Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

«Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով. 168.am 09/24/2018   18:06  |  Քաղաքական

Ավագանու ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը։ 168.am-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

– Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին ձեզ համար։

– Ընտրությունները բաժանենք մի քանի մասի. առաջինը քարոզարշավն էր, որը խայտառակություն էր։ Խայտառակություն էր այն սպառնալիքների տարափը, որը հնչեց վարչապետ Փաշինյանի կողմից իր գործընկերների հանդեպ, որոնց մի մասը հրապարակի կամ հեղափոխության  ներկայացուցիչներն էին։ Այնտեղ չկար մի ուժ, որը գոնե դեմ էր հանդես եկել Փաշինյանի քաղաքականությանը։ Հետևաբար, առնվազն տարօինակ էր Փաշինյանի նման կեցվածքը իր գործընկերների նկատմամբ՝ սև ու սպիտակի բաժանելու, «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» առումով։ Առաջին անգամն է Հայաստանում, երբ քաղաքական իշխանությունն առաջին դեմքով է մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Ճիշտ է՝ օրենքը նման բան թույլ տալիս է, բայց ակնկալում էինք, որ Փաշինյանը կլինի Կարգին Հայկոյին օժանդակողի դերում, այնինչ, Կարգին Հայկոն և մյուսներն էին օժանդակող, և նա ՏԻՄ ընտրությունները փորձում էր ներկայացնել ոչ թե՝ որպես ծրագրային պայքար, այլ՝ զուտ հարձակում այլ քաղաքական ուժերի վրա։ Այդ իմաստով մտահոգիչ է, և միայն ես չէ, այլև իր մասնակից գործընկերները նշել էին և՛ սև PR-ի, և՛ հակաքարոզչության, և՛ պրեսինգի մասին։

Եթե հիշում եք՝ այս ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։ Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ։ Ինչպես քաղաքագետներից մեկն էր դիպուկ նշել՝ այս ընտրություններում հաղթեց տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

Նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանի քաղաքականությանը, մի մասը գնացին և ձայն տվեցին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ ավելի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իսկ ասելով, որ չի կիսում Փաշինյանի գնահատականներն ու քաղաքականությունը։ Երևանցին երեկ զրկեց Փաշինյանին՝ ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից։ Նրա կողմնակիցներն ասում են՝ փայլուն հաղթանակ է, հես ա Փաշինյանը կգա՝ ԱԺ-ն կցրի… Այ քեզ բան, ի՞նչ պետք է անի, ժողովրդի մեծամասնությունը մերժեց Փաշինյանին։

Այնպես որ, պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ մերժեց, էն, որ ժողովրդի անունից խոսում էիր, 43%-ն է ընդամենը լսել քո կոչը։ Իսկ որ ասում էիր՝ ՀՀԿ-ն գազելներով մարդկանց տանում էր ընտրությունների, փաստորեն, ՀՀԿ-ի գազելներն ու քո այդ կոչերը հավասարազոր էին։ Եթե քո քաղաքական կապիտալը ՀՀԿ գազելներով է սահմանափակվում, ուրեմն՝ շնորհավորում եմ քեզ։

«Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է»

– Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու, ձեր ֆրակցիայում քննարկումներ եղե՞լ են արդեն։

– Մեր ֆրակցիան նման քննարկում չի ծավալել, որովհետև նման քննարկման անհրաժեշտություն չկա։ Բայց մենք քաղաքական ուժ ենք, եթե հանդիպումներ կլինեն, ես իմ կարծիքը միշտ էլ ասել եմ ու նույնը կրկնելու եմ՝ ի՞նչ արտահերթ ընտրություն։ ԱԺ-ն պետք է ցրվի և ձևավորվի ոչ թե՝ ըստ իրողությունների փոփոխության, այլ՝ ըստ Սահմանադրության։ Ըստ Սահմանադրության՝ ՀՀ օրենսդիր մարմինն անկախ մարմին է, որը ձևավորվում է 5 տարին մեկ՝ օրինական ընտրությունների միջոցով։ Հիմա 2017 թվականի ընտրություններն օրինակա՞ն էին, թե՞ ոչ։

