Գ և Մ» ՍՊԸ-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Արցախ» հրապարակի (պուրակի) կառուցապատվող տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են, առանց լիազոր մարմնի համաձայնության կամ մաuնագիտական եզրակացության, և թույլ է տրվել օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ: Դրա հետևանքով խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, վնասվել է հուշարձանի նախաստեղծ կերպարը, ճարտարապետական ոճը:
Ելնելով այն հանգամանից, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները՝ Լոռու մարզի դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու հետաքննիչի որոշումը և հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