Թեմաներ
Երկուշաբթի 08 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/19/2019   19:08 ԲՀԿ-ն այսօր հրատապ նիստ է հրավիրել. Աբովյան 08/19/2019   18:58 Իրական ժողովրդավարության կայացումն այսօր էր, երբ պետք է բաց լինեին Բաղրամյան 26-ի դարպասները 08/19/2019   18:38 Վարչապետն էկոնոմիկայի փոխնախարար է նշանակել 08/19/2019   18:30 ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը 08/19/2019   18:25 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի 08/19/2019   18:17 ՓՊ-ն պատրաստ է այսօր բերման ենթարկված ակտիվիստներին իրավաբանական օգնություն ցուցաբերել 08/19/2019   17:43 Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչին 08/19/2019   17:37 Արագածոտնում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել 08/19/2019   17:23 Սա այն կառավարությունը չէ, որ միջազգային կազմակերպությունները ճնշում գործադրեն. Ալեն Սիմոնյան 08/19/2019   17:14 «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ 08/19/2019   16:59 ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը 08/19/2019   16:57 Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան 08/19/2019   16:49 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   16:17 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում 08/19/2019   16:17 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 08/19/2019   15:41 Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 6 անձ 08/19/2019   15:38 Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/19/2019   15:22 Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 08/19/2019   15:07 Շահումով խաղերի մասնաբաժինը ընդլայնվում է 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   13:45 Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան 08/19/2019   13:40 Անցած 3 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 115 դեպք 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ 08/19/2019   13:23 Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/19/2019   12:53 «Վեոլա Ջրի» առաջարկած սակագինն ու վարչապետի խոստումը. Ի՞նչ որոշում կկայացնի Հանձնաժողովը 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   12:36 Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ 08/19/2019   12:24 Հանուն Ամուլսարի ակցիային միացավ նաև Սերգեյ Բագրատյանը 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   12:02 Ջերմուկցիները Բաղրամյան 26-ի դիմաց են. քիչ անց կմեկնարկի վարչապետի հետ հանդիպումը 08/19/2019   11:28 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի առթիվ 08/19/2019   11:22 Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. ԱԺ նախագահ 08/19/2019   11:18 Ինքներս կպատժենք և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին. Վահագն Չախալյան 08/19/2019   11:15 Մեկնարկում է մանկասալյակներով երթը դեպի Բաղրամյան 26 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/19/2019   10:57 Ստեփանավանում երկու տարվա ընթացքում ապօրինի հատվել է ավելի քան 102 մլն դրամի ծառ 08/19/2019   10:40 Մեկնարկել է Ջերմուկի բնակիչների ավտոերթը (տեսանյութ) 08/19/2019   10:22 «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար 08/19/2019   10:18 Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40 աստիճանի սահմաններում 08/19/2019   10:07 Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը. ՀԲՃ 08/19/2019   09:46 Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները. «Լիդիան Արմենիա» 08/19/2019   09:39 Ողջաբերդ գյուղի հարակից տարածքի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 110 բնակիչ 08/19/2019   09:15 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 08/19/2019   09:11 Երևանը կհամալրվի ևս 3 աղբատար մեքենայով. Կուբատյան 08/19/2019   09:03 ՀՀ կառավարությունը հավելյալ միջոցներ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար 08/18/2019   23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը
08/18/2019   12:27 Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/19/2019   13:06 Այս իշխանությունն է՝ իր հանդեպ Մոսկվայի ակնհայտորեն անհարգալից վերաբերմունքի մեղավորը. Հայկ Մարտիրոսյանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին 08/18/2019   23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը 08/18/2019   19:23 Հանրաճանաչ մթերքը պարզվել է վտանգավոր է առողջության համար 08/17/2019   22:17 Դավիթ Սանասարյանը` Նիկոլ Փաշինյանին. Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը պատասխան տա գործած բոլոր հանցանքների համար 08/19/2019   12:41 Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց 08/19/2019   14:26 Վարչապետն այս պահին հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր չի տեսնում. Վ. Կարապետյան 08/19/2019   14:11 Քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան 08/19/2019   12:15 Ալեքսանդր Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. Նա պատրաստակամ է ցուցմունք տալ 08/19/2019   10:57 Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը 08/17/2019   22:39 Այս օրերին վայելեցինք միասին լինելու գորագույն հաճույքը․Փաշինյան 08/18/2019   21:37 Զբոսաշրջիկներով ավտոբուսը Մոսկվայում բախվել է սյանը (տեսանյութ) 08/19/2019   15:29 Վարչապետը խոստացավ՝ Ջերմուկում կհանդիպենք. Ջերմուկի համայնքի ղեկավար 08/19/2019   16:47 ԱԺ այգին բացելիս այն ժողովրդինն էր, ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ. Նաիրա Զոհրաբյան 08/19/2019   11:15 Մեկնարկում է մանկասալյակներով երթը դեպի Բաղրամյան 26 08/19/2019   13:35 20-ամյա երիտասարդը սպանության հետքերը թաքցնելու համար հրկիզել է դիակն ու ամառանոցը. նոր մանրամասներ 08/18/2019   13:58 Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները 08/19/2019   12:53 «Վեոլա Ջրի» առաջարկած սակագինն ու վարչապետի խոստումը. Ի՞նչ որոշում կկայացնի Հանձնաժողովը 08/19/2019   11:18 Ինքներս կպատժենք և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին. Վահագն Չախալյան 08/19/2019   19:08 ԲՀԿ-ն այսօր հրատապ նիստ է հրավիրել. Աբովյան

