ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը 10/12/2018 23:59 | Վերլուծություններ
Eurasianet.org հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին՝ նշելով, որ նա պարտքեր և խնդիրներ ունի ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ։
Ըստ այդմ, Արսեն Գասպարյանը ներգրավված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ շատ զգայում հարաբերությունների կարգագորման գործում՝ նրան բնորոշելով որպես արտասահմանում մեծ պարտքեր ունեցող և սիգարի արտադրությամբ զբաղվող գործարար։
Հոդվածագիրը նշում է, որ Արսեն Գասպարյանը Միացյալ նահանգներում ներգրավված է թվով 3 դատական գործերի մեջ։ Համաձայն հրապարակված արձանագրությունների, այդ դատական գործերով Գասպարյանին է վերագրվում շուրջ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով չվճարված պարտքեր։ Դատական գործերից 2-ն արդեն ավարտվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է, որում Գասպարյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու համար։ Դատական գործում Ա․ Գասպարյանի դեմ որպես հայցվոր հանդես է գալիս Գրեգ Քահվաճյանը։ Վերջինս հոկտեմբերի 1-ին հայց է ներկայացրել Ֆլորիդայի 11-րդ շրջանի դատարան՝ Ա․ Գասպարյանի պարտքի, ինչպես նաև, պատճառված 19.600 դոլարի չափով վնասի փոխհատուցում ստանալու համար։
Նախորդ 2 դատական հայցերը Գասպարյանի դեմ ներկայացվել են 2015 և 2016 թվականներին։ Հայցորդի դերում հանդես է եկել նախ American Express-ը։ Դատարանի վճռի արդյունքում Գասպարյանը վարկերը ժամանակին չվճարելու համար տուգանվել է 10.487 դոլարով, ինչպես նաև պարտավորվել է վճարել դատական գործընթացի հետ կապված մնացած ծախսերը։ Երկրորդ դեպքում հայցորդ կողմը հանդիսացել է Capital One Bank-ը՝ համապատասխանաբար 5335 դոլար պահանջով, սակայն դատական գործընթացի ընթացքում բանկը ետ է վերցրել ներկայացված հայցը, հավանաբար՝ Գասպարյանի կողմից պարտավորությունները կատարելու պատճառով։
Հոդվածում հիշատակվում է է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Էնդի Ուայթի այն դիտարկումը, որ ԱՄՆ-ում այդպիսի անցյալը և ֆինանսական պատմությունը «կարմիր դրոշակի» դեր կկատարեին որևիցե պաշտոնում առաջադրվելու ճանապարհին։
Ըստ հոդվածագրի, Ա․ Գասպարյանը ՀՀ արտգործնախարարությունում աշխատանքը թողել է 2000 թվականին, որից հետո մեկնել է Մոսկվա։ Այնտեղ նա հիմնադրել է «Hecho a Mano» անունով թերթը, որը նվիրված էր սիգարի պատմությանը, և իրեն համարել է սիգար ծխելու մեծ վարպետ։ Հեղինակը զարմանք է հայտնում, որ Ա. Գասպարյանի՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված կենսագրականի մեջ բացակայում են սիգարի բիզնես ունենալու հանգամանքը, ինչպես նաև հանված է վերջինիս ռուսական նավթային ընկերությունում որպես գործադիր տնօրեն աշխատած լինելը։
Հետաքրքրական է նաև, որ հոդվածի հեղինակի հետ ունեցած զրույցում Արսեն Գասպարյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, միայն նշել է, որ դատական հայցերը բոլորը քաղաքացիական գործեր են, և դրանք որևէ հետաքրքրություն իրենցից չեն ներկայացնում։ Նա նշել է, որ 2014 թվականից սկսած որևէ բիզնես շահ չի ունեցել, մինչ այդ էլ զբաղվել է տպագրական աշխատանքներով, իսկ Դոմինիկյան հանրապետությունում ունեցել է ծխախոտի բիզնես, որը, սակայն, այժմ չի գործում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