Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ի՞նչ կապ ունի Արցախի հարցը արտահերթ ընտրություների հետ․ մի շահարկման պատմություն 10/22/2018   12:09  |  Վերլուծություններ

Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մինչև տարեվերջ, դրա թիկունքում դավադրության փնտրտուքի անվան տակ մի նոր տեղեկատվական գրոհ է սկսվել։ Այս մասին վերլուծություն է կտարել «Արմենպրես»-ը:

Վերջինս կրկին պտտվում է հնամենի ավանդույթի վերածված և մանիպուլյացիոն նպատակների համար մշտապես գործածելի Արցախյան հակամարտության շուրջ։ Իսկ նպատակը պարզ է՝ արժեզրկել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները և անվանարկել հասարակության աջակցությունը վայելող իշխանությանը՝ ազդելով հասարակության բնական վախերի վրա։ Խնդիր է դրված խաթարելու ներպետական հարաբերությունների քաղաքական բնույթի ձևակերպումը՝ պահպանելով կեղծ օրակարգը, որի տրիրակայող մտայնության պարագայում է հնարավոր նախկին տեղատվության վերականգնումը։

Ընդհանրապես, Արցախի հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում միշտ էլ եղել է իշխանության ձևավորման կամ ավելի ստույգ՝ իշխանության լեգիտիմության աղբյուր։ Սա թույլ էր տալիս գործընթացներն ընկալել ԼՂ հակամարտության ու պետական իշխանության փոխադարձ կապվածության տեսանկյունից, երբ կառավարող լծակների տիրապետող էլիտան չէր փոխվում՝ կրելով սոսկ ներքին վերադասավորումներ։ Սակայն 2018թ․ հեղափոխական գործընթացը փոխեց այդ կարծրացած ստատուս-քվոն, երբ իշխանության գաղափարա-քաղաքական հենարանը դարձավ ոչ թե Արցախի հակամարտությունը, այլ ժողովրդավարական ու ազատ պետություն ունենալու հարցը։ Սա չափազանց կարևոր տարորոշում էր, որ, այսպես ասած, դեմարկացիայի ենթարկեց ներքաղաքական գործընթացների զարգացման երեսնամյա պատմությունը։ Հայաստանում նախորդ բոլոր քաղաքական հրապարակային շարժումները, կրելով հանդերձ ժողովրդավարական ու ազատ պետության կառուցման կարգախոսը, ձախողվում էին՝ անկարող լինելով առանց իշխանական լծակների ինստիտուցիոնալիզացնել ժողովրդավարությունը։ Արդյունքում՝ ՀՀ-ում ներքաղաքական ու միջկուսակցական հարաբերությունները շարունակաբար հանգում էին Արցախյան հակամարտությանը։ Սա, որոշ առումով օրինաչափ էր՝ հաշվի առնելով հակամարտության ընթացիկ վիճակն ու ցանկացած պահի սրման իրական հավանականությունը։ Եվ այս տեսանկյունից արտաքնապես զարմանալի չէր թվում նաև այնժամյա իշխանության փաստարկը՝ ցանկացած հարց առնչակցել Արցախյան հակամարտությանը և դրանով հիմնավորել իշխանավարության իրավունքը։

Արցախը պայմանավորել է Հայաստանի քաղաքական օրակարգը՝ լինելով Հայաստանի անկախության շարժման ակունքը։ Այդպիսի օրակարգը կարելի է պայմանականորեն անվանել «արցախյան օրակարգ», երբ ներքին քաղաքական բոլոր հարցերը ստորադասվում էին Արցախի հարցին, իսկ կոնկրետ պահից ի վեր՝ ածանցվում, ապա՝ բխում դրանից։ Արցախյան հարցով մեկնարկեց 1988թ․ Շարժումը, որը, վերափոխվելով անկախության շարժման, իր հիմքում արդեն արցախացած էր։ Իսկ արդեն Հայաստանի անկախ պետականության հաստատումն ուղեկցվեց Արցախյան պատերազմով՝ Արցախն ավելի ևս դարձնելով Հայաստանի ներքաղաքական հարաբերությունների անբաժանելի մասը։ Պատահական չէ, որ 1992-94թթ․ Հայաստանի ներքաղաքական հարաբերությունները փոթորկվում ու մեղմանում էին՝ գերազանցապես պայմանավորված Արցախյան ճակատում ընթացող ռազմական գործողություններով։ Հայաստանի ներքաղաքական՝ արցախացած օրակարգն էր, որ հանգեցրեց 1998թ․պալատական հեղաշրջմանը, ու այդժամ ձևավորված իշխանությունն Արցախի հարցը վերածեց իր համար իբրև կենսունակության աղբյուրի։ 1996թ․ հետընտրական իրադարձությունները ՀՀ ներքաղաքական կյանքում այն աստիճան սասանեցին ժողովրդավարության՝ որպես պետական քաղաքականության գաղափարի դիրքերը, որ առաջացած վակուումն ամբողջությամբ լցվեց Արցախի հարցով և Հայաստանի քաղաքական կյանքը դարձրեց հակամարտության պատանդը։ Արցախը դարձավ Հայաստանում նվաճված իշխանության պահպանման, դրա համար անհրաժեշտ գաղափարական հիմնավորումների և ընդհուպ նույնիսկ՝ ցանկացած ապիկարության արդարացման խաղաքարտ։

Հատկանշական է, որ Արցախը՝ որպես հաղթաթուղթ, օգտագործվեց Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի հիմնավորման համար։ Ավելին, եթե վերջինիս դեպքում դրա միջոցով «փաստարկվում» էր իշխանավարության իրավունքը, ապա անմիջապես հաջորդիվ փորձ արվեց Արցախի հարցն օգտագործել Թավշյա հեղափոխության դեմ։ Ապրիլ-մայիս ամիսների դրամատիկ օրերին՝ նախ մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արցախյան ճակատում պատերազմի սպառնալիքի մասին բարբառում էին այդ շրջանի իշխանության «արտահաստիքային չեզոքները», իսկ մայիսի 1-ին վարչապետի ընտրության առաջին փուլում՝ արդեն հանրապետական պատգամավորները։ Իշխանության պահպանման վերջին փորձերը նույնպես անցան արցախյան խրամատներով, երբ ԱԺ մի շարք պատգամավորներ (ոչ ամենևին պատահական անձինք) խոսում էին արցախա-ադրբեջանական շփման գծի «խիստ» լարված դրության մասին։ Այսպիսով, փաստելի է, որ իշխանության փոփոխությունը կանխելու վերջին քայլը կրկին կապվեց Արցախի հետ՝ օգտագործելով այն որպես ճարահատյալ փրկօղակ կամ վերջին հույս (last resort)։

Միամտություն կլիներ, անշուշտ, կարծել, որ հեղափոխության առաջին փուլում Արցախի հարցի արծարծման միջոցով քաղաքական շահախնդրությունների հեղինակների ձախողումը հուշելու էր փոխել մարտավարությունն ու հրաժարվել հին գործիքակազմից։ Արցախի հարցը մշտապես շահարկող շրջանակներն արդեն «ընդդիմության» կարգավիճակում փորձեցին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի առաջադրումը կապել հակամարտության հետ։ Կարճ ժամանակում գործնականում դրսևորվեց առնչակցության բացարձակ արհեստածին բնույթը, ինչը ստիպեց դրա հեղինակներին առժամանակ հրաժարվել չաշխատող քարոզից։ Այժմ խորհրդարանական արտահերթ անխուսափելի ընտրությունները խափանելու անընդունակ շրջանակները կրկին վերադառնում են հին մոնոլոգին՝ նպատակադրված ստվեր նետելու ընտրություների վրա՝ Արցախի թիկնուքում դավադրություն բացահայտելու միջոցով։

Հասարակության աչքում ընտրությունները բացասական լույսի ներքո ներկայացնելու թերևս միակ ճանապարհը կրկին անցնում է «հող հանձնելու» մասին շահատակությունների միջով։ Այսօր նպատակադրված և ուղղորդված փորձեր են արվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կապելու արցախյան բանակցություններում խմորվող ինչ-որ դավադրության հետ, որը իբր գործադրելի է լինելու իշխանության ամբողջական փոփոխությունից հետո։ Այդ դավադրությունների թեզերը կարծես անբաժան են Հայաստանի ներքաղաքական օրակարգից՝ դեռևս 1990-ական թթ․ սկզբին ընթացող ռազմական գործողություների օրերից։ Դրա վրա քաղաքական կապիտալ կառուցել, իհարկե, չի ստացվել (բացառությամբ 1998թ․, որն էլ իր հերթին այլ օպերայից էր)։ Փոխարենը, որն էլ պակաս կարևոր չէ այս դեպքում, դրա միջոցով հեռանկարում հաջողվում է վնաս հասցնել թիրախում հայտնված գործչին (շրջանակին)՝ կասկածամտություն սերմանելով հասարակական որոշ խավերի շրջանում, ինչպես նաև շեղելով ուշադրությունը առկա իրական խնդիրներից։

Ինչպես այնժամ, այսօր նույնպես «Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ» է։ Թեև վարչապետը տրամաբանական հիմնավորումներ է ներկայացրել դավադրությունների բացառման մասին, արցախացման օրակարգի ջատագովները դժվար թե դադարեցնեն իրենց վնասարարությունը։ Արցախի հարցի այսօրինակ շոշափումն ու դավադրությունների մասին ակնարկների հիմնական նպատակը ընտրությունների արժեզրկումն է։ Ներկայումս հնարավորություն է ստեղծված ավելի քան երկու տասնամյակ հետո անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնք ոչ միայն հանդիսանալու են նոր իշխանության լեգիտիմության աղբյուրը, այլև պոտենցիալ ունեն դառնալու Հայաստանի կուսակցական ու քաղաքական համակարգի ձևավորման հիմքը։ Այդժամ Արցախի հարցը կդադարի իշխանության լեգիտիմության աղբյուր լինելուց՝ կրկին վերածվելով Հայաստանի առջև ծառացած լուծման կարիք ունեցող խնդիրներից մեկին և ազատված լինելով անհարկի ֆետիշացման, մանիպուլյացիայի ենթարկվելու, քաղաքական շահարկումների գործիք լինելու ավանդականությունից։ Նորմալ ընտրությունների պարագայում Հայաստանի իշխանությունը վերջնականորեն ազատվում է լեգիտիմության բարդույթից, քաղաքականությունը դադարում է «ապաքաղաքական» լինելուց, առարկայական հնարավորություն է ստեղծվում պետական մարմինների ինստիտուցիոնալ կայացման համար։ Իսկ դա, անշուշտ, ձեռնտու չէ Արցախի հարցի շահարկմամբ ինքնանպատակ իշխանավարության սովոր շրջանակներին։ 

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:42 18/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱՄՆ դեսպանը բացահայտեց Վաշինգտոնի իրական մտադրությունը Արցախի հարցում. Արմեն Աշոտյան
13:30 18/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար
13:44 13/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԿանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով
11:52 13/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի խոսքը կեղծիք է որակում
12:07 11/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան
17:19 09/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԴուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Էդուարդ Շարմազանովը՝ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին
11:29 08/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՌուս հայտնի գործիչները խաղաղության կոչ արեցին ԼՂ հակամարտության կողմերին
15:13 04/10/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումները. Զախարովա
16:37 29/09/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
11:53 29/09/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄամեդյարովը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]