Աստված չանի, որ միշտ էյֆորիա լինի. Շարմազանով. lragir.am 10/04/2018   13:50  |  Հարցազրույց

lragir.am-ի  զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերից հետո ինքը հրաժարական կտա, և Ազգային ժողովը երկու տարբերակ ունի՝ կամ ընտրել նոր վարչապետ, կամ գնալ ընտրությունների։

-Նիկոլ Փաշինյանի իրավունքն է՝ երբ ուզի կարող է հրաժարական տալ։ Մինչև մայիսի 8-ը նա ազատ է ամեն ինչ անելու, և խորհրդարանն այստեղ անելիք չունի։ Ինքն ընտրված վարչապետ է, ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում նրան անվստահության չի կարող ենթարկել։ Այլ խնդիր է, որ գալիս, ասում ես՝ հուշագիր ստորագրեք, բանակցում ես մայիս-հունիսի վրա, հաջորդ օրը գալիս, ասում ես՝ որոշել եմ դեկտեմբերին ու առաջարկում ես հուշագիր ստորագրել, որ դեկտեմբերին պետք է մարդ չառաջադրեք։ Սա քաղաքական բանակցությո՞ւն է թե՞ ղազագիր։ Քաղաքական գործընթացները ոչ այսօր են ավարտվում, ոչ էլ վաղը։ Հայաստանը ունեցել է Նիկոլ Փաշինյանից ավելի ժողովրդական, ավելի մեծ լեգիտիմություն ունեցող, ավելի խելացի և ուժեղ գործիչների, որոնց քամահրական վերաբերմունքը քաղաքական օպոնենտներին և քաղաքական ինստիտուտներին, առաջին իսկ առիթով ողբերգական են անդրադառնում հենց այդ մարդկանց քաղաքական ճակատագրերի վրա։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Նապոլեոն Բոնապարտից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի հզոր տղա է, հաստատ սխալվում է։

Մենք ասում ենք՝ չի կարելի Սահմանադրությունը մի կողմ դնել, չի կարելի Ազգային ժողովին արհամարհել։ Պարզ է, որ մենք այլևս չենք ասում 2022 թվականին պետք է լինեն հաջորդ ընտրությունները։ Այդ բանակցությունների արդյունքում ՀՀԿ-ն վերանայեց իր դիրքորոշումը, համաձայն է ընտրություններն անցկացնել հունիսին։ Դա ինքնանպատակ չէ, Փաշինյանն ինքը հայտարարել է, որ պետք է լինեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ։ Հիմա այդ երկուսից ոչ մեկը չկա։ Էյֆորիայի փաստարկը հանում եմ։

