Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները նվազել են 15 տոկոսով, իսկ բավարարումը շատացել 10/24/2018   11:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով  սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից այդ պահանջների կատարման վիճակը: Պարզվել է, որ 2018թ. առաջին կիսամյակում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 335 միջնորդություն, որոնցից 299-ը կամ 89,2%-ը բավարարվել է, 36-ը կամ 10,8%-ը՝ մերժվել: Համեմատության համար նշենք, որ 2017թ. նույն ընթացքում դատարան ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 394 միջնորդությունից բավարարվել է 348-ը կամ 88,3%-ը, մերժվել՝ 46-ը կամ 11,7%-ը: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ 2018թ. 1-ին կիսամյակում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները նվազել են 59-ով կամ 15%-ով, իսկ դրանց բավարարման ցուցանիշն աճել է 21.7%-ով:

Նույն ընթացքում մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները վերջնականորեն մերժվել են ընդամենը 5, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 13 դեպքերում: Այսինքն նման միջնորդությունները մերժելու դեպքերը նվազել են 61.5%-ով:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այն դեպքերում, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները նախապես պատշաճ  ուսումնասիրվել են դատախազության սահմանած չափանիշների պահպանման տեսանկյունից, որպես կանոն, արձանագրվել է այդ միջնորդությունների բավարարում, դրանց մասին դատական ակտի դեմ ներկայացված բողոքների մերժում: Դրա մասին է վկայում նաև իրողությունը, որ կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում կայացված դատական ակտերի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ 118 բողոքներից բավարարվել է ընդամենը 15-ը կամ 12,7%-ը, սակայն մերժվել է 103-ը կամ 87,3%-ը:

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու չափանիշների հստակեցումն էականորեն նպաստել է կալանավորման չհիմնավորված կամ ոչ լիարժեք հիմնավորումներով միջնորդություններ ներկայացնելուց մեծ չափով ձեռնպահ մնալուն:

Չնայած դրան՝ ուսումնասիրությամբ նաև փաստվել է, որ դեռևս հետևողականության բարձրացման անհրաժեշտություն կա նախկինում կատարված այլ հանցագործության մեջ կասկածվելու կամ մեղադրվելու ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ թաքնվելու փորձ կատարելու, ՀՀ-ից դուրս կապեր, ֆինանսական միջոցներ, գույք ունենալու, այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքների պատշաճ ստուգման առումով:

Բացի այդ, նախնական կալանքի հիմնավորվածության ապահովման պրակտիկայի բարելավմանը զուգահեռ, նկատելի է դառնում դատարանների կողմից հատկապես հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող գործերով ակնհայտ անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով մեղադրյալների նկատմամբ նախնական կալանքին այլընտրանք գրավի կիրառման և դրանց դեմ մեղադրող կողմի առարկությունների չընդունման ընդգծված միտում: Դա այն դեպքում, երբ  ինչպես օրենքի հստակ պահանջով, այնպես էլ վճռաբեկ դատարանի նախադեպերով արձանագրված է, որ կալանավորման այնպիսի հիմքի առկայության դեպքում, ինչպիսին քննությանը խոչընդոտելու ռիսկն է, գրավը չի կարող լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք:

Մասնավորապես՝  

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի  131 հոդ 2-րդ մասի 1,2,3 կետերով որպես մեղադրյալ ներգրավված Արամ Վարդանյանի (առավելապես հայտնի է որպես Վստրեչի Ապեր) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանի 2018 հոկտեմբերի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերահաստատվել է որպես  խափանման միջոց ընտրված  կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 50 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:
ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով  (3 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավված Մանվել Ադամյանի (ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. օգոստոսի 30-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավված Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ  բողոք:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավված մեղադրյալ Արտյոմ Հարությունովի (առավելապես հայտնի է որպես Արտյոմ Կանևսկոյ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել կիրառված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, և գրավի չափ է սահմանվել  20 մլն ՀՀ դրամը:

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված Գրիգոր Գրիգորյանի (Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 10մլն ՀՀ դրամի չափով: Որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 10-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում դատական ակտերի բողոքարկումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ գրավը' որպես կալանավորման այլընտրանք, չի կարող  գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման այնպիսի հիմքի չեզոքացման համար, ինչպիսին քննությանը խոչընդոտելու, դատավարության մասնակիցների վրա ապօրինի ներգործության վտանգն է: Նշված գործերով դատական ակտերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավարության տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու բավարար հիմքեր առկա չեն եղել, քանի որ ինչպես միջնորդություններում, այնպես էլ առանձին դեպքերում նույնիսկ հենց դատական ակտերում հիմնավորված է համարվել, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալները կձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնցով կխոչընդոտվի քննության բնականոն ընթացքը: Այդ թվում՝ վերջիններս կարող են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Պատահական չէ, որ թվարկված  գործերից առաջինով տուժողն արդեն իսկ դիմում է հասցեագրել  վարույթն իրականացնող մարմնին՝ գրավի կիրառման արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալից իրական վախ ունենալու, իր անձի անվտանգության մասով ռեալ սպառնալիքի առկայության վերաբերյալ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]