Թեմաներ
Ուրբաթ 05 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/28/2020   23:11 Պետերբուրգում կթույլատրեն դիմակ չկրել փողոցում 05/28/2020   22:49 Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար Րաֆֆի Հովանեսյանը 05/28/2020   22:45 ԱՄՆ-ում սնանկացման հզոր ալիք է բարձրացրել 05/28/2020   22:18 Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» 05/28/2020   22:03 ԱՀԿ ներկայացուցցչի մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկում 05/28/2020   21:54 Հրդեհ հացատան տանիքում 05/28/2020   21:40 Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 470 դեպք. մարզպետ 05/28/2020   21:26 Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով ձերբակալություններ են կատարվել. ՔԿ 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/28/2020   21:06 Քարդաշյան քույրերի երիտասարդ արտաքինը հին լուսանկարում տարակուսանք է առաջացրել երկրպագուների շրջանում 05/28/2020   20:18 Թրամփը որոշել է աշակերտներին պատմել Հոլոքոստի մասին 05/28/2020   20:08 ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբեկտների գործունեությունը 05/28/2020   20:02 Մանվել Սարիբեկյանի գործով Արա Ղազարյանը դիմել է Բարձր պալատին 05/28/2020   19:53 ԱՆ-ն հաստատեց Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է այլ ՔԿՀ 05/28/2020   19:47 19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ 05/28/2020   19:33 Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր, ազատությունն ընդդեմ բռնատիրության պայքար. Տիգրան Ավինյան 05/28/2020   19:21 Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 05/28/2020   19:05 Վարչապետն անդրադարձավ իր և Արսեն Թորոսյանի միջև եղած հնարավոր հակասությունների մասին 05/28/2020   18:54 Հայաստան-Արցախ հարաբերությունները չեն լինելու վերադասը ստորադասի, Արցախում հասկանում են՝ Փաշինյանն առաջվանը չէ. քաղտեխնոլոգ 05/28/2020   18:51 ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը 05/28/2020   18:47 Չի բացառվում, որ ստիպված կլինենք վերադառնալ կարանտինի. Վարչապետն ասաց՝ որն է լինելու հաջորդ հնարավոր խստացումը 05/28/2020   18:43 ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել 05/28/2020   18:37 Ռուբեն Հայրապետյանի և «Հարսնաքարի» գործով ևս չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 05/28/2020   18:33 Կորոնավիրուսի վարակակիրներից 316-ի վիճակը ծանր է, 53-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր 05/28/2020   18:24 2000 քաղաքացու նկատմամբ վարչական իրվախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել 05/28/2020   18:12 Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան 05/28/2020   17:37 Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ 05/28/2020   17:31 Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան 05/28/2020   17:25 Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան 05/28/2020   17:00 Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է քաջարանցի Մարատ Ստեփանյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով 05/28/2020   16:41 Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/28/2020   16:32 Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում 05/28/2020   16:28 Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի 20 մասնակցի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ 05/28/2020   16:00 Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են Հայաստան. Բացառություն է արվել. Հյուպատոսություն 05/28/2020   15:28 Նախկին պատգամավորի որդու՝ Դավիթ Մովսիսյանի, կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով 05/28/2020   15:08 Նախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր 05/28/2020   15:04 Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 05/28/2020   14:57 Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ մարզպետարան 05/28/2020   14:31 ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը 05/28/2020   14:18 Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ 05/28/2020   14:12 Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք 05/28/2020   14:07 Կորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել դատարանի Վեդիի նստավայրում և վճռաբեկ դատարանում 05/28/2020   14:01 «Սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել 05/28/2020   13:58 Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են . ՄԻՊ 05/28/2020   13:53 Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացվի 05/28/2020   13:53 Ինն ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում 05/28/2020   13:41 Լոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ 05/28/2020   13:36 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/27/2020   17:08 Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   19:48 Միայն այսօր ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Միքայել Մինասյան 05/28/2020   16:41 Հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին 05/28/2020   01:07 Գինի լից. երգում են Հանրապետականները (տեսանյութ) 05/28/2020   13:18 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ 05/27/2020   15:45 Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/28/2020   15:08 Նախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/27/2020   17:28 Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/28/2020   14:31 ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը 05/27/2020   23:11 Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ 05/27/2020   14:13 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները 05/28/2020   10:51 Հայաստանում կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 15 մարդ 05/28/2020   10:03 Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/27/2020   14:38 Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 05/27/2020   10:34 Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար. «Իրավունք»

Երևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ 09/24/2018   12:58  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի է անցնում երեք քաղաքական  ուժ: Նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով «Իմ քայլը դաշինքը հավաքել է 294 հազար 109 ձայն կամ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Հետևաբար, ընտրությունների նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն ամենաշատ քվե հավաքած երեք ուժերը, քանի որ մյուս քաղաքական ուժերն ընդհանրապես անցողիկ շեմին նույնիսկ մոտ չեն գտնվում:

Քաղաքական ուժերի միջև մանդատները բաշխման մեխանիզմը սահմանված է Ընտրական օրենսգրքում: Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Այսինքն, եթե «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 294 հազար 109 ձայն, ապա այդ թիվը բազմապատկվում է Երևանի ավագանու մանդատների թվով, որը 65 է, դրանից հետո ստացված թիվը բաժանվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (370 հազար 323): Այս գործողությունն անելու արդյունքում ստացվում է 51.6 թիվը: Նույն գործողության արդյունքում ԲՀԿ-ի դեպքում ստացվում է 4.4, իսկ «Լույս» դաշինքի դեպքում՝ 3.1 թիվը:

Եթե գումարում ենք կատարված հաշվարկի արդյունքում մանդատներն առանց տասնորդական թվերի, ստանում ենք 58 թիվը, սակայն Երևանի ավագանու մանդատների թիվը 65 է: Այս դեպքում Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Մնացորդների մեծությամբ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է (51.6), երկրորդը՝ ԲՀԿ-ն (4.4), երրորդը՝ «Լույս» դաշինքը (3.1): Վերը նշված մեթոդաբանությունը կիրառելու արդյունքում ստացվում է, որ մնացած 7 մանդատներից ևս երեքը բաժին է հասնելու «Իմ քայլը» դաշինքին, որն ավագանիում կունենա 54 մանդատ, երկուսը՝ ԲՀԿ-ին, որն այդ դեպքում կունենա 6 մանդատ, երկուսը «Լույս» դաշինքին, որն արդյունքում կունենա 5 մանդատ:

ՀՀ ընտրական օրենսդրության համաձայն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ: Սա նշանակում է, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 30-ին:

Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Հետևաբար` նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով: Հետևաբար, քանի որ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 81.06 տոկոսը, դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին սպասվող ավագանու նիստի ընթացքում առանց քվեարկության, օրենքի ուժով կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները:

Երևանի քաղաքապետի պարտականությունները ստանձնելու պարագայում Հայկ Մարությանը կլինի Երևանի 55-րդ քաղաքապետը, իսկ Հայաստանի անկախությունից ի վեր՝ 12-րդ քաղաքապետը:

Շանթ Խլղաթյան 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:56 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները
12:50 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերը» շնորհավորել է «Իմ քայլին» համոզիչ հաղթանակի առթիվ
12:47 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն ընդունում է քվեարկության արդյունքները.Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին
11:23 24/09/2018  |  Ընտրական իրավունք«Իմ քայլը դաշինքն» ամենաշատ քվեն ստացել է Շենգավիթ վարչական շրջանում
10:53 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆերհայաստանյան գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Տիգրան Բալայան
19:29 23/09/2018  |  Ընտրական իրավունքԸստ վարչապետի՝ ընտրությունների ընթացքը խաղաղ է, հանգիստ է եւ առանց նյարդային իրադարձությունների
17:07 23/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն կարողացել է իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների հիմնական միջոցառումները. հանձնաժողովի քարտուղար
10:46 23/09/2018  |  Ընտրական իրավունքԼռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
16:20 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱյս ընտրությունները լուրջ փորձություն են. օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում
12:01 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍԴատարանի բոլոր նստավայրերում այսօր և վաղը սահմանվել է հերթապահություն

Տեսանյութեր

05/28/2020   20:46 Արսեն Թորոսյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի. Դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, թե կա

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]