Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

ՄԻՊ-ը ներկայացրել է դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ 10/09/2018   15:28  |  Քաղաքական

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացված է պաշտպանի դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը. 

«Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները:

Մարդու իրավունքների պաշտպանի այս առաքելությունն իրականացվում է սահմանադրական կարգավիճակի ուժով՝ առաջնորդվելով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքներով: Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող իրադարձությունները  Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են: Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տվել արձանագրել հարցեր, որոնք առաջ են բերում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակային արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:

Ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգը ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն՝ հենվելով քաղաքացիների բարձր վստահության վրա: Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը:

Այս ամենով հանդերձ, երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: Այս մոտեցումը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառվի արձանագրված ձեռքբերումներից ցանկացած հետնահանջ:

Թվարկված հիմնարար նպատակները պահանջում են, որպեսզի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները, չպետք է թույլ տալ դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. դա մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ:

Դիտարկումը վկայում է, որ «որևէ կողմին», հատկապես՝ գործադիր իշխանությանն ուղղված քննադատություն, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես այլակարծություն պարունակող հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից արվում են վիրավորանք ու ատելության խոսք և նույնիսկ բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ արվում են առանց այդ հրապարակումների բովանդակությանը ծանոթ լինելու՝ հիմնվելով վերնագրերի վրա կամ միայն հաշվի առնելով հրապարակման հեղինակի անձը: Ընդ որում, ագրեսիվությամբ են առանձնանում առերևույթ կեղծ օգտատերերի գրառումները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է: Վերջին օրերին արձանագրվել է նաև Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված այդպիսի մեկնաբանությունների շեշտակի աճ, ինչը մտահոգիչ է հասարակությունում ԱԺ պատգամավորի դերի ու հեղինակության տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը անհանդուրժողականությունը խորացնող գործոն է: Այն բացասական է ազդում հասարակությունում համերաշխության ապահովման վրա: Ուստի, ողջունելի են այն հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են վիրավորանքի ու ատելության խոսքի բացառմանը:

Ստեղծված իրավիճակում մեծ դեր ունեն նաև զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողները: Նրանց բոլորին խնդրում եմ, որպեսզի իրենց հրապարակումներից հեռացնեն վիրավորանք, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից՝ դա արվել է առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Դա մեծապես կնպաստի հանդուրժողականության ու համերաշխության ապահովմանը:

Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Սա սկզբունքորեն է անթույլատրելի: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր:

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների, իսկ մի շարք դեպքերում նաև իրավապաշտպանների կողմից: Սա նույնպես այն գործոններից է, որ խաթարում է համերաշխությունը և չի նպաստում պետության ամրությանը:

Ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ու համերաշխության մթնոլորտում»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:44 09/10/2018  |  ՔաղաքականՔաղաքական մյուս ուժերը կպայքարեն երկրորդ տեղի համար
12:40 09/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ն պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին. Էդմոն Մարուքյան
10:46 09/10/2018  |  ՄամուլՀասունացող դավադրությո՞ւն, շանտա՞ժ, թե՞ էմոցիոնալ պոռթկում. ինչո՞ւ են աղմկում ծռերը. «Փաստ»
10:12 09/10/2018  |  ՄամուլՔաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ. «168 ժամ»
16:48 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ազնիվ է, անկեղծ է, և ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ նրա կողքին. Գևորգ Կոստանյան. Azatutyun.am
10:07 06/10/2018  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանը՝ Լովոչկինայի հայտարարության մասին. «Հրապարակ»
09:33 06/10/2018  |  ՄամուլԱրամ Զավենիչը «սպիտա՞կ» է, թե՞ «սև». «Հրապարակ»
16:37 04/10/2018  |  ՔաղաքականՀենց ասում ես գործ արա՝ ասում է մինչև ընտրությունները չլինի՝ գործ չեմ անելու. Աշոտյանը՝ կառավարության մասին
15:33 04/10/2018  |  Քաղաքական«Հակահեղափոխական ուժերը պատերազմ հայտարարեցին ժողովրդի իշխանությանը»․ Ազատամարտիկներ
13:58 04/10/2018  |  ՔաղաքականՉի կարելի հետհեղափոխական վիճակը կառավարել նախահեղափոխական օրենքներով. Արա Պապյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]