Գնահատական տվողը ոչ ես եմ, ոչ Փաշինյանը, այլ միջազգային կառույցները. ԵԽ ԽՎ մոնիտորիգի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ դեսպանատունը, Միացյալ Նահանգների դեսպանատունը, ԱՊՀ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները, այս բոլոր կառույցներն անխտիր ընդունել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քննարկման ենթակա չեն։ Այսինքն՝ ԱԺ-ն, ըստ Սահմանադրության, ընտրվել է 5 տարով և պետք է գործի այդ ժամկետներում։ Հետևաբար, ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը։ Եթե Փաշինյանն ասում է՝ իրողություն է փոխվել, հանրային տրամադրություններ են փոխվել… Նախ՝ հանրային տրամադրությունների ի՞նչն է փոխվել, եղբայր. ժողովրդի մեծ մասը քեզ ձայն չի տվել, 57%-ը նստել է տանը։ Երկրորդ՝ եթե այդպես լինի, ապա ինչո՞ւ ենք մենք Սահմանադրությամբ ԱԺ-ին օժտում նման ժամկետով, կասեինք՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ իրավիճակ է փոխվում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ընտրություն անցկացնենք։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ մեկ տարի հետո Փաշինյանի ռեյտինգը չի իջնելու 5%-ի, այդ ժամանակ էլ նո՞ր ընտրություններ անցկացնենք։

Սա նույն բանն է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 4 տարին մեկ է լինում, հիմա Ֆրանսիան դարձել է աշխարհի չեմպիոն, և մեկ տարի հետո Իսպանիան ընկերական խաղում հաղթի Ֆրանսիային, կամ ակնհայտ դառնա, որ Իսպանիայի թիմն ավելի ուժեղ է, ասեն՝ 4 տարի սպասող չկա, քանի որ Իսպանիայի թիմը հիմա ուժեղ է, բերեք՝ աշխարհի առաջնությունը հիմա անցկացնենք։ Հո պատվերով համերգ չի՞։ Եվ ամենակարևորը՝ որևէ ՏԻՄ ընտրություն չի կարող պառլամենտական ընտրությունների սկիզբ կամ վերջ հանդիսանալ։

Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ցրվի, ինչ է թե՝ Փաշինյանի դուրը չի գալիս, որ վերևում Շարմազանովն ու Բաբլոյանն են նստած, այլ ուզում է Պողոսին ու Պետրոսի՞ն նստեցնել։

– Եթե Փաշինյանը նորից ժողովրդին փողոց դուրս բերի ու պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս դեպքում ի՞նչ եք անելու։

– Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի, ես իմ կարծիքն եմ ասում։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է, ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք։ Հա, լավ, ժողովրդին հանեց փողոց, ի՞նչ։ Օրենքն է գործում։

– Բայց գարնանը ժողովուրդը փողոց դուրս եկավ, և Նիկոլ Փաշինյանն այդպես ընտրվեց վարչապետ։

– Այն ժամանակ նա ընդդիմություն էր, հիմա իշխանություն է։ Այն ժամանակ քաղաքական իշխանությունը՝ մենք էինք պատասխանատու ամեն ինչի համար, մենք չգնացինք բախումների, հրաժարական տվեցինք, ասելով՝ արի, կառավարի։ ԱԺ-ն իրեն ընտրել է աշխատելու, խոստումները կատարելու համար։ Նա շատ լավ հասկանում է՝  ձմեռ է գալիս, ամեն ինչի գինը թանկացել է, զոմբիացման և էյֆորիկ տրամադրության վերջը մի օր գալու է… Ավելին, շատ լավ հասկանում է, որ այդ ամենի վերջը լինելու է մարտ և ապրիլ ամիսներին, երբ ձմեռն անցնի, խոստացած աշխատատեղերը չբացվեն, ժողովրդի պահածոները վերջանան, պետք է դժգոհություն լինի…  էլ հո չի՞ կարող ասել՝ ՀՀԿ-ն է մեղավոր, այս կամ այն անձը, նախկին իշխանություններն են մեղավոր…

Դրա համար ուզում է ափալ-թափալ պրեսինգ անել ու ընտրություններ անցկացնել։ Չգիտեմ՝ մյուս պատգամավորներն ինչպես կվարվեն, բայց ուզում է՝ 3 միլիոն մարդ հանի փողոց, ես մեռնեմ օրենքին, պաշտպանելու եմ Սահմանադրությունը, որն ինձ աշխատելու լիազորություն է տվել՝ որպես ԱԺ պատգամավոր։ Երկրորդ, Սահմանադրությամբ հստակ նշված է, որ ԱԺ պատգամավորը քվեարկում է իր խղճին և համոզմունքին համապատասխան, և ցանկացած ճնշում պատգամավորի վրա հարցականի տակ է դնելու ապագա իշխանության լեգիտիմությունը, այդ խարանով ամբողջ կյանքում աշխատելու է նոր իշխանությունը։ Կրկնում եմ, ի՞նչ է անելու՝ նոր Հոկտեմբերի 27 է անելո՞ւ. ինչո՞վ է տարբերվում Հոկտեմբերի 27-ը պառլամենտի վրա մարդ բերելուց, այնտեղ ֆիզիկապես էին սպանում, այստեղ էլ պետք է գա՝ բարոյապես սպանի՞, պրեսինգի ենթարկի՞։ Ի՞նչ է անելու՝ նոր Հոկտեմբերի 27, Մարտի 1, թե՞ «Սասնա ծռեր» է բերելու մեզ վրա։

Ես գտնում եմ, որ Փաշինյանն ընտրվել է աշխատելու համար. վարչապետ ես ընտրվել՝ գնա, աշխատի։

– Այսինքն՝ նոր կառավարության 4 ամսվա աշխատանքից դժգո՞հ եք։

– Բայց էդ ի՞նչ է արել, որ գոհ լինեմ։ Այս 4 ամսվա ընթացքում, բացի ասֆալտին պառկեցնելուց, բացի դատական իշխանության վրա մատ թափ տալուց, ԱԱԾ-ով վախեցնելուց, բացի ընդդիմախոսների վրա մուննաթ գալուց և սպառնալիքների տարափ հնչեցնելուց, բացի ազատ քաղաքացիներին ասֆալտին փռելու և պատին ծեփելու կոչերից՝ ի՞նչ է արել Փաշինյանը։

Մի բան կարո՞ղ եք ասել, մի աշխատատեղ բացե՞լ է։ Աննպատակ Գումի շուկա գնաց ու լոլիկի գինը հարցրեց, հաջորդ օրը լոլիկի գինը նվազե՞ց։ Գնաց Բրյուսել՝ արդյունքը ո՞րն էր, գնաց Մոսկվա՝ արդյունքը ո՞րն էր, հո միայն կենացներ խմելով և ելույթներ ունենալով չէ՞։ Ընկեր ջան, ժողովուրդն է էմոցիոնալ ֆոնի վրա, մենք սառն ենք դատում, տեսնում ենք ամեն ինչ։ Ո՞ւր է արդյունավետությունդ։ Ասում է՝ գնամ խմբակցությունների հետ բանակցեմ… ինչի՞ շուրջ պետք է բանակցես։ ԱԺ-ն քո կցորդը չէ, ունե՞ս լեգիտիմություն, գնա աշխատի, բարեփոխում արա, ժողովրդի կյանքը լավացրու։ Ասում էիր՝ նախկինները վատ էին, հարց չէին լուծո՞ւմ՝ ինքդ լուծիր, դու ես իշխանությունը։ Ուզում եք այս էմոցիոնալ ֆոնը, շատ դեպքերում նաև՝ հասարակության սխալ մտածելակերպն օգտագործե՞լ։ Ինձ համար դա կարևոր չէ, ես ունեմ իմ խելքը, և որևէ մեկը թող չփորձի ինձ շանտաժի ենթարկել։

Ինձ մանդատը հետաքրքիր չէ, թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե ես պաշտոնից եմ կառչում. այդ պաշտոնն ինձ ոչ փող է տվել, ոչ արտոնություն է տվել, ոչ բիզնեսներ, ոչ էլ ընդգրկվել եմ կոռուպցիոն սխեմաներում, այդ պաշտոնը, բացի պատասխանատվությունից, ինձ որևէ բան չի տվել։ Հաստատ վաղը, որ այդ պաշտոնը չունենամ, ինչքան աշխատավարձ ստանում եմ, 3-4 անգամ ավելի շատ կարող եմ մասնավոր սեկտորում աշխատելով՝ ստանամ։ Տարբեր միջազգային կառույցներից աշխատանքի առաջարկներ ունեմ։ Այնպես չէ, որ Շարմազանովն իր պաշտոնի համար է պայքարում, այստեղ ամենաքիչն իմ անձնականն է ինձ հետաքրքրում։ Խնդիրն այն է, որ Սահմանադրությունը պետք է պահպանվի։ Ի՞նչ կապ ունեն ՏԻՄ ընտրություններն այս ամենի հետ։ Եթե նույնիսկ Փաշինյանի տրամադրությամբ գնանք, այս ընտրություններում հաղթել է տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

 «Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք»

– Որպես Ձեր ասածի հակափաստարկ՝ բերվում է այն, որ այս ընտրություններին չի եղել ընտրակաշառք, չեն եղել գազելներ, ու այդ պայմաններում քաղաքացիների մասնակցության տոկոսը փոքր-ինչ բարձր է եղել՝ ի տարբերություն նախորդ տարվա։

– Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք։ Էդ, որ ընտրությունից 2-3 օր առաջ կանգնում ասում են՝ տաքսիստների հարկերը նվազեցնում կամ հանում ենք, դա ի՞նչ է։ Էդ որ պետական ամբողջ մեքենան տեռոր է անում, դա ի՞նչ է։ Հո ասելով չէ՞։ Տարոն Մարգարյանը 72% ձայն էր հավաքել, իրենք ընդամենը մի 7% են Տարոնից ավելի հավաքել. Տարոնն ասեր՝ 72% հավաքել եմ, դավայ, ԱԺ-ն ցրեք, ասողը ես եմ, այդպես կլինե՞ր։

Հայաստանը նման քայլերով գնում է դեպի դիկտատուրա։ Սովետի ժամանակ էլ բոլորը Ստալինին ծափահարում էին, ընտրություններին էլ շատ բարձր մասնակցություն էր լինում։ Նույնը 1933թ. Ադոլֆ Հիտլերի մոտ էին ավելի ուժեղ էյֆորիաներով գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծամասնության այդ կարծիքը ճիշտ է։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Նոյը երբ տապանը սարքում էր, հասարակության 99.9 տոկոսը ծիծաղում էր, բայց տեսանք, չէ՞, ճիշտն ով էր։ Կամ, եթե ժողովրդի կամքով են նայում, ապա ժողովրդի մեծամասնությունը չգնաց ընտրություններին։ Ասում է՝ պետք է գամ՝ քննարկեմ, արի քննարկի, տեսնենք՝ ո՞նց ես ԱԺ-ն ցրելու։ Ասում է՝ ժողովուրդ ենք բերելու։ Բերեք ժողովրդին։

Ժողովուրդն է ձևավորել Ազգային ժողովը։ Վաղն էլ ժողովուրդը կարող է ասել՝ այսինչ մարդկանց մահապատժի ենթարկեք, ու թեպետ նման օրենք չունենք, բայց ասեք՝ ժողովուրդն է պահանջում…  Իսկ կարո՞ղ է ժողովուրդը մի օր էլ ասի՝ Ղարաբաղը մեզ պետք չի։ Ես իմ կարծիքն ունեմ, ուրեմն՝ բարի եղեք պահպանել Սահմանադրությունը։ Նրա ցանկությունը ոտքից գլուխ անտրամաբանական է, հակաքաղաքագիտական։ Իսկ մնացածն արդեն քաղաքական ուժերը թող քննարկեն, ես ուզում եմ տեսնել՝ Հայաստանում ինքնուրույն մտածող քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ կա՞ն, թե՞ մեծ մասն ընդամենը քաղաքականությամբ ձեռքի հետ զբաղվող մարդիկ են եղել, և պետական մտածողության գիտակցություն  կա՞, թե՞ ոչ։ Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք, վերջ։ Պարզ է, չէ՞, թե այս էյֆորիկ ֆոնի վրա ինչ է լինելու։

«Հայաստանում միակ եզակի մարմինը, որը կարող է հակակշիռ լինել ամենաթողությանը, զգացմունքայնության դիկտատուրային, ԱԺ-ն է, որն ընտրվել է օրինական»

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երևանի հանրությունը» վերահսկելու է
17:09 24/09/2018  |  ՔաղաքականՔաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
16:29 24/09/2018  |  Ընտրական իրավունքԸնտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
15:35 24/09/2018  |  Ընտրական իրավունքԱրտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված.Արա Բաբլոյան
14:44 24/09/2018  |  ՄեկնաբանությունԵրեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Արթուր Ղազինյան
13:02 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց
12:58 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ
12:56 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները
12:50 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերը» շնորհավորել է «Իմ քայլին» համոզիչ հաղթանակի առթիվ
12:47 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն ընդունում է քվեարկության արդյունքները.Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]