Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը». «Ժողովուրդ» 10/06/2018   10:21  |  Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ առողջապահական և աշխատան­քի տեսչական մարմնի ղեկավարի նշա­նակումը ուղեկցվել է հետաքրքիր զար­գացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»»,-գրում է օրաթերթը:

Թերթի տվյալներով՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը: Տեսչական մարմնի կառավարման խորհուրդն այդ օրը նիստ է գումարել և քննարկել 2 հոգու՝ Գոհար Փանաջյանի և Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: «Ժողովուրդը» նշում է, որ նիստից բացակայել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը: 

«Հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան հա­մալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դե­կան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանն առաջարկել է թեկնածունե­րի առաջադրման գործընթացն անցկաց­նել հայտարարությամբ, որից հետո մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահով­վեր մի քանի թեկնածուի մասնակցու­թյունը մրցույթին և հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնա­ծուն ստանձներ պաշտոնը:

Եվ ամենակարևորը՝ Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուները եր­կուսն են, որից մեկին՝ Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանն ինքնաառաջադրվել է: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը՝ առող­ջապահության նախարարը: Այլ կերպ ասած՝ բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմա­նալով նիստի մասին, ինքն իրեն է առա­ջադրել: 

Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրու­թյան գործընթացը: Բայց այստեղ հարց է առաջանում, եթե հնարավոր է ինքնաառաջադրում, ինչո՞ւ չի հայտարարվել դրա մասին, որպեսզի այլ թեկնածուներ նույն­պես օգտվեն այդ հնարավորությունից: Բացի այս, խորհրդի անդամները, ըստ նիստի արձանագրության, նույնպես բա­վարար ժամանակ չեն ունեցել ներկայաց­նելու իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ խորհրդի անդամնե­րից Կ. Թամազյանը նիստում նկատել է, որ նախարարի «թեկնածուն»՝ Էդգար Խուրշուդյանը, շատ անգամ է աշխա­տանք փոխել: Ապա նրանից հետաքրքր­վել է այս պաշտոնին նշանակվելուց հե­տո այն փոխելու հնարավորության մա­սին: Իսկ ի պատասխան Թամազյանի հե­տաքրքրությանը՝ Խուրշուդյանն արձա­գանքել է, որ աշխատանք փոխելը կապ­ված է եղել աշխատանքային աճով և ծառայությունների համար մատուցվող գումարով: Եվ երկար քննարկումից, թեկ­նածուների հետ զրույցից հետո տեղի է ունեցել քվեարկություն»,-գրում է թերթը:

«Ժողովուրդը» պարզել է նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր «բերած մարդուն»՝ Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին՝ դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունք­ները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը: Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, և նշանակվել է ևս մեկ նիստ՝ նոր թեկնածուների առաջադրմամբ:

Այս ամենից հետո՝ մեկ շաբաթ անց, թերթի տեղեկություններով, խիստ գաղտնի, առանց որևէ հայտարարության տեղի է ունեցել հերթական նիստը: Եկել են  մասնակցելու նորից նույն թեկնա­ծուները, քանի որ որևէ ձևով այդ մասին հանրությունը տեղյակ չի եղել՝ դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի՝ նիստերի հրապարակային լինելու պահանջը: 

«Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում, այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամ­ներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն», թե այս մեկին էլ ես եմ առաջադ­րում: Սրանից ավելի դասական կոռուպ­ցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը և Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և աշխատել է իրավաբանական վարչու­թյան պետ: Նրա թեկնածությունը առա­ջադրել է Ս. Զաքարյանը: 

Նշենք նաև, որ խորհրդի անդամների կողմից առա­ջարկվել է Արթուր Ասոյանի թեկնածու­թյունը, սակայն վերջինս հրաժարվել է: Արդյունքում սեպտեմբերի 14-ին տեղի ու­նեցած նիստին տեսչական մարմնի ղե­կավարի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու: 

Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր հա­մար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը: Նրա կարծի­քով՝ Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն և համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փա­նաջյանի թեկնածությունը: Իսկ ահա Ար­սեն Թորոսյանը հայտարարել է, որ Գո­հար Փանաջյանին համարում է լավ կա­ռավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարի լավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: Չէ որ հակա­ռակ դեպքում իր մարդը՝ է. Խուրշուդյանը, չէր կարող նշանակվել տեսչական մարմնի ղեկավար:

Բացի այս, խորհրդի նիստի անդամնե­րից մեկը՝ Վ. Պետրոսյանը, նկատել է, որ Խուրշուդյանը իր վրա է վերցնում շատ մեծ բեռ, որին կարող է չդիմանալ: Ավելին՝ Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եվ չնայած սրան՝ թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը՝ 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը՝ 5 կողմ և 2 դեմ: Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փա­նաջյանի և Էդգար Խորշուդյանի թեկնա­ծությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահական և աշխա­տանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է է. Խուրշուդյանը: 

Բնակա­նաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին: Ի դեպ, առողջապահու­թյան նախարարի պաշտոնին նշանակվե­լուց հետո Թորոսյանը համակարգի կարևորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 06.10.18թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]