ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին 09/26/2018 18:01 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հետ համատեղ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այլք:
Նախարար Զեյնալյանը, անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը, առաջնային աջակցության տրամադրմանը, արդարադատությանը, ծառայությունների հասանելիության ապահովմանը, նշել է, որ հարցը օրակարգային է ՀՀ կառավարության համար և առնչվում է պետական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին՝ տեսանելի և անտեսանելի: «Այս խնդիրների լուծումը պահանջում է համագործակցային նոր մոտեցումներ ու համատեղ ջանքերի արդյունքում առկա հիմնախնդիրների արդյունավետ, որակական նոր մակարդակում կանխարգելող և արձագանքող լուծումներ:
Արդարադատության նախարարությունն այդ ուղղությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, երկարաժամկետ ծրագրերի իրականացման, որի հիմքում յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ապահովման կառուցակարգերի զարգացումն է»,-ասել է նախարարը և կարևորել բոլոր գործընկերների ակտիվ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ 2015 թվականին ստեղծված Անչափահասների արդարադատության խորհրդի դերակատարությունը:
Նախարարն ընդգծել է, որ Խորհրդի միջոցով 2017 թվականին կատարված աշխատանքների և միասնական ջանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միացել է We protect global aliance գլոբալ գործընկերության ցանցին: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող Նախարարության քայլերն արդեն ունեն կոնկրետ շոշափելի արդյունքներ. ««Ընտանիքում բռնության կանխարգելման և համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ընտանեկան օրենսգրքի կատարելագործումը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը և մի շարք հարակից իրավական ակտեր, օրենսդրական նախաձեռնություններ հստակ երկարաժամկետ ձեռնարկումների իրավական հիմքն են, որի վրա պետք է զարգացնենք կառուցակարգեր և աջակցության սխեմաներ: Անշուշտ, միայն օրենսդրությունը բավարար չէ հասարակական կյանքում որակական համակարգային փոփոխությունների հասնելու համար:
Ցավալիորեն, երեխաները բռնության զոհեր են այնպիսի միջավայրերում, որտեղ միշտ չէ հնարավոր իրավական կարգավորումներով ապահովել լավագույն լուծումները: Լավագույն լուծումները սոցիալական նորմերի փոփոխությունը, դրական ծնողավարման, մեր համայնքներում երեխաների նկատմամբ հոգածության, պաշտպանության մշակույթի զարգացման համալիր քայլերն են, որին ձեռնամուխ ենք լինում մեր գործընկերների հետ համատեղ: Պետք է կարևորել նաև այն մասնագիտական ներուժը, որը բռնության արձագանքման, կանխագելումից մինչև պաշտպանություն, կարիք ունի հզորացման. մենք դիտարկում ենք որ քրեական արդարադատության մարմինները ևս մասնագիտացման անհրաժեշտություն ունեն»,- ասել է նախարար Զեյնալյանը:
«Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում ուզում եմ գոհունակությամբ առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, արդարադատության մարմինների, ոստիկանության, սոցիալական և կրթության ոլորտի մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության համակարգված աշխատանքը: Լիահույս եմ, որ համաժողովը և միջազգային փորձագիտական այս ներուժը և մեր համագործակցությունը կունենա նոր զարգացումներ և կայուն շարունակականություն՝ ընդլայնելով գործունեության շրջանակները, նպատակ ունենալով համագործակցային և բազմաոլորտային աշխատանքների միջոցով դեմ կանգնել երեխաների հանդեպ բռնության մարտահրավերներին և ապահովել երջանկության մանկության տեսլական իրավական, սոցիալական, կառուցակարգերի միջոցով: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ ՀՀ Կառավարությանը աջակցության, համատեղ աշխատանքների ու միջազգային համագործակցության ընդլայնման և զարգացմանը նպաստելու համար»,- եզրափակել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել