ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ. «168 ժամ» 10/09/2018 10:12 | Մամուլ
«168 ժամ»-ը գրում է, որ ընդունված է ասել, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Այս ճշմարտության համատեքստում՝ նոր իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները դիտարկելիս ևս մեկ, առաջին հայացքից պարադոքսալ եզրահանգման կարելի է հանգել:
Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ակնհայտորեն Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև քննարկումների ամենակարևոր արդյունք համարվող պայմանավորվածությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը պահպանելու ուղղությամբ ունի նաև հստակ ներքաղաքական կարևորություն:
«Նիկոլ Փաշինյանի իշխանության կայունությանն իրականում սպառնում է ոչ իր կողմից նշված «հակահեղափոխականությունը», և ոչ էլ գործող Ազգային ժողովը: Հայաստանի դեպքում երկու հիմնական գործոն կա, որ կարող են երկրում ֆորսմաժորային իրավիճակ, ապակայունացում ստեղծել և հարված հասցնել Փաշինյանի կառավարությանը:
Առաջինը սոցիալ-տնտեսական հնարավոր կոլապսն է, որի հնարավորությունն այս պահին չնչին է, քանզի նախկին իշխանություններից տնտեսության զարգացման և սոցիալական թեկուզ և նվազագույն երաշխիքների ռեսուրսները թույլ կտան Կառավարությանը դիմանալ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Իսկ ահա երկրորդ գործոնի վտանգը շատ ավելի իրատեսական է: Արցախում ցանկացած լայնամասշտաբ պատերազմ հղի է Հայաստանում ներքաղաքական ապակայունացմամբ և Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող է լրջագույն հարված հասցնել:|
Այս ճշմարտության ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (թեկուզև՝ վերելակում) ձեռք բերված պայմանավորվածությունը, որը, անկախ բազմաթիվ խախտումներից, դեռ պահպանվում է, հուշում է այն մասին, որ Փաշինյանն Ալիևի համաձայնությամբ իր իշխանությունը ղարաբաղյան ֆորս-մաժորից ապահովագրում է մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ:
Այս համատեքստւմ բոլորովին պատահական չէր, որ ՀՀ ՊՆ խոսնակն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-ի համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-ի ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն, հանդիպել հրամանատարական կազմի հետ և հատուկ նշել, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։
Դ. Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն՝ պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ «Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը՝ հայկական ԶՈւ-ն պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»,- ասված էր խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրություն, որը, մեղմ ասած, բոլորի տարակուսանքն առաջացրեց։
Նախ, լրջագույն հարցեր և մտահոգություններ առաջացան՝ «վերելակում» կամ ոտքի վրա մի քանի բառերի փոխանակումը Փաշինյանի և Ալիևի միջև արդյո՞ք կարելի է կոչել «բանակցային գործընթաց» (այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ առանց Արցախի մասնակցության՝ չեն կարող շարունակվել բանակցությունները), և արդյո՞ք հայկական կողմն է եղել հրադադարը խախտող կողմը։ Հայտարարություն, որը հետագայում մեր դեմ է գործադրվելու։
Ինչևէ, մնում է հասկանալ, թե որն է լինելու հակառակորդի հետ քաղաքական այս գործարքի իրական գինը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ 09.10.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել