Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ 04/17/2024   18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև 04/17/2024   18:02 Հայաստանը,ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից . «Ազատություն» 04/17/2024   17:51 Էրդողանը մտադիր է հանդիպել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի հետ 04/17/2024   17:46 Վովա Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել 04/17/2024   17:43 Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   17:30 Մի քանի շաբաթ առաջ ասում էր՝ ձեզ գյուղում մորթելու են, հիմա էլի չի ասում է, բայց էլի միակողմանի զիջումների մասին է խոսում. Մանրամասներ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումից 04/17/2024   17:19 «Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք 04/17/2024   17:16 Ինչպես կարելի է ազատվել քաղցրի հանդեպ հակումից 04/17/2024   17:09 Արամ Հովհաննիսյանը պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում 09/27/2018   12:06  |  Քրեական խրոնիկոն

 

Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են թերություններ: Մասնավորապես՝ չնայած նախագծով նախատեսված է եղել, որ ջրամատակարարման խողովակները պետք է ծածկված լինեն ավազով, սակայն ընտրանքային կարգով մեկ հատվածում մինչև խողովակի բացվածքը կատարված հորատման արդյունքում պարզվել է, որ ավազի շերտը բացակայում է: Աշխատանքներին ներկա բնակիչները պնդել են, որ անցկացված խողովակաշարն անորակ է, իսկ 70-80%-ում բացակայում է ավազի շերտը, ինչի պատճառով հաճախակի վթարներ են տեղի ունենում:      

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը նախատեսված է եղել «Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի» աջակցությամբ «ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի ջրամատակարարում» աշխատանքների շրջանակում: Այդ հատվածի շինարարական աշխատանքների կատարումը ենթակապալի համապատասխան պայմանագրով ստանձնել է «Արարատշին» ՍՊԸ-ն, որը պարտավորվել է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2016թ. օոգոստոս: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը, մեկ այլ պայմանագրով, պարտավորվել է իրականացնել «ԹԱԹ» ՍՊԸ-ն:

Ըստ նախագծի՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման գործընթացում նախատեսված են եղել 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 խմ ավազի նախապատրաստական և պաշտպանիչ շերտերի իրականացման շինարարական աշխատանքներ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «ԹԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր կապալառու «Արփա-Սևան» ԲԲԸ-ի, ենթակապալառու «Արարատշին» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «ՀԳՇՆ» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից, սկսած 2015թ. նոյեմբերից մինչև աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված /միջանկյալ/ աշխատանքների ընդունման թվով 133 ակտեր: Դրանցում նշվել են հողային աշխատանքների կատարման ընթացքում ամբողջ խողովակաշարում ավազի պաշտպանիչ շերտերի առկայության մասին տվյալներ:

«Արարատշին» ՍՊԸ-ն, խողովակները գնել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից, ինչի մասին դեռևս 2016թ. մարտին կնքվել է 52.237.115 դրամ ընդհանուր արժեքով պոլիէթիլենային խողովակների մատակարարման պայմանագիր:

Վերոհիշյալ աշխատանքներից հետո «ՀՀ կառավարության 2016 թվականի համապատասխան որոշմամբ և 2017 թվականի փետրվարին կնքված պայմանագրով 198,367,230 ՀՀ դրամ արժեքով 15243 գծամետր երկարությամբ վերակառուցված ջրամատակարարման համակարգը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Կաթնաջուր համայնքին:

Հետագայում վերջինիս շահագործման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, որոնք վերացվել են «Արարատշին» ՍՊԸ կողմից և խողովակների մի մասը՝ շուրջ 500 գծամետրը, փոխարինվել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ կողմից տրամադրված այլ խողովակներով:

Վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված համարելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վերաբերում են քաղաքացիաիրավական  հարաբերություններին, 2018թ. սեպտեմբերի 13-ին կայացրել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Սակայն Լոռու մարզի դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման և նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից  դրանք նախապատրաստվել են թերի և ավարտական որոշում կայացնելիս հաշի չի առնվել մի քանի էական հանգամանք:  

Մասնավորապես՝ բացատրություններ են վերցվել սահմանափակ թվով և, ըստ էության, նյութերի ելքով շահագրգիռ նշված ընկերությունների ներկայացուցիչներից: Մինչդեռ Կաթնաջուր համայնքի ղեկավարը բացատրություն է տվել այն մասին, որ ջրագծի շահագործման ընթացքում խողովակների վթարումներ են եղել: Այդ հանգամանքը՝ կապված իրականացված շինաշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու հետ, չի ստուգվել՝ փաստորեն հիմնավորված համարելով, որ ջրագծի վերակառուցման աշխատանքները կատարվել են նախագծով նախատեսված ողջ ծավալով: Այսինքն՝ առկա է «Արարատշին» ՍՊԸ-ի կողմից նախագծով նախատեսված՝  15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 մ/խ ծավալով ավազը ձեռք բերվելու և ջրագծի վերակառուցման աշխատանքների ընթացքում օգտագործվելու, «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության կողմից՝ պետական չափանիշներին համապատասխանող խողովակներ մատակարարվելու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նախապատրաստված նյութերում առկա տվյալները, որ նշված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեպքի վայրի զննության ժամանակ հիշյալ ջրագծի տարբեր 5 հատվածներում ընտրանքային կարգով կատարված փորման աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ առանձին հատվածներում ավազի շերտ առհասարակ չկա:

Նշված փաստական հանգամանքներն առերևույթ վկայում են ոչ միայն այն մասին, որ շինաշխատանքներում ներգրավված ընկերությունների միջև, սկսած 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչև աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված աշխատանքների ընդունման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտեր, այլև որ ավազի պաշտպանիչ շերտերի իրականացման համար պետության կողմից փոխանցված գումարները յուրացվել են:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված սույն նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել  քրեական գործ: Վերջինիս նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:40 25/07/2018  |  Քրեական խրոնիկոնՉարաշահումներ՝ թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է
19:31 20/07/2018  |  Քրեական խրոնիկոն«Արարատյան ավտոկայան»-ը, որպես վնասի փոխհատուցում, ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 30 մլն դրամ
17:47 19/07/2018  |  Քրեական խրոնիկոնԲավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը 
12:44 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆախորդ իշխանությունների օրոք՝ 2017-ի ընթացքում, պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ
17:07 18/07/2018  |  Քրեական խրոնիկոնՉարաշահումներ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնելու ընթացքում
16:08 18/07/2018  |  Քրեական խրոնիկոնԽաբեությամբ և պաշտոնեական անփութությամբ վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել.
15:30 10/05/2018  |  Քրեական խրոնիկոնՏրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ աճուրդի լոտերի գներն արհեստականորեն բարձրացվել են
15:40 02/05/2017  |  Քրեական խրոնիկոնԽոշոր չափերի հասնող չարաշահումներ և յուրացումներ է բացահայտվել  

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]