ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան 10/08/2018 20:41 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում, և քաղաքական ուժերի պարտավորությունն է փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը:
«Պարոն Ծառուկյան, ուզում եմ ընդգծեմ, որ ձեր տված հարցազրույցն այդպիսի հնարավորություն ստեղծեց: Հարցազրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ մենք քննարկելու բան ունենք, համենայն դեպս, որոշակի պատկերացումներ համընկնում են: Դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին Ազգային ժողովին արտահերթ ընտրություն անելու գաղափարը: Այսօրվա մեր հանդիպման նպատակը այդ իրավիճակը քննարկելն է: Ես կուզենայի ձեր պատկերացումները լսել այն մասին, թե մենք ինչպես հասնենք այդ նպատակի իրագործմանը: Կուզեի նաև ձեզ հետ կիսել իմ պատկերացումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ «Բարգավաճ Հայատան» կուսակցությունը շարժման սկզբից աջակից է եղել:
«Գիտեք՝ որոշ հարցերում իմ ժողովրդի, շարժման, ձեր կողքին ենք եղել, մեր մասով աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու եք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը: Ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Ես այդ ժամանակ ասել եմ ժողովրդին, որ ձեր կողքին եմ, ասել եմ՝ ձեր ընտրյալ Փաշինյանն է, ձեր կողքին եմ: Առաջին հանդիպմանը, եթե հիշում եք, ասացիք, երբ անցկացնենք ընտրությունները, ես էլ ասացի՝ հունիսին: Հիմա ժողովուրդը դա ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, քննարկենք, որպեսզի չլինեն հետհեղափոխական քայլեր, քննարկենք, որ ապահով զարգացում լինի: Որպես գործընկեր պատրաստակամ եմ լինել ձեր կողքին տնտեսության զարգացման, երկրի բարգավաճման համար»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց գործակցության պատմությունը եղել է հրապարակային: Նա հույս հայտնեց, որ հետագայում էլ այդպես կլինի:
«Մի քանի անգամ ասել եմ, կա բարիկադներ կառուցելու, կա բարիկադները վերացնելու ժամանակը: Այս հինգ ամիսների ընթացքում այդ պրոցեսը լիարժեք իրագործել չհաջողվեց: Ցավոք, կային և կան ուժեր, որոնք շարունակում են սթափ չգնահատել այդ իրավիճակը, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ ներքաղաքական իրավիճակը լարվի: Բայց ասեմ, որ Կառավարությունն ունի ժողովրդի 90 տոկոս աջակցություն, այդ դեպքում իրավիճակը չի կարող լարվել: Ամեն դեպքում ցանկացած իրավիճակում պետք է լինի համագործակցության հնարավորություն կառուցելու տրամաբանությունը: Կարծում եմ, որ գործակցությունը քաղաքական հարաբերությունների հիմնական մշակույթ պետք է լինի, մանավանդ, կարծես թե, ունենք որոշակի եզրեր դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու մասով: Հույս ունեմ արդյունավետ խոսակցություն կունենանք»,-հավելեց Փաշինյանը:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել