ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին 09/29/2018 16:09 | ԼՐԱՀՈՍ
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։
Հոդվածի հեղինակ Ջոն Թորնհիլը, ով Financial Times-ի խմբագիրներից է, նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն գործիչներից է, ով զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։
«Պարոն Սարգսյանն ուսումնասիրել է այս ֆենոմենը գործնականում և թեորետիկորեն։ Մարտին նախագահ ընտրվելուց հետո նա փորձեց հանգստացնել Հայաստանում տիրող քաղաքական իրարանցումը։ Նա նաև այն փոքրաթիվ պետությունների գլուխներից է, ով ֆիզիկոս է։ 65-ամյա նախագահը դեռևս խորհրդային շրջանում արժանացել է մրցանակների գիտության ոլորտում, Քեմբրիջի համալսարանում եղել է երջանկահիշատակ Սթիվեն Հոքինգի գործընկերը։ Ի թիվս այս ամենի, նա նաև «Տետրիս» խաղի գյուտարարներից է»,- ՀՀ նախագահի մասին գրում է Financial Times-ը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ավանդական քաղաքականության մեկնաբանությունը պետք է թարմացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկան է վերաիմաստավորվել։ Եթե պոստ-նյուտոնյան աշխարհը գծային էր, կանխատեսելի և անգամ դետերմինացված, ապա քվանտային աշխարհը շատ անորոշ է, փոխկապակցված և կարող է փոխվել՝ կախված ուսումնասիրողի դիրքերից։
«Մեր կյանքում շատ բաներ ունեն քվանտային վարք։ Մենք դինամիկ փոփոխությունների միջով ենք ապրում։ Կարծում եմ՝ պետք է մեր աշխարհին նայենք ամբողջովին այլ ձևով»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանը բացատրել է, որ այն, թե ինչպես է համաճարակը տարածվում, երբ մի դեպք գրանցվում է Հոնկոնգում, իսկ երկրորդն արդեն Արգենտինայում, ցույց է տալիս տվյալ երևույթի քվանտային բնույթը։ Նույնն է նաև ահաբեկչական հարձակումների պարագայում, քանի որ առաջին բռնությունները հետագայում ողջ աշխարհում առաջացնում են անկանխատեսելի հետևանքներ։
Թորնհիլը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը լավագույն օրինակն են նրա, թե ինչպես է քվանտային քաղաքականությունն աշխատում գործնականում։Նա պատմում է, թե ինչպես Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցրել էր արդեն երկրի վարչապետի պաշտոնը, ստիպված եղավ հրաժարական տալ։ Ընդ որում, ցուցարարների մեծ մասը ոչ թե կազմակերպված ընդդիմության անդամների էին, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոբիլիզացված անձինք։ Հեղինակը նշում է, որ այդ իրադարձություններից անմասն չմնաց նաև հայկական տասը միլիոնանոց սփյուռքը, որն արտասահմանից մեծ ակտիվություն էր ցուցաբերում սոցցանցերում։
«Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ։ Կալիֆոռնիայում բնակվողները, տեսնելով թե ինչ է կատարվում իրենց սիրելի երկրում, արձագանքում են։ Սա նոր քվանտային որակների օրինակ է»,- նշում է նախագահ Սարգսյանը։
«Թեպետ պարոն Սարգսյանը փորձարկել է իր թեորիան՝ բացատրելու այս քաղաքական դինամիկ գործընթացները, այդուհանդերձ նա դեռևս որոնում է դրանք կառավարելու լավագույն լուծումները։ Սակայն, ինչպես և կարելի էր ակնկալել գիտնականից, նա մեծապես հավատարիմ է մնում բանականության ուժին, ապացուցմանն ու հաստատված ճշմարտությանը»,- գրում է Թորնհիլը։
«Պետք է առաջնորդվել սեփական օրինակներով, տեսլականով և գաղափարներով»,- Financial Times-ի հետ զրույցում ասում է Արմեն Սարգսյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