Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Երեւանի ավագանու նոր անդամները բացահայտում են քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ու «ատկատները». Aravot 10/12/2018   16:34  |  Հարցազրույց

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ներկայացրին Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն նախկին գործարքները, քննարկեցին Երեւանում բիզնեսի եւ առեւտրի կազմակերպման խնդիրները:

– Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, եւ առաջին ազդակը եկավ ԲՀԿ խմբակցության անդամներից: Նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց ծառայողական ավտոմեքենաներից ու դրա հետ կապված բոլոր ծախսերից: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւել նրանց օրինակին եւ խնայողության այդ քայլն անել՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից:

Հրաչյա Սարգսյան.- Այս պահի դրությամբ կարծում եմ, որ օպտիմալացման խնդիր կա, բայց որոշում չունենք, որ ավտոմեքենայից հրաժարվելու ենք: Բացատրեմ ինչու. ավագանին բավականին գործառույթներ ունի, որ պետք է իրականացնի, եւ եթե այսօր, օրինակի համար, պետք է Սովետաշեն գնանք ինչ-որ գործով կամ ինչ-որ հանդիպում պիտի ունենանք, դա հանրային տրանսպորտով կազմակերպելու դեպքում զուտ տեխնիկական բավականին մեծ խնդիրներ կունենանք, օրվա ընթացքում հնարավոր է մենք մեկ հարց լուծենք դրանով, ոչ թե մի քանի, արդյունավետ չի լինի: Այո, ճիշտ է, խնայողությունները լավ են, բայց դրանք պետք է լինեն արդյունավետ:

Այս պահի դրությամբ խմբակցությունում ավտոմեքենաներից հրաժարման հարց առկա չէ, քանի որ մենք պատրաստակամ ենք մեր թիմով իրական արժեքներ ստեղծել մեր Երեւանի համար: Այն ոլորտներում, որտեղ հնարավոր է օպտիմալացում իրականացնել, միանշանակ տեղի է ունենալու, բայց դա պետք է ինքնանպատակ չլինի:

Մենք չենք կրճատի 70 ավտոմեքենա, եւ աշխատակիցները չիմանան՝ ինչպես են տեղ հասնելու: Ավագանու աշխատանքը նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցվում է՝ 55 հազար դրամ, եւ քաղաքապետարանը պետք է ստեղծի համապատասխան միջավայր ավագանու աշխատանքի արդյունավետ գործունեության համար:

Եթե անձնական նպատակներով օգտագործվի այդ ավտոմեքենան, դա դատապարտելի է, եւ եթե արձանագրվի նման փաստ, անպայման դրա մասին բարձրաձայնեք:

Անի Խաչատրյան.– Մենք նույնպես չունենք որոշում մեքենայից հրաժարվելու: Անցած գումարման ավագանիում մենք օգտագործել ենք մեքենան, 1 օրում մենք մի քանի տեղ ենք գնացել: Օրինակ՝ ես ամբողջ Երեւանի դպրոցներում եմ շրջել մեկ օրում, ու դա հնարավոր չէր հանրային տրանսպորտով: Մեքենան ծառայել է ամբողջ խմբակցության աշխատանքների համար, այն անհրաժեշտ է: Չենք հրաժարվի, չունենք նման որոշում: Երեւի ԲՀԿ-ում ունեն իրենց անձնական մեքենաները, որն օգտագործում են: Մենք 14 հոգանոց ֆրակցիա էինք, 14-ն էլ օգտվում էին, հիմա էլ 3 հոգանոց ֆրակցիա ենք եւ կարիք ունենք: Մեր աշխատանքը տարբերվել է ՀՀԿ-ի աշխատանքից, մեզ անհրաժեշտ է մեքենան:

Հ. Ջ.- Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների ծառայողական մեքենաների ոչ թե գնման, այլ միայն նորոգման ու նոր մեքենաների վարձակալության համար այս տարվա համար տրամադրվել է 580 մլն դրամ, դա բավականին մեծ գումար է, դուք խնայողությունների կարիք տեսնո՞ւմ եք, որտե՞ղ կարելի է խնայողություն անել ու բյուջեն համալրել:

Հ. Ս.- Մենք հիմա ծրագրային բյուջետավորում չունենք, ու ցանկացած բյուջետային ծախս երբ իրականացվում է, կարեւոր են մուտքային տվյալները: Բավականին մեծ հնչեղություն էր ստացել, երբ Երեւանում անտուն կենդանիների ստերջացման համար 200 մլն գումար էին ծախսում: Այդ աղմուկից հետո այս տարի կարծեմ 120 մլն-ով գումարը նվազեցվեց: Դրա հիմքում դրված է, որ Երեւանում կա 45 հազար շուն:

Բայց ի՞նչ մեթոդներով են 45 հազար շուն հաշվարկել, թող բացատրեն: Մասնագետների հաշվարկով՝ Երեւանում ընդամենը 10-12 հազար շուն կա: Այսինքն՝ խնայողություններ իրականացնելու համար նախեւառաջ պետք է ունենանք տեղեկատվություն: Հիմա մի ծրագիր ենք փորձում նախաձեռնել, ու ապշեցնում է մի փաստ, որ պոլիկլինիկաներից տարեկան օգտվում է 5 մլն երեւանցի, պաշտոնական թվերն եմ ձեզ ասում:

Եթե մեր շրջապատում մոնիտորինգ անենք, ես, օրինակ, 5 անգամ պոլիկլինիկա չեմ գնացել բանակ զորակոչվելուց հետո: 5 մլն մարդ Երեւանի պոլիկլինիկաներից չի օգտվում, ենթադրում եմ, որ գումարներ դուրս գրելու համար է այդ ամեն ինչն իրականացվել:

Ա. Խ.– Տեսեք, մենք մոտ 2000 հաստիքացուցակով աշխատող ունենք քաղաքապետարանի ենթակայության տակ: Անցած գումարման ավագանիում մենք շատ պատահական այցելեցինք տարբեր թաղապետարաններ՝ հաստիքացուցակով, մտանք բաժիններ: Այս բաժնում գրանցված է այսքան աշխատող՝ չկան այդ աշխատողները: Հաստիքացուցակները պետք է ամբողջությամբ վերանայվեն, այդ աշխատավարձերը փոխանցվում են չգիտես ուր:

Հաստիքացուցակը վերանայելուց հետո բավականին մեծ գումար բյուջեում կավելանա, որովհետեւ այն անպետք աշխատանքները, որոնք գրված են հաստիքացուցակում… Պոլիկլինիկաներում մի բուժքույրը մի քանի բժշկի համար է աշխատում, բայց ստանում է մի աշխատավարձ, մնացած աշխատավարձերը չգիտես ուր են գնում: Այդպես թաղապետարաններում է, այդպես քաղաքապետարանի ենթակայության տակ բոլոր հիմնարկներում է:

Պետք է հաստիքացուցակները վերանայել, պետք է վերանայել նաեւ գույքահարկի համակարգը, որովհետեւ 2-սենյականոց բնակարանի համար մարդը վճարում է նույնքան, որքան ինչ-որ մեկի բարեկամը՝ հսկայական առանձնատան կամ շինության համար: Այդ ամեն ինչը վերանայելուց հետո Երեւանը կունենա շատ մեծ բյուջե:

– Երեւանում գործում են առեւտրի 8587 օբյեկտներ: Երբ նայում ենք տեղաբաշխվածությանը, առեւտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններին։ Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առեւտրի շրջանառությունը կազմում է ընդամենը 0.03%-ից մինչեւ 6%։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ այդ համայնքներում բիզնեսի խթանման լուրջ անհրաժեշտություն կա, հնարավոր չէ՞ այնտեղ արտոնյալ պայմաններ սահմանվեն, ազատ տնտեսական գոտի հայտարարվի:

Հ. Ս.- Այն համայնքները, որ դուք նշեցիք, մեծ վարչական շրջաններ են, եւ բնակչության քանակը այնտեղ բավականին մեծ է: Վերջին տարիներին մրցակցային պայմաններից ելնելով՝ կենտրոնացվածությունը ցրվեց: Քաղաքապետարանը փորձելու է հստակ չափորոշիչներ սահմանել բոլորի համար՝ հավասար պայմաններ ստեղծել: Ես տնտեսագետ եմ եւ հավատում եմ այն կանոնին, որ շուկան ինքը կարող է կարգավորվել, բայց պետությունը պետք է պահակի դեր կատարի: Պետք է վերանայվեն հողի հարկը, գույքահարկը, որոշ արտոնություններ պետք է տրամադրվեն:

– Ժամանակին սուպերմարկետները, մոլերը մի կողմից՝ խեղդեցին փոքր ու միջին բիզնեսը, փոքր կրպակները փակվեցին, բայց մյուս կողմից էլ՝ քաղաքակիրթ առեւտրի մշակույթ բերեցին: Ո՞րն է գերադասելի՝ ՓՄՁ-ներին թողնել շնչե՞ն, թե՞ սուպերմարկետներին թույլ տալ, որ շարունակեն այսպես գործել, ՓՄՁ-ների համար արտոնություններ չպե՞տք է լինեն:

Հ. Ս.- Այժմ տենդենց է գնում՝ մրցակցային պայմաններով փոքր խանութներ կան, որոնք պարզապես առաքում են իրականացնում տուն՝ առանց հավելավճարի: Իրենց գործունեությունը փորձում են այդ ձեւով ծավալել, որ դիմանան մրցակցությանը, իսկ հավասար մրցակցությունը լավ բան է: Մարդիկ փորձում են մտածել, որ առեւտրով չզարգանան, զարգանան, օրինակ, IT տեխնոլոգիաներով, ներդրումներ անեն: Առեւտուրը սահմանափակ է, մեր բնակչությունը այդքան չի աճում, որ նոր առեւտրի կետեր լինեն, ունենալու էինք խնդիր, շահույթը կենտրոնացված մի անձի մոտ չի լինի, այլ կլինի տարբեր մարդկանց մոտ:

Ա. Խ.– Փողոցային առեւտուրը փչացնում էր քաղաքի տեսքը: Նույնն էլ կրպակները՝ տարբեր չափերի, գույների, քաղաքի վիզուալ տեսքը փչացնում էին, ես կողմ եմ, որ կրպակները գոնե գլխավոր փողոցներից վերանան, բայց մնացել են դեռ բակային տարածքներում: Խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունների օրոք կային մենաշնորհներ, միայն «Երեւան սիթիներն» էին, «ՍԱՍ»-երը:

Հարցաքզրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

Զրույցը վարեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]