Թեմաներ
Շաբաթ 12 / 15 / 2018
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ 6 °C
-1 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/15/2018   00:17 Խոշոր վթար՝ Դավիթ Բեկի փողոցում. բախվել է երեք ավտոմեքենա 12/14/2018   22:28 MMA. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց (տեսանյութ) 12/14/2018   22:18 Ոչ հիմնական շինությունների խնդիրը՝ Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում 12/14/2018   22:13 Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները 12/14/2018   22:02 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ 12/14/2018   22:00 Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը 12/14/2018   21:24 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է 12/14/2018   21:21 ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին 12/14/2018   21:14 Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել 12/14/2018   20:29 Ոստիկանության 5 ծառայողի շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/14/2018   20:25 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է 12/14/2018   20:12 ԼՂ համակարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան 12/14/2018   20:10 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ 12/14/2018   19:26 ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով շարունակում են նյութեր նախապատրաստվել. ամփոփում 12/14/2018   19:20 Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը 13 Դեկտեմբերի, 2018 12/14/2018   19:10 Ժնևում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին ներկա է եղել վարչապետի պաշտոնակատրի տիկին Աննա Հակոբյանը 12/14/2018   18:50 ԱՆ պատվիարկությունը Գերմանիայում ուսումնասիրել է անչափահաս ազատազրկվածների հետ աշխատելու առանձնահատկությունները 12/14/2018   18:44 Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին 12/14/2018   18:41 Դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումները Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալների հետ 12/14/2018   18:37 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար 12/14/2018   18:33 Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում 12/14/2018   18:26 Երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 12/14/2018   18:07 ԱՆ պատվիարկությունը Գերմանիայում ուսումնասիրել է  անչափահաս ազատազրկվածների հետ աշխատելու առանձնահատկությունները 12/14/2018   18:04 Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ 12/14/2018   18:02 Պրոբացիայի պետական ծառայությունում առկա են համակարգային խնդիրներ․ հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց 12/14/2018   17:59 Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով 12/14/2018   17:56 Կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն 12/14/2018   17:53 Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 12/14/2018   17:49 Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել. Դավիթ Բաբայան 12/14/2018   17:45 ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, պարզվել են նոր հանգամանքներ  12/14/2018   17:27 «Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց». Արմեն Գևորգյան 12/14/2018   16:50 Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ 12/14/2018   16:47 «Եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը». Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին 12/14/2018   16:44 Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո 12/14/2018   16:37 «Մարտի 1»-ի քրեական գործով 10 սպանությունները չբացահայտելու անկարողությունը բարդելու են իրենց հորինած կեղծ ապացույցների վրա. Վահագն Հարությունյան 12/14/2018   16:34 Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Դատարանը մերժեց միջնորդությունը 12/14/2018   16:28 Վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով, մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 12/14/2018   16:23 Քննարկվել են Հայաստանում խնամակալության և հոգեբարձության մարմինների հանձնաժողովների գործունեության հետ կապված վերլուծության արդյունքները 12/14/2018   16:17 Բավարարվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվողի արդարացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը 12/14/2018   15:47 Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/14/2018   15:37 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ 12/14/2018   15:08 Հայկակ Արշամյանին հաջողվել է վերադարձնել վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ 12/14/2018   14:52 Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել տոն օրերին զգոն լինել Հայաստանում. պարզաբանում են դեսպանատնից 12/14/2018   14:46 Զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու Ալիեւի անկեղծ տրամադրվածությունը. Լավրով 12/14/2018   14:33 Մեծ պատիվ էր զինակցել բարեխիղճ ծառայությամբ մեր պաշտպանական համակարգը հզորացրած սպաներին և զինծառայողներին. Լևոն Մնացականյան 12/14/2018   14:28 Այցելություն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն 12/14/2018   14:22 Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 զոհ, 1 վիրավոր 12/14/2018   14:13 Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ստիպված են ևս երկու ամիս սպասել՝ մատնված լինելով պարապուրդի. 168.am 12/14/2018   13:57 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին և People in need ՀԿ-ի գործադիր տնօրենին 12/14/2018   13:55 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
12/14/2018   16:28 Վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով, մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 12/14/2018   10:05 Օպտիմալացում. Նոր կառավարությունը կունենա մեկ փոխվարչապետ՝ երեքի փոխարեն. «Հրապարակ» 12/14/2018   11:35 16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը՝ նրան պաշտպանելու համար 12/13/2018   12:03 Վերաքննիչը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը 12/13/2018   23:14 Հայաստանում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի. Վահագն Հարությունյան 12/13/2018   09:49 Քրեական հեղինակություն համարվող Զապը համագործակցել է ոտիկանության հետ եւ մատնել Նարեկ Սարգսյանին. «Ժամանակ» 12/14/2018   11:57 Ովքե՞ր են ֆինանսավորել հաղթածների նախընտրական քարոզարշավը. Hetq.am 12/13/2018   13:04 «Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել». Նիկոլ Փաշինյան 12/14/2018   09:39 Թոխմախի Մհերի «քայլը». Նա աջակցել է Ալեն Սիմոնյանին. «Ժամանակ» 12/13/2018   14:08 «Լուրերում» մերժում են Պետրոսին. Պետրոս Ղազարյանի հնարավոր նշանակման պատճառով Հանրայինում լարված իրավիճակ է 12/13/2018   16:55 Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է 12/13/2018   09:34 Պայթյուն գազալցակայանում. կա տուժած 12/13/2018   17:16 «Նման խոսակցություն մեր և հանրապետության նախագահի միջև ընդհանրապես չի եղել». Վիտալի Բալասանյանը՝ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին. 168.am 12/13/2018   11:41 Անդրանիկ Սողոյանի մասնակցությունը նարեկ Սարգսյանի հայտնաբերման գործում բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն 12/13/2018   14:39 Արմեն Գևորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է և ցուցմունք տվել 12/14/2018   12:01 Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը 12/13/2018   09:29 Արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը. ով է նա. «Հրապարակ» 12/14/2018   15:47 Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/13/2018   10:36 Ծառուկյանն իր կուսակիցներին խաբել է՝ ոչ մի կոալիցիա էլ չէր լինելու. «Ժամանակ» 12/14/2018   15:37 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ

Հայաստանը պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ 10/06/2018   15:37  |  Հարցազրույց

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների, դրանցում ներգրավված ռեսուրսների և սպասվող անակնկալների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ:

- Պարոն Մելիքյան, ե՞րբ են մեկնարկել միջոցառումների կազմակերպչական աշխատանքները, և ո՞ր փուլում են հիմա:

- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են դեռևս շուրջ 1.5 տարի առաջ: Այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ վերջնական ճշգրտումներն ու շտկումներն ենք անում, որ կարողանանք պատվով դուրս գալ այս բավականին պատասխանատու իրավիճակից: Հայաստանում երբևէ չի եղել նման մասշտաբային միջոցառում: Մենք այսօրվա դրությամբ արդեն ունենք 40-ից ավելի պետությունների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, արտգործնախարարներ, տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, որոնք ժամանել և ժամանելու են Հայաստան: 1000-ավոր հյուրերի ենք սպասում: Կազմակերպչական մասով, եթե մեկ տողով ասեմ`մենք այսօր պատրաստ ենք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

- Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունենալու հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում:

- Բուն գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին ու 12-ին, բայց հոկտեմբերի 7-ից մենք արդեն սկսելու ենք հիմնական միջոցառումները: Այդ օրը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը կկայանա, սա Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչների հավաքն է, և 3 ատյաններից մեկն է: Հոկտեմբերի 8-ին և 9-ին մենք ունենք արտաքին գործերի նախարարների 35-րդ նիստը, հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումն է, ինչպես նաև` Ֆրանկոֆոն երկրների թվային նախարարների կլոր սեղանը, իսկ 11-12-ին արդեն բուն գագաթաժողովն է` պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Բավական խոշոր միջոցառում է նաև Ֆրանկոֆոնիայի ավանը, որն Ազատության հրապարակում է տեղակայված լինելու: Սա ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ յուրահատուկ ավան է, որտեղ նրանք կներկայացնեն իրենց մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, կերակրատեսակները, տեսարժան վայրերը, իրենց երկրի վերաբերյալ տարբեր նյութեր: Այնտեղ մշտապես բեմահարթակ է գործելու, որտեղ ելույթներ կունենան տարբեր երկրներից ժամանած արտիստներ, մեր ֆրանկոֆոն համալսարաններ ու քոլեջների տարբեր խմբեր: Շատ չեմ բացում փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի: Մուտքն ազատ է բոլորի համար, և հոկտեմբերի 7-ից արդեն Ֆրանկոֆոն ավանը կսկսի գործել, իսկ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ կկայանա ավանի հանդիսավոր բացումը: Հոկտեմբերի 11-ի երեկոյան բավական մեծ  գալա համերգ ենք կազմակերպում հանրապետության հրապարակում, որտեղ մուտքն ազատ է լինելու նաև մեր հանրության համար, և այս համերգն ուղղակի իր մասշտաբներով ու ներկայացվածությամբ նույնպես աննախադեպ է լինելու:

- Որքա՞ն է լինելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների մասնակիցների թիվը:

- 3500 հոգու սպասում ենք: Նաև լրագրողների հսկայական բանակ ունենք նաև: Այս օրերին Հայաստանում զուգահեռ ընթանալու է նաև Ֆրանկոֆոն երկրների կոնգրեսը: Այնտեղ մենք ունենք ավելի քան 250-300 լրագրող, շուրջ 600 հավատարմագրված լրագրող, այսինքն`հետաքրքրությունը բավական մեծ է, այդ իմաստով պատվիրակությունները բավական շատ են: Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, գնում ենք ռեկորդային քանակի ներկայացվածության` համեմատած նախորդ 16 գագաթաժողովների մասնակիցների թվի հետ: Մինչև ամսի 10-ը մենք դեռ սպասում ենք, որ թիվը ավելանալու է: Աշխարհի բոլոր համաժողովներում նման տենդենց կա: Կազմակերպիչների համար դա մի քիչ ծանր է այն իմաստով, որովհետև վերջին վայրկյանին վերջին տեղեկությունը ստանալով բեռը ծանրանում է, բայց մեր հյուրերն են ու մենք պարտավոր ենք հավուր պատշաճի նրանց ընդունել: Թերևս, նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն են մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել:

- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների օրերին ինչպե՞ս է կազմակերպվելու պատվիրակությունների տեղաշարժն ու նրանց անվտանգությունը:

- Կառավարությունը օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես եկավ, օրենքն արդեն ստորագրվել է, և հոկտեմբերի 11-12-ին ոչ աշխատանքային օրեր կլինեն, որոնք կփոխարինվեն առաջիկա շաբաթ օրերով: Սա զուտ պայմանավորված է նախ առաջին հերթին մեր քաղաքացիների հանգիստը չխանգարելու հետ, որովհետև այդքան շարժ ու ավտոշարասյուններ են լինելու, ուղղակի ոչ միայն փոքր կենտրոնը, այլ նաև բավական մեծ շառավղով Երևան քաղաքի փողոցները փակ են լինելու: Սա և անվտանգության նկատառումներից ելնելով, և շարժերը ճիշտ ժամանակաչափում իրականացնելու միտում ունի: Մենք փորձեցինք ավելի հանդարտ իրավիճակ ստեղծել, որպեսզի պատկան մարմինները կարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Ամեն րոպեի շեղումը բերելու է նոր խնդիրների, դրա համար ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ: Գագաթաժողովի հանդիսավոր բացումը պետք է նաև ուղիղ եթեր հեռարձակվի արբանյակային կապով և մեզ դիտելու են ֆրանկոֆոն երկրների միլիոնավոր քաղաքացիներ:

- Այս մասշտաբային միջոցառման աշխատանքները սկսելիս ու նախապատրաստվելիս ի՞նչ մտավախություններ ունեիք:

- Ցանկացած աշխատանք իրականացնելիս շատ կարևոր է, որ հավատաս ու չվախենաս: Առաջին օրվանից, երբ լծվեցինք այս գործին, դա մոտ չորս ամիս առաջ էր, մենք առանց նույնիսկ խորանալու, թե ինչ է մեզ սպասվում, մեզ համար նշաձող դրեցինք, որ Հայաստանում գագաթաժողովը պիտի լինի ամենալավը և ապագայում այս մասին միշտ պետք է հիշեն: Մարդկային և այլ ահռելի ռեսուրսներ են ներգրավված աշխատանքներում: Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո մենք կկարողանանք իսկապես պատվով դուրս գալ իրավիճակից, և մեզ շատ կհիշեն:

- Ի՞նչ կտա Ֆրանկոֆոնիան Հայաստանին, և ինչ կարող է Հայաստանը տալ Ֆրանկոֆոնիային:

- Հազարավոր մարդիկ Հայաստան են ժամանում առաջին անգամ, նախ տեղում կծանոթանան Հայաստանի հնարավորություններին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են գալիս, որոնց համար միմյանց հետ ծանոթանալու բավական հետաքրքիր հարթակ է լինելու: Հայաստանը մշակույթի առումով շատ բան ունի տալու: Հայաստանը ունի տալու` իրեն: Այսինքն` իր բազմադարյա մշակույթով, մարդկային ռեսուրսով, Հայաստանը կարող է ցույց տալ նաև իր հնարավորությունները, թե ինչպես կարող է ներգրավվել ներդրողներին ու գործարարներին:

Նորայր Շողիկյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:27 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով
14:56 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանի որոշ փողոցներում կարգելվի ավտոմեքենաների կայանումը, կլինեն երթևեկության սահմանափակումներ
14:42 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման համար չի եղել գնումների ընթացակարգի ոչ մի խախտում. ԱԳ փոխնախարար
14:33 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ապահովելու համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
12:03 04/10/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն հերքում է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը չեղարկելու հարց չեն բարձրացրել
11:20 04/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵրկու օր կլինի ոչ աշխատանքային
10:09 04/10/2018  |  ՄամուլԸնդդեմ Ֆրանկոֆոնիայի. «Ժամանակ»
14:59 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոն շատ երկրներ գագաթաժողովի ընթացքում առաջին անգամ կբացահայտեն Հայաստանը. Լաքոտ
11:52 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը նախարարներին հայերեն-ֆրանսերեն զրուցարան է նվիրել
09:16 26/07/2018  |  ՄամուլՖրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատշաճ կազմակերպելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. «Հրապարակ»

Տեսանյութեր

12/14/2018   11:50 Շուկայականից խիստ ցածր են գնահատվել ջրանցքները, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերը և իրացվել

Տեսադարան

12/03/2018   16:06 Վատթարագույն բողոքի ակցիաները Փարիզում վերջին 50 տարիների ընթացքում

գործընկերներ

Արխիվ

[]