Թեմաներ
Երեքշաբթի 09 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   00:23 ԱՄՆ-ը խոստովանել է իր անզորությունը ռուսական հետախուզության դեմ 09/16/2019   23:35 Իշխող քաղաքական ուժը որդեգրել է սահմանադրական կարգի տապալման ուղին. ՀՅԴ 09/16/2019   23:24 Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   21:55 Ադրբեջանի գլխավոր գողին պատրաստվում են զրկել տիտղոսից 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   19:40 Եթե մարդը վճարում է մի քանի հարկ, ուրեմն պետք է ստանա մի քանի հաշվարկվող թոշակ. ԱԺ պատգամավոր 09/16/2019   19:36 Ինչպե՞ս, ՍԴ-ն ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ. Նիկոլ Փաշինյան 09/16/2019   19:18 20-ամյա երիտասարդին առեւանգել են եւ գումար պահանջել(ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   19:17 Այնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ) 09/16/2019   19:13 Փրկարարները հայտնաբերել են դի 09/16/2019   19:07 Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   18:46 Կոյուղաջրերը լցվել են զորամասի տարածք 09/16/2019   18:42 Չեմ կարող գնահատական տալ. Մի կողմից ընկերս է, մի կողմից երկրիս քաղաքական առաջնորդը. Սիմոնյան(տեսանյութ) 09/16/2019   18:38 Չլինել գերի. Երվանդ Վարոսյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին 09/16/2019   18:13 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին 09/16/2019   18:07 Դանակահարություն Իսակովի պողոտայում 09/16/2019   18:06 Տրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան 09/16/2019   17:38 Այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ 09/16/2019   17:29 Կարող է պարզվի՝ Հայաստանի բոլոր գործարանները պետք է քանդենք և տեղը ծաղիկ ցանենք. վարչապետ 09/16/2019   17:19 Ամեն ինչն էլ վնասում է մարդուն. Ի՞նչ ենք առաջարկում վերադառնանք բրոնզե դար. վարչապետ 09/16/2019   17:16 Փաշինյանը խուսափեց Վանեցյանի հայտարարությունը մեկնաբանել 09/16/2019   17:12 ՀՀ Ազգային ժողովի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/16/2019   17:02 Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 09/16/2019   16:58 Մարտի 1-ի գործը բացահայտված է. Մեր զինվորներին օգտագործել են որպես վարձկան 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/16/2019   16:34 Թաթուլ Մանասերյանի կարծիքով բանկային գաղտնիքի սահմանափակումը վերացնող նախագիծը պետք է մասնագիտական քննարկում անցնի 09/16/2019   16:27 Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում տեղի ունեցած 3500 եվրոյի գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/16/2019   16:13 «Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին 09/16/2019   16:05 Կան մարդիկ, որ պետությունից բնակարան են ստացել, վաճառել այն և շարունակել ապրել տնակներում 09/16/2019   16:02 ՀՀ նախագահն ստորագրել է Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը 09/16/2019   16:01 Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան. Վարչապետի տիկնոջ արձագանքը իրականացված մոնիտորինգին 09/16/2019   15:36 Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրենի հրաժարականի միջնորդագիրը 09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   15:20 Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 09/16/2019   15:12 Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել միջազգային աստղագիտական գիտաժողովին 09/16/2019   15:02 Երևանի աղբահանության ճգնաժամի մասին որոշ ուժերի պահվածքն ուղղակի ամոթալի է. վարչապետ 09/16/2019   14:56 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Հանս Յոահիմ Գաուկի հետ 09/16/2019   14:48 Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 09/16/2019   14:42 Բնակչությունը 4 անգամ ավելի շատ գազ է վառել, քան արդյունաբերությունը
09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   12:45 Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/16/2019   17:45 Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը. քաղաքագետ Ստեփան Դանիելյան 09/16/2019   17:29 Կարող է պարզվի՝ Հայաստանի բոլոր գործարանները պետք է քանդենք և տեղը ծաղիկ ցանենք. վարչապետ 09/16/2019   16:58 Մարտի 1-ի գործը բացահայտված է. Մեր զինվորներին օգտագործել են որպես վարձկան

Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան 10/18/2018   13:53  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և քաղաքական իրավիճակը հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն է ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, մեր աշխատանքներն ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց, մյուս կողմից, այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար: Նաև օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործի այդպիսի կառուցողական նպատակներով»:

Կձեռնարկվեն բոլոր միջոցները՝  խթանելու տեղական  արտադրողների մուտքը   նոր շուկաներ