Ինքը հայտարարում է, որ էյֆորիան կտևի 15 տարի, կարող է 50 տարի տևել, կարող է տևել երկու օր, քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, և Աստված չանի, որ միշտ էյֆորիա լինի։ Բայց ինքը երկու բան է առաջարկել՝ Ընտրական օրենսգիրք և կուսակցությունների մասին օրենք, ոչ մի բան չի արել։ Երկրորդ, Փաշինյանի փաստարկներից մեկն այն է, որ կառավարությունը խորհրդարանում չունի մեծամասնություն։ Այո, ճիշտ ես ասում, պարոն վարչապետ, այլևս չունի։ Բայց մայիսի 8-ին էլ չունեիր մեծամասնություն, ինչպես դու ես ասում՝ 4 նվիրված պատգամավոր ունեիր, բա էն ժամանակ ո՞նց էիր առաջադրվում։ Էն ժամանակ վարչապետ չդառնայիր, գնայիր արտահերթ ընտրությունների։ Թե՞ ձեզ պետք էր պետական ռեսուրսները, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն, ոստիկանությունը, նախարարությունների ռեսուրսները: Դա՞ էր պետք։

-Վարչապետը Ազգային ժողովում հայտարարեց, որ որոշ կուսակցություններ գնում են ինքնասպանության, ինքնասպանությունները շարունակվում են։

-Էդ կուսակցությունների դարդը թող վարչապետը կամ որևէ մեկը չլացի։ Կգնա՞ն ինքնասպանության, թող գնան, ժամանակը ցույց կտա։ Վարչապետը պետք է դուրս գա իր այդ դերից։ Մինչև հիմա ՀՀԿ-ն էր խանգարում, հիմա սկսեց Ազգային ժողովը խանգարել։ Թող ինքն իր գործն անի։ Ասում է՝ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, ներդրումներ չեն լինում։ Ծիծաղելի է այդ փաստարկը։ Թող մի ներդրողի անուն ասի, որն ասում է՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ եմ այս ներդրումն անել, բայց վատ ԱԺ-ն է խանգարում։ Նման բան ասող կա՞։

Հասկացանք, լեգիտիմություն ունեք, հասկացանք, Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել եք, բայց կարիք չկա, պարոն վարչապետ, քաղաքական հաջողություններից գլխապտույտի մեջ ընկնել։ Այդ գլխապտույտը բազմաթիվ գործիչների քաղաքական վախճանի պատճառ է դարձել։ Մի քիչ զարմանալի է, որ ես եմ դա ձեզ ասում, մի  քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, որը նաև շատ սխալներ է արել և ժամանակին, կարող է, գերագնահատել է իր հնարավորությունները, բայց սա է իրականությունը։

Ամեն րոպե գալ ասել՝ ժողովուրդը մեզ հետ է, հասկացանք, որ ձեզ հետ է, դրա համար էլ պայմանավորվում ենք, որ մայիսին անենք ընտրությունները։ Դրա համար որևէ մեկը չէր ասում՝ արտահերթ չի լինելու։ Որևէ մեկը պայման չէր դրել։ Մենք ասել ենք՝ արի մեզ համոզիր, որ եթե այդ գործը կարող ես անել մինչև դեկտեմբեր, արա դեկտեմբերին։ Բայց եթե այդ գործը մինչև մայիս չես կարող անել, ինչո՞ւ ես պետությունը դնում վտանգի տակ։

-Այսինքն՝ դուք չեք գնալու զիջումների և դեկտեմբերին չեն լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր։

-Ո՞նց կարող է չլինել, դա մեզնից չի կախված, գնդակը վարչապետի դաշտում է, հերիք է մեզ վրա գցեք։ Եթե վարչապետը հրաժարական է տալիս, մենք մտնում ենք կամ նոր վարչապետի ընտրության փուլ, կամ արտահերթ ընտրությունների փուլ։ Մենք մտնում ենք նոր քաղաքական իրավիճակի մեջ, ու դա կախված է բացառապես վարչապետից։

 -Այդ դեպքում դուք նոր վարչապե՞տ եք ընտրելու, թե՞ գնալու եք արտահերթ ընտրությունների։

-Ես այս պահին պատրաստ չեմ որևէ բան պատասխանել, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, ես չեմ կարող որևէ բան ասել։ Քանի դեռ մենք քննարկում չենք ունեցել, որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ինքնանպատակ ոչ թեկնածու ենք առաջադրելու, ոչ էլ ինքննպատակ պատգամավորի մանդատ ենք պահելու։

-Իսկ վարչապետի թեկնածուի հարց քննարկե՞լ եք, ունե՞ք թեկնածու։

-Ոչ, չի քննարկվել, նման բաներ չկան։ Այսօր թիվ մեկ խնդիրն այն է, որ նախօրեին Ազգային ժողովի նկատմամբ տեղի է ունեցել հակաիրավական գործընթաց։ Գործադիրն ուղղակի ճնշել է օրենսդիրին, մտել է օրենսդիրի գործառույթների դաշտ, ինչն անթույլատրելի է։ Երկրորդ, հասկացանք, որ ժողովուրդն իր հետ է, բայց ես չեմ պատրաստվում ղազագրի փաստաթուղթ ստորագրել։ Ի՞նչ է նշանակում՝ փաստաթուղթ ստորագրել, որ դեկտեմբերին են լինելու ընտրւթյունները։ Ես պատրաստ եմ արժանապատիվ բանակցությունների, բայց մարդն ասում է՝ ես եկել եմ իրազեկման։ Թիվ մեկ խնդիրը ցնցումների չգնալն է, մենք չունենք ցնցումների տանող հայրենիք։

Մենք նույն երկրի քաղաքացի ենք, մենք սպառել ենք առճակատման գնալու բոլոր հնարավորությունները և պետք է իրար լսենք։ Բայց երբ դիմացինդ քեզ չի լսում, դու ամեն ինչ ասում ես, ինքն ասում է՝ ես որոշել եմ այսպես։ Բա եթե որոշել ես, ինչի՞ ես եկել Ազգային ժողով, եկել ես, որ անձա՞մբ իրազեկես։ Եկել ես, որ թվացյալ բանակցությունների տպավորություն ստեղծե՞ս, որ ասես՝ վայ, միջազգային հանրություն, ես փորձեցի, էն բոբո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չհամաձայնեցին։

Բանակցություն չի եղել որպես այդպիսին։ Եղել է իրազեկում և զրույց տարբեր հարցերի շուրջ։ Տարբեր պատգամավորներ տարբեր բաներ էին առաջարկում կապված կուսակցությունների մասին օրենքի, ընտրական օրենսգրքի վերաբերյալ, Արմեն Ռուստամյանը խոսում էր սուպերվարչապետական համակարգի մասին։ Ինչ ասում էինք, ասում էր ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։ Այդպես ո՞նց կլինի։ Երբ իրենք ընդդիմադիր էին, մեղադրում էին Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններին, որ հապճեպ օրենքներ են բերում։ Եթե երեխան 9 ամսում է ծնվում, ո՞նց կարող է երկու ամսում ծնվել։ Ինձ համար մի բան է ակնհայտ, որ Երևանի ընտրություններում մեծ հաջողությունից հետո վարչապետը իր մեջ քաղաքական որոշում է կայացրել, որ պետք է ԱԺ ընտրությունները դեկտեմբերին լինեն։ Թե մնացած քաղաքական ուժերին հարմար է, հարմար չի, Ազգային ժողովն ինչ է կարծում, հետաքրքիր չի։ Դրա սահմանադրական ճանապարհը կա՝ հրաժարական է տալիս, ժողովրդին կբերի փողոց կամ չի բերի, մարդկանց կասի հակահեղափոխականներ և այլն։

