ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանկոֆոնիայի հիմնաքարերն են եղբայրությունը, խաղաղությունն ու արդարությունը. Էմանուել Մակրոն 10/11/2018 12:35 | ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելով: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում»,- ընդգծեց Էմանուել Մակրոնը:
Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով, որ նա Հայաստանի, Ֆրանսիայի, Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշն է:
«Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը, ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր».- ընդգծեց Մակրոնը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ Երևանում այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները:
«Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասաց Մակրոնը:
Նա հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովը կազմակերպվում է մի յուրահատուկ պահի, երբ տեսանելի են աշխարհում տեղի ունեցող հսկայական փոփոխություններ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում:
«Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ: Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը: Նրա գնահատմամբ՝ Ֆրանկոֆոնիան չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր, այլ այն արժեքների հարթակը, որոնց շուրջ իրենք միավորվել են:
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/11/2019 01:15 Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
- 02/06/2019 22:32 Ավելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան
- 02/03/2019 02:31 Դատական համակարգը պետք է կարողանա ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից.Գագիկ Խաչիկյան
- 02/01/2019 12:16 Ռոբերտ Քոչարյանի գործով այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը. Արամ Վարդեւանյան
Մեկնաբանություն
- 02/16/2019 11:53 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան
- 02/16/2019 10:50 « Նիկոլը դարձել է ընդդիմության ընդդիմություն»Արմեն Աղայան
- 02/15/2019 14:13 Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով
- 02/15/2019 12:55 Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/16/2019 10:40 «Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում
- 02/16/2019 10:32 «168 Ժամ». Հայկ Մարությանը չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից
- 02/16/2019 10:11 Պատասխաններ տալու ժամանակը. «Փաստ»
- 02/16/2019 10:07 Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք. Դա պատճառ ունի. «Ժամանակ»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը