ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու անդամը դիմել է քաղաքապետին «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու համար 10/24/2018 15:06 | ԼՐԱՀՈՍ

Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու և երկրորդ օպերատոր ներգրավելու համար։
Ավագանու անդամի ներկայացրած հիմնավորումների մեջ նշվում է.
«Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։
2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը գրավոր նամակով դիմեց «Սանիթեք» ընկերությանը և փաստելով, որ մայրաքաղաքում ստեղծվել է վտանգավոր հակասանիտարական և համաճարակային իրավիճակ՝ պահանջեց յոթնօրյա ժամկետում դատարկել բոլոր լցված աղբամանները, վերականգնել աղբահավաքման կանոնավոր աշխատանքը պայմանագրի տարածքում։ Նամակում նաև նշել էինք, որ «պահանջի չկատարման դեպքում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դիմելու է Երևանի քաղաքապետարան ծառայությունների մատուցման պայամանագիրը լուծարելու նպատակով»։
Այս պահանջից հետո սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն հետևալի մասին.
«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով»:
Պետք է նշեմ, որ որ Երևանի ավագանու անդամների կողմից նշված յոթնօրյա ժամկետի պահանջները այդպես էլ չիրագործվեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի տուգանքը որևէ կերպ չազդեց «Սանիտեք» ընկերության աշխատանքի բարելավման վրա։
Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը կնքել է երկու պայմանագիր։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված առաջին պայմանագրում որպես Կատարող կողմ հանդես է գալիս «Սանիտեք» ընկերությունը, որը գրանցված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում (ստորագրված՝ Նիկոլաս Նաբիլ Էլ Թաուիլի)։ «Սանիթեքին» է հանձվել Երևան քաղաքի Արևմտյան հատվածի (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտորն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը։
2015 թվականի մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանը առանց մրցույթի (մրցույթի հայտարարման մասին տեղեկություններ առկա չեն) ևս մեկ պայմանագիր է կնքել 10 օր (պայմանագրի կնքման պահից) առաջ ՀՀ-ում գրանցված (գրանցման համար՝ 278.110.849775 / 2015-03-17) «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ (ստորագրված՝ Նիկոլաս Էլ Թավիլ) և վերջինիս հանձնել Երևան քաղաքի Արևելյան հատվածը (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն)։
Վերջին երկու տարում «Սանիթեք» ընկերությունը տապալել է Երևան քաղաքում աղբահանության և սանմաքրման աշխատանքները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնցից բխող բոլոր խնդիրները գտնվել են բացառապես ընկերության լուծման տիրույթում։ Այսօր կարող ենք փաստել, որ «Սանիթեք» ընկերությունը սպառել է իր կառավարչական, տեխնիկական և սոցիալական պատասխանատվության բոլոր կարողությունները Երևան մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման կանոնավոր և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ «Սանիթեք»-ի կողմից տրված որևէ խոստում և վերջինիս հետ որևէ բանակցություն այսուհետ զրկված է մեր և հանրային վստահությունից։
Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է հետևալը. «Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց և թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։ Պետք է նշեմ, որ երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության մասին դրույթը առկա էր նաև «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրում և այս հարցում Երևանի ավագանու երկու՝ «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների՝ խնդրի լուծման տարբերակը և նպատակը համընկնում են։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ հրատապ կերպով Երևան քաղաքի արևելյան հատվածի աղբահանության և սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու, նոր, բաց, թափանցիկ մրցույթ հայտարարելու և ծառայությունների մատուցման երկրորդ օպերատոր ներգրավելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 18:48 «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
- 01/27/2021 18:33 Մերօրյա քաղաքական գործիչներն ավելի հետևողական են պաշտպանում թուրքերի ու ադրբեջանցիների շահերը . Գևորգ Դանիելյան
- 01/27/2021 15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
- 01/27/2021 13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները