Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   21:21 Սառույցը կոտրվեց, Իսրայելը, կարծես թե, ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ԱՄՆ-ից. Իրանագետ (տեսանյութ) 04/16/2024   21:15 ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը. Արմեն Գիգոյան 04/16/2024   21:09 Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ 04/16/2024   20:58 Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   20:42 Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն 04/16/2024   20:34 Ղազախստանի մահմեդականներին արգելել են օգտագործել վարկային քարտեր եւ դրանցով կանխիկացում 04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն

Ազգային ժողովը լուծարելու իրավական նախադրյալները 09/28/2018   10:33  |  Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական քննարկումները վերստին կենտրոնացան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցի վրա։ Քաղաքական հիմքերի առկայությամբ հանդերձ՝ թերևս առկա իրավիճակում աչքի է զարնում իրավական պարադոքսը։ Ըստ այդմ՝ ԱԺ ղեկավարությունն այսօր պատկանում է իրեն ընդդիմություն հռչակած ուժին, ինչը իրավական առումով անհեթեթություն է։ Այդ մասին Է գրում «Արմենպրես»-ը:

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին պարզ դարձավ, որ ՀՀ Սահմանադրությունը ի վիճակի չէ լուծումներ առաջադրելու կոնկրետ քաղաքական ճգնաժամին, իսկ արդեն մայիսի 8-ին խորհրդարանական փոքրամասնության թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում քաղաքական ճգնաժամին հավելեց սահմանադրական ճգնաժամը։2015թ. Սահմանադրական փոփոխություններով ԱԺ-ի փոխխոսնակների քանակը 2-ից դարձավ 3, ինչի հռչակված նպատակներից մեկը ընդդիմության ազդեցության ընդլայնումն էր։ Փոփոխությունների հեղինակները պնդում էին, որ ԱԺ փոխխոսնակներից մեկի հաստիքը ընդդիմությանը վերապահելով՝ վերջինս օժտվում էր նոր լծակով և մասնակից դառնում ԱԺ-ի ղեկավարման գործին։ ԱԺ նախագահի ու տեղակալների ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածով. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»։

Աշխարհի յուրաքանչյուր խորհրդարանում դրա ղեկավարությունն իրականացնում են այն ուժի ներկայացուցիչները, որը մեծամասնություն է կազմում։ Այդպես է եղել նաև անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Նույնիսկ 1998թ. փետրվարին նախագահի հրաժարականի ժամանակ ԱԺ-ում հարաբերակցության փոփոխությունը հանգեց նաև ԱԺ ղեկավարության փոփոխությանը։ Այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց՝ հիմնավորելով, որ չի կարող խոսնակ լինել ԱԺ մեծամասնության համար, որի ներկայացուցիչ ինքը չի հանդիսանում։ Նրա հետ հրաժարականներ տվեցին նաև այլևս փոքրամասնությունը ներկայացնող փոխխոսնակները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները։ Իսկ «Երկրապահը» ստիպված եղավ այդ պաշտոններում ընտրելու իր ներկայացուցիչներին՝ թեպետ ձգտում էր կանխել Արարքցյանի հրաժարականը։

Նույնաբնույթ, սակայն հակառակ իրավիճակն է ներկայումս, երբ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները ներկայացնում են այլևս փոքրամասնության վերածված ու կառավարությանը ընդդիմություն հռչակած ուժին։ Իսկ վերոհիշյալ սահմանադրական հոդվածը իմպերատիվ է, ըստ որի՝ ԱԺ-ի փոխխոսնակներից միայն մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը, մինչդեռ փաստական առումով ԱԺ նախագահն ու երկու փոխխոսնակներն են ներկայացնում ընդդիմությանը։ Ի դեպ, իրավական այս նոնսենսը ցայտուն կերպով դրսևորվեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, երբ պատգամավորներն իրենք իսկ չէին կարողանում հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն։

Անշուշտ, այսպիսի իրավիճակ նույնպես կարող է ծագել, եթե գործադիրն ու օրենսդիրը ղեկավարվում են տարբեր կուսակցությունների կողմից, ինչը բնորոշ է նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերին։ Մինչդեռ խորհրդարանական կառավարմամբ պետություններում չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ Ազգային ժողովն ու կառավարությունը միմյանց հակադիր են։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ նախկին իշխանության հիմնական թեզերից մեկը հենց վերաբերում էր պետության կայունությունը իրավական մեխանիզմներով երաշխավորելուն, և, որպես օրինակ, մատնանշվում էր այն հնարավոր զարգացումը, որ նախագահական համակարգի պարագայում նախագահն ու ԱԺ մեծամասնությունը տարբեր ուժեր կարող էին ներկայացնել՝ առաջացնելով գործադիր-օրենսդիր աշխատանքի խաթարման վտանգ։ Այժմ ստացվում է, որ այդ վտանգից խուսափող ՀՀԿ-ն, ինքն է իր գործունեությամբ հարուցում այն։

Խորհրդարանական կառավարումը մյուս եղանակներից տարբերվում է նախ և առաջ օրենսդիր-գործադիր հարաբերության սկզբունքով, երբ գործադիրը օրենսդիրի ածանցյալն է։ Նախագահական կառավարման համակարգում խորհրդարանն ու նախագահը հակակշռում են միմյանց, որովհետև, որպես ինստիտուտ․ ձևավորվում են առանձին մանդատներով, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը ձևավորվում են միևնույն մանդատով։ Այսինքն՝ Ազգային ժողովը, ձևավորվելով հանրության վստահությամբ, ընտրում է վարչապետ, որը կատարում է ԱԺ պատգամավորների հանձնարարությունը՝ հաշվետու լինելով նրանց։ Եվ երբ այդ շղթան խափանվում է, պետությունը համակվում է սահմանադրական ճգնաժամով, որը, ինչպես պատմությունն է փաստում, կա՛մ հանգուցալուծվում է ընտրությունների միջոցով, կա՛մ նոր ցնցումների ենթարկում պետությունը։

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:23 28/09/2018  |  ՄամուլԻշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ցնցվել են՝ լսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու մասին. «Փաստ»
17:52 26/09/2018  |  ՔաղաքականԱզգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը
09:00 26/09/2018  |  Մամուլ«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա. «Ժամանակ»
09:46 25/09/2018  |  ՄամուլԱրտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին. «Ժողովուրդ»
18:06 24/09/2018  |  Քաղաքական«Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով. 168.am
09:49 21/09/2018  |  ՄամուլԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Ժամանակ» 
13:37 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը». ՕԵԿ
09:45 13/09/2018  |  ՄամուլՌուսները հասկացրել են, որ տարածված գաղտնալսումն ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ ՌԴ-ն կարող է անել, եթե ՀՀ-ն շարունակի հակադրվել. «Ժամանակ»
09:55 07/09/2018  |  ՄամուլՀՀԿ-ն որոշել է՝ ոչ մի դեպքում կողմ չեն քվեարկելու ԱԺ-ն ցրելու ցանկացած նախաձեռնության. «Ժողովուրդ»
21:21 02/09/2018  |  ՔաղաքականԽորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]