ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին 10/17/2018 13:29 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:
«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է, որովհետև ամեն անգամ, երբ Հայաստանի դրոշը և օրհներգը հնչում են համաշխարհային մարզական ասպարեզներում, դա լրջորեն բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը՝ դրանից բխող մյուս արդյունքներով: Իհարկե, դա այսբերգի երևացող կողմն է, և այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չկարողանանք պատշաճ մակարդակի վրա դնել մանկապատանեկան սպորտը, մեր դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդումը:
Եթե այս տրամաբանությամբ նայենք, սպորտը, ֆիզկուլտուրան և առողջ ապրելակերպը արդեն շատ ավելի լայն իմաստով են ազգային անվտանգության խնդիր, առավել ևս 21-րդ դարում: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին,այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ հնարավորինս մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով և ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է, և մեր խնդիրները ռազմավարական են: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակումներ ունենք, բայց մեր ընթացիկ ժամանակաշրջանի ամենաառանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնում ենք և պիտի ընդլայնենք մեր երկրի, մեր ժողովրդի համար հնարավորի սահմանները: Դա թերևս մեր ամենամեծ քաղաքական առաքելությունն է»- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Գաբրիել Ղազարյանին և հույս հայտնել, որ կառավարության գործունեությունը կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, ինչպես նաև հանրային, քաղաքական, մարզական, մշակութային կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությանը, որովհետև երիտասարդությունն ազգային ներուժի ամենակարևոր կրողն է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ներուժը իրացվի և կոնկրետ արդյունքներ արձանագրի:
Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ վարչապետի պաշտոնակատարի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:
Վարչապետի պաշտոնակատարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ անդրադառնալով անհրաժեշտ ֆինանսավորման հարցին:«Մարդիկ բնականորեն և հասկանալիորեն ունեն ու պիտի ունենան պահանջներ կառավարությունից: Այդ պահանջները լիարժեք չի լինի իրագործել, եթե քաղաքացիները նույնպիսի պահանջկոտությամբ չվերաբերվեն իրենց հարկային պարտավորություններին: Սա շատ կարևոր եռանկյունի է, որովհետև այն քաղաքացին, ով արդարացիորեն պահանջում է կառավարությունից որոշակի լուծումներ, նաև ինքը պետք է լինի այդ լուծումների մասնակից, որովհետև եթե ինքը պատշաճ հարկերը վճարում է, իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Իհարկե, մենք պետք է ապահովենք, որ քաղաքացին վստահ լինի, որ իր վճարած հարկերը չեն գողացվում, չեն մսխվում: Նկատի ունեմ, որ այս բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք աշխատանքը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի սպորտը և դրա արդյունքները կարողանան ոգևորել նաև ուրիշներին, իսկ դա անելու համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ վճարված հարկերը չգողացվեն և ծախսվեն առավել արդյունավետ: Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն է անում, և ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