Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Հայաստանը պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ 10/06/2018   15:37  |  Հարցազրույց

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների, դրանցում ներգրավված ռեսուրսների և սպասվող անակնկալների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ:

- Պարոն Մելիքյան, ե՞րբ են մեկնարկել միջոցառումների կազմակերպչական աշխատանքները, և ո՞ր փուլում են հիմա:

- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են դեռևս շուրջ 1.5 տարի առաջ: Այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ վերջնական ճշգրտումներն ու շտկումներն ենք անում, որ կարողանանք պատվով դուրս գալ այս բավականին պատասխանատու իրավիճակից: Հայաստանում երբևէ չի եղել նման մասշտաբային միջոցառում: Մենք այսօրվա դրությամբ արդեն ունենք 40-ից ավելի պետությունների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, արտգործնախարարներ, տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, որոնք ժամանել և ժամանելու են Հայաստան: 1000-ավոր հյուրերի ենք սպասում: Կազմակերպչական մասով, եթե մեկ տողով ասեմ`մենք այսօր պատրաստ ենք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

- Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունենալու հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում:

- Բուն գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին ու 12-ին, բայց հոկտեմբերի 7-ից մենք արդեն սկսելու ենք հիմնական միջոցառումները: Այդ օրը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը կկայանա, սա Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչների հավաքն է, և 3 ատյաններից մեկն է: Հոկտեմբերի 8-ին և 9-ին մենք ունենք արտաքին գործերի նախարարների 35-րդ նիստը, հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումն է, ինչպես նաև` Ֆրանկոֆոն երկրների թվային նախարարների կլոր սեղանը, իսկ 11-12-ին արդեն բուն գագաթաժողովն է` պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Բավական խոշոր միջոցառում է նաև Ֆրանկոֆոնիայի ավանը, որն Ազատության հրապարակում է տեղակայված լինելու: Սա ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ յուրահատուկ ավան է, որտեղ նրանք կներկայացնեն իրենց մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, կերակրատեսակները, տեսարժան վայրերը, իրենց երկրի վերաբերյալ տարբեր նյութեր: Այնտեղ մշտապես բեմահարթակ է գործելու, որտեղ ելույթներ կունենան տարբեր երկրներից ժամանած արտիստներ, մեր ֆրանկոֆոն համալսարաններ ու քոլեջների տարբեր խմբեր: Շատ չեմ բացում փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի: Մուտքն ազատ է բոլորի համար, և հոկտեմբերի 7-ից արդեն Ֆրանկոֆոն ավանը կսկսի գործել, իսկ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ կկայանա ավանի հանդիսավոր բացումը: Հոկտեմբերի 11-ի երեկոյան բավական մեծ  գալա համերգ ենք կազմակերպում հանրապետության հրապարակում, որտեղ մուտքն ազատ է լինելու նաև մեր հանրության համար, և այս համերգն ուղղակի իր մասշտաբներով ու ներկայացվածությամբ նույնպես աննախադեպ է լինելու:

- Որքա՞ն է լինելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների մասնակիցների թիվը:

- 3500 հոգու սպասում ենք: Նաև լրագրողների հսկայական բանակ ունենք նաև: Այս օրերին Հայաստանում զուգահեռ ընթանալու է նաև Ֆրանկոֆոն երկրների կոնգրեսը: Այնտեղ մենք ունենք ավելի քան 250-300 լրագրող, շուրջ 600 հավատարմագրված լրագրող, այսինքն`հետաքրքրությունը բավական մեծ է, այդ իմաստով պատվիրակությունները բավական շատ են: Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, գնում ենք ռեկորդային քանակի ներկայացվածության` համեմատած նախորդ 16 գագաթաժողովների մասնակիցների թվի հետ: Մինչև ամսի 10-ը մենք դեռ սպասում ենք, որ թիվը ավելանալու է: Աշխարհի բոլոր համաժողովներում նման տենդենց կա: Կազմակերպիչների համար դա մի քիչ ծանր է այն իմաստով, որովհետև վերջին վայրկյանին վերջին տեղեկությունը ստանալով բեռը ծանրանում է, բայց մեր հյուրերն են ու մենք պարտավոր ենք հավուր պատշաճի նրանց ընդունել: Թերևս, նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն են մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել:

- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների օրերին ինչպե՞ս է կազմակերպվելու պատվիրակությունների տեղաշարժն ու նրանց անվտանգությունը:

- Կառավարությունը օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես եկավ, օրենքն արդեն ստորագրվել է, և հոկտեմբերի 11-12-ին ոչ աշխատանքային օրեր կլինեն, որոնք կփոխարինվեն առաջիկա շաբաթ օրերով: Սա զուտ պայմանավորված է նախ առաջին հերթին մեր քաղաքացիների հանգիստը չխանգարելու հետ, որովհետև այդքան շարժ ու ավտոշարասյուններ են լինելու, ուղղակի ոչ միայն փոքր կենտրոնը, այլ նաև բավական մեծ շառավղով Երևան քաղաքի փողոցները փակ են լինելու: Սա և անվտանգության նկատառումներից ելնելով, և շարժերը ճիշտ ժամանակաչափում իրականացնելու միտում ունի: Մենք փորձեցինք ավելի հանդարտ իրավիճակ ստեղծել, որպեսզի պատկան մարմինները կարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Ամեն րոպեի շեղումը բերելու է նոր խնդիրների, դրա համար ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ: Գագաթաժողովի հանդիսավոր բացումը պետք է նաև ուղիղ եթեր հեռարձակվի արբանյակային կապով և մեզ դիտելու են ֆրանկոֆոն երկրների միլիոնավոր քաղաքացիներ:

- Այս մասշտաբային միջոցառման աշխատանքները սկսելիս ու նախապատրաստվելիս ի՞նչ մտավախություններ ունեիք:

- Ցանկացած աշխատանք իրականացնելիս շատ կարևոր է, որ հավատաս ու չվախենաս: Առաջին օրվանից, երբ լծվեցինք այս գործին, դա մոտ չորս ամիս առաջ էր, մենք առանց նույնիսկ խորանալու, թե ինչ է մեզ սպասվում, մեզ համար նշաձող դրեցինք, որ Հայաստանում գագաթաժողովը պիտի լինի ամենալավը և ապագայում այս մասին միշտ պետք է հիշեն: Մարդկային և այլ ահռելի ռեսուրսներ են ներգրավված աշխատանքներում: Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո մենք կկարողանանք իսկապես պատվով դուրս գալ իրավիճակից, և մեզ շատ կհիշեն:

- Ի՞նչ կտա Ֆրանկոֆոնիան Հայաստանին, և ինչ կարող է Հայաստանը տալ Ֆրանկոֆոնիային:

- Հազարավոր մարդիկ Հայաստան են ժամանում առաջին անգամ, նախ տեղում կծանոթանան Հայաստանի հնարավորություններին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են գալիս, որոնց համար միմյանց հետ ծանոթանալու բավական հետաքրքիր հարթակ է լինելու: Հայաստանը մշակույթի առումով շատ բան ունի տալու: Հայաստանը ունի տալու` իրեն: Այսինքն` իր բազմադարյա մշակույթով, մարդկային ռեսուրսով, Հայաստանը կարող է ցույց տալ նաև իր հնարավորությունները, թե ինչպես կարող է ներգրավվել ներդրողներին ու գործարարներին:

Նորայր Շողիկյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:27 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով
14:56 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանի որոշ փողոցներում կարգելվի ավտոմեքենաների կայանումը, կլինեն երթևեկության սահմանափակումներ
14:42 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման համար չի եղել գնումների ընթացակարգի ոչ մի խախտում. ԱԳ փոխնախարար
14:33 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ապահովելու համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
12:03 04/10/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն հերքում է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը չեղարկելու հարց չեն բարձրացրել
11:20 04/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵրկու օր կլինի ոչ աշխատանքային
10:09 04/10/2018  |  ՄամուլԸնդդեմ Ֆրանկոֆոնիայի. «Ժամանակ»
14:59 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոն շատ երկրներ գագաթաժողովի ընթացքում առաջին անգամ կբացահայտեն Հայաստանը. Լաքոտ
11:52 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը նախարարներին հայերեն-ֆրանսերեն զրուցարան է նվիրել
09:16 26/07/2018  |  ՄամուլՖրանկոֆոնիայի գագաթնաժողովը պատշաճ կազմակերպելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]