Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 21 / 2018
Փոխարժեք
  • 554.26
    EUR
  • 624.17
    GBP
  • 7.37
    RUB
  • 485.09
    USD
+ 11 °C
+ 2 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2018   13:34 Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան 11/21/2018   13:31 Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից 11/21/2018   13:28 Արդյունաբերության ոլորտում 500 մլն դրամի ներդրումների պայմանավորվածություն կա. Նիկոլ Փաշինյան 11/21/2018   13:25 «Իմ քայլը» դաշինքն ընտրություններին կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով 11/21/2018   13:19 Քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ընտրողների կամքը. Փաշինյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է 11/21/2018   13:15 Սպասվում են տեղումներ 11/21/2018   13:08 ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի կապակցությամբ ստեղծված Քննիչ հանձնաժողովը անգործության է մատնվել 11/21/2018   12:53 Նիկոլ Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքը. Աշոտյան 11/21/2018   12:48 Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից 11/21/2018   12:36 Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված 11/21/2018   12:25 Հլը մի հատ քո թիմին նայի ու մեր. Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   12:16 2018թ. ընթացքում հանրապետության բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանն ավելի քան 500մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ 11/21/2018   12:10 Արմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը 11/21/2018   11:52 «Շերեմետեւո»-ում Հայաստանի քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի հետաքննությունը կտեւի տասն օր 11/21/2018   11:47 Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26 11/21/2018   11:37 Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է ընդհանուր 5.500.000-ից ավելի դրամ 11/21/2018   11:29 Աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում 11/21/2018   11:22 «Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ». Արթուր Ղազինյան 11/21/2018   11:15 Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ 11/21/2018   11:08 Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ 11/21/2018   11:03 Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան 11/21/2018   11:03 Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լիազորությունները վայր չի դնում, այս պահին նա արձակուրդում է 11/21/2018   10:50 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ 11/21/2018   10:47 Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով 11/21/2018   10:37 Ո՞վ է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը. «Ժամանակ» 11/21/2018   10:26 Քաղաքացիներին հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, թե ԼԳԲՏ ներկայացուցիչներ են. Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   10:20 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում կհանդիպի բնակիչների հետ 11/21/2018   09:57 8 տարեկան երեխան մնացել է վերելակում 11/21/2018   09:53 Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա. Ով է արդարադատության նախարարի պաշտոնի նոր հավակնորդը. «Ժամանակ» 11/21/2018   09:47 «Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել». «Հրապարակ» 11/21/2018   09:46 Բժշկականի խորհրդում աժիոտաժ է. Միմյանց հետ մրցում են փոխնախարարները. «Հրապարակ» 11/21/2018   09:44 Ինչ ունեցվածք ունի Քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը. «Փաստ» 11/21/2018   09:39 Թանկացումների նոր ալիք է սպասվում. ինչ կկատարվի շուկայում. «Ժողովուրդ» 11/21/2018   09:32 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները պատրաստվում են վայր դնել լիազորությունները. «Ժողովուրդ» 11/21/2018   09:24 Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը մրցակից-ցուցակակիցներին հասկացրել է, որ ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն».«Փաստ» 11/21/2018   09:15 Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց. «Ժողովուրդ» 11/20/2018   23:57 Տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն. Դավիթ Անանյան 11/20/2018   22:50 ՀՀԿ ընտրական շտաբի կոչը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 11/20/2018   21:20 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է 11/20/2018   20:39 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 11/20/2018   20:34 Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Բելգիա և Դանիա 11/20/2018   20:29 ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Դունյա Միյատովիչին 11/20/2018   20:24 Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում 11/20/2018   20:17 Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին 11/20/2018   19:55 ՃՏՊ Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում 11/20/2018   19:51 Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 11/20/2018   19:48 Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 20-ի դրությամբ 11/20/2018   19:44 Տրանսպորտի նախարարությունում քննարկել են Արցախի հետ գործակցութանն առնչվող հարցեր 11/20/2018   19:32 Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2018   19:28 Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել
11/20/2018   18:34 Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել 11/19/2018   21:37 «Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն 11/19/2018   17:28 Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը. Hetq.am 11/20/2018   14:33 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների նկատմամբ սեռական ոտնձգության համար 11/20/2018   10:25 Ողբերգական վթար՝ «Կոնտինենտալ» հյուրանոցի մոտ, կան զոհեր 11/21/2018   10:47 Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով 11/20/2018   15:57 Իրանի քաղաքացին Հայաստանում փորձել է բանկից 1 մլն. եվրո հափշտակել 11/19/2018   17:12 Առողջապահության նախարարը նոր մամուլի քարտուղար ունի 11/21/2018   11:03 Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին լիազորությունները վայր չի դնում, այս պահին նա արձակուրդում է 11/19/2018   16:35 «Առաջիկա օրերին կիմանաք».Արթուր Վանեցյանը՝ կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի մասին 11/20/2018   10:36 Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ. «Հրապարակ» 11/19/2018   23:13 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան.Tert.am 11/19/2018   16:03 Ինձ ավելի շատ հուզում է նախագահ Արմեն Սարգսյանի դերը. նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան 11/19/2018   15:35 ՀՀ քաղաքացին պիտի իր եկամուտից պետությանը հարկ վճարի. Դանիել Իոաննիսյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին 11/21/2018   11:29 Աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում 11/20/2018   09:26 Չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով. «Ժամանակ» 11/20/2018   11:47 Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է 11/20/2018   15:21 Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել 11/20/2018   22:50 ՀՀԿ ընտրական շտաբի կոչը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 11/21/2018   09:47 «Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել». «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին 10/17/2018   13:29  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է, որովհետև ամեն անգամ, երբ Հայաստանի դրոշը և օրհներգը հնչում են համաշխարհային  մարզական ասպարեզներում, դա լրջորեն բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը՝ դրանից բխող մյուս արդյունքներով: Իհարկե, դա այսբերգի  երևացող կողմն է, և այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չկարողանանք պատշաճ մակարդակի վրա դնել մանկապատանեկան սպորտը, մեր դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդումը:

Եթե այս տրամաբանությամբ նայենք, սպորտը,  ֆիզկուլտուրան  և առողջ ապրելակերպը արդեն շատ ավելի լայն իմաստով են ազգային անվտանգության խնդիր, առավել ևս  21-րդ դարում: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին,այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ հնարավորինս մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով և ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է, և մեր խնդիրները ռազմավարական են: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակումներ ունենք, բայց մեր ընթացիկ ժամանակաշրջանի ամենաառանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնում ենք և պիտի ընդլայնենք մեր երկրի, մեր ժողովրդի համար հնարավորի սահմանները: Դա թերևս մեր ամենամեծ քաղաքական առաքելությունն է»- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Գաբրիել Ղազարյանին և հույս հայտնել, որ կառավարության գործունեությունը կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, ինչպես նաև հանրային, քաղաքական, մարզական, մշակութային կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությանը, որովհետև երիտասարդությունն ազգային ներուժի ամենակարևոր կրողն է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ներուժը իրացվի և կոնկրետ արդյունքներ արձանագրի:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ վարչապետի պաշտոնակատարի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:

Վարչապետի պաշտոնակատարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ անդրադառնալով  անհրաժեշտ ֆինանսավորման հարցին:«Մարդիկ բնականորեն և հասկանալիորեն ունեն ու պիտի ունենան պահանջներ կառավարությունից: Այդ պահանջները լիարժեք չի լինի իրագործել, եթե քաղաքացիները նույնպիսի պահանջկոտությամբ չվերաբերվեն իրենց հարկային պարտավորություններին: Սա շատ կարևոր եռանկյունի է, որովհետև այն քաղաքացին, ով արդարացիորեն պահանջում է կառավարությունից որոշակի լուծումներ, նաև ինքը պետք է լինի այդ լուծումների մասնակից, որովհետև եթե ինքը  պատշաճ հարկերը վճարում է, իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Իհարկե, մենք պետք է ապահովենք, որ քաղաքացին վստահ լինի, որ իր վճարած հարկերը չեն գողացվում, չեն մսխվում: Նկատի ունեմ, որ այս բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք աշխատանքը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի սպորտը և դրա արդյունքները կարողանան ոգևորել նաև ուրիշներին, իսկ դա անելու համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ վճարված հարկերը չգողացվեն և ծախսվեն առավել արդյունավետ: Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն է անում, և ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

11/19/2018   16:40 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը

Տեսադարան

10/17/2018   16:52 Պայթյուն՝ Կերչի քոլեջում

գործընկերներ

Արխիվ

[]