Թեմաներ
Կիրակի 02 / 24 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/23/2019   23:34 Հաշվապահը հափշտակել է ընկերության գումարները 02/23/2019   23:01 Երեւանում 8 տարեկան երեխային գտել են կախված 02/23/2019   22:31 Երեւանում բախվել են «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլետը 02/23/2019   22:20 Գործազուրկից 6 մլն գումար են հափշտակել 02/23/2019   21:41 «Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից՝ գիտակցելով իրենց անպատրաստ լինելը». Ղազինյան 02/23/2019   21:19 Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի տեսանյութը 02/23/2019   19:56 Հովհաննես Հովհաննիսյանը. մարտի 1-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքն ստացել է «ԱԿ-74» ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով. իշխանափոխությունից հետո եւս մեղադրանք ոչ մեկի չի առաջադրվել 02/23/2019   17:11 Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում. Լևոն Տեր-Պետրոսյան 02/23/2019   17:03 «Արյան վրա քաղաքական PR». Ստեփան Դանիելյան 02/23/2019   16:45 Քրեական հեղինակություն համարվող «Օշականցի Գևորիկի» մերձավորի նկատմամբ գրավ է կիրառվել 02/23/2019   14:44 Տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է. Նիկոլ Փաշինյան 02/23/2019   14:34 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց 02/23/2019   14:24 Մկրտիչ Մինասյան. «Դուք էլ ձե՛ր դաշտը կանոնակարգեք, բայց չկամ մի՛ եղեք» 02/23/2019   13:45 Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ. Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը 02/23/2019   12:39 Արմեն Աբրահամյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 02/23/2019   12:33 Արթուրը այլեւս սայլակի վրա է տեղաշարժվում եւ հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն. Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնում է կալանավորի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին 02/23/2019   12:19 Պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 02/23/2019   09:39 Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ. «Ժամանակ» 02/23/2019   09:28 «Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը». «Փաստ» 02/23/2019   09:11 Վանեցյանը՝ Կոստանյանի հետ աշխատելու մասին. «Ժողովուրդ». 02/22/2019   23:55 Աղվերանում է օտարերկրացի լեռնագնաց մահացել է, 4-ը` տեղափոխվել 4 «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց 02/22/2019   18:17 Կապանի 64-ամյա բնակիչը ընկերոջ հետ կերել-խմել է, ապա՝ սպանել 02/22/2019   17:22 39-ամյա կինը հափշտակել է հարևանուհու ոսկյա զարդերը 02/22/2019   17:13 Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոում 23 մլն դրամ է յուրացվել 02/22/2019   17:01 Օտարերկրացի լեռնագնացի դին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան 02/22/2019   16:52 Ով՝ որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները 2008 թվականի մարտի 1-ին 02/22/2019   15:13 Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից 02/22/2019   14:16 Ներկայումս 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում 02/22/2019   14:08 «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել». Շարմազանով 02/22/2019   13:58 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 02/22/2019   13:46 Բալահովիտում դիակ է հայտնաբերվել 02/22/2019   13:34 Lեռնագնացն Աղվերանում մնացել է ձյան զանգվածի տակ 02/22/2019   13:27 Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/22/2019   13:11 «Շաքարային դիաբետը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ կան». էնդոկրիոնոլոգ 02/22/2019   12:43 ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները. Անի Սամսոնյան 02/22/2019   12:40 Վարչական դատարանը պարտավորեցրեց Շիրակի մարզպետարանին ՀՔԱՎ-ին տրամադրել գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը 02/22/2019   12:04 Կրակոցներ՝ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենքի մոտ 02/22/2019   11:50 Մարինա Տաշչյանը դատավոր է նշանակվել Երեւանում 02/22/2019   10:14 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նյութական փոխհատուցում կպահանջի իրեն հասցված վիրավորանքների համար 02/22/2019   10:02 Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. հայտարարություն 02/21/2019   21:34 Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորն ինքնասպանություն է գործել 02/21/2019   21:10 «Լիդիան Արմենիա» ընկերությունը Սերգեյ Բագրատյանից պահանջել է դրամական փոխհատուցում 02/21/2019   16:37 Արմեն Գևորգյանի փաստաբանը այսօր կդիմի Վճռաբեկ դատարան 02/21/2019   16:35 Աստղաբաշխական թվեր ենք ստանում. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ստացած դրամաշնորհների մասին 02/21/2019   16:22 Բացահայտվել է Արմավիրում աղավնիների գողությունը 02/21/2019   16:18 Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 02/21/2019   15:28 Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյանը հայտարարում է, որ այդ լուրերը ժամանակավրեպ են 02/21/2019   15:19 Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, քրգործերն արդյունք են ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի. Վանեցյան 02/21/2019   14:53 Ամուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար 02/21/2019   14:08 Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ
02/22/2019   18:17 Կապանի 64-ամյա բնակիչը ընկերոջ հետ կերել-խմել է, ապա՝ սպանել 02/23/2019   14:24 Մկրտիչ Մինասյան. «Դուք էլ ձե՛ր դաշտը կանոնակարգեք, բայց չկամ մի՛ եղեք» 02/23/2019   16:45 Քրեական հեղինակություն համարվող «Օշականցի Գևորիկի» մերձավորի նկատմամբ գրավ է կիրառվել 02/23/2019   23:01 Երեւանում 8 տարեկան երեխային գտել են կախված 02/22/2019   16:52 Ով՝ որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները 2008 թվականի մարտի 1-ին 02/23/2019   12:19 Պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 02/23/2019   19:56 Հովհաննես Հովհաննիսյանը. մարտի 1-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքն ստացել է «ԱԿ-74» ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով. իշխանափոխությունից հետո եւս մեղադրանք ոչ մեկի չի առաջադրվել 02/22/2019   23:55 Աղվերանում է օտարերկրացի լեռնագնաց մահացել է, 4-ը` տեղափոխվել 4 «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց 02/22/2019   10:14 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նյութական փոխհատուցում կպահանջի իրեն հասցված վիրավորանքների համար 02/22/2019   11:50 Մարինա Տաշչյանը դատավոր է նշանակվել Երեւանում 02/23/2019   23:34 Հաշվապահը հափշտակել է ընկերության գումարները 02/23/2019   12:33 Արթուրը այլեւս սայլակի վրա է տեղաշարժվում եւ հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն. Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնում է կալանավորի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին 02/22/2019   13:27 Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/22/2019   13:11 «Շաքարային դիաբետը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ կան». էնդոկրիոնոլոգ 02/23/2019   21:19 Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի տեսանյութը 02/23/2019   09:11 Վանեցյանը՝ Կոստանյանի հետ աշխատելու մասին. «Ժողովուրդ». 02/23/2019   12:39 Արմեն Աբրահամյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 02/22/2019   12:04 Կրակոցներ՝ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենքի մոտ 02/22/2019   12:43 ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները. Անի Սամսոնյան 02/22/2019   13:58 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ. Հարցազրույց` Ռոբերտ Քոչարյանի հետ (Մաս 1) 10/24/2018   13:52  |  Հարցազրույց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն armworld.am կայքի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցերին:

- Պարոն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տեւական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք խոսում արդեն ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերաբերյալ հայտարարության մասին:

- Մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով: 

Կարծում եմ՝ դեսպանը խաղաղություն բառի տակ այնուամենայնիվ նկատի ունի կարգավորման ավելի լայն կոնտեքստ: Գնացող ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր անձնական կարծիքը չէ: Դա լինելու է նաեւ նրան հաջորդող դեսպանի կարծիքը, եւ դա ԱՄՆ պետքարտուղարության կարծիքն է:

Ավելին ասեմ՝ դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են: Սա է իրականությունը: Համենայն դեպս Մինսկի խմբի համանախագահների կարծիքը տարածքների վերաբերյալ միշտ եղել է այս կոնտեքստի մեջ:

Ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանությունը դրա մեջ է, եւ կարծում եմ, որ դա իշխանությունների համար այն մարտահրավերն է լինելու, որի նկատմամբ իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն:

Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա եւ լինելու է: Եվ ամենից մեծ խնդիրը մենք ունենալու ենք այն ժամանակ, երբ սկսենք մտածել, թե այդ վտանգը գոյություն չունի կամ նվազել է: Նման մոտեցումն անպայման կբերի ավելի թույլ ջանքերի՝ առաջին գիծն ամուր պահելու, բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ:

Այսօր, երբ զինադադարն ամրապնդված չէ որեւէ լուրջ վերահսկման մեխանիզմով, զինադադարի պահպանման ամենից մեծ երաշխիքը ուժերի բալանսն է: Որեւէ բաղադրիչի թուլացումը կարող է լուրջ վտանգ դառնալ՝ մարտական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Սա եւս ակներեւ է:

- Սակայն մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք:

 - Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել:
Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետեւանքների համար:

- Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, այսպես ասեմ՝ փոքրիկ ալիքներով սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից:

- Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:

Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը: Միեւնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը: 

Բայց երբ դու բանակցային գործընթացի կարեւորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձեւի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձեւը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում: Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձեւ, որին չի կարողանալու համաձայնել Արցախը եւ ստիպված մերժելու ես նաեւ դու, եւ ավելի մեծ խնդիր ես ստանալու:

Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին:
Վերադառնալով առկա իրողություններին, կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:

- Այսինքն, Ձեր տպավորությամբ օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում:

- Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ:
Ավելի շատ խոսվում է զինադադարի ամրապնդման մասին, ինչը շատ լավ է, եթե հաջողվի հասնել: Զինադադարի ամրապնդման մասով խոսքը միշտ պետք է լինի այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան անկախ դիտորդների կողմից գնահատել խախտման դեպքերը: Դա լուրջ զսպող հանգամանք կլինի: Եվ հայկական կողմը միշտ ձգտել է դրան, ադրբեջանական կողմը միշտ մերժել է այդ հնարավորությունը:

- Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիեւի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաեւ օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ:

- Եթե հիմա ադրբեջանական կողմը համաձայնել է պահպանել հրադադարը, շատ լավ է: Բայց կասկածներ ունեմ, որ եթե նրանք համաձայնել են, ապա ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով: Ու այս հարցերը, կարծում եմ, առաջիկայում դեռ կծագեն, քանի դեռ շփման գծում կրակում են նույն ինտենսիվությամբ:
   
- Պարոն նախագահ, Հայաստանի համար կարեւոր շատ հարցեր հանգում են մեր տարածաշրջանում դիտարկվող զարգացումներին, վերաբերեն դրանք ԱՄՆ-Իրան հարաբերություններում թարմացված լարվածությանը, ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը թե Սիրիայի հետ կապված անցուդարձին: Դուք ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում, եւ պետության ղեկավարի ձեր փորձառությունն ի՞նչ է հուշում՝ դրանց արդյունավետ դիմակայելու տեսանկյունից:
  
- Վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իմ պաշտոնավարման շրջանում էր: Սա ակնհայտ է: Այն ժամանակ Թուրքիան շատ ավելի կանխատեսելի էր, քանի որ ձգտում էր անդամակցել Եվրամիությանը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված էին, բայց ոչ այս աստիճանի: Բացի դրանից, ավելացել է Սիրիայի իրավիճակի գործոնը:

Այսինքն՝ կան մի շարք նոր գործոններ, որոնք միայն բարդացրել են իրավիճակը: Ի լրումն, այս ամենը տեղի է ունենում ուժային կենտրոնների՝ Արեւմուտքի, Ռուսաստանի գլոբալ հակամարտության խորապատկերում: Շատ ավելի դժվար է հիմա կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել, քանի որ այդ դաշտը չափազանց փոքրանում է:

Մոտեցումներից մեկը՝ ընդհանրապես մեկուսանալ այդ ամենից, չփորձել որեւէ դերակատարություն ունենալ այդ գործընթացներում: Մյուս մոտեցումը՝ այս բարդ վիճակում այնուամենայնիվ փորձել եզրեր գտնել՝ որոշակի դերակատարության համար: Դա ենթադրում է շատ մեծ դիվանագիտական վարպետություն:

