Թեմաներ
Ուրբաթ 02 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/21/2020   13:44 Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը 02/21/2020   13:38 Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել ՌՈ-ին 02/21/2020   13:30 Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի 02/21/2020   13:26 Մեղադրական դատավճիռներ՝ առերևույթ պաշտոնեկան հանցագործություններ կատարած քրեակատարողական ծառայողների վերաբերյալ 02/21/2020   13:22 Փաշինյանի ամենամեծ խնդիրն այն է, որ իր ավանդական «բոբոն» չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան 02/21/2020   13:18 Միասնական բյուջեից Հայաստանը ավելի շատ փող է ստանում, քան տալիս է 02/21/2020   13:15 Ապրանք արտադրողը գերի է դառնում միջնորդ կազմակերպությանը. Սերգեյ Բագրատյան 02/21/2020   12:48 Ամենաշատ շրջագայող պաշտոնյաներն են՝ Արարատ Միրզոյանը եւ Մհեր Գրիգորյանը 02/21/2020   12:38 Անհրաժեշտ են այնպիսի կարգավորումներ, որ լրատվամիջոցներն անհարկի հետապնդման չենթարկվեն՝ անկախ օրվա իշխանության տրամադրություններից. Ակունց 02/21/2020   12:22 Քրեական պատասխանատվության ենթարկվելու Դամոկլյան սուրը կարող է կախվել լրատվամիջոցի գլխին. Ֆանյան 02/21/2020   12:14 Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել 02/21/2020   11:59 ԶԼՄ-ների գործունեության համար կարող է խոչընդոտներ ստեղծել և անհարկի ճնշումների առիթ դառնալ.Ակունցը՝ սուտ մատնության հանցակազմի մասին 02/21/2020   11:53 Վաղեմության ժամկետի շեմերը շեշտակիորեն բարձրացվել են. Հարութ Ակունց 02/21/2020   11:46 Մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում. Նիկոլ Փաշինյան 02/21/2020   11:38 Բակո Սահակյանը Արման Թաթոյանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր 02/21/2020   11:29 Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան 02/21/2020   11:21 Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են 02/21/2020   11:05 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ 02/21/2020   10:52 Ա՞րդյոք այս մտքից հետևում է, որ խնդրո առարկա տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, և Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել. Չալաբյան 02/21/2020   10:35 «Սա ուղղակի այլանդակ պահվածքի դրսեւորում է նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ». Արսեն Ջուլֆալակյան 02/21/2020   10:08 Արդարադատության դեմ ոտնձգությունների առաջատարներից մեկը Սասուն Խաչատրյանն է. «Հրապարակ» 02/21/2020   10:02 «Էվոլյուցիա». Անցումային արդարադատություն, վեթինգ, «վնգստացող» դատավորներ, իսկ վերջում՝ ՍԴ անցանկալի անդամներ . «Իրատես» 02/21/2020   09:59 Սերժ Սարգսյանի նշանակած կադրը կքննի նրա գործը. դատավորն ինքնաբացարկ կհայտնի. «Ժողովուրդ» 02/21/2020   09:56 Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևորը մահացել է 02/21/2020   09:54 Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում մառախուղ է 02/21/2020   09:50 Անզգույշ բառն ու «դանոսչիկները». միմյանց վրա «գործ տալը անպատկերացնելի չափերի է հասել. «Իրատես» 02/21/2020   09:42 Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «Ժողովուրդ» 02/21/2020   09:37 Մի «նախկին» կազմակերպում է գործընթաց, որպեսզի հեռացնի մյուս «նախկինին». Ո՞րն է տարբերությունը. «Իրատես» 02/21/2020   09:33 «Շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել»․ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ն լքելուց հետո ընկճված է. «Ժողովուրդ» 02/21/2020   09:30 Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում. հնարավոր է ռիսկային` լարված վիճակ լինի . «Հրապարակ» 02/21/2020   09:28 Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. նա փոխել է «տակտիկան». «Իրավունք» 02/21/2020   09:25 Վտանգավոր «արդարացում». Պետբյուջեից գողացված գումարներն էլ են այս կամ այն ձեւով մտնում տնտեսություն . «Փաստ» 02/21/2020   09:20 65,86 մլն դոլարի ներհոսք․ Հայաստան եկող տրանսֆերտների չափը մեծ թափով շարունակում է աճել. «Ժողովուրդ» 02/21/2020   09:18 Կադրային առեղծվածներ. Ինչո՞վ է Արթուր Դավթյանն ավելի լավ կադր, քան Արփինե Հովհաննիսյանը. «Հրապարակ» 02/21/2020   02:21 Լեգիտիմության հերթական ճգնաժամը. Ավետիք Իշխանյան 02/21/2020   01:46 Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր 02/21/2020   01:36 Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է. Արմեն Աշոտյան 02/21/2020   00:56 «Շերեմետեւո» օդանավակայանում փլուզվել է առաստաղը 02/21/2020   00:48 Դատարանը դատավճիռ է կայացրել Թրամփի նախկին խորհրդականի նկատմամբ 02/21/2020   00:02 Լոնդոնում տղամարդը հարձակվել է մզկիթի հավատացյալների վրա 02/20/2020   23:32 Windows-ում պարզեցրել են դրայվերների տեղադրումը 02/20/2020   23:06 Թուրքիան հայտնել է ԱՄՆ - ից հնարավոր ռազմական օգնության մասին` Իդլիբում իրավիճակի հետ կապված 02/20/2020   21:31 Ոտնձգություն` ազատ մամուլի նկատմամբ. Ժուռնալիստների միության հայտարարությունը` ՀՔԾ-ի հարուցած քրգործի առնչությամբ 02/20/2020   21:16 Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 4 հունահռոմեական ոճի ըմբիշ 02/20/2020   21:00 Այս տարի գնված արտարժույթի ծավալը դարձավ 47.8 միլիոն դոլար. Նիկոլ Փաշինյան 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/20/2020   20:02 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/20/2020   19:53 Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/20/2020   19:38 Պարզ մեխանիզմն է գործում՝ վարչապետն այնտեղ է, որտեղ հաճելի է 02/20/2020   19:27 Խորհրդային ճահիճը շարժվեց, շարժումն սկսվեց Արցախից
02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/20/2020   12:09 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/20/2020   17:26 Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   20:01 ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/20/2020   13:37 Բռնեք քննիչի բկից, փռեք ասֆալտին, թաթիկները կտրեք եւ ստիպեք, որ քննություն անի. զոհված զինվորի մայրը՝ Փաշինյանին 02/20/2020   17:13 Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/19/2020   15:23 Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից 02/19/2020   15:39 Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը 02/20/2020   14:50 «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան 02/19/2020   18:20 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը 02/20/2020   19:06 Մելքումյանի նկատմամբ խիստ որոշում է կայացվել, քանի որ նա վարչապետի ընտանիքին պատկանող թերթի դեմ դատական ակտ է կայացրել. Պաշտպան

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը 10/25/2018   16:46  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Մասնավորապես, փաթեթով առաջարկվում է մեխանիզմներ ստեղծել՝ ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաներին հակաբարոյական, նրանց լիարժեք ու ներդաշնակ զարգացմանն սպառնացող տեղեկատվության տարածումից հնարավորին զերծ պահելու համար:

Կառավարության առաջարկության համաձայն՝ երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելն արդարացված չէ:

Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն): Կառավարությունը գտնում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է  և առաջարկում է գործող օրենքները թողնել անփոփոխ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք պրակտիկայում այս օրենքն ընդհանրապես կիրառելի է: 

«Այսօր համացանցում կա կատարյալ ազատություն և երեխաները նույնպես օգտվում են համացանցից: Ամեն ինչին, ըստ էության, հասանելիություն կա, եթե նույնիսկ այդ ձևակերպումներով օրենքն ընդունենք»,-նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հասանելիությունը սահմանափակելու հնարավորություն չկա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ամբողջ աշխարհում առկա է այդ խնդիրը, որի լուծումը դեռևս գտնված չէ:  Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նման հարցերը պետք է քննարկվեն  և քվեարկվեն խիստ գաղտնի ռեժիմով, քանի որ  ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում:

Հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրինագծի նպատակն է իրավական երաշխիքներ սահմանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն  հանգամանքը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի հոդվածով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն, վարչապետի որոշմամբ կրոնական գործիչներին կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել:

 «Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եվ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ է, և իրավիճակները պետք չէ մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ: Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ: Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել: Եվ դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա: Ես չեմ կարծում, թե կոռեկտ է՝  Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել վիճակախաղերի «բացառությամբ գովազդային վիճակախաղերի», ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, որոնք իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը: Կառավարությունը, ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը:

Կառավարությունը ներկայացրել է մի շարք հանգամանքներ և առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված նախագծերի ընդունման դեպքում զգալիորեն կնվազեն քննարկվող նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված ռիսկերը: Բացի այդ, կառավարությունում քննարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կարգավորմանը և ռիսկերի նվազեցմանը:

Գործադիրը հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Օրինագծի համաձայն՝ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել  ըստ կիսամյակների, եռամսյակների կամ ամիսների: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես  հանել  «եռամսյակների» բառը, քանի որ ըստ եռամսյակների ուսման գանձումների պարագայում բուհերի համար կստեղծվեն հնարավոր ֆինանսական բարդություններ: Բացի այդ, ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից բխող այլ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ առաջարկվող կարգավորմամբ:

Հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի և Սուրեն Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի լրացումը կբարձրացնի երկրի անվտանգության, պաշտպանունակության մակարդակը և կապահովի հողային հարաբերությունների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից: Մասնավորապես, հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից, գտնում է, որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ  օրենքում  լրացումներ  կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ  օրենքում  լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Սահմանվել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը

Գործադիրը սահմանել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը:  Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշտվել հարկ վճարողի դիմումի կամ հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա: Որոշմամբ նախատեսվում է հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքների մասով հարկային մարմնի գործողությունները բողոքարկել օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:

Այլ որոշումներ

Կառավարության համապատասխան որոշմամբ 56,8 մլն դրամով նվազեցվել է  ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:

Հավանություն է տրվել Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրին: Համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում է սահմանել միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ իրազեկման և տեղեկատվության փոխանակման պայմանները, ինչպես նաև պարզեցնել փրկարարական կազմավորումների, սարքավորումների, փոխադրամիջոցների տեղափոխման, վթարից տուժածներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու և դեղորայք տրամադրելու գործընթացները: Այն թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Գործադիրի որոշմամբ «Արգա-Յուրոսիթիլ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է զբաղվել չժանգոտվող պողպատից խոհանոցային, վառարանային և այլ մասերի արտադրությամբ։ Ներկայացված ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 0,68 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար  դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:53 18/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան
13:05 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ռեժիմն ավելի խիստ է լինելու
12:10 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր տարվա վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ լավ վայելել. Կարեն Կարապետյանը՝ հունվարի անելիքների մասին
12:36 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի զգուշացում-հանձնարարականը՝ նախարարներին
13:30 22/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց
16:42 27/07/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարության նիստի օրը փոխվել է
19:44 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը Մարզահամերգային համալիրին գույք կտրամադրի
20:36 23/07/2015  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն Քննչական կոմիտեին նվիրեց ոչ միայն իր շենքերը, այլև «Գազպրոմ Արմենիա»-ին ունեցած պարտքը
15:24 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը միաձայն որոշեց՝ Երևանի ավտոբուսները կաշխատեն գազով
14:26 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Արման Սահակյանին` «հասկացանք...»

Տեսանյութեր

02/21/2020   10:46 Սամվել Ալեքսանյանն ակտիվացե՞լ է. նա փոխել է «տակտիկան»

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]