Կառավարությունը բավարարել է «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ալյումինե կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են հիմնականում հանքային և խմելու ջրի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել  27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան:

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Արմենիա վայն» գործարան և  «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը բավարարելու մասին որոշումների մեջ: Մասնավորապես, «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3,4 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 144 նոր աշխատատեղ՝ 204 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գինեգործության և կոնյակագործության ոլորտի զարգացման հնարավորություններին, նշել է, որ    կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, քաջալերի տեղական արտադրողներին՝  նոր շուկաներ մուտք գործելու համար։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը ինձ համար կարևոր և լավ նորություն էր: Ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ: Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե իրենց բառապաշարով՝ բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել այդ խմիչքների  արտադրության որոշակի միջազգային չափանիշի:

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները արտադրանքի ծավալները մեծացնելու համար։ «Կարծում եմ՝ այս պահին առավել մեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են, և նաև այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում: Չնայած մյուս կողմից կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ, և այս առումով գյուղատնտեսության նախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրները պատշաճ մակարդակի բերենք, որովհետև ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»,-ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոնյակի արտադրության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ:

«Կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ, այն է՝ ոչ իրական արտադրանքի սպառումը և տարածումը հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակի անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն: Այստեղ էլ մենք պետք է շատ լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որպեսզի չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն կամ թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում:

Ընդհանուր առմամբ շատ լավ միտում է, որ մեր այսօրվա կառավարության նիստում մենք հիմնականում քննարկում ենք արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրեր, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք գործարար դաշտի և բիզնեսի հետ համագործակցության դաշտ, այսինքն՝ շարունակում ենք խորացնել մեր համագործակցությունը: Առաջիկայում նաև մենք պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում լրջագույն քննարկումներ ունենանք բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և կարողանանք հասնել ըստ էության ըմբռնման, թե մենք ինչ քայլերով պետք է գնանք առաջ, որպեսզի ոչ թե տարբեր, այլ նույն դիրքերում լինենք, նույն խնդիրը լուծելու նպատակն ունենանք՝ ուղղակի յուրաքանչյուրս մեր գործառութային դերերի կատարմամբ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել  2018 թ. փետրվարի 14-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին:

Հավանություն է տրվել  2018 թ. փետրվարի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ համագործակցությունը, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև:

Հավանության է արժանացել  2018 թ. սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացման վերաբերյալ» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Ֆինանսավորման համաձայնագրի գործողություններն ուղղված են աջակցելու ՀՀ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումների օրակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է այնպիսի փոխկապված խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի կայունությունը, արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ:

Այդ համակարգը ՀՀ-ում նախատեսվում է կիրառել  2018 թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ  նախատեսվում է նաև փորձնական ծրագրի շրջանակում հարկ վճարողներին հսկիչ նշանները տրամադրել անվճար:

Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը որպես պետական սեփականություն ամրացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: Արդյունքում Վայոց ձորի մարզում կստեղծվի նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Հիմնավորման համաձայն,  մարզում նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները ընդգրկվել են Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային ծրագրի շրջանակներում:

Գործադիրի որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:05 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ռեժիմն ավելի խիստ է լինելու
12:10 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր տարվա վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ լավ վայելել. Կարեն Կարապետյանը՝ հունվարի անելիքների մասին
12:36 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի զգուշացում-հանձնարարականը՝ նախարարներին
13:30 22/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց
16:42 27/07/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարության նիստի օրը փոխվել է
19:44 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը Մարզահամերգային համալիրին գույք կտրամադրի
20:36 23/07/2015  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն Քննչական կոմիտեին նվիրեց ոչ միայն իր շենքերը, այլև «Գազպրոմ Արմենիա»-ին ունեցած պարտքը
15:24 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը միաձայն որոշեց՝ Երևանի ավտոբուսները կաշխատեն գազով
14:26 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Արման Սահակյանին` «հասկացանք...»
19:34 30/10/2014  |  ԼՐԱՀՈՍՇինարարության ընթացքում զբաղեցված ընդհանուր օգտագործման տարածքներին կտրվի իրավական կարգավիճակ

Տեսանյութեր

09/16/2019   18:48 Գործա՞րք է ՀՀ իշխանությունների եւ Անդերսոնի միջեւ. ուշագրավ հանդիպում ԱՄՆ-ում

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]