Կգտնի՞ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունը, պատրա՞ստ է գնալ դրան, կա՞ այդ դիվանագիտական փորձը, գիտե՞ն՝ ինչ պիտի անել, թե՞ ոչ: Դժվարանում եմ ասել, որովհետեւ հրապարակային ձեւով որեւէ կերպ իրենք դեռ չեն արտահայտվել այս հարցերի շուրջ: Վիճակն իսկապես բարդ է, եւ եթե լուծումներ չգտնեն, ես որեւէ մեկին չեմ մեղադրի:

Բայց համարում եմ, որ ամենից վատ տարբերակը կլինի՝ ընդհանրապես չփորձել որեւէ դերակատարում ունենալ, որովհետեւ այդ դեպքում դու տարածաշրջանում զարգացող իրադարձությունների պասիվ օբյեկտ ես լինելու:
Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, ապա ես կգումարեի նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը, ինչը շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել՝ Ռուսաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված: Սա չափազանց լուրջ մարտահրավեր է լինելու: Եվ, եթե դիտարկում ենք ընդհանուր հնարավոր վտանգները, ապա սա միշտ պետք է աչքի առաջ ունենանք:
 
-Դա միայն իշխանությունների՞ խնդիրն է, թե՞ ընդհանուր քաղաքական դաշտի, այսպես ասեմ՝ քաղաքական միտքը պետք է ներգրավվի:

-Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն: Միգուցե սա այն դեպքն է, երբ արժե որոշակի շրջանակներում քննարկումներ ունենալ, եւ դրանց ընթացքում, հնարավոր է, որոշ գաղափարներ ծագեն, որոնք կարող են ուղեցույց լինել պրակտիկ քաղաքականությունն իրականացնելիս:
   
- Պարոն Քոչարյան, վերադառնալով մեր իրողություններին, նկատենք, որ միայն վերջին կես տարվա ընթացքում երրորդ անգամ կառավարություն ու նախարարներ են փոխվում կամ փոխվելու: Ու սա էլ դեռ վերջը չէ, եթե նկատի ունենանք ԱԺ արտահերթ ընտրությունները, որից հետո էլի կառավարություն է ձեւավորվելու: Կադրային նման հոսքը ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:  Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, մի խոսքով, մանավանդ որ եկող տարվա բյուջեն էլ կարծես հենց եկող տարի կարող է ընդունվել:

- Միայն խառնաշփոթի կհանգեցնի:

Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։
Ամենից կարեւորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետեւողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որեւէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը 3 տարի։

Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, եւ ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել եւ ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է:
Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը: Այստեղ ես մեծ խնդիր եմ տեսնում:

Մենք նաեւ այլ խնդիրներ կունենանք, որովհետեւ ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաեւ անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց այնտեղ բարեփոխումների օրենսդրական ձեւակերպումը հաստատ դանդաղելու է, կամ դրա որակն է հարցականի տակ ընկնելու: Ժամանակ է պետք, որ սովորեն, որոշումներ կայացնելու տեխնոլոգիային սկսեն տիրապետել:
   
Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:00 18/10/2018  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հայտնել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին ու ներկայացրել ԱԺ ընտրություններին չմասնակցելու պատճառը
09:45 18/10/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը հետ է քաշվում. «Հրապարակ»
15:03 13/10/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան
13:29 13/10/2018  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին
12:36 13/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարության թերությունները ռացիոնալ քննադատության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան
09:52 03/10/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների և Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
10:04 02/10/2018  |  ՄամուլՔոչարյանի հետ հանդիպած մարդ-կուսակցությունները դաշինք կկազմե՞ն. «Ժամանակ»
10:02 28/09/2018  |  ՄամուլՔոչարյանը հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ. «Ժողովուրդ»
15:09 19/09/2018  |  ՔաղաքականՔոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին
10:23 18/09/2018  |  ՄամուլԱկտիվություն մարզերում. Քոչարյանն աջակիցներ կունենա՞. «Ժամանակ»

Տեսանյութեր

02/23/2019   17:29 Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]