Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/16/2019   22:40 ՔՊ վարչության նախագահ ընտրվեց միակ թեկնածուն 06/16/2019   22:05 Հայտնի են ՔՊ նոր վարչության անդամների անունները 06/16/2019   21:42 Սարատովում աղջիկները սպանել են տղամարդուն՝ խանութում դիտողություն անելու համար 06/16/2019   21:16 Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 06/16/2019   20:38 Նախկինում ծխախոտի դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը ձերբակալվել է խարդախության գործով 06/16/2019   17:47 Ուսումնասիրություն. սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը 06/16/2019   17:31 Ինչպես փրկել «խեղդված» սմարթֆոնը (տեսանյութ) 06/16/2019   16:12 «Ես էլ 5G ունեմ, և ի՞նչ»: Բժիշկները պատմել են նոր բջջային կապի ազդեցության մասին 06/16/2019   15:09 Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) հետ (տեսանյութ) 06/16/2019   14:53 Օգոստոսին Սոչիում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գագաթնաժողովը 06/16/2019   14:43 Ձեր առաքելությունը խոսելն է` շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին 06/16/2019   14:33 51 թեկնածու` 21 տեղի համար. ՔՊ-ում ընտրություններ են 06/16/2019   14:25 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաեւ` կարկուտ 06/16/2019   14:01 Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան (տեսանյութ) 06/16/2019   13:39 Միգուցե անփորձությունից ելնելով մամուլի հետ շփվելով ինչ-որ ինֆորմացիա դուրս է եկել, բայց դա սկանդալի վերածելու առիթ դեռ չկա. Սիմոնյան (տեսանյութ) 06/16/2019   13:13 Եթե խնդիրներ ունենք, ապա այդ խնդիրները պետք է փնտրենք մեր ներսում. Պապիկյան (տեսանյութ) 06/16/2019   12:12 ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցադիմումների թիվը կտրուկ աճել է. Շուշան Դոյդոյան 06/15/2019   21:40 Դատարանը արգելել է Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերին վիրավորանքներ գրել երգչուհու մասին համացանցում 06/15/2019   21:16 Արփի գյուղի մոտ մեքենան ընկել է ձորակը 06/15/2019   20:32 Հրդեհ է բռնկվել հեռուստաաշտարակի մոտ 06/15/2019   20:24 «Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին 06/15/2019   20:18 Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ. Ռ.Մելիքյան 06/15/2019   20:01 Իշխանությունների խուճապային հրահանգավորումների հետևանքով Ոստիկանության աշխատանքը զավեշտի է վերածվում. Ադեկվադ 06/15/2019   18:56 Ադեկվադ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման 06/15/2019   16:34 Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ Զինված ուժերի մարտական հենակետերից մեկը 06/15/2019   16:18 Չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ամաչում եմ գաղտնալսման փաստից. Արթուր Վանեցյան 06/15/2019   16:14 Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը 06/15/2019   15:30 Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին 06/15/2019   15:19 Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` ԱԺ-ում 06/15/2019   15:10 Դավիթ Տոնոյանը մասնակցել է զոհված զինծառայողի հուղարկավորությանը 06/15/2019   15:10 ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին 06/15/2019   15:00 Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել 06/15/2019   14:49 Նրանք երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից էին 06/15/2019   14:16 Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության 06/15/2019   13:56 Հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ 06/15/2019   13:49 Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բկ, որտեղ նոր հետազոտություններ է անցել 06/15/2019   13:44 Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության 06/15/2019   13:33 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ 06/15/2019   13:30 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին 06/15/2019   13:20 «Ում հետ էր խոսում Փաշինյանը». սա ամենակարեւոր հարցն է. Արթուր Ղազինյան 06/15/2019   13:07 ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան 06/15/2019   13:00 «Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն 06/15/2019   12:52 ԲՀԿ-ում միաձայն ասում են, որ տեղյակ չեն Ուրիխանյանի մանդատը վայր դնելու որոշման մասին 06/15/2019   12:45 ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն 06/15/2019   12:30 Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության. ՔԿ 06/15/2019   12:13 Ոստիկանությունն անփաստարկ է որակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի կողմից տնտեսվարողներից կաշառք պահանջելու մասին լուրը 06/15/2019   12:00 Կրակել են Լուսահովիտ գյուղի գյուղապետի վրա. վիճակը ծանր է 06/15/2019   11:59 Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ. Շարմազանով 06/15/2019   11:47 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժած 06/15/2019   11:33 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ
06/15/2019   14:16 Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության 06/16/2019   21:16 Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 06/16/2019   15:09 Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) հետ (տեսանյութ) 06/15/2019   14:49 Նրանք երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից էին 06/16/2019   22:40 ՔՊ վարչության նախագահ ընտրվեց միակ թեկնածուն 06/16/2019   22:05 Հայտնի են ՔՊ նոր վարչության անդամների անունները 06/15/2019   20:24 «Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին 06/15/2019   10:50 Ինչու են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս. «Ժողովուրդ» 06/15/2019   10:41 Յուրօրինակ «վեթինգ». Ինչպես էին դատավոր նշանակում Քոչարյանի ժամանակ. «Հրապարակ» 06/15/2019   12:00 Կրակել են Լուսահովիտ գյուղի գյուղապետի վրա. վիճակը ծանր է 06/15/2019   12:30 Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության. ՔԿ 06/15/2019   11:05 Անպատասխանատուն. «Միակ տղամարդ» Քոչարյանին մեղադրում են մեղքը այլոց վրա գցելու համար. «Ժամանակ» 06/15/2019   11:17 ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ է հավաքել. կոնտրքայլերով են պատասխանելու. «Հրապարակ» 06/15/2019   13:20 «Ում հետ էր խոսում Փաշինյանը». սա ամենակարեւոր հարցն է. Արթուր Ղազինյան 06/16/2019   14:43 Ձեր առաքելությունը խոսելն է` շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին 06/15/2019   11:10 Զգուշացում. Թուրքիայի և Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել. «Ժամանակ» 06/15/2019   18:56 Ադեկվադ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման 06/15/2019   20:01 Իշխանությունների խուճապային հրահանգավորումների հետևանքով Ոստիկանության աշխատանքը զավեշտի է վերածվում. Ադեկվադ 06/15/2019   12:52 ԲՀԿ-ում միաձայն ասում են, որ տեղյակ չեն Ուրիխանյանի մանդատը վայր դնելու որոշման մասին 06/15/2019   20:18 Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ. Ռ.Մելիքյան

Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան 09/24/2018   17:09  |  Քաղաքական

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ էին, լիարժեք հնարավորություն կար, որ քաղաքացին առանց որևէ պարտադրանքի գնար և իր քվեարկությունը կատարեր: Այս մասին Նյու Յորքից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր  էջով ուղիղ հեռարձակմամբ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: 

«Սա չափազանց կարևոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքի համար: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս ընտրությունների կապակցությամբ, որովհետև այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ որևէ պարտադրանք և հանգիստ կարող էր գնալ ընտրատեղամաս ու կատարել իր քաղաքացիական պարտքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա, շնորհավորելով Հայկ Մարությանին, մաղթեց ժողովրդահաճո գործունեություն և արդյունավետ աշխատանք Երևանի քաղաքապետի պաշտոնում: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին, որոնք նույնպես Երևանի ավագանու մաս կկազմեն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուշադիր պետք է հետևել դիտորդների դիտողություններին, որպեսզի ընտրական համակարգը հասցվի բարձր մակարդակի:

«Շատ է քննարկվում ընտրություններին քաղաքացիների մասնակցության հարցը: Շատերը փորձում են ասել, թե մեծամասնությունը չի մասնակցել ու հետևություններ պետք է անել: Սրա հետ կապված ուզում եմ ասել, որ այդ փաստարկները ծիծաղելի են: Նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել, և դա այն դեպքում, երբ մարդիկ գազելներով, ընտրակաշառքով հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամասեր: Երկրորդը, մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում այն իրական պատկերն, ինչը գոյություն ունի: Մեր շատ հայրենակիցներ 20-25 տարի առաջ հեռացել են երկրից, բայց  շարունակում են մնալ ընտրացուցակներում: Դրանից բացի, ընտրակաշառքային ընտրություններում, նույնիսկ հաշվի չէին առնում մի հանգամանք, անկողնային տարիքով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր:Այսօր տարիքով մարդիկ պարտավորված չեն եղել ձայն ապահովելու: Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, նրանց տված մանդատը որևէ կասկածի տեղիք չի տալիս»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդրել էր քաղաքացիներին քվեարկել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու համար մանդատ տալու օգտին, որ սկսի քաղաքական ուժերի հետ քննարկումները: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին այդ վստահությունը տալու համար:

«Շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ «Լույս»  դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ժառանգությունը, «Օրինաց երկիր»-ը շնորհավորել են: Սա քաղաքական նոր մշակույթ է, ինչը շատ կարևոր է: Ուզում եմ ասել, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանին կանցնի քաղաքի գործերին, իսկ մենք կանցնենք քննարկումներին քաղաքական ուժերի հետ, որպեսզի տեսնենք , թե ինչպես, ինչ ժամկետներում ենք անցնում արտահերթ ընտրություններին: Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքական անորոշությունը արգելակում է մեր տնտեսությունում ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որը գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ: Բոլոր խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին: Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած քաղաքական ուժին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ պատրաստ են բանակցություններ վարել, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները:  Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը մեծ վստահության ռեսուրս ունի:

«Այսօր ակնարկներ են հնչում, թե իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի և ընտրությունները կեղծելու կարիք չկա, իսկ ինչ կլինի, եթե իշխանության վարկանիշը ցածր լինի: Պատասխանը շատ պարզ է, եթե այդպես է, ուրեմն  չի լինի այդ իշխանությունը: Մենք պետք է մոռանանք լցոնումները, լծակների կիրառումը, որոնցով փորձ էր արվում ժողովրդից իշխանությունը խլել: Այդ դեպքում հեղափոխությունը իմաստ չի ունենա… ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի կրիմինալին պիտի օգտագործենք: Հասկանում եմ, աչքը տեսածից է վախում, բայց կարծում եմ, որ մեր աչքը տեսնում է բաներ, որոնցով պետք է հպարտանալ: Հպարտանում եմ, խոնարհվում եմ ժողովրդի առաջ, սա ժողովրդի բացառիկ հաղթանակն է: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական պրոցեսները գտնվում են քաղաքացու ձեռքին: Համոզված եմ, մենք բոլորս սա կհամարենք արժեք»,-հավելեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսուհետ ժողովուրդն է որոշելու քաղաքական գործընթացները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի քվեն շատ պարտավորեցնող է, կասկած չկա, որ իրենք անմնացորդ նվիրված են և շարունակելու են նվիրվել իրենց գործին:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա պատրաստվում է մեկնել ՄԱԿ-ի կենտրոնակայան,  որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառումների: Նախատեսված է վարչապետի ելույթը Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Այսօր նաև հանդիպումներ նախատեսված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:29 24/09/2018  |  Ընտրական իրավունքԸնտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
15:35 24/09/2018  |  Ընտրական իրավունքԱրտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված.Արա Բաբլոյան
14:44 24/09/2018  |  ՄեկնաբանությունԵրեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Արթուր Ղազինյան
13:02 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց
12:58 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ
12:56 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները
12:50 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերը» շնորհավորել է «Իմ քայլին» համոզիչ հաղթանակի առթիվ
12:47 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն ընդունում է քվեարկության արդյունքները.Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին
11:23 24/09/2018  |  Ընտրական իրավունք«Իմ քայլը դաշինքն» ամենաշատ քվեն ստացել է Շենգավիթ վարչական շրջանում
10:53 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆերհայաստանյան գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Տիգրան Բալայան

Տեսանյութեր

06/16/2019   23:20 Մահացել է «Машина Времени» խմբի անդամը

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]