Թեմաներ
Կիրակի 08 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/24/2019   19:38 «Այսօրվա հավաքը 1,5 առաջ տեղի ունեցած հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»․ Քայլերթ հանուն Ամուլսարի 08/24/2019   18:48 Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում. Թագուհի Թովմասյան 08/24/2019   17:58 Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. կան տուժածներ 08/24/2019   17:03 Հրդեհ՝ Սեբաստիա փողոցում (տեսանյութ) 08/24/2019   15:57 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց 08/24/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 08/24/2019   15:40 «Նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով, ինչ մնաց ցուցմունք». Վանաձորի քաղաքապետը՝ նոտարական տարածքների հարցով իրավապահների հետ համագործակցության մասին 08/24/2019   15:32 Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/24/2019   15:12 Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 քաղաքացի 08/24/2019   15:03 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ 08/24/2019   14:56 Կոմիտասի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ 08/24/2019   14:51 Խոսեցինք հայրենադարձության մասին օրենքի անհրաժեշտության մասին. Մխիթար Հայրապետյան 08/24/2019   14:49 Ինձ համար անցանկալի է, որ Հայաստանի, Արցախի տարածք ոտք դնեն օտարերկրյա խողովակներով սնվող ՀԿ-ներ. Գևորգ Պետրոսյան 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   14:38 «Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը 08/24/2019   14:31 Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը 08/24/2019   14:23 16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել. Ոստիկանը հասել ու կանխել է բռնությունը 08/24/2019   13:57 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   13:44 ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած 08/24/2019   13:40 Հայակականությունը մեր մեջ է. Իշխան Զաքարյանը պարգևատրեց Համահայկականում ներդրում ունեցողներին 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   12:52 Ոստիկանները մեկնեցին սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/24/2019   12:44 Հայկ Մուրադյան. ‹‹Պետք է անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկ դիաբետիկները ինտեգրվեն հասարակության մեջ›› 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/24/2019   12:26 Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ 08/24/2019   12:19 Կրակոցներ և մարմնական վնասվածք Արցախի փողոցում 08/24/2019   12:10 Մեծերին պետք է հիշել ու արժանի լինել. Դավիթ Սանասարյան 08/24/2019   11:55 Ամուլսարը մնալո՛ւ է սար. Հայկ Մարտիրոսյան 08/24/2019   11:43 ՔԿ-ի կողմից հրապարակված տեսանյութը Լիդիանի ալիքում տեղադրվել էր հեղափոխությունից երկու շաբաթ առաջ. Սամվել Մարտիրոսյան 08/24/2019   11:36 ՀՔԾ-ն ստացել է «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալի նկատմամբ բռնություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   11:25 Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/24/2019   11:25 Ժողովրդական վստահություն որտե՞ղ տեսավ Նիկոլը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/24/2019   11:21 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   11:16 Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը 08/24/2019   11:12 Շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները. Պետրոսյան 08/24/2019   11:04 Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ 08/24/2019   10:55 Մարդիկ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի Հայաստանի հավասարակշռված շահից. վարչապետ 08/24/2019   10:47 Այսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/24/2019   10:40 Աշոտ Ղուլյանը դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից. «Հրապարակ» 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/24/2019   10:32 Նոր-հին պաշտոն. Խաչիկ Հակոբյանը վերադարձել է Շիրակացի ճեմարան. «Հրապարակ» 08/24/2019   10:22 Էժան գներով՝ Միլան. Մինչ Հայաստանը բանակցում է, Վրաստանն արդեն իրականացնում է. «Ժամանակ» 08/24/2019   10:15 Ճանապարհաշինությունը կանգ է առել. Փողերը ժամանակին չեն տալիս. «Հրապարակ» 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»
08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/23/2019   14:09 Որպես «Սեքյուրիթի Դրիմ»-ի իրավախորհրդատու՝ լիազորություն չեմ ունեցել այդ երևույթների ակունքներին հասնել. Արամ Ղլեչյան (տեսանյութ) 08/23/2019   20:17 Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու. Երվանդ Վարոսյան 08/23/2019   14:46 Դատարանը մերժել է «Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին երկու աշխատակիցների հայցն ընդդեմ ընկերության 08/23/2019   21:55 «Մի րոպե, ո՞րն է Ամուլսարը ստեղ…» 08/23/2019   14:35 Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/23/2019   11:12 «Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվողը ամիսներ առաջ եղել էր Հայաստանում. նոր մանրամասներ 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ» 08/23/2019   18:00 Եթե «Լիդիան»-ը լուրջ կառույց լիներ հայկական բանկերից պարտքով գումար չէր ստանա. Հայրիկյան 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/23/2019   18:35 ՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/23/2019   13:14 ՊՆ ՌՈ բաժանմունքի պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. նա կալանավորվել է. ՔԿ

Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան. Ռոբերտ Քոչարյան 10/25/2018   11:19  |  Հարցազրույց

Իր վերջին հարցազրույցներում Հայաստանի երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցերին: Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում զուտ ներքաղաքական անցուդարձով: Կան բազմաթիվ այլ խնդիրներ ու հարցեր, որոնք էլ մեծապես պայմանավորում են այդ անցուդարձի բովանդակությունը, ուղղվածությունն ու ակտիվությունը:

armworld.am-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ։
   
-Իշխանությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, հայտարարում է, որ կոռուպցիան հաղթահարված է, օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան: Մի՞թե այդքանը քիչ է 5-6 ամսվա համար:

-Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան: Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երեւույթների եւ դրանց դեմ պայքարի ձեւերի մասին:

Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:

Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:

Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։

-Դե, եթե վատ աշխատեր, կազատեիք աշխատանքից:

-Այո: Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ  տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ:

Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են:

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ
   
-Գործող իշխանությունը, որն, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններով կվերարտադրվի, կարծեք առանձնապես չի շտապում լեռնահանքային արդյունաբերության ոլորտի խնդիրներին լուծում տալ (Ամուլսարի հետ կապված պատմությունը, Ալավերդու պղնձաձուլարանի, թե մեկ այլ հարց): Այս ամենին հետեւելով, այնպիսի զգացողություն կա, որ այս ոլորտը կարծես այլեւս մեր երկրին պետք չէ:

-Ինչ վերաբերում է լեռնահանքային ոլորտին, ապա այն Հայաստանում կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում: Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար եւ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաեւ երկրի արտաքին առեւտրատնտեսական հաշվեկշռի վրա:

Գոյություն չունի որեւէ տնտեսական գործունեություն, որ չունենա բնապահպանական հետեւանքներ: Հարցը հանգում է երկրում կիրառվող բնապահպանական ստանդարտներին, եւ այն բանին, թե ինչպես է պետությունը վերահսկում այդ ստանդարտների պահպանումը:

Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այն, ինչ կատարվում է «Լիդիան» ընկերության ներդրումային ծրագրի, Ամուլսարի հետ կապված: Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը:

Եթե բնապահպանական խնդիրներ կան, ապա այդ ընկերության գործունեությունը պետք է դադարեցներ պետությո՛ւնը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ՝ ճանապարհ փակելով: Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում:

Պետք է նոր փորձաքննություններ նշանակի, մասնագիտական եզրակացություններ եւ այլն, բայց ոչ թե թույլ տա այդ ընկերության աշխատանքների արգելափակումն այս ճանապարհով:
Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել:
Ես տվյալ դեպքում հավանական եմ համարում, որ բնապահպանները տեղ ունեն դժգոհելու, որ համոզմունք ունեն, որ ինչ-որ սխալ բան է կատարվել: Բայց իրենք պետք է փորձեն ազդել կառավարության վրա, որպեսզի օրինական ճանապարհով լուծվի այդ հարցը:

Հիմա որեւէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որեւէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որեւէ ներդրումների համար:

-Կան մարդիկ, որ ակնկալում են, թե՝ ահա, հեղափոխությունը եղավ եւ ներդրումների տեղատարափ է լինելու: Հիմա էլ ասում են, այ, ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն, դրանից հետո ներդրումները կհոսեն: Կհոսե՞ն:

-Տեսեք, այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է:
Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության եւ հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն եւ ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան:

 ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՀԵ՞Տ...
   
 -Չեմ զարմանա, եթե հայտնվեն մեկնաբաններ, որ ասեն, թե մեզ պե՞տք են այդ ձեռնարկությունները, ներդրումները... Մանավանդ որ կան տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մասին հաճախ է խոսվում:

-Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը...

 Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները: Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որեւէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով:

Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետեւություններ չենք անում...

Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով:

Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»:

Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու:

Տնտեսական քաղաքականության հստակ ձեւակերպում պետք է լինի: Կառավարությունը դեռ չի շտապում դա անել եւ պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարեւոր է ներդրումների պաշտպանվածությունը: Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, եւ որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարեւոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը...

-Բայց կա՞ Հայաստանում հիմա բանկային գաղտնիք:

-Ես մեծ խնդիր եմ տեսնում նաեւ այստեղ: Իմ տպավորությամբ այն խաթարված է: Հրապարակում հայտարարում են, թե ով ինչ գումար ունի հաշիվների վրա: Բանկային համակարգի համար դրանից մեծ վնաս դժվար է երեւակայել:

Կարծում եմ, դա անում են հեղափոխական պատկերացումներից ելնելով, բայց բավարար չափով չեն պատկերացնում, թե ինչ կարգի վնասների դա կարող է հանգեցնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
   
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 19/10/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ
18:30 17/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը քննչական կոմիտեն ստացել է
17:01 17/10/2018  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել
12:17 17/10/2018  |  ՔաղաքականԱրտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան․ РИА Новости
13:23 15/10/2018  |  ՀարցազրույցՓաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին
10:06 09/10/2018  |  ՄամուլԱԱԾ ուշադրության կենտրոնում է բջջային հեռախոսների արհես­տական մենաշնորհի հարցը. «Ժամանակ»
09:54 09/10/2018  |  ՄամուլՔոչարյանի ընկեր­ներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխա­նությունը կչեզոքաց­նի վերջին ամիսներին ձևավորված դիմադրության շղթան. «Ժամանակ»
22:56 24/09/2018  |  Քաղաքացիական իրավունքՌոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
21:00 22/09/2018  |  Քաղաքացիական իրավունքՔոչարյանի որդին ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի
14:13 21/09/2018  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցած հեղափոխությունը նոր փորձություն է մեր պետականության համար. Ռոբերտ Քոչարյան

Տեսանյութեր

08/23/2019   18:08 Մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա»-ն. ՔԿ

Տեսադարան

08/24/2019   15:08 Օրեր շարունակ բռնկվող հրդեհները սպառնում են թթվածնի աղբյուր հանդիսացող Ամազոնին դառնալ չոր անապատ

Մամուլ

Արխիվ

[]