Քաղաքական դիսկուրս որպես այդպիսին չկա վարչապետի և ԱԺ-ի միջև։ Էական չէ, թե վաղն ով ինչքան տոկոս կհավաքի, էականն այն է, որ Ազգային ժողովը որպես կառույց, որպես անկախ մարմին, լուրջ միջամտության ենթարկվեց գործադիրի կողմից, ինչն անթույլատրելի է։ Դա ուղղակի միջամտություն է ԱԺ պատգամավորների աշխատանքին։ Այդ պաշարումը, որ տեղի ունեցավ, լավ բան չէր։ Քիչ էր մնում վարչապետը ասեր՝ շնորհակալություն հայտնեք, որ ժողովրդին թույլ չեմ տվել, որ ձեզ ծեծեն։ Ամբիոնից համարյա դա էր ուզում ասել։ Ի՞նչ պետք է անեիք, սպանելո՞ւ էիք, հասկացանք, բոբո Շարմազանովին սպանեք։ Եթե ստրկատիրական նախնադարյան հասարակարգի մակարդակն է ձերը… այսինքն ես ԱԺ փոխնախագահ եմ, ՀՀ քաղաքացի եմ ու անընդունելի է, որ իմ երկրի վարչապետը այդպես է խոսում։

Քիչ էր մնում ասի՝ ինձ շնորհակալություն հայտնեք, որ երեկ ձեզ թույլ եմ տվել դուրս գալ շենքից, որ իմ շնորհիվ ժողովուրդը ձեզ չծեծեց։ Ծեծեք, վախեցող չկա։ Ծեծեք, սպանեք։ Պատգամավորների վրա հարձակվում են, ինքը տեղյակ չի, պատգամավորին սադրանքի են ենթարկում, որոշակի թեմա է լինում, ինքն իր ելույթի 5 րոպեն նվիրում է այդ պատգամավորին։ Բա որ կին պատգամավորի վրա հարձակվել են, Աշոտյանը հարց է տալիս, դրանից տեղյակ չի։ Այսինքն՝ Միհրան Պողոսյանի դեպքի մասին ձեր խմբակցությունը տեղյակ էր, Ռուզան Առաքելյանի դեպքի մասին տեղյակ չէր, այդ ինչպե՞ս է լինում։ Դա կրկնակի ստանդարտ չի՞։ Երեկ այստեղ ասում են շատ սադրանքներ են եղել, ասում են ԱԺ-ի պատուհաններ են ջարդվել, գույքն է վնասվել, մեքենաների անիվներն են ծակել։ Հիմա շնորհակալություն, հարգելի վարչապետ, որ թույլ ես տվել մեզ տուն հասնել կամ թույլ ես տվել կենդանի մնալ։ Էս ո՞ւր հասանք։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 04/10/2018  |  ՔաղաքականԱրտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ. Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական
12:07 04/10/2018  |  ՔաղաքականԻ՞նչ է որոշել Գագիկ Ծառուկյանը
10:30 04/10/2018  |  ՄամուլԻնչո՞ւ է լռում Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդ»
10:23 04/10/2018  |  ՔաղաքականԳործ ունենք քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ. ՀՅԴ
10:18 04/10/2018  |  ՄամուլԿարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ ավելացնենք. «Հրապարակ»
10:13 04/10/2018  |  Քաղաքական«Երիտասարդ իշխանությունը տալիս է խոստումներ և վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել». 168.am
10:00 04/10/2018  |  ՄամուլԵԽԽՎ կոչը, ուղղված ՀՀ իշխանություններին, պատահական կոչ չէ. «168 Ժամ»
09:11 04/10/2018  |  ՄամուլԲՀԿ-ականների մի մասը պնդում է, որ չպետք է մասնակցեն ընտրություններին. «Ժամանակ»
17:57 03/10/2018  |  ՔաղաքականՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2019-ի մայիս-հունիսին
17:45 03/10/2018  |  ՔաղաքականՀայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. Վարչապետ

Տեսանյութեր

08/19/2019   18:20 Նախքան որոշում կայացնելը պետք է կշեռքի նժարին դնել բնությունը, բնապահպանությունն ու ֆինանսները. Բագրատյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]