ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն.Վանեցյան 09/22/2018 21:41 | Մարզական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը, armsport.am-ի փոխանցմամբ, պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել տարատեսակ թեմաների.
Վարդան Մինասյանի հրաժարականի և նոր գլխավոր մարզչի մասին
«Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր: Իրար հետ չենք զրուցել: Մեկ անգամ հանդիպել ենք, և չէի սպասում, որ նա պետք է հրաժարական տա:
Հաշվի առնելով այն, որ հրաժարականը եղավ անսպասելի` մենք հիմա շատ ակտիվ կերպով զբաղված ենք նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով: Արդեն գիշերվանից աշխատանքներն ակտիվորեն տարվում են:
Ջորկայեֆի թեկնածությու՞նը. Ունենք մի քանի թեկնածու, որոնց անունները չեմ տա, բայց կասեմ, որ քննարկվում են տարբերակներ տեղից, և` արտերկրից:
Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն:
Ֆեդերացիայի` մինչ օրս կատարած աշխատանքների մասին
«Պարոն Մինասյանը շատ մանրակրկիտ ներկայացրեց 2003-ից 2017 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները: Ակնհայտ է, որ կան մեծ ձեռքերումներ ու դրական տեղաշարժ, բայց ես չէ, որ պետք է գնահատական տամ ֆեդերացիայի կատարած աշխատանքներին: Պետք է պահպանենք այդ դրականն ու գնանք ավելի լավ գործեր անելու ուղղությամբ: Այն, ինչ կիսատ է մնացել` կապված շինարարական ծրագրերի հետ, ամբողջովին հասցվելու է իր ավարտին: Ինչ վերաբերում է անձնական միջոցների ներդրմանը, ապա պետք է նշեմ, որ ես չունեմ այդ հնարավորությունները, որպեսզի ներդնեմ: Բայց կարծում եմ, որ եղած գումարներն արդյունավետ օգտագործելու դեպքում մենք նման խնդիրների առաջ չենք կանգնի»:
Հայաստանի առաջնությունում լեգիոներների սահմանափակման անհրաժեշտության մասին
«Ճիշտն ասած` քննարկել ենք այդ հարցը, այս պահին չեմ ցանկանա որևէ կոնկրետ գնահատական տալ և նշել իմ վերաբերմունքը: Առաջիկա մեր քննարկումների ժամանակ կգանք մի լուծման: Կարծում եմ` լեգիոներները պետք է լինեն, բայց նրանց քանակը պետք է հստակեցվի, և որևէ կերպ` կարգավորվի: Ամեն ինչ շատ արագ ենք անելու»:
Նախկին ֆուտբոլիստներին հավաքական վերադարձնելու մասին
«Ֆուտբոլի ներկայիս կազմի հետ մեկ անգամ հանդիպում ունեցել եմ: Ներկա եմ գտնվել հավաքականի մարզմանը, կարճ զրույց եմ ունեցել: Ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի կազմի վերաբերյալ հարցերին: Լինելու է գլխավոր մարզիչ, լինելու է մարզչական շտաբ ու նրանք են որոշում կայացնելու, թե ովքեր են խաղալու հավաքականում: Մարզչական շտաբից արդյունքներ եմ պահանջելու, բայց չեմ միջամտելու նրանց հարցերին: Եթե ֆուտբոլիստի որակական և պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում են հավաքականում խաղալու համար, ուրեմն նա պետք է անպայման խաղա»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