ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Բալայանը կստանձնի եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը 10/04/2018 19:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կհեռանա իր պաշտոնից և կստանձնի եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը: Այս մասին հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բալայանը:
«Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։
21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ անմիջական պարտականությունը։
2008թ. փետրվարին ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարման ստանձնումը տեղի ունեցավ շատ անսպասելի, Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում, հանգամանքների բերումով, քանի որ նախագահական ընտրություններից հետո ԱԳՆ նախորդ խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի (ում առաջարկով Բրյուսելից վերադառնալիս վերադարձա Մամուլի և տեղեկատվության վարչություն) աշխատանքից ազատումից հետո, Մամուլի վարչությունում ավագությամբ հաջորդ դիվանագետը ես էի։ Ծրագրվում էր, որ խոսնակի պարտականությունները կատարելու եմ երկու ամիս. դա տևեց տասը տարուց ավելի։
Այս տարիների ընթացքում եղել են և շատ լարված ժամանակահատվածներ, և համեմատաբար թեթև օրեր։ Հետադարձ հայացք գցելով՝ աչքերիս առաջ անցնում են կտրած ճանապարհների տասնյակ հազարավոր կիլոմետրերը, վեց մայրցամաքները, անհաշիվ երկրներն ու քաղաքները, օդանավակայաններն ու կայարանները, հյուրանոցներն ու նախագահական պալատներն ու արտգործնախարարությունները, համաժողովներն ու ամենաարժեքավոր կապիտալը, որ կուտակել եմ՝ մարդիկ, ում հետ հնարավորություն է եղել ծանոթանալ, շփվել, լսել ու սովորել։
Լրատվամիջոցների հետ աշխատանքի և հանրային դիվանագիտության բնագավառում փորձս մի քանի տարի է փոխանցում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին՝ դասավանդելով «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» առարկան։ ԵՊՀ հրատարակչությունը ներկայումս տպագրության է պատրաստում իմ հեղինակած նույնանուն գիրքը, որը խոսնակի պաշտոնում ստացած գիտելիքների ու փորձառության յուրատեսակ հաշվետվություն է հանդիսանում։
Պաշտոնավարման տարիներին փորձել եմ հնարավորինս հասանելի և օգտակար լինել բոլորի համար, անկախ քաղաքական կողմնորոշումից և օրակարգից։ Հուսով եմ, որ դա ինչ-որ չափով ստացվել է։ Չեմ ընդունել կեղծիքը, բանսարկությունը, խաբեությունն ու վիրավորանքը։ Ինքս երբեք՝ նույնիսկ ամենաբարդ և հակասական իրավիճակներում չեմ ստել ու կեղծել՝ առաջնորդվելով «Ամբողջ ճշմարտությունը չասելը չի նշանակում ստել» մոտեցմամբ։
Խոսնակի պաշտոնը թողնում եմ բավականության զգացումով, քանի որ այս տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել աշխատել կայացած ու իր անելիքներն հստակ գիտակցող և պարտականությունները գերազանց իրականացնող թիմում, ուսանել և սովորեցնել։ Համոզված եմ, որ Հայաստանում առկա նոր իրավիճակում գործընկերներս ավելի թարմ ու ստեղծարար մոտեցումներով առավել բեղմնավոր են աշխատելու, նոր օրինակելի մակարդակի են բարձրացնելու արտգործնախարարության և նրա գործունեության հանրային ընկալումը, ու շարունակելու են արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը։
Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը և այսօր, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կադրային դիվանագետի համար դեսպան նշանակվելը բաղձալի և կարևորագույն մի հանգրվան է, որի մասին թե համալսարանական, թե աշխատանքային տարիներին կարող ես միայն երազել։ Երախտապարտ եմ վստահության և գնահատանքի համար։
Շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ դպրոց է եղել ինձ համար, ուստի, հարկ եմ համարում նշել բոլորին անուն առ անուն՝ Նաիրա Մելքումյան, Կարեն Միրզոյան, Վարդան Օսկանյան, Զոհրաբ Մնացականյան, Աշոտ Ղուլյան, Թաթուլ Մարգարյան, Շավարշ Քոչարյան, Շահեն Ավագյան, Վահագն Մելիքյան, Սուրեն Սահակյան, Վիգեն Չիտեչյան, Արթուր Ադոյան, Գագիկ Ղալաչյան, Զյունիկ Աղաջանյան, Շաղիկ Մարուխյան, Վլադիմիր Կարապետյան։
Իհարկե, պետք է հատուկ հիշատակեմ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ում հետ աշխատելիս ահռելի գիտելիքներ ու փորձ եմ ձեռք բերել, սովորել թե՛ դիվանագետի մասնագիտության շատ նրբություններ, թե՛ համառություն, թե՛ հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Պետք է նշեմ նաև իմ մի քանի գործընկերների անուններ, ովքեր այս տասը տարիներին մեծապես նպաստել են իմ մասնագիտական գիտելիքների խորացմանը. Անդրանիկ Հովհաննիսյան, Արմեն Ղևոնդյան, Վարուժան Ներսեսյան, Տիգրան Մկրտչյան, Հասմիկ Տոլմաջյան, Սերոբ Բեջանյան, Վահագն Աթաբեկյան, Պարույր Հովհաննիսյան, Արմեն Պապիկյան։ Նրանց հետ, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, երկար ճանապարհ ենք անցել։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ՝ մինչև մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտը շարունակելու եմ իրականացնել գագաթաժողովի խոսնակի պարտականությունները։ Այդ և այլ առիթներով դեռ կհանդիպենք։
Ծառայում եմ Հայրենիքին և հայ ժողովրդին»,- գրել է Տիգրան Բալայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել